Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑ ...

18.08.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.02.2017  -ից մինչեւ   18.08.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.18 թիվ 898-Ն որոշում)

i

040.0778.271100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2000 թվականի N 778

 

i

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 4, 30, 32, 33, 34, 36, 37, 39 և 40 հոդվածներով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու կարգը (կցվում է):

բ) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (կցվում է):

Օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար համապատասխան պետական մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից տրվում է տեղեկանք (ձևը կցվում է)` արտոնությունների կոնկրետ տեսակների նշումով.

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 05.05.11 թիվ 669-Ն որոշում)

դ) զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.05.05 թիվ 701-Ն, 05.05.11 թիվ 669-Ն, 30.08.12 թիվ 1138-Ն, 20.12.12 թիվ 1627-Ն, 23.04.14 թիվ 438-Ն որոշումներ)

i

1.1. (1.1-ին կետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 656-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(1.1-ին կետը լրաց. 17.11.11 թիվ 1624-Ն որոշում)

i

1.2. (1.2-րդ կետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 656-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(1.2-րդ կետը լրաց. 17.11.11 թիվ 1624-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 05.05.11 թիվ 669-Ն որոշում)

i

(2-րդ կետը փոփ. 28.08.08 թիվ 969-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 05.05.11 թիվ 669-Ն որոշում)

i

(3-րդ կետը փոփ. 28.08.08 թիվ 969-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 05.05.11 թիվ 669-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 05.05.11 թիվ 669-Ն որոշում)

i

(5-րդ կետը փոփ. 08.05.03 թիվ 489-Ն, 13.12.07 թիվ 1554-Ն, 28.08.08 թիվ 969-Ն, 12.02.09 թիվ 146-Ն, 21.05.09 թիվ 626-Ն որոշումներ)

i

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 656-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

բ) մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն պաշտոնների ցանկի վերաբերյալ, որոնք կարող են զբաղեցնել պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողները:

(6-րդ կետը փոփ. 09.03.01 թիվ 178, 02.02.06 թիվ 69-Ն, 03.07.14 թիվ 656-Ն որոշումներ)

i

6.1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2001 թվականի մարտի 20-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված ցանկի վերաբերյալ:

(6.1 կետը լրաց. 09.03.01 թիվ 178 որոշում)

i

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 656-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(7-րդ կետը փոփ. 28.08.08 թիվ 969-Ն, 05.05.11 թիվ 669-Ն, 19.07.12 թիվ 902-Ն, 20.12.12 թիվ 1627-Ն, 27.06.13 թիվ 660-Ն որոշումներ)

i

7.1. (7.1-ին կետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 656-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(7.1-ին կետը լրաց. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)

7.2. (7.2-րդ կետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 656-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(7.2-րդ կետը լրաց. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)

i

8. Ժամկետային զինծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ տրվում է ծառայության հետևյալ տեսակների և պայմանների դեպքում`

ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայություն.

բ) մարտական գործողություններին մասնակցություն, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանքի կատարում.

գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայություն.

դ) հրթիռային վառելիքին առնչվող ծառայություն.

ե) թունավոր նյութերի, իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայություն.

զ) թռիչքային (օդաչուական) անձնակազմում ծառայություն.

է) գաղտնալսումներ.

ը) ՀԱԷԿ-ի պահպանության ծառայություն.

թ) կալանքի տակ գտնվող անձանց տուբերկուլյոզային դիսպանսերներում պահպանության ծառայություն.

ժ) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայություն.

ժա) վթարային վերականգնողական ծառայություն.

ժբ) ջրասուզակների ծառայություն (տարեկան առնվազն 265 ժամ ջրի տակ անցկացրած).

ժգ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայություն.

ժդ) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների` ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայություն:

Ծառայության նշված տեսակների տարեկան նորմաները սահմանվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի կողմից:

ժե) ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» ստորաբաժանումում ծառայություն:

(8-րդ կետը խմբ. 12.06.01 թիվ 523, 02.03.06 թիվ 232-Ն որոշումներ)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 12.06.01 թիվ 523 որոշում)

i

10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման ծախսերի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման` ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 517 որոշմամբ հաստատված կարգով:

i

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 656-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(11-րդ կետը փոփ. 09.03.01 թիվ 178, 02.02.06 թիվ 69-Ն որոշումներ)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 30.08.12 թիվ 1138-Ն որոշում)

i

(12-րդ կետը փոփ. 01.06.06 թիվ 740-Ն որոշում)

i

13. Ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում բնակարաններ ձեռք բերելու համար զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 26-ի «Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 714 որոշմամբ սահմանված կարգով:

i

13.1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին), ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայողների) ընտանիքների անդամներին` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` 100.000 դրամի չափով: Դրամական օգնությունը տրվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին ուղղված` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայողի) կամ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայողի) ընտանիքի անդամի (այսուհետ` նախկին զինծառայող կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամ) դիմումի հիման վրա` համապատասխան պետական մարմնում դրամական օգնությունների գծով հաստատված նախահաշիվների համաձայն: Դիմումին կից ներկայացվում են`

1) նախկին զինծառայողի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի ամուսնության դեպքում` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից տրված ամուսնության վկայականի, իսկ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.

2) տարերային աղետի հետևանքով նախկին զինծառայողին կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու դեպքում` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի վկայականի պատճենը և տարերային աղետի ու դրա հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրավասու ծառայության ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը.

3) նախկին զինծառայողի և նրա ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնություն և սպասարկման ծառայություն մատուցող հաստատության կողմից` տվյալ տարվա ընթացքում, առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը, իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.

4) նախկին զինծառայողի ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները, իսկ ծնողի մահվան դեպքում` նաև մինչև մահանալը համատեղ բնակվելու մասին տեղեկանքը` տրված բնակչության համապատասխան տեղական ռեգիստրի կողմից:

(13.1-րդ կետը լրաց. 14.06.07 թիվ 817-Ն, 05.05.11 թիվ 669-Ն, 02.10.14 թիվ 1075-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի

1-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 25.06.15 թիվ 713-Ն որոշումներ)

14. Ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են տվյալ պահին գործող գործուղման ծախսերի նորմաներով:

i

15. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների` պետական ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի վերաբերյալ.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների` պետական ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում մրցույթից դուրս ընդունելության համար ըստ մասնագիտությունների հատկացվող տեղերի վերաբերյալ:

(15-րդ կետը փոփ. 09.03.01 թիվ 178 որոշում)

i

15.1. Զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին) չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Չօգտագործված արձակուրդի օրերի թիվը սահմանվում է ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող հրամանատարի (ղեկավարի) հրամանում` հիմք ընդունելով զորամասի (համապատասխան ստորաբաժանման) անձնակազմի հաշվառման ցուցանիշները:

(15.1-րդ կետը լրաց. 02.10.14 թիվ 1075-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)

i

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում`

ա) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` երկու միլիոն դրամի չափով,

բ) զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` մեկ միլիոն դրամի չափով:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում`

ա) առաջին խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 50 տոկոսի չափով,

բ) երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 40 տոկոսի չափով,

գ) երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 30 տոկոսի չափով:

Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

Սույն կետի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:

(16-րդ կետը փոփ. 02.02.06 թիվ 69-Ն, 05.05.11 թիվ 669-Ն, 19.07.12 թիվ 902-Ն, 23.07.15 թիվ 823-Ն, 02.02.17 թիվ 87-Ն որոշումներ)

i

17. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից կազմված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված զոհված «մահացած» կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ցուցակի համաձայն: Հաշմանդամ դարձած զինծառայողների ցուցակում նշվում է զինծառայողի հաշմանդամության վերաբերյալ ԲՍՓՀ կողմից տրված տեղեկանքի տվյալները, հաշմանդամ դարձած զինծառայողին վճարման ենթակա գումարի չափը, գումարն ստացողի` հաշմանդամի կամ նրա կողմից լիազորված անձի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային «առկայության դեպքում» հասցեն, գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը, իսկ զոհված «մահացած» զինծառայողների ցուցակում նշվում է յուրաքանչյուր զոհված զինծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված «մահացած» զինծառայողի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված «մահացած» զինծառայողի ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո հասանելիք գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

(17-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 823-Ն որոշում)

18. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունը, գերեզմանների բարեկարգումը, տապանաքարերի պատրաստումն ու տեղադրումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին» N 341 որոշմամբ սահմանված կարգով:

i

18.1. Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները («Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված անձինք) արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան այլ հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են հանգստյան տան ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: ՈՒղեգրի գինը փոխհատուցվում է`

ա) զինծառայողին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի չափով,

բ) զինծառայողի ընտանիքի անդամներին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի 50 տոկոսի չափով:

ՈՒղեգրի գնի փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում դիմում` կցելով ուղեգրի պատճենը և հանգստյան տան տնօրինության կողմից տրված տեղեկանքը` հանգստյան տանը գտնվելու ժամանակահատվածի մասին:

Սույն կետում նշված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան պետական կառավարման մարմնին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

(18.1-րդ կետը լրաց. 14.06.07 թիվ 817-Ն, 05.05.11 թիվ 669-Ն որոշումներ)

i

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 656-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

i

20. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» N 277 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի N 319, 1995 թվականի փետրվարի 11-ի N 71, 1995 թվականի հունիսի 6-ի N 312, 1997 թվականի ապրիլի 1-ի N 62 որոշումների խմբագրությամբ), 1994 թվականի փետրվարի 28-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության գումարների չափի մասին» N 95 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը:

(նախաբանը փոփ. 05.05.11 թիվ 669-Ն որոշում)

(որոշումը փոփ. 23.07.15 թիվ 823-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՄ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ

 

i

1. Մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին` ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ, մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք` անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր`

ա) ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում,

բ) կանչվել են եռամսյա վարժական հավաքների,

գ) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,

դ) ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկումը,

ե) հատուկ կամ մարտական առաջադրանքներով գործուղվել են ռազմական գործողությունների գոտի,

զ) գործուղվել կամ մասնակցել են ռազմական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին:

(1-ին կետը փոփ. 23.04.14 թիվ 438-Ն որոշում)

i

2. Սույն կարգի համաձայն մարտական գործողությունների մասնակցի կամ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Միջգերատեսչական հանձնաժողովը`

1) ճշտում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց կարգավիճակը և հաշվառում նրանց.

2) տալիս է եզրակացություն մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ.

3) գնահատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց սոցիալ-տնտեսական վիճակը (կարիքները) և մշակում է նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերը:

(2-րդ կետը փոփ. 02.02.06 թիվ 69-Ն, 23.04.14 թիվ 438-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձը մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացնում`

1) դիմում և անհրաժեշտ չափսերով ու թվով լուսանկարներ.

2) սույն կարգի 1-ին կետում, ինչպես նաև օրենքի 2-րդ հոդվածում նշված համապատասխան հանգամանքները հաստատող փաստաթղթեր, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ զինվորական ծառայության ստաժի հաշվարկման կանոններով սահմանված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին.

3) մարտական ուղին` տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարտական գործողություններին մասնակցած այլ անձանց կողմից տրված վկայություններ:

(3-րդ կետը փոփ. 02.02.06 թիվ 69-Ն, 23.04.14 թիվ 438-Ն, 13.11.14 թիվ 1267-Ն որոշումներ)

i

3.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած և մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ այդ գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում մահացած անձի (այսուհետ` զոհված (մահացած) անձ)` օրենքով սահմանված ընտանիքի անդամը զոհված (մահացած) անձին հետմահու, կամ մարտական գործողությունների ժամանակ հրազենից կամ ականի պայթյունից վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացնում`

1) դիմում և անհրաժեշտ չափսերով ու թվով լուսանկարներ.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված` զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած անձի կարգավիճակը հաստատող տեղեկանք:

(3.1-ին կետը լրաց. 23.04.14 թիվ 438-Ն, 13.11.14 թիվ 1267-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ կարող է տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

i

4.1. Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, այդ թվում` արտագնա (մարզային), որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ: Նիստն իրավազոր է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ` նիստերին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք: Ներկայացված դիմումների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունները հաստատվում են որոշումներով, որոնք ընդունվում են նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը դիմումն ու դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո գրանցում է դրանք և ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 30-օրյա ժամկետում: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում հաստատվում են սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված դիմումի ձևը և անհրաժեշտ լուսանկարների չափսերն ու թիվը, ներկայացված դիմումների գրանցամատյանի և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների ձևերը, գրանցամատյանի վարման կարգը:

(4.1-ին կետը լրաց. 23.04.14 թիվ 438-Ն, 13.11.14 թիվ 1267-Ն որոշումներ)

4.2. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից անձին մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը վերադարձվում է օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում և կարգով: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից անձին մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը մերժվում է օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում, իսկ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին դիմումը` նաև օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետից հետո ներկայացվելու դեպքում:

(4.2-րդ կետը լրաց. 23.04.14 թիվ 438-Ն որոշում)

i

5. Միջգերատեսչական հանձնաժողովը մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը և ստացված փաստաթղթերն ու լուսանկարները` եզրակացություն տալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, որի հիման վրա ոչ ուշ, քան դրանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սահմանված կարգով մուտքագրվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին շնորհվում է մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ (այդ թվում` հետմահու), և դիմումատուին տրվում է համապատասխան կարգավիճակը հաստատող վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

(5-րդ կետը փոփ. 23.04.14 թիվ 438-Ն, 13.11.14 թիվ 1267-Ն որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵԻ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1-3. (1-3-րդ կետերն ուժը կորցրել են 05.05.11 թիվ 669-Ն որոշում)

4. Օրենքով սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար`

ա) ռազմագերիների և անհայտ կորածների ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են գերվածի կամ անհայտ կորածի`

զորամասի հրամանատարության կողմից տրված տեղեկանքը անհայտ կորելու հանգամանքների մասին,

անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

տեղեկանք բնակավայրից,

լուսանկար (ցանկացած չափսի),

ամուսնության վկայականի պատճենը,

երեխաների ծննդյան վկայականների պատճենները.

բ) հաշմանդամ ճանաչված զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք) դիմումի հետ միասին ներկայացնում են`

համապատասխան նախարարության կամ վարչության ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի որոշման (տեղեկանքի) պատճենը,

հաշմանդամության խմբի մասին ԲՍՓՀ-ի որոշման պատճենը.

գ) զոհված (մահացած) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են զոհվածի (մահացածի)`

զորամասի հրամանատարության կողմից տրված տեղեկանքը զոհվելու (մահանալու) հանգամանքների, տեղի և ժամանակի մասին,

մահվան վկայականի պատճենը,

տեղեկանք մահվան մասին,

ծննդյան վկայականի պատճենը,

լուսանկար (ցանկացած չափսի),

ամուսնության վկայականի պատճենը,

երեխաների ծննդյան վկայականների պատճենները:

5. Զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները սոցիալական ապահովության իրավունքներից ու երաշխիքներից օգտվելու համար ներկայացնում են`

ա) զինվորական գրքույկը կամ անձնագիրը,

բ) երկարամյա ծառայության կենսաթոշակի վկայականը,

գ) հաշմանդամության կենսաթոշակի վկայականը,

դ) սոցիալական կենսաթոշակի վկայականը,

ե) տեղեկանք իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին` տրված համապատասխան նախարարության կամ վարչության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից,

զ) տեղեկանք տրված զորամասի հրամանատարության կողմից (ըստ անհրաժեշտության),

է) տեղեկանք տրված զինկոմիսարիատի կողմից (ըստ անհրաժեշտության):

(ցանկը փոփ. 12.05.05 թիվ 701-Ն, 05.05.11 թիվ 669-Ն որոշումներ)

 

Ձև

-----

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և

երաշխիքներից օգտվելու մասին

 

Տրվում է -------------------------------------------------------------

(կարգավիճակը, անունը, ազգանունը, հայրանունը) այն մասին, որ նա օգտվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի ---------------------------------

(հոդվածի (հոդվածների) համարը

(համարները) հոդվածով (հոդվածներով) սահմանված հետևյալ իրավունքներից և երաշխիքներից`

1. ------------------------------------------------------------- 2. ------------------------------------------------------------- 3. -------------------------------------------------------------

 

Տրվում է ներկայացնելու ------------------------------

(հասցեատիրոջ անվանումը)

 

Կ.Տ.

 

Ստորաբաժանման ղեկավար

-----------------------------

    ---------------------           (անունը, ազգանունը (լրիվ)

         (պաշտոնը)

 

---- ------------- 200 թ.

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ

 

i

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԿԵՏԻ (ՍՏԱԺԻ) ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ (ՍՏԱԺԻ) ԱՐՏՈՆՅԱԼ ՀԱՇՎԱՐԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի շարքային և հրամանատարական անձնակազմերում զբաղեցրած պաշտոններով ծառայությունը, ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

գ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով.

դ) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ծառայության անցած Հայաստանի Հանրապետության դատախազության նախկին աշխատողների` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 23-րդ, 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված պաշտոնատար անձանց պաշտոններում աշխատանքի ամբողջ ժամանակաշրջանը:

(1-ին կետը փոփ. 12.05.05 թիվ 701-Ն 02.02.06 թիվ 69-Ն, 11.06.09 թիվ 641-Ն որոշումներ)

i

2. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած զինծառայողների զինվորական ծառայության ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվում են զինծառայության և այլ բնույթի գործունեության հետևյալ տեսակները`

մեկ ամսվա ծառայությունը 3 ամիս հաշվվելու պայմանով`

i

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինծառայությունը` հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում,

բ) մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, հաշմանդամություն կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակաշրջանը,

գ) զինծառայությունն Աֆղանստանում և այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, որոնք արձակվել են զինծառայությունից կամ գործուղվել այդ պետություններից զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա, հաշմանդամություն կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակաշրջանը,

դ) 1986 թվականի ապրիլից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակաշրջանը,

ե) անօրինական քրեական հետապնդման ենթարկված և անօրինական դատապարտված ու հետագայում արդարացված զինծառայողների` կալանքի տակ, ազատազրկման վայրերում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվվելու պայմանով`

ա) զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայությունը` թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում (նորմերը հաստատվում են համապատասխան մարմինների կողմից),

բ) գերության ժամանակաշրջանը, եթե զինծառայողը կամավոր չի գերվել և գերության ընթացքում հանցագործություն չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ,

գ) 1961 թվականի հունվարի 1-ից մինչև 1982 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական մասնագետների (բացի օդաչուներից) այն երկրներ գործուղման ժամանակաշրջանը, որոնց բանակները մարտական գործողություններ են կատարել կամ ռազմական օգնություն են ցույց տվել այլ երկրների (անկախ այդ մարտական գործողություններին նշված զինծառայողների մասնակցությունից),

դ) բարձր լեռնային վայրերում` 1976 թվականի հունվարի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի, իսկ 1997 թվականի օգոստոսի 11-ից` 2000 մետր և ավելի բարձրության, զինծառայությունը,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

մեկ ամսվա ծառայությունը 1,5 ամիս հաշվվելու պայմանով`

ա) պարաշյուտիստների ծառայությունը` համապատասխան մարմինների կողմից թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում, և սակրավորների ծառայությունը,

բ) հատուկ ստորաբաժանումներում զինծառայող կանանց ծառայությունը` համապատասխան մարմինների կողմից սահմանված պաշտոնների ցանկի համաձայն,

գ) զինծառայությունը արտակարգ դրություն հայտարարված տարածքներում,

դ) զինծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում` 1992 թվականի փետրվարի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը,

ե) լեռնային վայրերում` 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած` ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից` 1700-2000 մետր բարձրության, զինծառայությունը,

զ) 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակաշրջանը,

է) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ղեկավարների կողմից որոշված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում զինծառայողները մասնակցել են զանգվածային անկարգությունների հետ կապված արտակարգ պայմաններում հասարակական կարգի պահպանմանը և պետական ապահովության ապահովմանը,

է.1) զինծառայությունն ազգային անվտանգության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» ստորաբաժանումում,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

մեկ ամսվա այլ բնույթի գործունեությունը` մեկ ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով`

ա) մինչև զինվորական ծառայության անցնելը նախկին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի և քաղաքացիական ավիացիայի համակարգերում օդաչուական և ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքային ստաժը,

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած և սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած սպաների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակաշրջանը.

մեկ տարվա այլ բնույթի գործունեությունը` 6 ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով`

ա) մինչև զինվորական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի` բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի առկա ուսուցման ժամանակաշրջանը,

բ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորած, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած ու սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած զինծառայողների ուսման ժամանակաշրջանը:

(2-րդ կետը փոփ. 28.06.01 թիվ 571, 12.05.05 թիվ 701-Ն, 02.03.06 թիվ 232-Ն որոշումներ)

 

----------------

Ծանոթագրություն:               Զինծառայողների զինվորական ծառայության ստաժի

i

                           համար սահմանված հավելումների հաշվարկման և

                           առողջության, տարիքի, ժամկետը լրանալու,

                           հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման

                           պատճառով ծառայությունից սահմանված կարգով

                           արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության

                           կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին

                           տրվող դրամական օգնության համար զինծառայության

                           ստաժում հաշվառվում է սույն կարգի 1-ին կետի «ա»,

                           «բ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված

                           զինծառայությունը, ինչպես նաև մեկ ամսվա

                           ծառայությունը 2 ամիս հաշվելու պայմանով զինված

                           ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների

                           ծառայությունը` թռիչքների տարեկան նորմերի

                           կատարման դեպքում:

(ծանոթագրությունը փոփ. 28.06.01 թիվ 571 որոշում)

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2000 թվականի նոյեմբերի 27-ի

N 778 որոշման

 

ԿԱՐԳ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է համապատասխան մարմինների համակարգերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (ներառյալ կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողները և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք) ու նրանց ընտանիքների անդամների վրա:

3. Սույն կարգի համաձայն համապատասխան մարմինների համակարգերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ` շահառու) ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

4. Սույն կարգի համաձայն վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները, ովքեր ծառայության անցկացման վայրում չեն ապահովվել ծառայողական բնակելի տարածությունով և ծառայության անցկացման վայրի վարչական տարածքի ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի հեռավորությունը կազմում է 30 և ավելի կիլոմետր: Սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունների մասին տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` համապատասխան մարմնի հարցման հիման վրա:

5. Շահառուն չի օգտվում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից`

1) ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում մշտական բնակության հաշվառում կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու և տվյալ վայրում ծառայության ընթացքում մշտական բնակության հաշվառման վայրը փոխելու կամ բնակելի տարածության սեփականության իրավունքն օտարելու դեպքում.

2) շահառուի ընտանիքի անդամի կողմից շահառուի ծառայության անցկացման վայրի վարչական տարածքից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում:

6. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

1) Երևան քաղաքում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 45000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 67500 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 24000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 36000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 15000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 22500 դրամ:

7. Սույն կարգի համաձայն շահառու անձանց բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան մարմնում ստեղծվում է կենտրոնական բնակարանային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ: Նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները:

8. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով շահառուն իր ծառայության վայրի զորամասի հրամանատարի (կադրերի տրամադրության տակ գտնվելու կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարի) միջնորդագրով հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) տվյալ զորամասում ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու) հրամանի պատճենը և ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք` զորամասից (կադրային մարմնից).

3) տեղեկանք` զորամասից (կադրային մարմնից) շահառուի ընտանիքի կազմի մասին` նշելով վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող անձանց անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան թիվը, ազգակցական կապը, ուսման վայրը (համաձայն N 1 ձևի): Եթե զինծառայողն ամուսնացած չէ, ապա տեղեկանքով հաստատվում է միայն վարձակալությամբ բնակվելու հանգամանքը` նշելով վարձակալված բնակելի տարածության հասցեն.

4) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց ուսման վայրից տեղեկանք.

5) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց հաշմանդամությունը կամ անգործունակությունը (եթե այդպիսիք առկա են) հաստատող փաստաթղթի պատճենը.

6) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները` հաստատված զորամասի հրամանատարի (կադրային մարմնի ղեկավարի) կողմից.

7) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակից` ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.

8) տեղեկանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանումից` շահառուի կողմից բնակելի տարածության վարձակալության և վարձավճարի չափի մասին (համաձայն N 2 ձևի):

9. Սույն կարգի 8-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված տեղեկանքները հիմք են ընդունվում ոչ ավելի, քան երկու ամիս վաղեմության ժամկետ ունենալու դեպքում:

10. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու դիմումը մերժվում է, եթե շահառուի բնակարանային պայմանները չեն բավարարում սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները: Սույն կարգի 8-րդ կետում նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում շահառուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը մերժվում է:

11. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով մուտք լինելու ամսվա 1-ից սկսած:

12. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը կարող է փոփոխվել շահառուի դիմումի հիման վրա կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ` շահառուի ընտանիքի անդամների թվի ավելանալու կամ նվազելու դեպքում` հաշվի առնելով սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերի պահանջները:

13. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող և օրենքով սահմանված կարգով կադրերի տրամադրության տակ թողնված կամ կադրերի ռեզերվում գրանցված շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է կադրերի տրամադրության տակ թողնելու կամ կադրերի ռեզերվում գրանցելու` օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում` բացառությամբ շահառուի կողմից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղվելիս, եթե շահառուն չունի ընտանիք կամ շահառուի հետ օտարերկրյա պետություն է մեկնում նաև նրա ընտանիքը, որի դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է:

14. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը շարունակելու համար շահառուն պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 15-ը իր ծառայության վայրի զորամաս (կադրային մարմին) ներկայացնել սույն կարգի 8-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը: Նշված ժամկետի ընթացքում տեղեկանք չներկայացվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, և տվյալ տարվա հունվար ամսվա ընթացքում վճարված փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Տրվում է զինծառայող/քաղծառայող ----------------------- այն մասին, որ նա ընտանիքի ----- անձով վարձակալության իրավունքով բնակվում է ----------- քաղաքի (համայնքի) ------------------------------------------------------ հասցեում:

Նշված հասցեում նրա հետ համատեղ բնակվում են`

 

.______________________________________________________________.

|Ազգանունը, անունը, հայրանունը|Ազգակցական կապը|Ծննդյան |ՈՒսման |

|                             |               |թիվը    |վայրը  |

|_____________________________|_______________|________|_______|

|                             |               |        |       |

|_____________________________|_______________|________|_______|

|                             |               |        |       |

.______________________________________________________________.

 

Զորամասի հրամանատար (կադրային մարմնի ղեկավար) _______________________

 

______________________________________________

                            (կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Տրվում է --------------------------------------------- այն մասին, որ

(զինծառայողը/քաղծառայողը) ներկայացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի համաձայն վարձակալական հիմունքներով բնակվում է ----------------------------------- հասցեում`

(քաղաքը (համայնքը) ----------------------------------------------------------------- -ից:

(պայմանագրի կնքման օրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Վարձավճարի չափը կազմում է ----------------- դրամ:

Տրվում է ներկայացնելու -----------------------------------------------:

(համապատասխան մարմնի անվանումը)

 

----------------------------------------------------------------------

                 (ՀՀ ֆինանսների նախարարության տարածքային

ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

----------------------------------------------------------------

              (տեղեկանքի համարը, տալու օրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Կ.Տ.

 

(1-ին հավելվածը փոփ. 30.08.12 թիվ 1138-Ն, 20.12.12 թիվ 1627-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2000 թվականի նոյեմբերի 27-ի

N 778 որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ

 

.________________________________________________________________.

|ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ               |Գործակիցներ|

|________________________________________________________________|

|                  1. Բարձրագույն խմբի պաշտոններ                 |

|________________________________________________________________|

|քրեակատարողական վարչության պետ                      |       4.38|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ,     |       4.00|

|քրեակատարողական վարչության պետի տեղակալ             |           |

|________________________________________________________________|

|                    2. Գլխավոր խմբի պաշտոններ                   |

|________________________________________________________________|

|քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական       |       3.78|

|վարչության բաժնի պետ, քրեակատարողական հիմնարկի պետի |           |

|տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու      |           |

|հերթապահ                                            |           |

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ       |       3.30|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ          |       3.10|

|________________________________________________________________|

|                   3. Առաջատար խմբի պաշտոններ                   |

|________________________________________________________________|

|քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ         |       2.81|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,                 |       2.41|

|քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ         |           |

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ,           |       2.31|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,              |       2.21|

|քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար               |           |

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ           |       2.01|

|________________________________________________________________|

|                     4. Միջին խմբի պաշտոններ                    |

|________________________________________________________________|

|քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ,       |       2.01|

|քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ    |           |

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ          |       1.91|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ      |       1.81|

|________________________________________________________________|

|                    5. Կրտսեր խմբի պաշտոններ                    |

|________________________________________________________________|

|քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ   |       1.34|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ    |       1.25|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ     |       1.16|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ      |       1.08|

|____________________________________________________|___________|

|քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ            |       1.00|

.________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը լրաց. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2000 թվականի նոյեմբերի 27-ի

N 778 որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ

 

._____________________________________________.

|Ծառայության կոչումը              |Գործակիցներ|

|_________________________________|___________|

|Արդարադատության գեներալ-լեյտենանտ|     2.6   |

|_________________________________|___________|

|Արդարադատության գեներալ-մայոր    |     2.2   |

|_________________________________|___________|

|Արդարադատության գնդապետ          |     1.8   |

|_________________________________|___________|

|Արդարադատության փոխգնդապետ       |     1.7   |

|_________________________________|___________|

|Արդարադատության մայոր            |     1.4   |

|_________________________________|___________|

|Արդարադատության կապիտան          |     1.3   |

|_________________________________|___________|

|Արդարադատության ավագ լեյտենանտ   |     1.2   |

|_________________________________|___________|

|Արդարադատության լեյտենանտ        |     1.1   |

|_________________________________|___________|

|Արդարադատության ավագ ենթասպա     |     0.8   |

|_________________________________|___________|

|Արդարադատության ենթասպա          |     0.7   |

|_________________________________|___________|

|Արդարադատության ավագ             |     0.6   |

|_________________________________|___________|

|Արդարադատության ավագ սերժանտ     |     0.5   |

|_________________________________|___________|

|Արդարադատության սերժանտ          |     0.4   |

|_________________________________|___________|

|Արդարադատության կրտսեր սերժանտ   |     0.3   |

._____________________________________________.

 

(3-րդ հավելվածը լրաց. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2000
N 778
Որոշում