Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒ ...

08.05.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.02.1998  -ից մինչեւ   08.05.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 12.04.01 թիվ 286 որոշում)

i

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1994 թ. թիվ 108

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հողի վարձակալության հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև պետական պահուստային ֆոնդի հողերը նպատակային օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

i

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքների, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բնական կերահանդակների օգտագործման նպատակով իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարձակալության են հանձնվում մրցութային հիմունքներով:

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության են հանձնում մարզպետները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մրցույթի անցկացման կարգը (կցվում է) և հողի վարձակալության օրինակելի պայմանագիրը (ձևը կցվում է):

i

3. Վարձակալության տրվող պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալական վճարը սահմանել տվյալ հողատեսքի համար պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկի գումարից ոչ պակաս` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

/խմբ. 16.10.97 թիվ 443 որոշում/

i

4. Վարձակալական վճարը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված կանխավճարը (տարեկան կտրվածքով նախատեսված վարձավճարի 10 տոկոսի չափով) վճարվում է վարձակալական պայմանագրի կնքման պահից:

Վարձակալական վճարը, այդ թվում` նաև կանխավճարը, սահմանված ժամկետում համապատասխան բյուջե չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով:

/խմբ. 16.10.97 թիվ 443 որոշում/

5. Սահմանել, որ հողի վարձակալության պայմանագիրը կնքվում է մինչև 10 տարի ժամկետով:

i

6. Սահմանել, որ վարձակալության տրվող հողակտորի չափը պետք է լինի տվյալ բնակավայրում սեփականաշնորհված մեկ հողաբաժնի չափից ոչ պակաս:

(ուժը կորցրել է 22.01.98 թիվ 28 որոշում)

7. Սահմանել, որ վարձակալության տրվող հողերի մշակության պարտադիր կատարման ենթակա ագրոտեխնիկական պահանջների վերահսկողությունը, ինչպես նաև վարձակալության պայմանագրերի գրանցման, հաշվառման և ամփոփման աշխատանքներն իրականացվում են պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների գյուղատնտեսության վարչությունների կողմից:

(ուժը կորցրել է 22.01.98 թիվ 28 որոշում)

i

8. Առաջարկել համայնքների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում ստեղծել պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնող մրցութային հանձնաժողովներ:

Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում ստեղծել պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնող մրցութային հանձնաժողով:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

i

9. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի օգտագործման համար վարձակալական վճարի հաշվարկման, վճարման և դրանց նկատմամբ վերահսկողության կարգը (կցվում է):

Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մարզպետների վրա:

/խմբ. 16.10.97 թիվ 443 որոշում/

i

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» թիվ 282 որոշման 11-րդ կետի 1-ին պարբերությունը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

մարտի 9-ի թիվ 108 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈԻՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

i

1. Սույն կարգը կանոնակարգում է համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերը վարձակալության հանձնելու մրցույթի անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

2. Մրցույթի պայմանների սահմանման համար չափանիշներ են հանդիսանում տվյալ բնակավայրի`

գյուղատնտեսության վարման պահանջները.

սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային խնդիրները.

սերմնաբուծության նպատակները.

վերարտադրության խնդիրները.

հողօգտագործման ագրոտեխնիկական պահանջները.

պետական պատվերների և առաջադրանքների ստանձնումն ու կատարումը:

i

3. Մրցույթն անցկացնում է համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) ստեղծած մրցութային հանձնաժողովը:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

4. Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի գյուղատնտեսության վարչության պետը (նախագահ), վարչության համապատասխան մասնագետները (գյուղատնտես, անասնաբույժ, ջրաշինարար, հողաշինարար), ինչպես նաև պատգամավորների տվյալ գյուղխորհրդի գործկոմի նախագահը և գյուղական համայնքի ներկայացուցիչները:

5. Մրցութային հանձնաժողովը`

ա) սահմանում է մրցույթի պայմանները սույն կարգի երկրորդ կետում նախատեսված չափանիշներով.

բ) ապահովում է մրցույթի անցկացման կարգի և պայմանների մասին տեղեկատվության հրապարակայնությունը.

գ) մրցույթի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ.

դ) որոշում է մրցույթի հաղթողին.

ե) իրականացնում է մրցույթի անցկացման հետ կապված այլ միջոցառումներ:

i

6. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ մարզի բնակչությանը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով իրազեկում է մրցույթի անցկացման մասին, նշելով`

ա) վարձակալության տրվող հողամասերի չափերը (հեկտարներով), համարները, անվանումները (եթե ունեն), վարձակալության ժամկետը, կատեգորիաները, կադաստրային տվյալները և վարձակալական վճարի չափը.

բ) վարձակալության տրվող հողամասում նախատեսվող մշակաբույսի (մշակաբույսերի) անվանումը և բերքի իրացման պայմանները.

գ) մրցույթի անցկացման տեղը և ժամանակը:

(փոփ. 22.01.98 թիվ 28 որոշում)

7. Մրցույթին մասնակցել ցանկացող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք, մրցութային հանձնաժողովին են ներկայացնում դիմում, որտեղ նշվում են այն հողամասի համարը, անվանումը (եթե ունի) ու չափը, որը նրանք ցանկանում են պայմանագրային հիմունքներով վարձակալել և պարտավորվում են կատարել մրցույթի պայմաններով նախատեսված պահանջները:

i

8. Մրցույթին մասնակցել ցանկացողների դիմումներն ընդունում, հաշվառում և մրցութային հանձնաժողովին են ներկայացնում համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը):

Դիմումների ընդունումը դադարեցվում է մրցույթն սկսվելուց 10 օր առաջ:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

9. Մրցութային հանձնաժողովը մրցույթն անցկացնում է այն հողամասերի համար, որոնց վարձակալության նպատակով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ:

10. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում`

ա) վարձակալի բնակության վայրը (հավասար արդյունքների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ գյուղի բնակչին).

բ) վարձակալի կողմից հողատեսքի բարելավման նկատառումները, որոնք կարտացոլվեն պայմանագրում.

գ) հողերի արդյունավետ օգտագործման երաշխիքները (վարձակալի տնտեսավարման, նախկինում կնքած պայմանագրերի, հողօգտագործման օրենսդրական պահանջների կատարման վերաբերյալ դիտարկումները և փաստերը).

դ) գյուղատնտեսական մթերքների մթերումների, պետական պատվերի կամ առաջադրանքի վերաբերյալ վերամշակող ձեռնարկության հետ կնքված այլ պայմանագրեր.

ե) առկա անասնագլխաքանակի պահպանության, ապրանքային տնտեսություն վարելու համար անհրաժեշտ է կերապահովվածության ստեղծումը.

զ) գյուղացիական տնտեսությունները միավորող այլ պայմաններ.

է) մրցույթի մասնակցի ամենաբարձր վարձակալական վճար մուծելու հանգամանքը:

i

11. Մրցութային հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները և որոշում մրցույթի հաղթողին:

Մրցութային հանձնաժողովի որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

Մրցութային հանձնաժողովի որոշման մեջ մրցութային հանձնաժողովի կազմը, հաղթողի անունը, դիմումների ցանկը, հաղթողի հետ պայմանագրի կնքման ժամկետներն ու պայմանները:

Մրցութային հանձնաժողովի որոշումը հաստատում է համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը): Պահուստային ֆոնդի հողերի վարձակալության պայմանագրի կնքման հիմք է հանդիսանում մրցութային հանձնաժողովի նախագահի (տեղակալի) ստորագրությամբ տրված մրցույթի հաղթողի մասին փաստաթուղթը:

(փոփ. 22.01.98 թիվ 28 որոշում)

12. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցույթի մասնակիցը միայն մեկն է.

բ) մրցութային հանձնաժողովի կողմից չի որոշվել մրցույթի հաղթողը:

13. Մրցույթը չկայանալու դեպքում 15-օրյա ժամկետում նշանակվում է կրկնամրցույթ:

Այն դեպքում, եթե կրկնամրցույթին մասնակցելու համար դիմում է մեկ մասնակից, ապա նա կարող է ճանաչվել մրցույթի հաղթող:

i

14. Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա մրցույթի հաղթողի հետ կնքում է հողը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

15. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա հողը վարձակալության հանձնելու մասին կնքված պայմանագիրը հաշվառվում է մարզպետի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) կողմից:

Հողը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը ենթակա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

16. Համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը վերլուծում են պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները, ամփոփելով`

ա) կնքված պայմանագրերի կատարման ընթացքը.

բ) վարձակալության չհանձնված հողատեսքերի չափերը և հիմնավորվածությունը.

գ) պայմանագրի պայմանների խախտման դեպքերի վերլուծությունը, այդ թվում` նաև հասցված վնասների չափը:

Համայնքի ղեկավարն ամփոփված արդյունքները ներկայացնում է համայնքի ավագանուն և համապատասխան մարզպետին:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

17. Մարզպետները (Երևանի քաղաքապետը) ամփոփում են պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները և ձեռնարկում միջոցներ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:

Մարզպետը (Երևանի քաղաքապետը) մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ամփոփված արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

մարտի 9-ի թիվ 108 որոշմամբ

 

i

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ----------------------------------------- ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(խմբ. 22.01.98 թիվ 28 որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) ---------------------------- (այսուհետև` վարձատու) հանձինս ------------------------------------------

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

մի կողմից և քաղաքացին, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը, ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը

-------------------------------------------------------------------------

           (անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը)

 

(այսուհետև` վարձակալ) հանձինս ------------------------------------------ ------------- մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը -------------------- տարի ժամկետով:

i

(փոփ. 22.01.98 թիվ 28 որոշում)

2. Վարձակալական վճարը մուծվում է -------------------------------------

(դրամական ձևով)

/փոփ. 16.10.97 թիվ 443 որոշում/

 

3. Վարձակալական բնամթերային վճարի դեպքում մթերքի գինը հաշվարկվում է բերքահավաքի պահին շուկայական գնի 70 տոկոսի չափով, եթե մինչև վճարման պահը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ որոշում չի ընդունվել:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Վարձատուն պարտավորվում է`

ա) վարձակալին հատկացնել ----------------- հա հող --------------- տարի ժամկետով.

բ) ապահովել մասնագիտական կոնսուլտացիաներ (վարձակալի հայտով, համապատասխան վարձատրությամբ):

i

5. Վարձակալը պարտավորվում է`

ա) պայմանագրով սահմանված ժամկետում համապատասխան բյուջե վճարել տարեկան կտրվածքով հաշվարկված վարձակալական վճարը, այդ թվում` 10 տոկոս կանխավճարը` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը.

/խմբ. 16.10.97 թիվ 443 որոշում/

բ) հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, չնվազեցնել հողի բերրիությունը, ապահովել բերքի հակահրդեհային անվտանգությունը, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության վատթարացում, հողօգտագործման կանոնների խախտում.

գ) ապահովել հողի օգտագործումը նպատակային նշանակմանը և հատկացման պայմաններին համապատասխան.

դ) հողատեսքերի բերրիության նվազեցման և շրջակա միջավայրին վնասի հասցման դեպքում սեփական միջոցներով կատարել վերականգնման աշխատանքներ.

ե) կատարել մրցույթով նախատեսված հետևյալ պայմանները և պարտավորությունները`

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

i

6. Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վարձատուն և վարձակալն իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ լուծել պայմանագիրը:

Յուրաքանչյուր տարվա համար կանխավճարային ձևով համապատասխան բյուջե վճարված գումարները վերադարձման ենթակա չեն, եթե վարձակալության պայմանագրի կնքման օրվանից երկու ամսվա ընթացքում կողմերի միջև հողը վերադարձնելու վերաբերյալ համաձայնություն չի կայացվել:

Տվյալ տարվա համար կանխավճարային ձևով համապատասխան բյուջե վճարված գումարները վերադարձվում են, եթե վարձատուի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարվելու պատճառով լուծվել է վարձակալության պայմանագիրը:

/լրաց. 16.10.97 թիվ 443 որոշում/

7. Վարձատուն և վարձակալն իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ փոփոխելու սույն պայմանագրի պայմանները:

Վարձակալը պատասխանատվություն է կրում միայն սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասով:

(փոփ. 22.01.98 թիվ 28 որոշում)

8. Կողմերն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

9. Վարձատուն և վարձակալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրի պայմանների, ինչպես նաև հողային օրենսդրության խախտումների համար:

Վարձակալական վճարը, այդ թվում` նաև կանխավճարը, սահմանված ժամկետում համապատասխան բյուջե չվճարելու դեպքում վարձակալից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի 0,25 տոկոսի չափով:

/լրաց. 16.10.97 թիվ 443 որոշում/

10. Տարերային աղետների դեպքում վարձակալական վճարի չափը նվազեցվում է համամասնորեն, վարձատուին պետական ապահովագրական ծառայության կողմից փոխհատուցված գումարի չափով: Եթե վարձակալն ինքն է կնքում ապահովագրական պայմանագիրը, ապա վարձակալական վճարի չափը չի փոխհատուցվում:

11. Պայմանագրում նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարձակալն ազատվում է պատասխանատվությունից, եթե պայմանագրի պայմանների խախտումն առաջացել է վարձատուի մեղքով կամ տարերային աղետի հետևանքով:

12. Հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հողի վարձակալության իրավունքի դադարման հիմքերով:

 

IY. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(փոփ. 22.01.98 թիվ 28 որոշում)

14. Պայմանագրին կցվում է վարձակալության տրված հողի հանձնման-ընդունման ակտը (ձևը կցվում է):

15. Սույն պայմանագիրը կազմվում է 3 օրինակից, որից երկուսը տրվում է վարձատուին, իսկ երրորդը` վարձակալին:

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

Վարձատու -------------------------------------------------------------

(հաշվի համարը, բանկի անվանումը, գտնվելու վայրը)

 

Վարձակալ -------------------------------------------------------------

(հաշվի համարը, բանկի անվանումը, անձնագրի սերիան, համարը,

բնակության վայրը)

 

Ստորագրությունները

 

   -------------------                   -----------------------

       (վարձատու)                              (վարձակալ)

 

      Կ.Տ.                                   Կ.Տ.

 

Ա Կ Տ

 

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հողի սեփականատերը (վարձատուն) հանձինս --------------------------------

(համայնքի ղեկավարի

 

------------------------------------------------------ նախագահի,

(Երևանի քաղաքպետի)

 

-------------------------------------------------------------------------

հանձնում է, իսկ վարձակալը -----------------------------------------------

(քաղաքացի, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ

տնտեսություն, ձեռնարկություն, հիմնարկ,

կազմակերպություն)

 

--------------------------------------------- ընդունում է օգտագործման (անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը)

 

հետևյալ հողատեսքերը`

-------------------------------------------------------------------------

Հողատեսքի    Հեկտարը   1 հեկտարի        Տարեկան          Ծանոթություն

անվանումը              կադաստրային      վարձակալական

                       արժեքը (դրամ)    վճարը (դրամ)

-------------------------------------------------------------------------

Վարելահող

-------------------------------------------------------------------------

Խոտհարք

-------------------------------------------------------------------------

Բազմամյա տնկարկ

-------------------------------------------------------------------------

Արոտավայր

-------------------------------------------------------------------------

Գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր

-------------------------------------------------------------------------

Ընդամենը վարձակալության է տրվում ----------------- հա հող, որի

 

տարեկան վարձակալական վճարը կազմում է ---------------- դրամ:

 

Վարձակալության ժամկետը ------------------- 199 թ.

 

Ակտին կցվում է քարտեզ-էսքիզը:

 

Նշված հողատեսքերը պետք է օգտագործվեն -------------- նպատակով:

 

------------------------                       ----------------------

      (վարձատու)                                     (վարձակալ)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 443 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

/լրաց. 16.10.97 թիվ 443 որոշում/

 

I. ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի (այսուհետև` հողեր) վարձակալության համար վարձակալական վարձ վճարող են հանդիսանում վարձակալները` համաձայն գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետև` վարձատուներ) ու քաղաքացիների, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետև` վարձակալներ) միջև կնքված պայմանագրի:

2. Վարձակալական վճարը հաշվարկվում ու վճարվում է վարձակալության պայմանագրի և սույն կարգի դրույթների համաձայն:

Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վարձակալական վճարի մուծման վերջին ժամկետ է հանդիսանում պայմանագրի կնքման համապատասխան օրը:

3. Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո վարձակալները պայմանագրի կնքման օրվանից յուրաքանչյուր տարվա համար մեկ ամսվա ընթացքում հաշվարկում և համապատասխան բյուջե են վճարում կանխավճար` տարեկան վարձակալական վճարի 10 տոկոսի չափով` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը.

օրինակ 1. 1996 թվականի հոկտեմբերի 1-ին գյուղացիական տնտեսության հետ կնքվել է վարձակալության պայմանագիր` 10000 դրամ գումարով, մեկ տարի ժամկետով: Այդ դեպքում գյուղացիական տնտեսությունը մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը պետք է համապատասխան բյուջե վճարի 1000 դրամ կանխավճար, իսկ մնացած 9000 դրամը` մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը.

օրինակ 2. Գյուղացիական տնտեսության հետ 1996 թվականի հոկտեմբերի 1-ին կնքվել է վարձակալության պայմանագիր` 50000 դրամ գումարով, 5 տարի ժամկետով (յուրաքանչյուր տարվա համար` 10000 դրամ գումարով), միաժամանակ 1998 թվականի համար կիրառվել է 1,5 ինդեքսավորման գործակից: Տվյալ դեպքում կանխավճարը կհաշվարկվի և համապատասխան բյուջե կվճարվի հետևյալ ժամկետներում`

 

մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը 50000 : 5 x 10 % = 1000 դրամ

1997 թվականի նոյեմբերի 1-ը 50000 : 5 x 10 % = 1000 դրամ

1998 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ

1999 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ

2000 թվականի նոյեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 x 10 % = 1500 դրամ

 

Վարձավճարի մնացած մասը կհաշվարկվի և համապատասխան բյուջե կվճարվի հետևյալ ժամկետներում`

 

մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 : 5 - 1000 = 9000 դրամ

1998 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1000 = 14000 դրամ

1999 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ

2000 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ

2001 թվականի հոկտեմբերի 1-ը 50000 x 1,5 : 5 - 1500 = 13500 դրամ:

 

4. Հողի վարձակալական վճարի գումարների (այդ թվում` նաև կանխավճարի ձևով) վճարումը կախված չէ վճարողի տնտեսական գործունեության արդյունքից:

5. Վարձատուները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում տեղեկություններ կնքված վարձակալության պայմանագրերի և գանձված գումարների վերաբերյալ` համաձայն հավելվածի:

6. Վարձատուն պարտավոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից իրականացվող ստուգումների համար, կատարել ստուգում (ուսումնասիրություն) իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

 

II. ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալական վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները:

8. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները վարձավճարների գանձման վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ (մասնակից դարձնելով նաև ագրարային պետական տեսչության մասնագետներին) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների աշխատակիցները տեղերում կատարում են ուսումնասիրություններ` առանց վարձակալության պայմանագրի կնքման հողօգտագործումը պարզելու նպատակով և կազմում համապատասխան արձանագրություն: Առանց վարձակալության պայմանագրի կնքման հողօգտագործում արձանագրելու դեպքում գործադիր իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների աշխատողները վարձակալական վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման գործում պարտավոր են պահպանել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և չխոչնդոտել նրանց բնականոն աշխատանքը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ

ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ

ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

.________________________________________________________________________.

|Թիվ |Ձեռնարկության, |Վճարման    |Վարձակալության| Պայմանագրի | Հողերի    |

|Թիվ |կազմակերպության| ձևը       |  ժամկետը     |   կնքման   | գնահատման |

|Ը/Կ |  անվանումը,   |(դրամական) |  (տարի)      |  ամսաթիվը  | խմբերը    |

|    |  քաղաքացու    |           |              |            |           |

|    |   անունը,     |           |              |            |           |

|    |  ազգանունը    |           |              |            |           |

|____|_______________|___________|______________|____________|___________|

| 1  |     2         |   3       |    4         |    5       |    6      |

|____|_______________|___________|______________|____________|___________|

|    |               |           |              |            |           |

|    |               |           |              |            |           |

|    |               |           |              |            |           |

|    |               |           |              |            |           |

.________________________________________________________________________.

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

.________________________________________________________________________.

|                     ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐ                         |

|________________________________________________________________________|

|           ՎԱՐԵԼԱՀՈՂ       |                ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐ          |

|___________________________|____________________________________________|

|    ջրովի    |   անջրդի    |    խաղող    |    հնդավոր   |  կորիզավոր    |

|_____________|_____________|_____________|______________|_______________|

|հողա-  |վճար-|հողա-  |վճար-|հողա-  |վճար-|հողա-  |վճար- |հողա-  |վճար-  |

|տարածքը|վող  |տարածքը|վող  |տարածքը|վող  |տարածքը|վող   |տարածքը|վող    |

|(հա)   |գու- | (հա)  |գու- | (հա)  |գու- | (հա)  |գու-  |  (հա) |գու-   |

|       |մարը |       |մարը |       |մարը |       |մարը  |       |մարը   |

|       |(հազ.|       |(հազ.|       |(հազ.|       |(հազ. |       |(հազ.  |

|       |դրամ)|       |դրամ)|       |դրամ)|       |դրամ) |       |դրամ)  |

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|______|_______|_______|

|  7    |  8  |  9    | 10  |  11   | 12  |  13   | 14   |   15  | 16    |

|_______|_____|_______|_____|_______|_____|_______|______|_______|_______|

|       |     |       |     |       |     |       |      |       |       |

|       |     |       |     |       |     |       |      |       |       |

|       |     |       |     |       |     |       |      |       |       |

.________________________________________________________________________.

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

.________________________________________________________________________.

|________________________________________________________________________|

|                        ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ                            |

|________________________________________________________________________|

|             գյուղամերձ           |              հեռագնա                |

|__________________________________|_____________________________________|

|     խոտհարք    |     արոտ        |     խոտհարք       |      արոտ       |

|________________|_________________|___________________|_________________|

| հողա-  |վճարվող|հողա-  |վճարվող  |   հողա-  |վճարվող | հողա-  |վճարվող |

| տարածքը|գումարը|տարածքը|գումարը  |   տարածքը|գումարը | տարածքը|գումարը |

| (հա)   |( հազ. | (հա)  |(հազ.    |    (հա)  | (հազ.  |  (հա)  |(հազ.   |

|        | դրամ) |       | դրամ)   |          |  դրամ) |        | դրամ)  |

|________|_______|_______|_________|__________|________|________|________|

|  17    |  18   |  19   |  20     |     21   |   22   |   23   |  24    |

|________|_______|_______|_________|__________|________|________|________|

|        |       |       |         |          |        |        |        |

|        |       |       |         |          |        |        |        |

|        |       |       |         |          |        |        |        |

|        |       |       |         |          |        |        |        |

.________________________________________________________________________.

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

._______________________________________________________________.

|    ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐ       |   Հաշվարկված |  Վճարված   | Վճարման |

|_________________________|     գումարը  |  գումարը   | ամսաթիվը|

|հողատարածքը |  վճարվող   |   (հազ.դրամ) | (հազ.դրամ) |         |

|   (հա)     |  գումարը   |              |            |         |

|            |  (հազ.դրամ)|              |            |         |

|____________|____________|______________|____________|_________|

|    25      |     26     |      27      |    28      |   29    |

|____________|____________|______________|____________|_________|

|            |            |              |            |         |

|            |            |              |            |         |

|            |            |              |            |         |

._______________________________________________________________.

 

         Կ.Տ.           ______________________

                           (ստորագրությունը)

 

«___» ______________ 199 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1994
N 108
Որոշում