Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐ ...

08.05.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.08.2017  -ից մինչեւ   08.05.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 30.04.2020 թիվ 667-Ն որոշում)

i

040.0249.130306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2006 թվականի N 249-Ն

 

i

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայության համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նածաբանը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 2-ի

N 249-Ն որոշման

 

ՁԵՎ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների համազգեստի ձևը:

 

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

2. Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան (նկար 23):

Փրկարարական ծառայության միասնական վահանաձև տարբերանշանը խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE»: Կարվում է ձախ թևքի վրա:

3. ՈՒթաթև մետաղական խորհրդանշան (նկար 24):

Ոսկեգույն, ներսը հավասարակողմ եռանկյունի խորհրդանշանը միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից և նշանակում է օգնություն երկրագնդի բոլոր ուղղություններով: ՈՒթաթև խորհրդանշանի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: ՈՒթաթև մետաղական խորհրդանշանը փակցվում է համազգեստի օձիքի դիմային մասում կամ ուսանշանի վրա:

4. Կոճակներ (նկար 24):

Մետաղյա, կլոր, ոսկեգույն` 22 մմ և 14 մմ չափերի` Հայաստանի Հանրապետության զինանշանով:

5. Հրշեջի տարբերանշանը (նկար 24) հրշեջի սաղավարտ է` կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով:

6. Քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանը (նկար 24) կապույտ եռանկյունի է` նարնջագույն շրջանաձև հիմքի կենտրոնում: Քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով (անհատական իրավական ակտով) փակցվում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ծառայողների համազգեստի վրա` տեսանելի հատվածում:

7. Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, ձմեռային սվիտերների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:

 

III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱՅԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

8. Տոնական գլխարկ (նկար 19):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, սև լաքապատ հովհարով, գլխարկաբոլորքին ոսկեգույն կոճակներով ամրացված զարդապարանով: Գլխարկահատակի և գլխարկաբոլորքի վերին եզրով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից երիզ: Առջևի կենտրոնական մասում ամրացված է 80x54 մմ կոկարդ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով:

9. Տոնական կիտել (նկար 5):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 մմ 4 ոսկեգույն Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակներով: ՈՒնի 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 ծոցագրպան: Օձիքի ստորին հատվածում ամրացվում են մեկական Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշան, իսկ բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողներինը` լանջափեշին ասեղնագործված տերևներով: Աջ թևին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: ՈՒսանշանները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղեր` կոչմանը համապատասխան:

10. Տոնական վերարկու` ձմեռային:

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակներով, ներքևի մասում 2 ներկարված գրպաններ` կափույրով, երկշերտ օձիքով և գոտիով, ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպան: Բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համար` հանովի կարակուլե օձիքով: ՈՒսանշանները` կարովի, ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղեր` կոչմանը համապատասխան:

11. Ձմեռային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար):

Կարակուլե, ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

12. Տոնական տաբատ (նկար 5):

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտորից, ներկարված 2 կողային գրպաններով, հետևի մասում մեկ գրպան` կափույրով: Կողային կարերում կարմիր մահուդից երիզներ: Բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համար` կողքերին 2 լայն 25 մմ կարմիր գունաժապավեններ:

13. Տոնական վերնաշապիկ:

Սպիտակ կտորից, ծալովի օձիքով, ուղղահայաց ծալվածքով, կրծքամասում կոճակով, կափույրով և շերտակարով 2 վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:

14. Տոնական համազգեստի փողկապ (նկար 21, 22):

Մուգ փիրուզագույն գործվածքից, ոսկեգույն ամրակով և զինանշանով:

15. Տոնական համազգեստի գոտի (նկար 5):

Դեղին գույնի մետաքսե գործվածքից, կոճկվում է 30x50 մմ արույրե ճարմանդով` վրան Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Գոտու վերին և ստորին հատվածներով անցնում է մուգ փիրուզագույն եզրակար:

16. Տոնական համազգեստի շարֆ:

Մուգ փիրուզագույն, կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:

17. Տոնական համազգեստի ձեռնոց:

Սպիտակ տրիկոտաժե գործվածքից, հնգամատնյա, երեսամասը դեկորատիվ կարագծերով:

18. Տոնական կիտել (կանացի) (նկար 5):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով, մեկ շարքով տեղադրված 22 մմ 3 ոսկեգույն կոճակներով: ՈՒնի 2 վրադիր գրպաններ` կափույրներով: Օձիքի ստորին հատվածում ամրացվում են մեկական Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշան: Աջ թևին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում ասեղնագործված «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: ՈՒսանշանները` ոսկեգույն, եզրագծերը կարմիր և հնգաթև ուռուցիկ աստղեր` կոչմանը համապատասխան:

19. Տոնական կիսաշրջազգեստ (նկար 5):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: Կիսաշրջազգեստը պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

20. Տոնական գլխարկ պիլոտկա (կանացի) (նկար 20):

Մուգ փիրուզագույն կիսաբրդյա կտորից, վերծալված եզրակարերը կարմիր մահուդե երիզով: Առջևի կենտրոնական մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանով կոկարդ:

21. Տոնական երկարաճիտք կոշիկներ:

Սև գույնի, կիսալաքապատ բնական կաշվից: Ճտքերի բարձրությունը 40 սմ, վերին եզրերը կարմիր կաշվե եզրաքուղերով:

22. Տոնական կոշիկներ:

Սև գույնի, բնական կաշվից:

23. Տոնական բաճկոն` գարնանային-աշնանային:

Մուգ փիրուզագույն կիսաբամբակյա կտորից, երկկարանի ներկարված թևքերով, ծալովի օձիքով, երկու ներկարված կողային գրպաններով: Բաճկոնը կոճկվում է 4 կոճակօղակներով` գաղտնի կոճկվածքով:

24. Սույն գլխով սահմանված տոնական համազգեստը կարող է հատկացվել նաև շքերթներում, զորահանդեսներում, հանդիսավոր երթերում ու նիստերում, պատվո պահակի կազմում և այլ հանդիսավոր արարողություններում ընդգրկվող փրկարարական ծառայության ավագից մինչև փրկարարական ծառայության շարքային կոչումներ ունեցող ծառայողներին, ինչպես նաև փողային նվագախմբի ծառայողներին:

 

IV. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ, ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

25. Ամենօրյա համազգեստ` մուգ փիրուզագույն (նկար 1):

Կիսաբամբակյա կտորից, ուղիղ գոտիով, ծալովի օձիքով, ուսանշանները` հանովի: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ, առանց կափույրի, շղթայով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի աջ թևքին ամրացված է փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի մեջքի կենտրոնական հատվածում ասեղնագործված է «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»: ՈՒսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված դեղին ուղղանկյունաձև գծերով, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով:

Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:

Կիսաշրջազգեստը` մետաքսյա աստառով, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:

26. Ամենօրյա համազգեստ` քողարկող (նկար 3):

Կտորի պատկերը թվային, կոճկվում է կենտրոնական կոճկվածքով` 5 կոճակօղակներով: Առաջամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ասեղնագործված է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի մեջքի կենտրոնական հատվածում ասեղնագործված է «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»: ՈՒսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված բաց շագանակագույն ուղղանկյունաձև գծերով, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով:

Տաբատի կտորի պատկերը թվային: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված 1 գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով:

27. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)` կարճաթև և երկարաթև:

Բամբակյա կտորից, կապույտ կամ բաց շագանակագույն գույնի, կլորավուն օձիքով, ձախ թևին` Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը, մեջքին` «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»:

28. Ամենօրյա քողարկող համազգեստի ամառային բաճկոն:

Բաճկոնը կարճաթև, կտորի պատկերը թվային, կոճկվում է կենտրոնական կոճկվածքով` 5 կոճակօղակներով: Առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ասեղնագործված է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի մեջքի կենտրոնական հատվածում ասեղնագործված է «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»: ՈՒսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված բաց շագանակագույն ուղղանկյունաձև գծերով, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով:

29. Ամենօրյա` մուգ փիրուզագույն համազգեստի ամառային բաճկոն:

Կիսաբամբակյա կտորից, կարճաթև, ուղիղ գոտիով, ծալովի օձիքով, ուսանշանները` հանովի: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի աջ թևքին ամրացված է փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի մեջքի կենտրոնական հատվածում ասեղնագործված է «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»: ՈՒսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված դեղին ուղղանկյունաձև գծերով, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով:

30. Ամենօրյա կիսաբամբակյա ամառային գլխարկ` մուգ փիրուզագույն (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար) (նկար 14):

Սև լաքապատ գլխարկահովհարով, դեղին գլխարկաբոլորքով, առջևի կենտրոնական մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

31. Ամենօրյա համազգեստի ամառային գլխարկ (կեպի և պիլոտկա)` մուգ փիրուզագույն (նկար 13, 15):

Կիսաբամբակյա կտորից, ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

32. Ամենօրյա քողարկող համազգեստի ամառային գլխարկ (կեպի) (նկար 17):

Կտորի պատկերը թվային, կոշտ հովհարով, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

33. Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ` մուգ փիրուզագույն (նկար 16):

Բաղկացած է թասակից, ականջակալներից, ճակատային մասից և կոշտ հովհարից, որի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Ականջակալները մշակված են արհեստական մուգ կապույտ կամ սև մորթուց:

34. Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային գլխարկ (կեպի) (նկար 18):

Կտորի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոշտ հովհարով, սև գույնի մորթե ականջակալներով և ծոծրակամասով: Հովհարի վերևի կենտրոնական մասում կարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը:

35. Ամենօրյա` մուգ փիրուզագույն համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ (նկար 2):

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Օձիքը` արհեստական մորթուց, մուգ կապույտ կամ սև գույնի (հանովի), որին լայն ամրակներով ամրացված է հանովի գլխանոց: Բաճկոնը 2 կողային գրպաններով, ձախ թևի վրա կափույրով գրպան: Առաջնամասում մշակված են վրադիր 2 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին` Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի մեջքի կենտրոնական հատվածում ասեղնագործված է «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»: ՈՒսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված դեղին ուղղանկյունաձև գծերով, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով:

Տաբատն աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով, ունի 2 ներկարված կողային գրպաններ, 2 կափույրով գրպանների հետևի մասում, որոնք ամրացվում են կոճակով:

36. Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային բաճկոն և տաբատ (նկար 4):

Կտորի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, կոճկվում է շղթայով և 6 կոճակօղակներով: Առաջնամասում մշակված են վրադիր 4 գրպաններ` կափույրներով: Կրծքամասի աջ գրպանի կափույրի վրա ամրացվում է MES OF ARMENIA, իսկ ձախ գրպանի կափույրի վրա` արյան կարգը տարբերանշանները: Կրծքամասի ձախ գրպանի կենտրոնում ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնի աջ թևքին ասեղնագործված է փրկարար ծառայության թևքանշանը, իսկ ձախ թևքին Հայաստանի Հանրապետության եռագույնը` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆ» և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանշանը: Բաճկոնին միացված է անջրաթափանց գործվածքից գլխանոց և մորթե օձիք: Բաճկոնի մեջքի կենտրոնական հատվածում ասեղնագործված է «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»: ՈՒսադիրները համազգեստի գունավորմամբ` ասեղնագործված բաց շագանակագույն ուղղանկյունաձև գծերով, կոչմանը համապատասխան հնգաթև ուռուցիկ աստղերով:

Տաբատի կտորի պատկերը թվային, անջրաթափանց ծածկույթով, մշակված գոտիով, աստառացուի հետ մգդակարված սինտեպոնով: Տաբատն առաջնամասում ունի թեք ներկարված 2 գրպաններ, ետևամասի աջ կողմում ներկարված 1 գրպան, իսկ կողքերից մշակված են մեկական վրադիր գրպաններ` կափույրներով: Առաջնամասում մշակված են ծնկակալներ:

37. Ամենօրյա համազգեստի ձմեռային երկարաթև սվիտեր:

Կապույտ գույնի կամ շագանակագույն, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կամ շագանակագույն կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` կոճակով: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:

38. Ամենօրյա համազգեստի ձմեռային անթև սվիտեր (ժիլետ):

Կապույտ գույնի կամ շագանակագույն, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կամ շագանակագույն կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում կոճակով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:

39. Կաշեգոտի:

50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

40. Ամենօրյա քողարկող համազգեստի գոտի:

Արտադրվում է տիսմայից և համազգեստի քողարկող կտորից: Գոտու երիզահանգույցը` մետաղյա ճարմանդով, մակօղակով, մյուս ծայրին մետաղյա ամրակալ: Ճարմանդի ամրացման ծայրում ունի կպչուն ժապավեն:

41. Կոշիկ:

Կարված է սև, բնական կաշվից:

42. Կիսաճտքավոր կոշիկ:

Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:

43. Ճտքավոր կոշիկ (նկար 7):

Բնական յուֆտե կաշվից, գույնը սև, տակացուն միաշերտ, պոլիուրետանային մաշվածադիմացկուն ռետինից: Կոշիկը ոտքին հարմարեցվում է ճտքերի վրա ամրացված վեցական մետաղյա օղակներով անցնող կոշկաքուղերով:

44. Ձեռնոց` ամենօրյա:

Ամենօրյա ձեռնոց` հնգամատ, փիրուզագույն կամ շագանակագույն խիտ բրդյա գործվածքից:

 

V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

45. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար:

Երկարաթև, մուգ փիրուզագույն, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով` ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից` շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին գրված են «ԱԻՆ» տառերը: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում` 2 լուսարձակող ժապավենով:

46. Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ:

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:

47. Փրկարարի թիկնոց` ներդիրով:

Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից` ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:

48. Փրկարարի կիսակոմբինեզոն:

Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:

49. Փրկարարի ձմեռային կոշիկներ:

Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:

50. Փրկարարի ձմեռային համազգեստ:

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում` 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը` լայն մանժետներով:

51. Փրկարարի ժիլետ` առանց թևերի:

Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` մուգ փիրուզագույն պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով` ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թիկունքին լուսարձակող ժապավեններով:

52. Տաբատ:

2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով, 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 սմ սպիտակ լուսարձակող ժապավեններով:

53. Մարտական համազգեստ` հրակայուն, ջրակայուն` պաշտպանական գույնի (նկար 11):

Բաղկացած է սաղավարտից, բաճկոնից, տաբատից, ձեռնոցներից և ճտքավոր կոշիկներից: Ջերմադիմացկուն կտորից, բաճկոնի մեջտեղի, ստորին, թևքերի, ինչպես նաև տաբատի ստորին հատվածներում դեղին և արծաթագույն լուսարձակող ժապավեններով: Բաճկոնի և տաբատի կողային հատվածներում երկուական ծավալուն գրպաններ` կափույրներով և մեկ կափույրով գրպան` կրծքավանդակի ձախ կողմում: Բաճկոնը կոճկվում է փակ շղթայով և կպչուն ժապավեններով: Կոշիկները ջերմադիմացկուն և հարվածադիմացկուն, ռետինե բռնակներով:

54. Մարտական համազգեստ` հրակայուն, ջրակայուն, սև գույնի (նկար 11):

Բաղկացած է սաղավարտից, բաճկոնից, տաբատից, ձեռնոցներից և երկարաճիտք կոշիկներից: Ջերմադիմացկուն կտորից, բաճկոնի կրծքավանդակին, մեջքին, ձեռնոցներին, թևքերի և տաբատի ստորին հատվածներում դեղնականաչավուն և արծաթագույն լուսարձակող ժապավեններով: Բաճկոնը կոճկվում է փակ շղթայով և երեք մետաղյա ամրակներով, կողային հատվածներում մեկական ծավալուն գրպաններ` կափույրներով: Կոշիկները ջերմադիմացկուն, քթամասը հարվածադիմացկուն:

55. Մարտական համազգեստ` հրակայուն, ջրակայուն, մուգ կապույտ գույնի (նկար 11):

Բաղկացած է սաղավարտից, բաճկոնից, տաբատից, ձեռնոցներից և երկարաճիտք կոշիկներից: Ջերմադիմացկուն կտորից, բաճկոնի մեջտեղի, ստորին, թևքերի, ինչպես նաև տաբատի ստորին հատվածներում արծաթագույն լուսարձակող ժապավեններով: Բաճկոնի և տաբատի կողային հատվածներում երկուական ծավալուն գրպաններ` կափույրներով և մեկ կափույրով գրպան կրծքավանդակի ձախ կողմում: Բաճկոնը կոճկվում է փակ շղթայով և կպչուն ժապավեններով: Կոշիկները ջերմադիմացկուն, քթամասը հարվածադիմացկուն:

56. Երկարաճիտ կոշիկներ` հրակայուն, ջրակայուն (նկար 8):

Կոշիկի երեսացուն կազմված է ռետինե և կտորե շերտերից, որը միանում է տակացուին սոսնձվելու և վուլկանացման եղանակով: Տակացուն և քթամասն ունեն պողպատե միջադիրներ, որոնք ունեն անտիստատիկ պաշտպանվածություն էլեկտրական հոսանքից:

57. Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար:

Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն), ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, գրպաններով` ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար: Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից` շղթայով հանվող գլխարկ:

58. Փրկարարի կիսաբաճկոն` կարճ:

Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:

59. Թիկնոց-անձրևանոց:

Մուգ գույնի երանգավորումներով թվային պատկերով, անջրաթափանց արհեստական գործվածքից, գլխանոցով: Թիկնոցը կողքերից կոճկվում է չորսական սեղմակ կոճգամներով:

60. Զրահաբաճկոն` արտաքին կրման (նկար 6):

Զրահաբաճկոնը պողպատե զրահատարրերով պատյան է` կազմված դիմային և հետին մասերից, որոնք կտորե ինքնակպչուն ճարմանդներով և եռաժանի ամրակներով իրար են միանում ուսերի և կողային հատվածներում: Կտորե ծածկը քողարկվող` համազգեստի գունավորմամբ: Մեջքին գրված է «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»:

61. Ռազմական սաղավարտ (նկար 6):

Սաղավարտը կազմված է թափքից, կապարճե հիմքից, արժափոկերից: Սաղավարտն ականջախեցիների մասում լայնացած է, եզրերով ամրացված է ռետինե եզրագիծ: Թափքի գույնը` սև: Կտորե ծածկը և պատյանը քողարկվող` համազգեստի գունավորմամբ:

62. Աշխատանքային համազգեստ (նկար 9):

Նարնջագույն կտորից, լուսարձակող ժապավեններով, ծալվող օձիքով, կոճկվում է 5 կոճգամներով: Բաղկացած է բաճկոնից, տաբատից և սաղավարտից:

63. Աշխատանքային համազգեստ (նկար 9):

Մուգ կապույտ կտորից, մեջքի, կրծքավանդակի և տաբատի ծնկամասերում լուսարձակող ժապավեններով: Կեկիի կենտրոնական մասում գրված է «ARM USAR»:

64. ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի «INSARAG»-ի համազգեստ (նկար 10):

Մուգ կապույտ կտորից, մեջքի, կրծքավանդակի և տաբատի ծնկամասերում լուսարձակող ժապավեններով: Կրծքավանդակի կենտրոնական մասում ամրանում է կոչման տարբերանշան: Կրծքավանդակի ձախ կողմում` լուսարձակող ժապավենի վերնամասում ամրանում է արյան կարգի տարբերանշանը, իսկ աջ կողմում տարբերանշաններ` անունը, ազգանունը և «Rescuer»: Մեջքին` լուսարձակող ժապավենից ներքև, և կեկիի կենտրոնական մասում գրված է «ARM USAR»:

65. Սակրավորի համազգեստ (նկար 12):

Բաղկացած է պաշտպանիչ բաճկոնից, տաբատից, անդրավարտիքից, ձեռնոցներից, լապտերով սաղավարտից և կոշիկներից: Համազգեստը զրահապատ` ապահովում է հակաբեկորային պաշտպանվածություն: Օդափոխության և սառեցման համակարգը թույլատրում է շրջակա միջավայրի +500?-ի պայմաններում աշխատել 30 րոպե: Սաղավարտն օժտված է ռադիոակուստիկ համակարգով: Տաբատն ունի հատուկ գրպան` ողնաշարի անատոմիական պրոյեկտորի համար:

66. Լեռնափրկարարի համազգեստ:

Բաղկացած է ձմեռային, անջրանցիկ բաճկոնից, տաբատից, ճտքավոր կոշիկներից և ձեռնոցներից: Բաճկոնը` տաք ձմեռային ներդիրով, գլխանոցով, երկու ներկարված և երկու վրադիր գրպաններով, թևքերի չափսերը կարգավորող շղթաներով, կոճկվում է շղթայով և կոճգամներով: Տաբատը` կիսակոմբինեզոն, փոկագոտիներով, երկու կողային ներկարված գրպաններով:

67. Ջրասուզակի համազգեստ` ամառային:

Բաղկացած է անջրանցիկ կոմբինեզոնից, շնչադիմակից, շնչառական ապարատից, լողաթաթերից, ակնոցից, ջրային լապտերից:

68. Ջրասուզակի համազգեստ` ձմեռային:

Բաղկացած է անջրանցիկ` մինչև մինուս 50oC ցրտադիմացկուն կոմբինեզոնից, շնչադիմակից, շնչառական ապարատից, լողաթաթերից, ակնոցից, ջրային լապտերից:

 

VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

69. Տոնական ուսադիրներ` փրկարարական ծառայության բարձրագույն կոչումների համար` մուգ փիրուզագույն, վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով` 12 մմ տրամագծով մեկական կոճակներով: ՈՒսանշանների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար` մեկ աստղ: Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված են դափնու տերևներ:

70. Տոնական ուսադիրներ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումների համար` մուգ փիրուզագույն, վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով` 12 մմ տրամագծով մեկական կոճակներով: Տոնական համազգեստի ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր` համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի:

 

Աղյուսակ N 1

._____________________________________________________________________.

|Փրկարարական ծառայության|Աստղերի  |Աստղերի|ՈՒսանիշի վերին կենտրոնական |

|կոչումը                |տրամագիծը|քանակը |եզրից մինչև  կոճակն ընկած  |

|                       |(մմ)     |(հատ)  |տարածությունը (մմ)         |

|_______________________|_________|_______|___________________________|

|Գնդապետ                |    20   |   3   |             7             |

|_______________________|         |_______|___________________________|

|Փոխգնդապետ             |         |   2   |             7             |

|_______________________|         |_______|___________________________|

|Մայոր                  |         |   1   |             7             |

|_______________________|_________|_______|___________________________|

|Կապիտան                |    13   |   4   |             7             |

|_______________________|         |_______|___________________________|

|Ավագ լեյտենանտ         |         |   3   |             7             |

|_______________________|         |_______|___________________________|

|Լեյտենանտ              |         |   2   |             7             |

|_______________________|         |_______|___________________________|

|Ավագ ենթասպա           |         |   3   |             7             |

|_______________________|         |_______|___________________________|

|Ենթասպա                |         |   2   |             7             |

._____________________________________________________________________.

 

71. Փրկարարական ծառայության ամենօրյա համազգեստի ուսադիրներն արտադրվում են մուգ փիրուզագույն և քողարկող թվային պատկերով գունավորմամբ կտորներից:

72. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների`

1) քողարկող համազգեստի ուսադիրներ` բաց շագանակագույն/բեժ եզրակարերով, վրայով զիգզագաձև ասեղնագործված չորսական իրար զուգահեռ գծեր և կոչմանը համապատասխան աստղ (աստղեր).

2) մուգ փիրուզագույն համազգեստի ուսադիրներ` ոսկեգույն եզրակարերով, վրայով զիգզագաձև ասեղնագործված չորսական իրար զուգահեռ գծեր և կոչմանը համապատասխան աստղ (աստղեր):

73. Փրկարարական ծառայության գլխավոր և ավագ կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների`

1) քողարկող համազգեստի ուսադիրներ` բաց շագանակագույն/բեժ 4 մմ լայնքով երկայնական երիզներով, որոնք մշակված են ուսադիրի կողային եզրերից դեպի ներս` համապատասխանաբար 1,2 սմ հեռավորության վրա: ՈՒսադիրների վրա տեղադրված են պաշտպանական գույնի հնգաթև ուռուցիկ աստղեր 20 մմ` կոչմանը համապատասխան.

2) մուգ փիրուզագույն համազգեստի ուսադիրներ` դեղին 4 մմ լայնքով երկայնական երիզներով, որոնք մշակված են ուսադիրի կողային եզրերից դեպի ներս` համապատասխանաբար 1,2 սմ հեռավորության վրա: ՈՒսադիրների վրա տեղադրված են ոսկեգույն հնգաթև ուռուցիկ աստղեր 20 մմ, իսկ ստորին մասում ոսկեգույն անկյունակային ժապավեններ` կոչմանը համապատասխան (աղյուսակ N 2):

74. Փրկարարական ծառայության միջին կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների`

1) քողարկող համազգեստի ուսադիրներ` մեջտեղով անցնում է բաց շագանակագույն/բեժ 4 մմ լայնքով երկայնական երիզ` ուսադիրի երկարությամբ: ՈՒսադիրների վրա տեղադրված են պաշտպանական գույնի հնգաթև ուռուցիկ աստղեր 13 մմ` կոչմանը համապատասխան.

2) մուգ փիրուզագույն համազգեստի ուսադիրներ` մեջտեղով անցնում է դեղին 4 մմ լայնքով երկայնական երիզ` ուսադիրի երկարությամբ: ՈՒսադիրների վրա տեղադրված են ոսկեգույն հնգաթև ուռուցիկ աստղեր 13 մմ, իսկ ստորին մասում ոսկեգույն անկյունակային ժապավեններ` կոչմանը համապատասխան (աղյուսակ N 2):

75. Փրկարարական ծառայության ավագ ենթասպա և ենթասպա կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների`

1) քողարկող համազգեստի ուսադիրներ` վրան տեղադրված են պաշտպանական գույնի հնգաթև ուռուցիկ աստղեր` կոչմանը համապատասխան.

2) մուգ փիրուզագույն համազգեստի ուսադիրներ` վրան տեղադրված են ոսկեգույն հնգաթև ուռուցիկ աստղեր, իսկ մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ` կոչմանը համապատասխան (աղյուսակ N 2):

76. Սույն հավելվածի N 2 աղյուսակում ներկայացված են աստղերի քանակները` ըստ կոչումների:

 

Աղյուսակ N 2

 

._____________________________________________________________________.

|Փրկարարա-|Ոսկեգույն     |Ոսկեգույն   |Արտաքին|Անկյունային|ՈՒսանիշի   |

|կան ծառա-|անկյունային   |անկյունային |երիզի  |ժապավենների|վերին      |

|յության  |ժապավենի      |ժապավենների/|հաստու-|միջև  հեռա-|կենտրոնա-  |

|կոչումը  |հաստությունը/ |աստղերի     |թյունը |վորությունը|կան եզրից  |

|         |աստղերի       |քանակը (հատ)|(մմ)   |(մմ)       |մինչև      |

|         |տրամագիծը (մմ)|            |       |           |կոճակն     |

|         |              |            |       |           |ընկած      |

|         |              |            |       |           |տարածու-   |

|         |              |            |       |           |թյունը (մմ)|

|_________|______________|____________|_______|___________|___________|

|Գնդապետ  |      5/20    |    3/3     |   2   |     2     |    7      |

|_________|______________|____________|_______|___________|___________|

|Փոխգնդա- |      5/20    |    2/2     |   2   |     2     |    7      |

|պետ      |              |            |       |           |           |

|_________|______________|____________|_______|___________|___________|

|Մայոր    |      5/20    |    1/1     |   2   |     2     |    7      |

|_________|______________|____________|_______|___________|___________|

|Կապիտան  |      3/13    |    4/4     |   3   |     1     |    7      |

|_________|______________|____________|_______|___________|___________|

|Ավագ     |      3/13    |    3/3     |   3   |     1     |    7      |

|լեյտենանտ|              |            |       |           |           |

|_________|______________|____________|_______|___________|___________|

|Լեյտենանտ|      3/13    |    2/2     |   3   |     1     |    7      |

|_________|______________|____________|_______|___________|___________|

|Ավագ     |      2/13    |    3/3     |   2   |     3     |    7      |

|ենթասպա  |              |            |       |           |           |

|_________|______________|____________|_______|___________|___________|

|Ենթասպա  |      2/13    |    2/2     |   2   |     3     |    7      |

._____________________________________________________________________.

 

77. Փրկարարական ծառայության ավագ, ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող փրկարարական ծառայողների ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ` համաձայն N 3 աղյուսակում նշված չափսերի և քանակի:

 

Աղյուսակ N 3

 

.____________________________________________________________________.

|Փրկարարական   |ՈՒսադիրների|ՈՒսադիրների |ՈՒսադիրների  |ՈՒսադիրների   |

|ծառայության   |վրայի      |վրայի       |երկարությամբ |ստորին եզրից  |

|կոչումը       |ժապավենների|ժապավենների |ժապավենների  |մինչև         |

|              |քանակը     |լայնությունը|միջև  ընկած  |ժապավենն ընկած|

|              |           |(մմ)        |տարածությունը|տարածությունը |

|              |           |            |(մմ)         |(մմ)          |

|______________|___________|____________|_____________|______________|

|Ավագ          |     1     |      14    |       -     |      -       |

|______________|___________|____________|_____________|______________|

|Ավագ սերժանտ  |     1     |      14    |             |              |

|______________|___________|____________|_____________|______________|

|Սերժանտ       |     3     |       4    |       2     |      25      |

|______________|___________|____________|_____________|______________|

|Կրտսեր սերժանտ|     2     |       4    |       2     |      25      |

|______________|___________|____________|_____________|______________|

|Շարքային      |     -     |            |       -     |      -       |

.____________________________________________________________________.

 

78. Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

79. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողները համազգեստը կրում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

80. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողները կրում են սույն հավելվածի 4-րդ գլխով` բացառությամբ 26-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ, 34-րդ, 36-րդ, 40-րդ և 43-րդ կետերի, սահմանված համազգեստ:

81. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների գլխարկին ամրացվում են նախարարության խորհրդանիշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:

82. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների ամենօրյա համազգեստի ձախ թևքին ամրացվում է նախարարության խորհրդանիշը, իսկ աջ թևքին` նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևանշանը (նկար 25):

83. Թևանշանը վահանաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:

84. Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: Վահանի ներքևի կեսն զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 4 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 3 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջի կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր:

85. Թևանշանի ֆոնը կապույտ է, եզրագծերը, «ԱԻՆ» տառերը, արծիվը` վառ ոսկեգույն են: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է:

86. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների համազգեստի թևերի ստորին մասում կարվում են նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևքի տարբերանշանները` այն հաշվով, որ տարբերանշանի ստորին անկյունը թևքի ներքևի եզրից լինի 100 մմ բարձրության վրա: Թևքի տարբերանշանները 135o-ի տակ միացված, բաց ոսկեգույն, 5 մմ հաստությամբ շերտեր են:

87. Աշխատողների տարբերանշաններն են (նկար 26)`

1) կրտսեր տեսուչի համար` մեկ շերտ.

2) տեսուչի համար` 2 շերտ.

3) ավագ տեսուչի համար` 3 շերտ.

4) գլխավոր պետական տեսուչի տեղակալի համար` 4 շերտ.

5) գլխավոր պետական տեսուչի համար` 5 շերտ:

88. Տեսուչի, ավագ տեսուչի, գլխավոր պետական տեսուչի տեղակալի թևքի տարբերանշանի շերտերը կարվում են իրարից 2,5 մմ, իսկ գլխավոր պետական տեսուչի թևքի տարբերանշանի շերտերը` իրարից մեկ մմ հեռավորության վրա:

89. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողները սույն գլխով սահմանված համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի մարտի 29-ի N 361-Ն հրամանով սահմանված փրկարարական ծառայության համազգեստը կրելու կանոնների համաձայն:

 

VIII. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ

 

90. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները:

 

Նկար 1. Ամենօրյա համազգեստ` մուգ փիրուզագույն.

Նկար 2. Ամենօրյա ձմեռային համազգեստ` մուգ փիրուզագույն.

Նկար 3. Ամենօրյա քողարկող համազգեստ.

Նկար 4. Ամենօրյա քողարկող համազգեստ` ձմեռային.

Նկար 5. Տոնական համազգեստ.

Նկար 6. Արտաքին կրման զրահաբաճկոն և ռազմական սաղավարտ.

Նկար 7. Ճտքավոր կոշիկ.

Նկար 8. Երկարաճիտ կոշիկ.

Նկար 9. Աշխատանքային համազգեստ.

Նկար 10. ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի «INSARAG»-ի համազգեստ` հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անձնակազմի համար.

Նկար 11. Մարտական համազգեստ` սև, մուգ կապույտ և պաշտպանական գույների.

Նկար 12. Սակրավորի համազգեստ.

Նկար 13. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի գլխարկ (կեպի)

Նկար 14. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար)

Նկար 15. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի գլխարկ (պիլոտկա)` կանացի

Նկար 16. Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի ձմեռային գլխարկ (կեպի)

Նկար 17. Ամենօրյա քողարկող համազգեստի գլխարկ (կեպի)

Նկար 18. Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային գլխարկ (կեպի)

Նկար 19. Տոնական համազգեստի գլխարկ

Նկար 20. Տոնական համազգեստի գլխարկ (պիլոտկա)` կանացի

Նկար 21. Տոնական համազգեստի փողկապ

Նկար 22. Տոնական համազգեստի փողկապ (կանացի)

Նկար 23. Փրկարար ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան.

Նկար 24. Փրկարար ծառայության ութաթև մետաղական խորհրդանշանը, հրշեջի տարբերանշանը, կոճակները և քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանը.

Նկար 25. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների համազգեստի թևքանշան.

Նկար 26. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների համազգեստի թևքին ամրացվող տարբերանշաններ.

 

________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

(1-ին հավելվածը խմբ. 10.08.17 թիվ 979-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 27.12.12 թիվ 1689-Ն, 14.02.13 թիվ 304-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 2-ի

N 249-Ն որոշման

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:

2. Փրկարարական ծառայության համազգեստ տրամադրելը ենթադրում է փրկարարական ծառայողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ձևի համազգեստով, տարբերանշաններով, ուսանշաններով և համազգեստի մասը կազմող այլ պարագաներով ապահովում:

3. Փրկարարական ծառայության համազգեստը տրամադրվում է սույն հավելվածով սահմանված կարգով և օգտագործման ժամկետներով:

4. Փրկարարական ծառայության համազգեստ տրամադրելու համար հիմք է փրկարարական ծառայության անցնելու մասին համապատասխան իրավական ակտը:

5. Փրկարարական ծառայության համազգեստը բաշխվում է համաձայն ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ցուցակի, իսկ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կենտրոնական ապարատի անձնակազմին` անհատական կարգով:

6. Այլ ստորաբաժանումներ փրկարարական ծառայողի տեղափոխման դեպքում նրան տրվում է համազգեստով ապահովելու մասին համապատասխան վկայական:

7. Փրկարարական ծառայողին համազգեստի ուսադիրներ, տարբերանշաններ, թևքանշաններ և համազգեստի մասը կազմող այլ պարագաներ հատկացվում են հասանելիք համազգեստի հետ միասին:

8. Փրկարարական ծառայողները, շնորհված կոչմանը համապատասխան, ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված համազգեստի ամբողջ լրակազմով:

9. Փրկարարական ծառայության տոնական համազգեստի օգտագործման ժամկետներն են`

 

.__________________________________________________________________.

|NN |Անվանումը                            |Քանակը` մեկ |Օգտագործման|

|ը/կ|                                     |մարդու համար|ժամկետը    |

|___|_____________________________________|____________|___________|

|1. |Տոնական համազգեստի կիսաբրդյա գլխարկ  |1 հատ       |5 տարի     |

|___|_____________________________________|____________|___________|

|2. |Տոնական համազգեստի կիսաբրդյա կիտել`  |1 հատ       |5 տարի     |

|   |տաբատով                              |            |           |

|___|_____________________________________|____________|___________|

|3. |Տոնական համազգեստի կիսաբրդյա կիտել`  |1 հատ       |5 տարի     |

|   |կիսաշրջազգեստով                      |            |           |

|___|_____________________________________|____________|___________|

|4. |Տոնական համազգեստի փողկապ            |1 հատ       |5 տարի     |

|___|_____________________________________|____________|___________|

|5. |Տոնական համազգեստի գոտի              |1 հատ       |10 տարի    |

|___|_____________________________________|____________|___________|

|6. |Տոնական համազգեստի ձեռնոց            |1 հատ       |5 տարի     |

|___|_____________________________________|____________|___________|

|7. |Տոնական համազգեստի սպիտակ վերնաշապիկ`|1 հատ       |2 տարի     |

|   |երկարաթև                             |            |           |

|___|_____________________________________|____________|___________|

|8. |Տոնական համազգեստի սպիտակ վերնաշապիկ`|1 հատ       |2 տարի     |

|   |կարճաթև                              |            |           |

|___|_____________________________________|____________|___________|

|9. |Տոնական համազգեստի ուսադիր           |2 զույգ     |5 տարի     |

|___|_____________________________________|____________|___________|

|10.|Տոնական համազգեստի կոշիկ             |1 զույգ     |2 տարի     |

|___|_____________________________________|____________|___________|

|11.|Տոնական համազգեստի ձմեռային գլխարկ   |1 հատ       |5 տարի     |

|   |(կարակուլե)                          |            |           |

|___|_____________________________________|____________|___________|

|12.|Տոնական համազգեստի շարֆ              |1 հատ       |5 տարի     |

|___|_____________________________________|____________|___________|

|13.|Տոնական համազգեստի ձմեռային վերարկու |1 հատ       |5 տարի     |

|___|_____________________________________|____________|___________|

|14.|Տոնական համազգեստի բաճկոն`           |1 հատ       |5 տարի     |

|   |գարնանային-աշնանային                 |            |           |

|___|_____________________________________|____________|___________|

|15.|Տոնական համազգեստի երկարաճիտ կոշիկ   |1 զույգ     |3 տարի     |

.__________________________________________________________________.

 

10. Թույլատրվում է սույն հավելվածի 9-րդ կետի աղյուսակի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

11. Փրկարարական ծառայության ամենօրյա համազգեստի օգտագործման ժամկետներն են`

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                              |Քանակը` մեկ |Օգտագործման |

|ը/կ|                                       |մարդու համար|ժամկետը     |

|___|_______________________________________|____________|____________|

|1. |Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |1 տարի      |

|   |կեպի                                   |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|2. |Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |1 տարի      |

|   |պիլոտկա                                |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|3. |Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |1 տարի      |

|   |բաճկոն                                 |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|4. |Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |1 տարի      |

|   |տաբատ                                  |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|5. |Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |1 տարի      |

|   |գլխարկ` փրկարարական ծառայության        |            |            |

|   |բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող      |            |            |

|   |ծառայողների համար                      |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|6. |Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |1 տարի      |

|   |կապույտ շապիկ (մայկա)` կարճաթև,  առանց |            |            |

|   |օձիքի                                  |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|7. |Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |1 տարի      |

|   |կապույտ շապիկ (մայկա)` երկարաթև,  առանց|            |            |

|   |օձիքի                                  |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|8. |Ամենօրյա համազգեստի ուսադիր            |2 զույգ     |1 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|9. |Ամենօրյա համազգեստի կոշիկ              |1 զույգ     |2 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|10.|Ամենօրյա համազգեստի կիսաճտքավոր կոշիկ  |1 զույգ     |2 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|11.|Ամենօրյա համազգեստի ճտքավոր կոշիկ      |1 զույգ     |2 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|12.|Ամենօրյա համազգեստի կաշեգոտի           |1 հատ       |3 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|13.|Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |1 տարի      |

|   |ամառային բաճկոն                        |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|14.|Ամենօրյա սվիտեր` ձմեռային, երկարաթև    |1 հատ       |3 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|15.|Ամենօրյա սվիտեր` ձմեռային, անթև        |1 հատ       |3 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|16.|Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |3 տարի      |

|   |ձմեռային գլխարկ                        |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|17.|Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |3 տարի      |

|   |ձմեռային բաճկոն                        |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|18.|Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |3 տարի      |

|   |տաբատ                                  |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|19.|Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստի  |1 հատ       |3 տարի      |

|   |ձեռնոց                                 |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|20.|Ամենօրյա քողարկող համազգեստի կեպի      |1 հատ       |1 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|21.|Ամենօրյա քողարկող համազգեստի բաճկոն    |1 հատ       |1 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|22.|Ամենօրյա քողարկող համազգեստի տաբատ     |1 հատ       |1 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|23.|Ամենօրյա քողարկող համազգեստի բաց       |1 հատ       |1 տարի      |

|   |շագանակագույն շապիկ (մայկա)` կարճաթև,  |            |            |

|   |առանց օձիքի                            |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|24.|Ամենօրյա քողարկող համազգեստի բաց       |1 հատ       |1 տարի      |

|   |շագանակագույն շապիկ (մայկա)` երկարաթև, |            |            |

|   |առանց օձիքի                            |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|25.|Ամենօրյա քողարկող համազգեստի ուսադիր   |2 զույգ     |1 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|26.|Ամենօրյա քողարկող համազգեստի ամառային  |1 հատ       |1 տարի      |

|   |բաճկոն                                 |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|27.|Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային  |1 հատ       |3 տարի      |

|   |սվիտեր` երկարաթև                       |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|28.|Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային  |1 հատ       |3 տարի      |

|   |սվիտեր` անթև                           |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|29.|Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային  |1 հատ       |3 տարի      |

|   |բաճկոն                                 |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|30.|Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային  |1 հատ       |3 տարի      |

|   |տաբատ                                  |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|31.|Ամենօրյա քողարկող համազգեստի ձմեռային  |1 հատ       |3 տարի      |

|   |գլխարկ                                 |            |            |

|___|_______________________________________|____________|____________|

|32.|Ամենօրյա քողարկող համազգեստի ձեռնոց    |1 հատ       |3 տարի      |

|___|_______________________________________|____________|____________|

|33.|Ամենօրյա քողարկող համազգեստի գոտի      |1 հատ       |3 տարի      |

._____________________________________________________________________.

 

12. Թույլատրվում է սույն հավելվածի 11-րդ կետի աղյուսակի 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով սահմանված կոշիկները փոխարինել կիսաճտքավոր կամ ճտքավոր կոշիկներով և հակառակը:

13. Սույն հավելվածով սահմանված համազգեստի օգտագործման ժամկետները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների վրա:

14. Փրկարարական ծառայության ծառայողների հատուկ և պաշտպանիչ համազգեստի օգտագործման ժամկետներն են`

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                               |Քանակը` մեկ |Օգտագործման|

|ը/կ|                                        |մարդու համար|ժամկետը    |

|___|________________________________________|____________|___________|

|1. |Մարտական համազգեստ` հրակայուն,          |1 լրակազմ   |5 տարի     |

|   |ջրակայուն` սև                           |            |           |

|___|________________________________________|____________|___________|

|2. |Մարտական համազգեստ` հրակայուն,          |1 լրակազմ   |5 տարի     |

|   |ջրակայուն` մուգ կապույտ                 |            |           |

|___|________________________________________|____________|___________|

|3. |Մարտական համազգեստ` հրակայուն,          |1 լրակազմ   |5 տարի     |

|   |ջրակայուն` պաշտպանական գույնի           |            |           |

|___|________________________________________|____________|___________|

|4. |Ջրասուզակի համազգեստ` ամառային          |1 լրակազմ   |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|5. |Ջրասուզակի համազգեստ` ձմեռային          |1 լրակազմ   |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|6. |Քիմիական, մանրէաբանական և  այլ          |1 լրակազմ   |5 տարի     |

|   |ախտահարման օջախներում աշխատելու համար   |            |           |

|   |պաշտպանիչ համազգեստ                     |            |           |

|___|________________________________________|____________|___________|

|7. |ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական     |1 լրակազմ   |5 տարի     |

|   |խորհրդատվական խմբի «INSARAG»-ի համազգեստ|            |           |

|___|________________________________________|____________|___________|

|8. |Սակրավորի համազգեստ                     |1 լրակազմ   |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|9. |Աշխատանքային համազգեստ                  |1 լրակազմ   |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|10.|Ռազմական սաղավարտ                       |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|11.|Զրահաբաճկոն արտաքին կրման               |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|12.|Թիկնոց-անձրևանոց                        |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|13.|Փրկարարի կիսաբաճկոն` կարճ               |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|14.|Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար          |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|15.|Երկարաճիտ կոշիկներ` հրակայուն, ջրակայուն|1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|16.|Տաբատ                                   |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|17.|Փրկարարի ժիլետ` առանց թևերի             |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|18.|Փրկարարի ձմեռային համազգեստ             |1 լրակազմ   |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|19.|Փրկարարի ձմեռային կոշիկներ              |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|20.|Փրկարարի կիսակոմբինեզոն                 |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|21.|Փրկարարի թիկնոց` ներդիրով               |1 հատ       |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|22.|Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ             |1 լրակազմ   |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|23.|Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար    |1 լրակազմ   |5 տարի     |

|___|________________________________________|____________|___________|

|24.|Լեռնափրկարարի համազգեստ                 |1 լրակազմ   |5 տարի     |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը խմբ. 10.08.17 թիվ 979-Ն որոշում)

(2-րդ հավելվածը փոփ. 27.12.12 թիվ 1689-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2006
N 249-Ն
Որոշում