Սեղմել Esc փակելու համար:
ՈՐԱԿԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐԱԿԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ...

02.09.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.09.2017  -ից մինչեւ   02.09.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 10.08.17 թիվ 956-Ն որոշում)

040.1317.221012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2012 թվականի N 1317-Ն

 

ՈՐԱԿԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ:

2. Հաստատել`

1) որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհրդի կանոնադրությունը և գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 18-ի

N 1317-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՈՐԱԿԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Կ. Ճշմարիտյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)

 

    Ս. Խաչատրյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

 

    Ա. Գալստյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Ռ. Մակարյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Հ. Մխիթարյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Բախչագուլյան    - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

                         անվտանգության պետական ծառայության պետ

 

    Ա. Ավալյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ղեկավարի տեղակալ

 

    Մ. Սարգսյան        - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ղազարյան        - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                         (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Խալիկյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ

 

    Ա. Վանյան          - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական

                         անվտանգության տեսչության պետ

 

    Ե. Ազարյան         - «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Սահակյան        - «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Գ. Գալստյան        - «Հայաստանի շինարարների միություն» ԻԱՄ-ի

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Ն. Դարբինյան       - «Էկո-Գլոբ» հասարակական կազմակերպության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Յաղուբյան       - «Սպառողների իրավունքների պաշտպանություն»

                         հասարակական կազմակերպության ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Մաքսուդյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի

                         ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման

                         վարչության պետ (խորհրդի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 18.07.13 թիվ 749-Ն, 31.07.14 թիվ 766-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 18-ի

N 1317-Ն որոշման

 

ՈՐԱԿԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված կոլեգիալ խորհրդատվական և խորհրդակցական մարմին է, որում ներգրավված են հանրային և գործարար միջավայրը ներկայացնող հիմնական ազգային շահագրգիռ կողմերը:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ` իր գործունեությունն իրականացնելով միջազգային իրավունքի ընդունված սկզբունքների և նորմերի հիման վրա:

3. Խորհրդի անվանումն է`

1) հայերեն` «Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ».

2) անգլերեն` «NATIONAL COUNCIL OF QUALITY AND TECHNICAL REGULATION»:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդի հիմնական գործառույթներն են`

1) որակի ենթակառուցվածքի հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

2) որակի ենթակառուցվածքի արդյունավետ գործունեությունն ապահովող միջոցառումները Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

3) երկրում որակի ենթակառուցվածքի քաղաքականության լիարժեք որդեգրման և Հայաստանի միջազգային ինտեգրման խրախուսման, պետության և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության, ինչպես նաև հետադարձ կապի ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

4) որակի ենթակառուցվածքի արդիականացման գործընթացի և դրա բարեփոխման իրականացման միաժամանակյա ընթացքի ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

5) որակի ենթակառուցվածքի բարեփոխման գործողությունների ծրագրերի և հաշվետվությունների քննարկումը և գնահատման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

6) անհրաժեշտ գործողությունների և (կամ) միջոցառումների ծրագրերի ու իրականացման ժամանակացույցների մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

7) տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրի նախագծի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

8) տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման կամ մերժման վերաբերյալ առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

9) սպառողների սոցիալ-տնտեսական պահանջների ու կարիքների հիման վրա տեխնիկական կանոնակարգերի մշակման գերակայությունների սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը:

5. Խորհուրդը կարող է համագործակցել որակի ենթակառուցվածքի ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների հետ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Խորհուրդն իր գործունեության ընթացքում սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին հասնելու համար իրավունք ունի`

1) կազմակերպելու և անցկացնելու քննարկումներ.

2) ստեղծելու աշխատանքային խմբեր, հաստատելու դրանց աշխատակարգերը, կազմը և ընդունելու դրանց գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ որոշումներ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Խորհրդի կազմում ընդգրկված են խորհրդի նախագահը, խորհրդի անդամները և խորհրդի քարտուղարը:

8. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է:

9. Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, համակարգող և կանոնակարգող մարմինների, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավատարմագրման ազգային մարմինների, ինչպես նաև արտադրողների, գործարարների, սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներից:

10. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է խորհրդի նիստերը.

2) հաստատում է խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը և արձանագրությունները.

3) նշանակում է խորհրդի աշխատանքային խմբերի կազմը և ղեկավարներին.

4) խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում:

11. Խորհրդի նախագահի` խորհրդի նիստին մասնակցության անհնարինության դեպքում խորհրդի նախագահի տեղակալը փոխարինում է նախագահին:

12. Խորհրդի անդամները`

1) ներկայացնում են առաջարկություններ խորհրդի նիստի վարման և օրակարգի վերաբերյալ.

2) մասնակցում են խորհրդի նիստերին և դրանց ընթացքում ներկայացվող հարցերի ու որոշումների քննարկմանը.

3) մասնակցում են քննարկվող հարցերի քվեարկությանը.

4) մասնակցում են խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի աշխատանքներին, ինչպես նաև գլխավորում են աշխատանքային խմբերը.

5) ներկայացնում են առաջարկություններ խորհրդի նիստի գումարման վերաբերյալ:

13. Խորհրդի քարտուղարը`

1) կազմակերպում է խորհրդի նիստերի անցկացումը և այդ նպատակով խորհրդի անդամներին էլեկտրոնային փոստով տրամադրում է օրակարգը, քննարկվելիք փաստաթղթերը (նյութերը) և ծանուցում նիստի անցկացման վայրի, ամսաթվի ու ժամի մասին` նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ.

2) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

3) արձանագրում է նիստերը.

4) նիստերի ստորագրված արձանագրությունների օրինակները տրամադրում է խորհրդի բոլոր անդամներին.

5) ապահովում է խորհրդի որոշումների նախագծերի պատրաստումը.

6) առկայության դեպքում` գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հերթական նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստերը` ըստ անհրաժեշտության:

15. Խորհրդի նիստը կայանում է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

16. Խորհուրդը հաստատում է օրակարգը` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

17. Խորհուրդը փոփոխում և (կամ) լրացնում է նիստի օրակարգը` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

18. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

19. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

20. Խորհրդի նիստին որևէ անդամի մասնակցության անհնարինության դեպքում նրան կարող է փոխարինել տվյալ անդամի կողմից լիազորված այլ անձ:

21. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել տեղական կամ միջազգային փորձագետներ կամ մասնագետներ, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

22. Խորհուրդն իր կողմից իրականացված գործունեության մասին տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքում:

23. Խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբերն իրենց գործունեությունն իրականացնում են խորհրդի նախագահի (նախագահողի) կողմից յուրաքանչյուր խմբի համար հաստատված աշխատանքային ծրագրի համաձայն:

24. Խորհրդի աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալը, որը խորհրդի քարտուղարն է:

25. Խորհուրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունում նշվում են`

1) արձանագրության վերնագիրը և նիստի հերթական համարը.

2) նիստի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) նիստին ներկա գտնվող անդամների անունները.

4) օրակարգի հարցերը.

5) օրակարգի հարցերի շրջանակներում կատարված առաջարկությունները և առարկությունները.

6) խորհրդի որոշումները:

26. Արձանագրությունն ստորագրում են խորհրդի նախագահն ու քարտուղարը, և այն էլեկտրոնային փոստով տրամադրվում է խորհրդի բոլոր անդամներին:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

27. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

28. Խորհրդի գործունեության դադարումից հետո խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.10.2012
N 1317-Ն
Որոշում