Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի փետրվարի 6-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ և «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հոդված 2. Վերսկսել մասնավորեցման գործընթացը վերոհիշյալ օրենքով դադարեցված «Կենցաղսպասարկում» ճյուղի հետևյալ ձեռնարկությունների համար.

- 79298 Հանդեսների սրահ Ուսանողական 2

- 79310 Ռադիոսարքավորումների նորոգ. Ուսանողական 2

- 79311 Կարի արտադր. Ուսանողական 2

- 79321 Ատամնատեխնիկ Ուսանողական 2

- 79326 Կահույքի նորոգ. արտադր. Ուսանողական 2

- 79328 Ժամագործական տաղավար Ուսանողական 2

- 79329 Սառնարանների նորոգ. արտադր. Ուսանողական 2

- 79330 Ոսկերչական տաղավար Ուսանողական 2

- 79333 Մետաղյա իրերի նորոգում Ուսանողական 2

- 79341 Վարձակալական ընկ. «Անելիք» Ուսանողական 2

- 80042 Ժամագործական կետ Ուսանողական 2

- 80097 Կար և ձևի խմբ. դաս. Ուսանողական 2

- 80098 Խոհար. խմբ. դաս. Ուսանողական 2

- 80099 Աշխատակիցների ճաշասեն. սրահ Ուսանողական 2-ի տարածք

- 80100 Ոսկերչական կրպակ Ուսանողական 2-ի տարածք

- 80104 Կենց. տուն վարչ. մաս Ուսանողական 2:

 

Հոդված 3. Վերականգնել «79297 վարձույթի սրահ 3 Ուսանողական 2» օբյեկտի մասնավորեցման ընթացքում սեփականատերերի` նախկինում ձեռք բերած իրավունքները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 փետրվարի 2001 թ.
ՀՕ-142

 

 

pin
ՀՀ 06.02.2001
N ՀՕ-142 օրենք