Սեղմել Esc փակելու համար:
{09.09.2017 - 01.10.2021} ԿԱՐՄԻՐ, ԿԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.09.2017 - 01.10.2021} ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ), ԼՈՒՍՆԱՍՊԻՏԱԿ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.09.2017  -ից մինչեւ   01.10.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

09/09/2017 - 01/10/2021

040.2329.020206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» փետրվարի 2006 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2329-Ն

 

i

ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ), ԼՈՒՍՆԱՍՊԻՏԱԿ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «զե» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

i

ա) դեղին (նարնջագույն) առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափային նորմերը գերազանցող, մեծ եզրաչափերով և (կամ) ծանրաքաշ բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր փոխադրող, իսկ սահմանված դեպքերում` նաև այդ փոխադրումներն ուղեկցող, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին վարժանքների անցկացման դեպքում հեծանվորդների կազմակերպված խմբերն ուղեկցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայանների` հատուկ վերահսկելի գոտիներում շահագործվող տրանսպորտային միջոցները,

բ) լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող փոստային կապի ծառայություն մատուցող կամ «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ինկասացիոն գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցները:

(2-րդ կետը փոփ. 17.08.17 թիվ 988-Ն որոշում)

3. Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն) կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներ տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցների կահավորումը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

4. Սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցները տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցները ներկայացնել դրանց գրանցման մարմիններ` վերջիններիս կողմից տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում առկայծող փարոսիկներով կահավորված լինելու մասին գրառում կատարելու համար:

5. Կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների քանակը որոշում է տվյալ տրանսպորտային միջոցները տնօրինող մարմնի (ծառայության) ղեկավարը:

i

5.1. Սահմանել, որ հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով կարող են կահավորվել միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

(5.1-ին կետը լրաց. 17.08.17 թիվ 988-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 16-ի «Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 367 որոշման գործողությունը դադարեցվում է տրանսպորտային միջոցներն առկայծող փարոսիկներով կահավորելու մասով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 13.09.12 թիվ 1160-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2329-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԿԱՊՈՒՅՏ ԿԱՄ ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ

 

._________________________________________________________________________.

|Հայաստանի                                                   |կարող են    |

|Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության      |կահավորվել  |

|պաշտպանության նախարարության և                               |կապույտ     |

|ազգային անվտանգության ծառայության                           |առկայծող    |

|օպերատիվ-ծառայողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում- |փարոսիկներով|

|ների գունագրաֆիկ երանգավորում չունեցող տրանսպորտային        |            |

|միջոցներ                                                    |            |

|____________________________________________________________|____________|

|Հայաստանի                                                   |կարող են    |

|Հանրապետության ոստիկանության,                               |կահավորվել  |

|ազգային անվտանգության ծառայության,                          |կապույտ     |

|Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և  Հայաստանի      |առկայծող    |

|Հանրապետության արդարադատության նախարարության                |փարոսիկներով|

|քրեակատարողական ծառայության` դատապարտյալներին տեղափոխելու   |            |

|նպատակով օգտագործվող գունագրաֆիկ երանգավորում               |            |

|ունեցող տրանսպորտային միջոցներ                              |            |

|____________________________________________________________|____________|

|Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության        |կարող են    |

|ռազմական ոստիկանության գունագրաֆիկ երանգավորում ունեցող     |կահավորվել  |

|տրանսպորտային միջոցներ                                      |կապույտ     |

|                                                            |առկայծող    |

|                                                            |փարոսիկներով|

|____________________________________________________________|____________|

|Շտապ և  անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող         |կարող են    |

|հաստատությունների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող         |կահավորվել  |

|տրանսպորտային միջոցներ, արյան կամ դրա բաղադրամասերի         |կապույտ     |

|տեղափոխումն իրականացնող բժշկական հաստատությունների`         |առկայծող    |

|գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ     |փարոսիկներով|

|____________________________________________________________|____________|

|Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության|կարող են    |

|փրկարար ծառայության գունագրաֆիկ                             |կահավորվել  |

|երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ                 |կապույտ     |

|                                                            |առկայծող    |

|                                                            |փարոսիկներով|

|____________________________________________________________|____________|

|Վթարային-փրկարարական ծառայությունների գունագրաֆիկ           |կարող են    |

|երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ                 |կահավորվել  |

|                                                            |կապույտ     |

|                                                            |առկայծող    |

|                                                            |փարոսիկներով|

|____________________________________________________________|____________|

|Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային        |Կարող են    |

|ոստիկանություն» ծառայության և  Հայաստանի Հանրապետության     |կահավորվել  |

|ոստիկանության պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում|կապույտ կամ |

|ունեցող տրանսպորտային միջոցներ                              |կապույտ և   |

|                                                            |կարմիր      |

|                                                            |առկայծող    |

|                                                            |փարոսիկնե-  |

|                                                            |րով:        |

|____________________________________________________________|____________|

|Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության        |կարող են    |

|ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության գունագրաֆիկ|կահավորվել  |

|երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ                 |կապույտ կամ |

|                                                            |կապույտ և   |

|                                                            |կարմիր      |

|                                                            |առկայծող    |

|                                                            |փարոսիկներով|

|____________________________________________________________|____________|

|Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության   |կարող են    |

|տրանսպորտային միջոցներ                                      |կահավորվել  |

|                                                            |կապույտ կամ |

|                                                            |կապույտ և   |

|                                                            |կարմիր      |

|                                                            |առկայծող    |

|                                                            |փարոսիկներով|

|____________________________________________________________|____________|

|Բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի տրանսպորտային    |կարող են    |

|միջոցներ                                                    |կահավորվել  |

|                                                            |կապույտ     |

|                                                            |առկայծող    |

|                                                            |փարոսիկներով|

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 13.09.12 թիվ 1160-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն, 17.08.17 թիվ 988-Ն, 30.09.2021 թիվ 1582-Ն, 30.09.2021 թիվ 1583-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2005
N 2329-Ն
Որոշում