Սեղմել Esc փակելու համար:
{11.06.2017 - 06.02.2021} ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.06.2017 - 06.02.2021} ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2017  -ից մինչեւ   06.02.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

600.0030.270209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        02            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009089

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2009 թվականի N 30-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ), իե) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող`

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի,

2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.05.17 թիվ 156-Ն որոշում)

i

2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա ունեցող անձանց` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից`

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օգտագործման կազմակերպման (գործարկման) իրագործումն սկսելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ստեղծած կամ զարգացրած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծման կամ զարգացման տեխնիկական նախագծին համապատասխանության վերաբերյալ տեղեկանք.

2) յուրաքանչյուր տարի` մինչև հուլիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել`

ա. տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կրած բոլոր փոփոխությունները (առկայության դեպքում)` տեխնիկական նախագծի կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրի փոփոխությունների տեսքով,

բ. ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 156-Ն, 03.02.2021 թիվ 30-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 10.05.17 թիվ 156-Ն որոշում)

 

Հավելված N 1

i

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի փետրվարի 18-ի

N 30-Ն որոշմամբ

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Ցանցի նախագծման տեխնիկական առաջադրանքը.

2. Տեխնիկական նախագիծը իրականացնող, կապի ոլորտում փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող ընկերության լիցենզիայի պատճենը.

3. Ցանցի աշխարհագրական տեղակայման գծապատկերը և բազային կայանների աշխարհագրական տեղակայման կոորդինատները (ռադիոկապի դեպքում).

4. Ցանցի կառուցվածքային (ներառյալ հեռանկարային զարգացման) սխեման.

5. Ցանցի ֆունկցիոնալ (կապի կազմակերպման) սխեման, որն ընդգրկում է`

1) ցանցի միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումները, մալուխները և այլ ռեսուրսներ, որոնք ապահովում են իրականացվող գործունեության տեսակները.

2) ցանցի զարգացման հեռանկարը.

6. Ցանցով իրականացվող գործունեության տեսակների նկարագիրը.

7. Ցանցի տեխնիկական բնութագրերը, որոնք ընդգրկում են`

1) առանցքային մայրուղային ցանցի թողունակությունը.

2) վերջնական օգտվողների առավելագույն թվաքանակը.

3) օգտագործվող կապի ստանդարտների կամ արձանագրություններ ցանկը.

4) օգտագործվող ռադիոհաճախականությունները ռադիոկապի կազմակերպման դեպքում.

5) սարքավորումների միացման համար անհրաժեշտ պորտերի տիպերը.

6) առանցքային մայրուղային ցանցում օգտագործվող սարքավորումների տեխնիկական բնութագրերը (ինտերֆեյսի տիպը).

7) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ակտիվ սարքավորումների տեղակայման պահարանների զբաղվածության ծավալներն` ըստ սարքավորումների քանակի, էլեկտրասնուցման աղբյուրների տեսակները և դրանց լարումները.

8) օգտագործվող աշտարակների ու կայմերի տեսակները և դրանց զբաղվածության վերաբերյալ տեղեկությունները.

8. Ռադիոկապի կազմակերպման դեպքում բազային կայանների ծածկույթի (սպասարկման գոտու) գծապատկերը աշխարհագրական քարտեզի վրա.

9. Թույլտվություն պահանջող ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքում էլեկտրամագնիսական համատեղելիության բաժինը, որն ընդգրկում է`

1) ռադիոկապի կազմակերպման սխեման` նշելով կայանների միջև հեռավորությունները (բացառությամբ արբանյակային կապի երկրային կայանների), անտենաների ազիմուտները, տիպերը, բարձրությունները երկրի մակերևույթից.

2) ռադիոհաճախականությունների բաշխման սխեման.

3) նախագծվող ռադիոհաճախականությունների տիրույթում էլեկտրամագնիսական իրավիճակի պլանը, նշելով առկա կայանները և ռադիոհաճախականությունները, որոնց համար իրականացվում է հաշվարկ.

4) բացատրագիր, որն ընդգրկում է էլեկտրամագնիսական համատեղելիության հաշվարկը, էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման մասին եզրակացությունը և առաջարկություններ` էլեկտրամագնիսական համատեղելիությունն ապահովելու վերաբերյալ:

 

(1-ին հավելվածը փոփ. 10.05.17 թիվ 156-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի փետրվարի 18-ի

N 30-Ն որոշմամբ

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ցանցի սպասարկման գոտու աշխարհագրական տեղակայման մասշտաբային գծապատկերը, որն ընդգրկում է մալուխային գծերը, բազային կայանների աշխարհագրական տեղակայման կոորդինատները (ռադիոկապի դեպքում):

2. Ցանցի կառուցվածքային (ներառյալ հեռանկարային զարգացման) և ֆունկցիոնալ (կապի կազմակերպման) սխեմաներն իրենց միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումներով, մալուխներով, ռադիոկապով և այլ ռեսուրսներով, որոնք ապահովում են իրականացվող գործունեության տեսակները:

3. Ցանցով իրականացվող գործունեության տեսակների նկարագիրը:

4. Ցանցի տեխնիկական բնութագրերը, որոնք ընդգրկում են`

1) առանցքային մայրուղային ցանցում օգտագործվող սարքավորումների տեխնիկական բնութագրերը (ինտերֆեյսի տիպը),

2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ակտիվ սարքավորումների տեղակայման պահարանների զբաղվածության ծավալներն` ըստ սարքավորումների քանակի, էլեկտրասնուցման աղբյուրների տեսակները և դրանց լարումները,

3) օգտագործվող աշտարակների ու կայմերի տեսակները և դրանց զբաղվածության վերաբերյալ տեղեկությունները,

4) առանցքային մայրուղային ցանցի թողունակությունը,

5) վերջնական օգտվողների առավելագույն թվաքանակը,

6) օգտագործվող ռադիոհաճախականությունները և դրանց բաշխման սխեման (ռադիոկապի դեպքում):

 

(2-րդ հավելվածը լրաց. 10.05.17 թիվ 156-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի փետրվարի 18-ի

N 30-Ն որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ

 

.________________________________________________________________________

|N|Կարգա-|Գտնվելու|Ռադիո-|Ցանցի |Կայանի   |Տեղադրման|Կայանի  |Հաղորդման |

| |վորվող|վայրը   |հաճա- |տեսակը|տեղադրման|վայրի    |բարձրու-|ռադիոհաճա-|

| |անձի  |        |խակա- |      |վայրը    |աշխար-   |թյունը  |խականու-  |

| |անվա- |        |նու-  |      |(մարզ,   |հագրական |ծովի    |թյունների |

| |նումը |        |թյան  |      |հասցե)   |կոորդի-  |մակերե- |շերտ      |

| |      |        |օգտա- |      |         |նատները  |վույթից |(ՄՀց)     |

| |      |        |գործ- |      |         |         |(մ)     |          |

| |      |        |ման   |      |         |         |        |          |

| |      |        |թույլ |      |         |         |        |          |

| |      |        |տվու- |      |         |         |        |          |

| |      |        |թյան  |      |         |         |        |          |

| |      |        |N     |      |         |         |        |          |

|_|______|________|______|______|_________|_________|________|__________|

|1|  2   |   3    |  4   |  5   |    6    |    7    |   8    |    9     |

.________________________________________________________________________

_________________________________________________________________________

|Ընդուն-|Հաղորդչի|Կրիչի  |Անտենայի |Անտենա-  |Բարձրու-|Անտենայի|Անտենայի|

|ման    |հզորու- |մոդուլ-|տեսակը և |ների     |թյունը  |ուժեղաց-|առավելա-|

|ռադիո- |թյունը  |յացիայի|տրամագիծը|քանակ    |երկրի   |ման գոր-|գույն   |

|հաճախա-|(Վտ)    |տեսակը |(մ)      |(xMIMO-ի |մակերե- |ծակիցը  |ճառա-   |

|կանու- |        |(DL/UL)|         |տեխնոլո- |վույթից |(դԲ)    |գայթման |

|թյուն- |        |       |         |գիա օգտա-|(մ)     |        |ազի-    |

|ների   |        |       |         |գործում) |        |        |մուտը   |

|շերտ   |        |       |         |         |        |        |(աստի-  |

|(ՄՀց)  |        |       |         |         |        |        |ճան)    |

|       |        |       |         |         |        |        |        |

|       |        |       |         |         |        |        |        |

|       |        |       |         |         |        |        |        |

|_______|________|_______|_________|_________|________|________|________|

|  10   |   11   |  12   |   13    |   14    |   15   |   16   |  17    |

_________________________________________________________________________

_______________.

|Ցանցի  |Այլ   |

|թողու- |տեղե- |

|նակու- |կու-  |

|թյուն  |թյուն-|

|(DL/UL)|ներ   |

|       |      |

|       |      |

|       |      |

|       |      |

|       |      |

|       |      |

|       |      |

|_______|______|

|  18   |  19  |

_______________.

 

Սույն տեղեկատվությունը լրացվում է առանձնացված` ըստ կիրառվող տեխնոլոգիաների:

 

(3-րդ հավելվածը լրաց. 03.02.2021 թիվ 30-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
18.02.2009
N 30-Ն
Որոշում