Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹ ...

 

 

040.1820.271102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2002 թվականի N 1820-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանության և քրեակատարողական ծառայողների ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից (պաշտոնական պարտականությունների կատարումից) ժամանակավորապես ազատվելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.07.17 թիվ 806-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 13.07.17 թիվ 806-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 14-ի N 1820-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱԶԱՏՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից (քրեակատարողական ծառայողների համար` պաշտոնական պարտականությունների կատարումից, այսուհետ` ծառայությունից) ժամանակավորապես ազատելու կարգը:

Ոստիկանության և քրեակատարողական ծառայողների ժամանակավոր անաշխատունակությունը հաստատվում է միայն ժամանակավոր անաշխատունակության պատճառով ծառայությունից ազատման (այսուհետ` ծառայությունից ազատման) թերթիկով (ձևը կցվում է):

(1-ին կետը փոփ. 13.07.17 թիվ 806-Ն որոշում)

2. Հիվանդության կամ վնասվածքի պատճառով աշխատունակությունը ժամանակավորապես կորցնելու դեպքում ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին ծառայությունից ազատման թերթիկները տրվում են ոստիկանության բժշկական հիմնարկների` պոլիկլինիկայի և հոսպիտալի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության այն մարզերում և համայնքներում, որտեղ բացակայում են ոստիկանության բժշկական հիմնարկները, ծառայությունից ազատման թերթիկները տրվում են առողջապահության տեղական հիմնարկների կողմից: Առողջապահության տեղական հիմնարկները ոստիկանության մարզային մարմինների ծառայողների աշխատունակության երկարատև կորստով ուղեկցվող (15 օրից ավելի) հիվանդությունների դեպքերի մասին պարտավոր են անհապաղ գրավոր իրազեկել ոստիկանության բժշկական հիմնարկին` ոստիկանության և քրեակատարողական ծառայողների շրջանում հիվանդացության ցուցանիշների կենտրոնացված հաշվառման, անհրաժեշտության դեպքում` բուժման շարունակության ապահովման, ինչպես նաև ոստիկանությունում և քրեակատարողական ծառայությունում ծառայության պիտանիությանն առաջադրվող պահանջներից բխող բժշկական և իրավական հարցերի կարգավորման համար:

4. Ամբուլատոր պայմաններում բուժման դեպքում ծառայությունից ազատման թերթիկը տրվում է ծառայողին անաշխատունակ ճանաչելու առաջին օրվանից` միանվագ, բայց ոչ ավելի, քան երեք օրով: Բուժող բժիշկը համապատասխան բաժանմունքի պետի (վարիչի) հետ համատեղ կարող է ծառայությունից ազատման թերթիկը երկարացնել մինչև վեց օր: Եթե վեց օրը լրանալուց հետո հիվանդի աշխատունակությունը չի վերականգնվում և լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, ապա ծառայությունից ազատման թերթիկը երկարացվում է ոստիկանության պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողովի կողմից` բուժող բժշկի և համապատասխան բաժանմունքի պետի (վարիչի) ներկայացմամբ, բայց ոչ ավելի, քան տաս օրով, իսկ քաղաքացիական բժշկական կազմակերպություններում (համայնքների, մարզերի պոլիկլինիկաներ)` բժշկակոնսուլտատիվ հանձնաժողովների կողմից` բուժող բժշկի և համապատասխան բաժանմունքի վարիչի ներկայացմամբ, բայց ոչ ավելի, քան տաս օրով:

5. Ոստիկանության ստացիոնարում (հոսպիտալում) բուժվող ծառայողին ծառայությունից ազատման թերթիկ տրվում է ստացիոնար բուժման ամբողջ ժամանակահատվածի համար` բուժող բժշկի կողմից` համապատասխան բաժանմունքի պետի հետ համատեղ: Ոստիկանության ստացիոնարից դուրս բուժվելու դեպքում ծառայությունից ազատման թերթիկը երկարացնում է բուժող բժիշկը` համապատասխան բաժանմունքի պետի հետ համատեղ, միանվագ, բայց ոչ ավելի, քան յոթ օրով: Նշված ժամկետը նշանակվում է շարունակական բուժման համար` այլ բուժհիմնարկ ներկայացնելու, բժշկին տուն հրավիրելու կամ առողջության լիարժեք վերականգնման նպատակով:

6. Քաղաքացիական բժշկական կազմակերպություններում ստացիոնար բուժման դեպքերում, ծառայողին ծառայությունից ազատման թերթիկները տրվում են տվյալ հիմնարկների կողմից:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում ոստիկանության և քրեակատարողական ծառայողների հետազոտման և բուժման հետագա փոխհատուցման կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշմամբ:

Երևանի տարածքում տեղակայված ստացիոնար բժշկական հիմնարկների կողմից տրված ծառայությունից ազատման թերթիկները ենթակա են հաշվառման և հաստատման ոստիկանության պոլիկլինիկայում:

(6-րդ կետը փոփ. 13.07.17 թիվ 806-Ն որոշում)

7. Ծառայողն աշխատունակության երկարատև կորստի դեպքում կարող է հիվանդության պատճառով երկարատև ազատվել ծառայությունից: Ծառայողը հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվում է այն դեպքում, երբ անցկացված բուժումից հետո աշխատունակության լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 30 օր ժամանակ: Հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատումը վերականգնողական բուժման եզրափակիչ փուլն է, որն անցկացվում է ոստիկանության բժշկական հիմնարկի հսկողության տակ:

Աշխատունակության չվերականգնման դեպքում ծառայողին հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատում չի տրվում, այլ որոշվում է նրա` ոստիկանությունում և քրեակատարողական ծառայությունում հետագա ծառայության պիտանիության հարցը:

Ծառայողին հիվանդության պատճառով ծառայությունից կարող է երկարատև ազատվել միայն ոստիկանության բժշկական հանձնաժողովը` ոստիկանության բժշկական հիմնարկների ներկայացմամբ:

Ծառայողը հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվում է 30 օրով: Առանձին դեպքերում` վիրավորված լինելու, կոնտուզիաների, վնասվածքների ժամանակ, ելնելով դրանց բնույթից և ծառայության աստիճանից, ծառայողը կարող է երկարատև ազատվել ծառայությունից 45 կամ 60 օր ժամանակով: Անհրաժեշտության դեպքում, հիվանդության պատճառով երկարատև ազատումը կարող է երկարացվել, սակայն յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան 30 օրով:

(7-րդ կետը փոփ. 13.07.17 թիվ 806-Ն որոշում)

8. Բժշկական հիմնարկներում բուժման մեջ գտնվելու, ինչպես նաև հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվելու ժամանակը չի կարող գերազանցել վեց ամիսը:

Եթե ծառայողը վիրավորվել, կոնտուզիա կամ վնասվածք է ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս, և բժշկական կանխատեսումներով նրա ապաքինումը հնարավոր է բուժման միջոցով, ապա հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատման ժամկետը չի սահմանափակվում: Նման դեպքերում հետագա ծառայության պիտանիության հարցը կարող է որոշվել միայն վիրավորված լինելու, վնասվածքի, կոնտուզիայի որոշակիացված ելքի ժամանակ:

Ոստիկանության բժշկական հիմնարկների, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում առողջապահական տեղական հիմնարկների կողմից ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին վեց օրից ավելի ժամանակով տրված ծառայությունից ազատման թերթիկը հաստատվում է ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարի կողմից` նշագրում կատարելու միջոցով:

(հավելվածը փոփ. 13.07.17 թիվ 806-Ն որոշում)

 

Ձև

 

_____________________________________________

(բժշկական հիմնարկի անվանումը և հասցեն)

 

ՆԱԽՆԱԿԱՆ - ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N _________ թերթիկը (համապատասխանն ընդգծել)

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ N __________

 

Տրված է ______________ 200  թ.     բժիշկ _________________________________

 

__________________________________________________________________________

              (անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը)

 

__________________________________________________________________________

                      (կոչումը, ծառայության վայրը)

 

Տարիքը _________ բժշկական քարտի N _____ հիվանդության պատմությունը N ______

 

Ախտորոշումը ______________________________________________________________

 

Վերջնական ախտորոշումը ____________________________________________________

 

__________________________________________________________________________

Անաշխատունակության տեսակը (հիվանդություն, դժբախտ պատահար` կապված (չկապված) ծառայողական պարտականությունների կատարման հետ, կարանտին, հիվանդի խնամք, սանատոր-կուրորտային բուժում, նախածննդյան և հետծննդյան արձակուրդ)`

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Ռեժիմ _____________________________    ___________________________________

       (նշում ռեժիմի խախտման մասին)         (բժշկի ստորագրությունը)

 

Գտնվում է ստացիոնարում ______________ մինչև ___________________ 200 թ.

 

Ծառայությունից ազատված է

._________________________________________________________________________.

|Որ ամսաթիվը| Մինչև  որ ամսաթիվը ներառյալ|Բժշկի պաշտոնը  |     Բժշկի      |

|           |(ամսաթիվը և  ամիսը բառերով) |և  ազգանունը   |ստորագրությունը |

|___________|____________________________|_______________|________________|

|___________|____________________________|_______________|________________|

|___________|____________________________|_______________|________________|

|___________|____________________________|_______________|________________|

._________________________________________________________________________.

 

Անցել է ծառայության ___________________________ ________________________

(ամսաթիվը և ամիսը բառերով)  (բժշկի ստորագրությունը)

 

Տրված է նոր թերթիկ N _______

Կ. Տ.

 

Հիվանդության կապակցությամբ ժամանակավոր ազատված աշխատողը, պարտավոր է ենթարկվել բուժող բժշկի կողմից նշանակված ռեժիմին և նշված ժամանակին ներկայանալ ընդունելության:

Ժամանակավոր ազատման թերթիկն ուժի մեջ չէ առանց բուժպրոֆիլակտիկ հիմնարկի համարի, շտամպի և կնիքի:

Ծառայողին, որը սահմանված կարգով չի ներկայացել ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը փակելու, չի թույլատրվում անցնել իր ծառայողական պարտականությունների կատարմանը:

Աշխատունակությունը վերականգնելուց և ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը փակելուց հետո, ծառայողը պարտավոր է նշված ժամանակին ներկայանալ ծառայության:

Ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը ներկայացվում է անմիջական ղեկավարին (հրամանատարին) և փոխանցվում կադրային մարմին` հաշվառման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2002
N 1820-Ն
Որոշում