Սեղմել Esc փակելու համար:
«ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ ...

 

 

040.0744.290617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2017 թվականի N 744-Ա

 

«ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշումներով տրամադրված միջոցների 7,783,282 հազ. դրամ մնացորդից 7,770,000 հազ. դրամը ներդնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` դրան համարժեք, վարկային կազմակերպության 49.1 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու նպատակով.

2) «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր և ներդրված գումարների հաշվին` տեղաբաշխման միջոցով, վերջինից ձեռք բերել 370 հատ հասարակ և 370 հատ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր` յուրաքանչյուրը համապատասխանաբար 7,000 հազ. դրամ և 14,000 հազ. դրամ (ընդհանուր 7,770,000 հազ. դրամ) շուկայական արժեքով.

3) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և վերջիններիս ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանք համապատասխանեցնելով փոփոխված որոշումներին:

(1-ին կետը փոփ. 07.09.17 թիվ 1092-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2017
N 744-Ա
Որոշում