Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ...

 

 

040.0096.160215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2015 թվականի N 96-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1.1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

(2-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 141-Ն որոշում)

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2051.8 տոննա ազոտական, 1471.55 տոննա ֆոսֆորական և 1026.7 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 76737320, 117724000 և 92403000 դրամ սուբսիդիաներ և այդ խմբաքանակների բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված` ազոտական պարարտանյութի համար` 12823750 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար` 9197188 դրամ և կալիումական պարարտանյութի համար` 6416875 դրամ դրամաշնորհների գումարները ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 2138823760 դրամ` որպես սուբսիդիա, սահմանված կարգով, սուբսիդիայի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 300988400 դրամ` «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին` ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով.

2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 207895000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 13832188 դրամը` «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2051.8 տոննա ազոտական, 1471.55 տոննա ֆոսֆորական և 1026.7 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 76737320, 117724000 և 92403000 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված ազոտական պարարտանյութի համար` 12823750 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար` 9197188 դրամ և կալիումական պարարտանյութի համար` 6416875 դրամ դրամաշնորհի գումարները պայմանագրային հիմունքներով թողնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը բաշխելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից 2015 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 3991584000 դրամի և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 309841000 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:

(5-րդ կետը փոփ. 14.01.16 թիվ 27-Ն, 16.03.17 թիվ 250-Ն որոշումներ)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 5-ի

N 96-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելն է և հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպաստելը:

2. Ծրագրի ավարտը սահմանվում է 2015 թվականի նոյեմբերի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է հատկացնում 2138823760 դրամ և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 300988400 դրամ` 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 33263.2 տոննա ազոտական պարարտանյութ` ամոնիակային սելիտրա, 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 1648.35 տոննա ֆոսֆորական պարարտանյութ` կրկնակի սուպերֆոսֆատ և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 564.8 տոննա կալիումական պարարտանյութ` կալիումական աղ (այսուհետ` պարարտանյութեր) ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին, կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 50 կիլոգրամ քաշով, մեկ պարկը 6000 դրամ արժեքով ազոտական պարարտանյութ, 7000-ական դրամ արժեքով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր վաճառելու համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2051,8 տոննա ազոտական, 1471.55 տոննա ֆոսֆորական և 1026.7 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 76737320, 117724000 և 92403000 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակների բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված` ազոտական պարարտանյութ` 12823750 դրամ, ֆոսֆորական պարարտանյութ` 9197188 դրամ և կալիումական պարարտանյութ` 6416875 դրամ դրամաշնորհը պայմանագրային հիմունքներով թողնվում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին` 2015 թվականի ընթացքում աղյուսակի համաձայն բաշխելու նպատակով.

3) առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է հատկացնում 207895000 դրամ և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 13832188 դրամ` Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

4) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ (այսուհետ` մատակարարներ) կնքվող պայմանագրերում պարտադիր ամրագրվում են մատակարարների պարտավորությունները և պատասխանատվությունը` պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարներին.

6) մատակարարներից էլեկտրոնային փոստով ստանում է տեղեկատվություն ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութերի քանակների մասին.

7) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

8) ծրագրի ավարտից և մատակարարների կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Նախատեսված 40026.4 տոննա պարարտանյութերի վաճառքն իրականացվում է` համաձայն աղյուսակի` հետևյալ չափանիշներով`

1) հողօգտագործողներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով հողօգտագործողի կողմից փաստացի մշակվող հողատարածքի չափից, հետևյալ չափաքանակներով`

ա. ազոտական պարարտանյութ` մեկ հեկտարի համար` մինչև 300 կիլոգրամ, յուրաքանչյուր հողօգտագործողին` առավելագույնը մեկ տոննա,

բ. ֆոսֆորական պարարտանյութ` մեկ հեկտարի համար` մինչև 400 կիլոգրամ, առանց սահմանափակման,

գ. կալիումական պարարտանյութ` մեկ հեկտարի համար` մինչև 150 կիլոգրամ, առանց սահմանափակման.

2) գյուղատնտեսական կոոպերատիվներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով կոոպերատիվի` հողի նկատմամբ համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերից, հաշվի առնելով փաստացի մշակվող հողատարածքի չափը, որը հաստատվում է կոոպերատիվի իրավասու մարմնի կողմից և ներկայացվում համայնքի ղեկավարին, սույն ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափաքանակներով` առանց սահմանափակման.

3) Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում 2014 թվականի աշնանացանի համար ընդգրկված 72 շահառուներին, մարզպետարանների հսկողությամբ, սույն ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափաքանակներով, առանց սահմանափակման, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագրում նշված հեկտարի համար` հաշվի առնելով շահառուի գրավոր դիմումը համայնքի ղեկավարին:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետները`

1) հիմք ընդունելով համայնքներում 2014 թվականին փաստացի մշակված հողատարածքները` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին հատկացված պարարտանյութերի բաշխացուցակը` համաձայն N 1 ձևի, և ծրագիրը հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում է մատակարարներին.

2) իրականացնում են սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով իրենց վերապահված աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութերի քանակությունները` համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու կամ լրացուցիչ պահանջարկ առաջանալու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` չիրացված պարարտանյութի խմբաքանակը վերաբաշխելու համար.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և յուրաքանչյուր պարարտանյութի համար առանձին ցուցակների կազմումը` համաձայն NN 4/1, 4/2 և 4/3 ձևերի.

5) ապահովում են հավաքագրված գումարների փոխանցումը մատակարարների բանկային հաշվեհամարին` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարների միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում պարարտանյութեր գնած շահառուների ցուցակների հավաքագրումը` համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը` տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն և հսկողություն իրականացնելու համար.

7) ապահովում են ծրագրի ավարտից հետո 15-օրյա ժամկետում ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված պարարտանյութերի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը` համաձայն N 3 ձևի, մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան մատակարարներին:

6. Մատակարարները պարտավոր են`

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 33263.2 տոննա ազոտական պարարտանյութ` ամոնիակային սելիտրա, 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 1648.35 տոննա ֆոսֆորական պարարտանյութ` կրկնակի սուպերֆոսֆատ և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 564.8 տոննա կալիումական պարարտանյութ` կալիումական աղ և սույն ծրագրով սահմանված գներով վաճառել Հայաստանի Հանրապետությանը` մարզերի հողօգտագործողներին, կազմակերպություններին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութերի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրանց լաբորատոր փորձաքննության մասին եզրակացությունները.

3) պարարտանյութերի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևի ու պարարտանյութերի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների (NN 4/1, 4/2 և 4/3 ձևեր).

4) պարարտանյութերի վաճառքն իրականացնել հետևյալ գներով`

ա. մեկ կիլոգրամ ազոտական պարարտանյութը` 120 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը` 6000 դրամ),

բ. մեկ կիլոգրամ ֆոսֆորական պարարտանյութը` 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը` 7000 դրամ),

գ. մեկ կիլոգրամ կալիումական պարարտանյութը` 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը` 7000 դրամ).

5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի, անհրաժեշտության դեպքում` նաև ըստ համայնքների հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութերի քանակների մասին.

6) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված և հաստատված ցանկով պարարտանյութերը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում համապատասխան մարզպետարանին տեղեկացնել չիրացված խմբաքանակի մասին` համաձայն N 1 ձևի` վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

8) ներկայացված N 3 ձևում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան` ճշտումներ կատարելու համար.

9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց պարարտանյութերը մատակարարել համապատասխան համայնքին` համայնքի ղեկավարի հետ կազմելով պարարտանյութերի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ` համաձայն N 5 ձևի.

10) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` ըստ համայնքների հաստատված պարարտանյութերն ամբողջությամբ չվաճառվելու դեպքում չիրացված պարարտանյութերի քանակի համար տրամադրված սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված դրամաշնորհը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց և նրա կողմից ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում.

11) ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել`

ա. ծրագրի կատարման մասին հաշվետվություն (N 3 ձև),

բ. ֆինանսական հաշվետվություն:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում են վերահսկողություն ծրագրի կատարման նկատմամբ:

 

Ձև N 1

 

«Հաստատում եմ»

 

ՀՀ __________________ մարզպետ

______________________________

                                                  (անունը, ազգանունը)

                                            ______________________________

                                                   (ստորագրությունը)

                                                    ____ ___________ 20 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Համայնքը|Հատկաց- |Հատկաց- |Հատկաց- |Հատկաց- |Հատկացված|Հատկացված |

|ը/կ|        |ված     |ված     |ված     |ված     |կալիումա-|կալիումա- |

|   |        |ազոտական|ազոտական|ֆոսֆորա-|ֆոսֆորա-|կան      |կան       |

|   |        |պարարտա-|պարարտա-|կան     |կան     |պարարտա- |պարարտա-  |

|   |        |նյութի  |նյութի  |պարարտա-|պարարտա-|նյութի   |նյութի    |

|   |        |քանակը  |դիմաց   |նյութի  |նյութի  |քանակը   |դիմաց     |

|   |        |(տոննա) |հավաքա- |քանակը  |դիմաց   |(տոննա)  |հավաքա-   |

|   |        |        |գրման   |(տոննա) |հավաքա- |         |գրման     |

|   |        |        |ենթակա  |        |գրման   |         |ենթակա    |

|   |        |        |գումարը |        |ենթակա  |         |գումարը   |

|   |        |        |(դրամ)  |        |գումարը |         |(դրամ)    |

|   |        |        |        |        |(դրամ)  |         |          |

|___|________|________|________|________|________|_________|__________|

|1. |        |        |        |        |        |         |          |

|___|________|________|________|________|________|_________|__________|

|2. |        |        |        |        |        |         |          |

|___|________|________|________|________|________|_________|__________|

|3. |        |        |        |        |        |         |          |

|___|________|________|________|________|________|_________|__________|

|4. |        |        |        |        |        |         |          |

|___|________|________|________|________|________|_________|__________|

|5. |        |        |        |        |        |         |          |

|___|________|________|________|________|________|_________|__________|

|...|        |        |        |        |        |         |          |

|____________|________|________|________|________|_________|__________|

|Ընդամենը    |        |        |        |        |         |          |

._____________________________________________________________________.

 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

_____________________________ ___________________

          (անունը, ազգանունը)      (ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ __________________ ՄԱՐԶԻ _____________________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը, |Անձնագրի |Գնված   |Գնված   |Գնված    |Ստորագրությունը|

|ը/կ|անունը,    |տվյալները|ազոտական|ֆոսֆորա-|կալիումա-|               |

|   |հայրանունը |         |պարարտա-|կան     |կան      |               |

|   |           |         |նյութի  |պարարտա-|պարարտա- |               |

|   |           |         |քանակը  |նյութի  |նյութի   |               |

|   |           |         |(կգ)    |քանակը  |քանակը   |               |

|   |           |         |        |(կգ)    |(կգ)     |               |

|___|___________|_________|________|________|_________|_______________|

|   |           |         |        |        |         |               |

|___|___________|_________|________|________|_________|_______________|

|   |           |         |        |        |         |               |

|___|___________|_________|________|________|_________|_______________|

|   |           |         |        |        |         |               |

|___|___________|_________|________|________|_________|_______________|

|   |           |         |        |        |         |               |

|_______________|_________|________|________|_________|_______________|

|Ընդամենը       |         |        |        |         |               |

._____________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար _______________________________ ___________________

                            (անունը, ազգանունը)       (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 3

 

«Հաստատում եմ»

 

ՀՀ ___________________ մարզպետ

______________________________

                                                  (անունը, ազգանունը)

                                            ______________________________

                                                  (ստորագրությունը)

                                                    ____ ___________ 20 թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Համայն-|Համայնքի|Նախա-|Փաս- |Նախա-|Փաս-  |Նախա-|Փաս-  |Պա-  |Համայնքի|

|ը/կ|քը     |ղեկավարի|տես- |տացի |տես- |տացի  |տես- |տացի  |րար- |ղեկավարի|

|   |       |ազգանու-|ված  |վա-  |ված  |վաճառ-|ված  |վաճառ-|տա-  |ստորա-  |

|   |       |նը,     |ազո- |ճառ- |ֆոս- |ված   |կա-  |ված   |նյութ|գրու-   |

|   |       |անունը  |տական|ված  |ֆորա-|ֆոսֆո-|լիու-|կա-   |գնած |թյունը  |

|   |       |        |պա-  |ազո- |կան  |րական |մական|լիու- |շահա-|        |

|   |       |        |րար- |տական|պա-  |պարար-|պա-  |մական |ռու- |        |

|   |       |        |տա-  |պա-  |րար- |տա-   |րար- |պարար-|ների |        |

|   |       |        |նյու-|րար- |տա-  |նյութի|տա-  |տա-   |թիվը |        |

|   |       |        |թի   |տա-  |նյու-|քանա- |նյու-|նյութի|     |        |

|   |       |        |քանա-|նյու-|թի   |կու-  |թի   |քանա- |     |        |

|   |       |        |կու- |թի   |քանա-|թյունը|քանա-|կու-  |     |        |

|   |       |        |թյու-|քանա-|կու- |(կգ)  |կու- |թյունը|     |        |

|   |       |        |նը   |կու- |թյու-|      |թյու-|նը    |     |        |

|   |       |        |(կգ) |թյու-|նը   |      |նը   |(կգ)  |     |        |

|   |       |        |     |նը   |(կգ) |      |(կգ) |      |     |        |

|   |       |        |     |(կգ) |     |      |     |      |     |        |

|___|_______|________|_____|_____|_____|______|_____|______|_____|________|

|   |       |        |     |     |     |      |     |      |     |        |

|___|_______|________|_____|_____|_____|______|_____|______|_____|________|

|   |       |        |     |     |     |      |     |      |     |        |

|___|_______|________|_____|_____|_____|______|_____|______|_____|________|

|   |       |        |     |     |     |      |     |      |     |        |

|___|_______|________|_____|_____|_____|______|_____|______|_____|________|

|   |       |        |     |     |     |      |     |      |     |        |

|___________|________|_____|_____|_____|______|_____|______|_____|________|

|Ընդամենը   |        |     |     |     |      |     |      |     |        |

._________________________________________________________________________.

 

Մատակարար կազմակերպության անվանումը ________________________________

 

Տնօրեն _________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

 

Ձև N 4/1

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հողօգտագոր-|Հողօգտա- |Մշակվող|Ազոտական|Ազոտական|Վճարման |Հողօգտա-|

|ը/կ|ծողի       |գործողի  |հողատա-|պարարտա-|պարարտա-|ամիսը,  |գործողի |

|   |անունը,    |անձնագրի |րածքի  |նյութի  |նյութի  |ամսաթիվը|ստորա-  |

|   |հայրանունը,|տվյալները|չափը   |քանակու-|դիմաց   |        |գրու-   |

|   |ազգանունը  |         |(հա)   |թյունը  |վճարված |        |թյունը  |

|   |           |         |       |(կգ)    |գումարը |        |        |

|   |           |         |       |        |(դրամ)  |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար _________________________________ ___________________

                          (անունը, ազգանունը)           (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4/2

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հողօգտա- |Հողօգտա- |Մշակվող|Ֆոսֆորա-|Ֆոսֆորա-|Վճարման |Հողօգտա-  |

|ը/կ|գործողի  |գործողի  |հողատա-|կան     |կան     |ամիսը,  |գործողի   |

|   |անունը,  |անձնագրի |րածքի  |պարարտա-|պարարտա-|ամսաթիվը|ստորագրու-|

|   |հայրանու-|տվյալները|չափը   |նյութի  |նյութի  |        |թյունը    |

|   |նը,      |         |(հա)   |քանակու-|դիմաց   |        |          |

|   |ազգանունը|         |       |թյունը  |վճարված |        |          |

|   |         |         |       |(կգ)    |գումարը |        |          |

|   |         |         |       |        |(դրամ)  |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

._____________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար _________________________________ ___________________

                            (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4/3

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հողօգտա- |Հողօգտա- |Մշակվող|Կալիումա-|Կալիումա-|Վճարման |Հողօգտա-|

|ը/կ|գործողի  |գործողի  |հողատա-|կան      |կան      |ամիսը,  |գործողի |

|   |անունը,  |անձնագրի |րածքի  |պարարտա- |պարարտա- |ամսաթիվը|ստորա-  |

|   |հայրանու-|տվյալները|չափը   |նյութի   |նյութի   |        |գրու-   |

|   |նը,      |         |(հա)   |քանակու- |դիմաց    |        |թյունը  |

|   |ազգանունը|         |       |թյունը   |վճարված  |        |        |

|   |         |         |       |(կգ)     |գումարը  |        |        |

|   |         |         |       |         |(դրամ)   |        |        |

|___|_________|_________|_______|_________|_________|________|________|

|   |         |         |       |         |         |        |        |

|___|_________|_________|_______|_________|_________|________|________|

|   |         |         |       |         |         |        |        |

|___|_________|_________|_______|_________|_________|________|________|

|   |         |         |       |         |         |        |        |

|___|_________|_________|_______|_________|_________|________|________|

|   |         |         |       |         |         |        |        |

|___|_________|_________|_______|_________|_________|________|________|

|   |         |         |       |         |         |        |        |

._____________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար _______________________________ ___________________

                            (անունը, ազգանունը)       (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 5

 

ԱԿՏ

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և _______________________ ընկերության տնօրեն ________________-ը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, ___________ __________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված ________________ _____________ դրամի դիմաց մատակարարը 20____ թվականի ___________________-ին համայնքին է հանձնել ______________ տոննա ազոտական, ______________ տոննա ֆոսֆորական և ______________ տոննա կալիումական պարարտանյութեր:

 

            ՀԱՆՁՆԵՑ                           ԸՆԴՈՒՆԵՑ

 

    _____________________-ի տնօրեն      _________________ համայնքի ղեկավար

 

_________________________________  __________________________________

            (անունը, ազգանունը)                  (անունը, ազգանունը)

__________________________________  __________________________________

            (ստորագրությունը)                    (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                Կ.Տ.

 

Աղյուսակ

 

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ

 

(տոննա)

.______________________________________________________________________

|NN |Մարզի անվանումը                     |Ազոտական պարարտանյութ       |

|ը/կ|                                    |                            |

|___|____________________________________|____________________________|

|   |                                    |Ընդա-|սույն  |2014 թ.       |

|   |                                    |մենը,|ծրագրի |«Բերրիություն»|

|   |                                    |որից |մատակա-|ԱՄ-ի Մասիսի   |

|   |                                    |     |րար    |շրջանային     |

|   |                                    |     |կազմա- |միավորում»    |

|   |                                    |     |կերպու-|ՍՊԸ-ի մոտ     |

|   |                                    |     |թյան   |մնացած        |

|   |                                    |     |միջոցով|մնացորդը      |

|___|____________________________________|_____|_______|______________|

|1. |Արագածոտն                           |3500 |3080   |420           |

|___|____________________________________|_____|_______|______________|

|2. |Արարատ                              |3846 |3374.2 |471.8         |

|___|____________________________________|_____|_______|______________|

|3. |Արմավիր                             |7000 |6200   |800           |

|___|____________________________________|_____|_______|______________|

|4. |Գեղարքունիք                         |5743 |5743   |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|5. |Լոռի                                |2300 |2020   |280           |

|___|____________________________________|_____|_______|______________|

|6. |Կոտայք                              |1695 |1695   |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|7. |Շիրակ                               |5000 |5000   |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|8. |Սյունիք                             |2200 |2200   |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|9. |Վայոց ձոր                           |420  |380    |40            |

|___|____________________________________|_____|_______|______________|

|10.|Տավուշ                              |400  |360    |40            |

|___|____________________________________|_____|_______|______________|

|11.|ԼՂՀ                                 |3000 |3000   |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|12.|«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ      |66   |66     |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|13.|«Երկրագործության գ/կ» ՊՈԱԿ          |42   |42     |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|14.|«Բանջարաբոստանային և  տեխնիկական    |2    |2      |0             |

|   |մշակաբույսերի գ/կ» ՊՈԱԿ             |     |       |              |

|___|____________________________________|_____|_______|______________|

|15.|«Հայկական միրգ» ԲԲԸ                 |15   |15     |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|16.|«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ      |15   |15     |0             |

|___|____________________________________|_____|_______|______________|

|17.|ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան     |30   |30     |0             |

|   |հողագիտության, ագրոքիմիայի և        |     |       |              |

|   |մելիորացիայի գ/կ մասնաճյուղի        |     |       |              |

|   |Արմավիրի փորձամելիորատիվ կայան      |     |       |              |

|___|____________________________________|_____|_______|______________|

|18.|ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ խաղողապտղագինեգործության|15   |15     |0             |

|   |գ/կ մասնաճյուղի Նալբանդյանի         |     |       |              |

|   |փորձակայան                          |     |       |              |

|___|____________________________________|_____|_______|______________|

|19.|ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Բալահովտի               |26   |26     |0             |

|   |ուսումնափորձարարական տնտեսություն   |     |       |              |

|________________________________________|_____|_______|______________|

|               Ընդամենը                 |35315|33263.2|2051.8        |

.______________________________________________________________________

 

.____ _____________________________________________________.

|NN | |Ֆոսֆորական պարարտանյութ   |Կալիումական              |

|ը/կ| |                          |պարարտանյութի            |

|___| |__________________________|_________________________|

|   | |Ընդա-  |սույն    |2014 թ. |Ընդա- |սույն    |2014 թ. |

|   | |մենը,  |ծրագրի   |«Հրաշք  |մենը, |ծրագրի   |»Հրաշք  |

|   | |որից   |մատակարար|այգի»   |որից  |մատակարար|այգի»   |

|   | |       |կազմակեր-|ՍՊԸ-ի   |      |կազմակեր-|ՍՊԸ-ի   |

|   | |       |պության  |մոտ     |      |պության  |մոտ     |

|   | |       |միջոցով  |մնացած  |      |միջոցով  |մնացած  |

|   | |       |         |մնացորդը|      |         |մնացորդը|

|   | |       |         |        |      |         |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|1. | |150    |0        |150     |115   |0        |115     |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|2. | |191.8  |0        |191.8   |204.55|0        |204.55  |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|3. | |310    |0        |310     |285   |0        |285     |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|4. | |107.6  |107.6    |0       |114.7 |114.7    |0       |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|5. | |100    |0        |100     |100   |0        |100     |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|6. | |85     |65       |20      |60    |0        |60      |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|7. | |150    |150      |0       |150   |150      |0       |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|8. | |80     |60       |20      |20    |0        |20      |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|9. | |6.75   |0        |6.75    |7.75  |0        |7.75    |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|10.| |10     |0        |10      |5     |0        |5       |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|11.| |1888.75|1225.75  |663     |500   |270.6    |229.4   |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|12.| |0      |0        |0       |0     |0        |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|13.| |7      |7        |0       |5     |5        |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|14.| |0.5    |0.5      |0       |0.5   |0.5      |        |

|   | |       |         |        |      |         |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|15.| |10     |10       |0       |10    |10       |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|16.| |2      |2        |0       |1     |1        |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|17.| |12     |12       |0       |5     |5        |        |

|   | |       |         |        |      |         |        |

|   | |       |         |        |      |         |        |

|   | |       |         |        |      |         |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|18.| |3.5    |3.5      |0       |3     |3        |        |

|   | |       |         |        |      |         |        |

|   | |       |         |        |      |         |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|19.| |5      |5        |0       |5     |5        |        |

|   | |       |         |        |      |         |        |

|___| |_______|_________|________|______|_________|________|

|   | |3119.9 |1648.35  |1471.55 |1591.5|564.8    |1026.7  |

.____ _____________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1.1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.2015
N 96-Ն
Որոշում