Սեղմել Esc փակելու համար:
{25.09.2017 - 27.01.2022} ՀՀ ՀԱՃԱԽԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{25.09.2017 - 27.01.2022} ՀՀ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ ՀԱՍՏ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2017  -ից մինչեւ   27.01.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

116.0071.050308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11608071

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 փետրվարի 2008 թվականի N 71-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի`

Հաստատել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը` համաձայն հավելվածի:

 

Հաստատված է

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տրանսպորտի և կապի նախարարի

2008 թվականի փետրվարի 28-ի

N 71-Ն հրամանի

 

i

ԱՂՅՈՒՍԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ

 

Բովանդակություն

 

1. Ներածություն

2. Հասկացություններ և հապավումներ

2.1. Հապավումներ

2.2. Ընդհանուր հասկացություններ

2.3. Ռադիոկապի ծառայություններ

2.4. Ռադիոկայաններ և համակարգեր

2.5. Խանգարումներ

2.6. Տիեզերքին վերաբերող տեխնիկական հասկացություններ

3. Հաճախականությունների շերտերի բաշխման աղյուսակ

3.1. Երկրագնդի շրջաններ

3.2. Ծառայությունների կարգերը

3.3. Սպեկտրի օգտագործողների կարգերը

3.4. Ռադիոծառայությունների բաշխման Աղյուսակի նկարագրում

3.5. Ռադիոծառայությունների միջև հաճախականությունների շերտերի բաշխման Աղյուսակ

3.6. Հաճախականությունների շերտերի ցանկ` նախատեսված միայն Կառավարական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար (Սպեկտրի օգտագործողների Կարգը-ԿՌ)

3.7. Հաճախականությունների շերտերի բաշխման Ազգային աղյուսակի մեջբերումներ

3.8. ՀՄՄ Ռադիոկապի Ռեգլամենտի Հոդված 5 Հայաստանի Հանրապետությանը վերաբերող ենթատողային Մեջբերումներ

4. Հաճախականությունների ցանկ` նախատեսված արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային և փոքր շառավղով գործողության սարքավորումներում օգտագործելու համար

4.1. Հաճախականությունների ցանկ` նախատեսված արդյունաբերական, գիտական, բժշկական և կենցաղային բարձր հաճախականության սարքավորումներում օգտագործելու համար

4.2. Հաճախականությունների շերտերի ցանկ` նախատեսված փոքր շառավղով գործողության սարքավորումների համար

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխման աղյուսակը (այսուհետ` Ազգային Աղյուսակ) մշակվել է Հայաստանի Հանրապետության 2005 թվականի օգոստոսի 24-ի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) Ռադիոկապի Ռեգլամենտին համապատասխան:

Ազգային Աղյուսակը վերանայվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով և ՀՄՄ-ի Համաշխարհային ռադիոհանձնաժողովի ցանկացած նիստի վերջնական փաստաթղթերում փոփոխություն կատարելու պահանջով նախատեսված դեպքերում:

Ազգային Աղյուսակում ներկայացված է այն հաճախականությունների ցանկը, որոնք նախատեսված են արդյունաբերական, գիտական, բժշկական (ԱԳԲ) և կենցաղային բարձր հաճախականությունների սարքերի համար և նրանց օգտագործման սկզբունքները, ինչպես նաև հաճախականությունների ցանկը, որոնք նախատեսված են փոքր շառավղով գործողության սարքավորումների շահագործման համար և նրանց օգտագործման պայմանները:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

1. ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ՀՌԿ Համաշխարհային ռադոիկապի կոնֆերանս

ԵԱԱ Երկրի արհեստական արբանյակ

ՀՄՄ Հեռահաղորդակցության միջազգային միություն

ԱԳԲ Արդյունաբերական, գիտական և բժշկական

ՌՌ Ռադիոկապի Ռեգլամենտ

ՏՌԿ Տարածաշրջանային ռադիոկապի կոնֆերանս

ՌԷՄ Ռադիոէլեկտրոնային միջոց

ԹԸԿ Թվային ընտրողական կանչ

ԷՄՀ Էլեկտրամագնիսական համատեղելիություն

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1) ՌԱԴԻՈԿԱՊ (radiocommunication)` ռադիոալիքների միջոցով իրագործվող կապ:

2) ՎԵՐԳԵՏՆՅԱ ՌԱԴԻՈԿԱՊ (terrestrial radiocommunication)` ցանկացած ռադիոկապ, բացառությամբ տիեզերական կապի և ռադիոաստղագիտության:

3) ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՊ (space radiocommunication)` ցանկացած ռադիոկապ, որի դեպքում օգտագործվում են մեկ կամ մի քանի տիեզերական կայաններ կամ մեկ կամ մի քանի անդրադարձնող արբանյակներ կամ էլ այլ օբյեկտներ տիեզերքում:

4) ՌԱԴԻՈՈՐՈՇՈՒՄ (radiodetermination)` տեղանքի, արագության և (կամ) օբյեկտի այլ բնութագրերի որոշումը, կամ էլ տեղեկատվայնացման ստացումը` ըստ այդ պարամետրերի հատկությունների, որոնք տարածվում են ռադիոալիքների միջոցով:

5) ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻԱ (radionavigation)` նավիգացիայի նպատակների համար օգտագործվող ռադիոորոշում` ներառյալ խոչընդոտների բացահայտումը:

6) ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻԱ (radiolocation)` ռադիոնավիգացիայի նպատակներից տարբերվող, այլ նպատակների համար օգտագործվող ռադիոորոշում:

7) ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՈՒՄ (radio direction-finding)` ռադիոորոշում, որն օգտագործում է ռադիոալիքների ընդունումը կայանի կամ օբյեկտի տեղանքի ուղղությունը որոշելու նպատակով:

8) ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ (ԱԳԲ) ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ (ռադիոհաճախականային էներգիայի)` (industrial, scientific and medical (ISM) applications (of radio frequency energy))` սարքավորումների և սարքերի աշխատանքը, որոնք նախատեսված են արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային և նմանատիպ նպատակների համար ռադիոհաճախականության էներգիայի գեներացիայի և տեղային օգտագործման նպատակով, բացի էլեկտրակապի բնագավառում օգտագործելուց:

9) ՌԱԴԻՈԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (radio astronomy)` աստղագիտություն, որը հիմնված է տիեզերական ծագում ունեցող ռադիոալիքների ընդունման վրա:

10) ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ (television)` փոխվող պատկերների, անշարժ և շարժական օբյեկտների փոխանցման համար նախատեսված հաղորդակցության ձև:

 

3. ՌԱԴԻՈԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1) ՌԱԴԻՈԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (radiocommunication service)` տվյալ Բաժնում որոշյալ ծառայություն, որը ներառում է ռադիոալիքների հաղորդում, ճառագայթում և (կամ) ընդունում էլեկտրակապի որոշակի նպատակների համար:

2) ՖԻՔՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (fixed service)` որոշյալ ֆիքսված կետերի միջև ռադիոկապի ծառայություն:

3) ՖԻՔՍՎԱԾ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (fixed-satellite service)` տրված տեղանքով երկրային կայանների միջև ռադիոկապի ծառայություն, երբ օգտագործվում է մեկ կամ մի քանի արբանյակ, տրված տեղանքը կարող է իրենից ներկայացնել որոշյալ ֆիքսված կետ կամ ցանկացած ֆիքսված կետ` տեղադրված որոշակի տիրույթներում, որոշ դեպքերում այդ ծառայությունը ներառում է արբանյակ - արբանյակ գծերը, որոնք կարող են նաև օգտագործվել միջարբանյակային ծառայությունում, ֆիքսված արբանյակային ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր արբանյակային կապի այլ ծառայությունների համար:

4) ՄԻՋԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (inter-satellite service)` արհեստական արբանյակների միջև ռադիոկապ ապահովող ծառայություն:

5) ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (space operation service)` ռադիոկապի ծառայություն` նախատեսված բացառիկ տիեզերական նավերի շահագործման համար, մասնավորապես, տիեզերական հետապնդման նպատակների, տիեզերական չափումների և տիեզերական հեռաղեկավարման համար:

6) ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (mobile service)` շարժական և ցամաքային կամ էլ շարժական կայանների միջև ռադիոկապի ծառայություն:

7) ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (mobile-satellite service)` ռադիոկապի ծառայություն`

ա. շարժական երկրային կայանների և մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջև կամ էլ տիեզերական կայանների միջև, որոնք օգտագործվում են այդ ծառայությունների կողմից:

բ. շարժական երկրային կայանների միջև մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջոցով:

Այդ ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար:

8) ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (mobile earth stations)` բազային և ցամաքային շարժական կայանների միջև շարժական ծառայություն կամ էլ ցամաքային շարժական կայանների միջև:

9) ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (land mobile-satellite service)` շարժական արբանյակային ծառայություն, որի մեջ շարժական երկրային կայանները գտնվում են ցամաքում:

10) ԾՈՎԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (maritime mobile service)` առափնյա և նավային կայանների միջև շարժական ծառայություն նավային կայանների միջև կամ էլ ներնավային փոխհամագործակցող կայանների միջև, փրկարար միջոցների և ռադիոփարոսների կայանները` աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները, ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում:

11) ԾՈՎԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (maritime mobile-satellite service)` շարժական արբանյակային ծառայություն, որում շարժական երկրային կայանները տեղադրվում են ծովային նավերի վրա, փրկարար միջոցների և ռադիոփարոսների կայանները` աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները, ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում:

12) ՕԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (aeronautical mobile service)` օդային շարժական ծառայության ստացիոնար կայանների և օդանավերի կայանների միջև շարժական ծառայություն կամ օդանավերի կայանների միջև, որտեղ կարող են մասնակցել փրկարարական միջոցների կայանները, ռադիոփարոսների կայանները` աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները, ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում աղետի և վթարների որոշակի հաճախությունների վրա:

13) ՕԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ (R)* ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (aeronautical mobile (R)* service)` օդային շարժական ծառայություն` պահուստային այն կապի համար, որը վերաբերում է թռիչքների անվտանգությանն ու կանոնավորությանը, հիմնականում ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներում:

_____________________

* (R) - (route) ուղեգծի վրա

 

14) ՕԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ (ՕR)** ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (aeronautical mobile (OR)** service)` օդային շարժական ծառայություն` նախատեսված այն կապի համար, որը ներառում է թռիչքների կոորդինացման կապ գլխավորապես ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներից դուրս:

_____________________

** (R) - (off- route) ուղեգծից դուրս

 

15) ՕԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (aeronautical mobile-satellite service)` օդային արբանյակային ծառայություն, որում շարժական երկրային կայանները տեղադրվում են օդանավերի վրա, փրկարարական միջոցների և ռադիոփարոսների կայանները` աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները, ևս կարող են մասնակցել այդ ծառայությանը:

16) ՕԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (R)* ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (aeronautical mobile-satellite (R)* service)` օդային շարժական արբանյակային ծառայություն` պահուստային այն կապի համար, որը վերաբերում է թռիչքների անվտանգությանն ու կանոնավորությանը հիմնականում ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներում:

17) ՕԴԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (OR) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (aeronautical mobile-satellite (OR)** service)` օդային շարժական արբանյակային ծառայություն` նախատեսված այն կապի համար, որը ներառում է թռիչքների կոորդինացման կապ գլխավորապես ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներից դուրս:

18) ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (broadcasting service)` ռադիոկապի ծառայություն, որի հաղորդումները նախատեսված են բնակչության կողմից անմիջական ընդունման: Այդ ծառայությունը կարող է իրագործի ձայների հաղորդում, հեռուստատեսության հաղորդում կամ հաղորդման այլ տեսակներ:

19) ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (broadcasting-satellite service)` ռադիոկապի ծառայություն, որում ազդանշանները, որոնք հաղորդվում կամ վերահեռարձակվում են տիեզերական կայանների միջոցով, նախատեսված են բնակչության կողմից անմիջական ընդունման: Ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության մեջ «անմիջական ընդունում» տերմինը ներառում է ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ ընդունում:

20) ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (radiodetermination service)` ռադիոկապի ծառայություն ռադիոորոշման նպատակների համար:

21) ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (radiodetermination-satellite service)` ռադիոկապի ծառայություն ռադիոորոշման նպատակների համար, որը ներառում է մեկ կամ մի քանի տիեզերական կայան:

22) ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (radionavigation service)` ռադիոորոշման ծառայություն, որն օգտագործվում է ռադիոնավիգացիայի նպատակների համար:

23) ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (radionavigation-satellite service)` արբանյակային ռադիոորոշման ծառայություն, որն օգտագործվում է ռադիոնավիգացիայի նպատակների համար: Այդ ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար:

24) ԾՈՎԱՅԻՆ ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (maritime radionavigation service)` ռադիոնավիգացիոն ծառայություն, որը նախատեսված է օդանավերի սպասարկման և նրանց շահագործման անվտանգության համար:

25) ՕԴԱՅԻՆ ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (aeronautical radionavigation service)` ռադիոնավիգացիոն ծառայություն, որը նախատեսված է օդանավերի սպասարկման և նրանց շահագործման անվտանգության համար:

26) ՕԴԱՅԻՆ ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (aeronautical radionavigation-satellite service)` ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն, որում երկրային կայանները տեղադրված են օդանավի վրա:

27) ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (radiolocation service)` ռադիոորոշման ծառայություն` նախատեսված ռադիոլոկացիայի նպատակների համար:

28) ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (radiolocation-satellite service)` ռադիոորոշման արբանյակային ծառայություն` նախատեսված ռադիոլոկացիայի նպատակների համար:

29) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (meteorological aids service)` ռադիոկապի ծառայություն, որը օգտագործվում է օդերևութաբանական` ներառյալ ջրային դիտարկությունների և հետազոտությունների համար:

30) ԵՐԿՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (Earth exploration-satellite service)` երկրային կայանների և մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջև ռադիոկապի ծառայություն, որը կարող է ներառել գծեր տիեզերական կայանների միջև, և որում

ա. տեղեկատվություն, որը վերաբերում է Երկրի բնութագրերին և բնության երևույթներին` ներառյալ տվյալներ շրջակա միջավայրի իրավիճակի մասին, ստացվում է ակտիվ կամ պասիվ տվիչների օգնությամբ, որոնք տեղադրվում են Երկրի արբանյակների վրա, նմանատիպ տեղեկատվություն հավաքվում է կայաններից, որոնք գտնվում են Երկրի վրա կամ օդում,

բ. այդպիսի տեղեկատվությունը կարող է փոխանցվել երկրային կայաններ, որոնք պատկանում են համապատասխան համակարգին, կարող է իրագործվի կայանների հարցում,

գ. այդ ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար:

31) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (meteorological-satellite service)` Երկրի հետազոտման արբանյակային ծառայություն օդերևութաբանության կարիքների համար:

32) ՍՏԱՆԴԱՐՏ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (standard frequency and time signal service)` ռադիոկապի ծառայություն` գիտական, տեխնիկական և այլ նպատակների համար, որը ապահովում է որոշակի հաճախականությունների, ժամանակի ազդանշանների կամ էլ երկուսի հաղորդումը սահմանված բարձր ճշգրտությամբ, որոնք նախատեսված են համընդհանուր ընդունման համար:

33) ՍՏԱՆԴԱՐՏ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (standard frequency and time signal-satellite service)` ռադիոկապի ծառայություն, որը օգտագործում է Երկրի արբանյակների վրա տեղադրված տիեզերական կայաններ նույն նպատակների համար, ինչ և ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշանների ծառայությունը: Այդ ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար:

34) ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (space research service)` ռադիոկապի ծառայություն, որում տիեզերանավերը կամ այլ օբյեկտները օգտագործվում են տիեզերքում գիտական կամ տեխնիկական հետազոտումների համար:

35) ՍԻՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (amateur service)` ռադիոկապի ծառայություն ինքնակատարելագործման, փոխադարձ կապի և տեխնիկական հետազոտումների նպատակների համար, որը իրագործվում է այն անձանց կողմից, որոնք ունեն համապատասխան թույլտվություն և որոնք զբաղվում են ռադիոտեխնիկայով` ելնելով բացառիկ անձնական հետաքրքրություններից և առանց նյութական շահույթի հետապնդման:

36) ՍԻՐՈՂԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (amateur-satellite service)` ռադիոկապի ծառայություն, որը օգտագործում է Երկրի արբանյակների վրա տեղադրված տիեզերանավեր նույն նպատակների համար, ինչ և սիրողական ծառայությունը:

37) ՌԱԴԻՈԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (radio astronomy service)` ծառայություն, որն իրագործում է ռադիոաստղագիտության կիրառումը:

38) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (safety service)` ցանկացած ռադիոկապի ծառայություն, որն օգտագործվում է մշտապես կամ ժամանակավոր մարդկային կյանքի և ունեցվածքի անվտանգության նպատակների համար:

 

4. ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

i

1) ԿԱՅԱՆ (station)` մեկ կամ մի քանի հաղորդիչներ կամ ընդունիչներ կամ հաղորդիչների և ընդունիչների համակցություն` ներառյալ օժանդակ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են որոշյալ տեղանքում ռադիոկապի կամ ռադիոաստղագիտության ծառայությունների իրագործման համար: Յուրաքանչյուր կայան դասակարգվում է ըստ այն ծառայության, որում այն գործում է մշտապես կամ ժամանակավոր:

2) ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՅԱՆ (terrestrial station)` կայան, որն իրագործում է վերգետնյա ռադիոկապ: Տվյալ Աղյուսակում, եթե դա առանձնահատուկ նշված չէ, ցանկացած կայան հանդիսանում է որպես վերգետնյա կայան:

3) ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ (earth station)` կայան, որը տեղադրված է կա՛մ Երկրի մակերևույթի վրա, կա՛մ Երկրի մթնոլորտի հիմնական մասում և նախատեսված է կապի համար.

- մեկ կամ մի քանի տիեզերական կայանների հետ, կամ

- մեկ կամ մի քանի նմանատիպ կայանների հետ, մեկ կամ մի քանի անդրադարձնող արբանյակների կամ այլ օբյեկտների օգնությամբ տիեզերքում:

4) ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ (space station)` կայան` տեղադրված այն օբյեկտի վրա, որը կամ գտնվում է Երկրի մթնոլորտի հիմնական մասից դուրս, կամ նախատեսված է այդ սահմաններից դուրսբերման համար:

5) ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆ (survival craft station)` ծովային շարժական կամ օդային շարժական ծառայությունների շարժական կայան, որը նախատեսված է բացառիկ փրկարարական նպատակների համար և տեղադրված է փրկարարական մակույկի, փրկարարական լաստի կամ այլ փրկարարական միջոցների վրա:

6) ՖԻՔՍՎԱԾ ԿԱՅԱՆ (fixed station)` ֆիքսված ծառայության կայան:

7) ՍՏՐԱՏՈՍՖԵՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ (high altitude platform station)` 20-50 կմ բարձրությամբ գտնվող օբյեկտի վրա տեղակայված կայան, որը գտնվում է Երկրի համեմատ որոշյալ նոմինալ ֆիքսված կետում:

8) ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆ (mobile station)` շարժական ծառայության կայան, որը նախատեսված է շարժման ընթացքում աշխատանքի կամ անորոշ կետերում դադարի համար:

9) ՇԱՐԺԱԿԱՆ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ (mobile earth station)` շարժական արբանյակային ծառայության երկրային կայան, որը նախատեսված է շարժման ընթացքում աշխատանքի կամ անորոշ կետերում դադարի համար:

10) ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԱՅԱՆ (land station)` շարժական ծառայության կայան, որը նախատեսված չէ շարժման ընթացքում աշխատանքի համար:

11) ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ (land earth station)` ֆիքսված արբանյակային ծառայության կամ մի քանի դեպքերում շարժական արբանյակային ծառայության երկրային կայան, որը տեղադրված է որոշյալ ֆիքսված կետում կամ որոշակի տիրույթի սահմաններում ցամաքի վրա շարժական արբանյակային ծառայության ֆիդերային գծերի ապահովման համար:

12) ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆ (base station)` ցամաքային շարժական ծառայության ցամաքային կայան:

13) ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ (base earth station)` ֆիքսված արբանյակային ծառայության կամ մի քանի դեպքերում ցամաքային շարժական արբանյակային ծառայության երկրային կայան, որը տեղադրված է որոշյալ ֆիքսված կետում կամ որոշակի տիրույթի սահմաններում ցամաքի վրա ցամաքային շարժական արբանյակային ծառայության ֆիդերային գծերի ապահովման համար:

14) ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆ (land mobile station)` ցամաքային շարժական ծառայության շարժական կայան, որը կարող է տեղափոխվել երկրի կամ մայրցամաքի աշխարհագրական սահմանների շրջանակներում:

15) ԱՌԱՓՆՅԱ ԿԱՅԱՆ (coast station)` ծովային շարժական ծառայության ցամաքային կայան:

16) ԱՌԱՓՆՅԱ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ (coast earth station)` ֆիքսված արբանյակային ծառայության կամ մի քանի դեպքերում ծովային շարժական արբանյակային ծառայության երկրային կայան, որը գտնվում է որոշյալ ֆիքսված կետում ցամաքի վրա ծովային շարժական արբանյակային ծառայության ֆիդերային գծերի ապահովման համար:

17) ՆԱՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ (ship station)` ծովային շարժական ծառայության շարժական կայան` տեղադրված նավի մեջ. մշտապես ամրակցված չէ մեկ տեղում և չի հանդիսանում փրկարարական միջոցների կայան:

18) ՆԱՎԱՅԻՆ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ (ship earth station)` ծովային շարժական արբանյակային ծառայության շարժական երկրային կայան, որը տեղադրված է նավի մեջ:

19) ՆԵՐՆԱՎԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՅԱՆ (on-board communication station)` ծովային շարժական ծառայության ցածր հզորությամբ շարժական կայան, որը նախատեսված է նավում կամ նավի և նրա փրկարար մակույկների ու փրկարար լաստերի ներքին կապի համար փրկարարական միջոցների մարզումների կամ փրկարարական միջոցառումների ընթացքում, կամ էլ բուքսիրային կամ հրող նավերի խմբավորման կապի համար, ինչպես նաև կառանման և նավամատույցի ցուցմունքների հաղորդման համար:

20) ՕԴԱՅԻՆ ԿԱՅԱՆ (aeronautical station)` օդային շարժական ծառայության ցամաքային կայան:

21) ՕԴԱՅԻՆ ՆԱՎԻ ԿԱՅԱՆ (aircraft station)` օդային շարժական ծառայության շարժական կայան, որը չի հանդիսանում փրկարար միջոցների կայան`տեղակայված օդային նավի մեջ:

22) ՕԴԱՅԻՆ ՆԱՎԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ (aircraft earth station)` օդային շարժական արբանյակային ծառայության շարժական երկրային կայան, որը գտնվում է օդային նավի մեջ:

23) ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԿԱՅԱՆ (broadcasting station)` ռադիոհեռարձակման ծառայության կայան:

24) ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՆ (radiodetermination station)` ռադիոորոշման ծառայության կայան:

25) ՌԱԴԻՈՓԱՐՈՍԱՅԻՆ ԿԱՅԱՆ (radiobeacon station)` ռադիոնավիգացիոն ծառայության կայան, որի ճառագայթումները նախատեսված են շարժական կայանի ուղղորոշման անկյունը (պելենգ) կամ ուղղությունը ռադիոփարոսային կայանի նկատմամբ որոշելու համար:

26) ՌԱԴԻՈՓԱՐՈՍԻ ԿԱՅԱՆ` ԱՂԵՏԻ ՏԵՂԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ (emergency position-indicating radiobeacon station)` շարժական ծառայության կայան, որի ճառագայթումները նախատեսված են որոնման և փրկարար միջոցառումների հեշտացման համար:

27) ՌԱԴԻՈՓԱՐՈՍԻ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆ` ԱՂԵՏԻ ՏԵՂԱՆՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ (satellite emergency position-indicating radiobeacon)` շարժական արբանյակային ծառայության երկրային կայան, որի ճառագայթումները նախատեսված են որոնման և փրկարարական միջոցառումների հեշտացման համար:

28) ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆ (radionavigation mobile station)` ռադիոնավիգացիոն ծառայության կայան, որը նախատեսված է շարժման ժամանակ կատարվող աշխատանքի համար կամ կամայական կետերում կանգառների համար:

29) ՌԱԴԻՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԱՅԱՆ (radionavigation land station)` ռադիոնավիգացիոն ծառայության կայան. նախատեսված չէ շարժման ժամանակ կատարվող աշխատանքի համար:

30) ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆ (radiolocation mobile station)` ռադիոլոկացիոն ծառայության կայան, որը նախատեսված է շարժման ժամանակ կատարվող աշխատանքի համար կամ կամայական կետերում կանգառների համար:

31) ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԱՅԱՆ (radiolocation land station)` ռադիոնավիգացիոն ծառայության կայան. նախատեսված չէ շարժման ժամանակ կատարվող աշխատանքի համար:

32) ՍԻՐՈՂԱԿԱՆ ԿԱՅԱՆ (amateur station)` սիրողական ծառայության կայան:

33) ՌԱԴԻՈԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՅԱՆ (radio astronomy station)` ռադիոաստղագիտական ծառայության կայան:

34) ՆԱՎԱՅԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ (ship's emergency transmitter)` նավային հաղորդիչ, որը բացարձականապես օգտագործվում է աղետների հաճախականության վրա` աղետի, անհետաձգելի դեպքերի կամ անվտանգության կարիքների համար:

35) ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՓԱՐՈՍ - ՊԱՏԱՍԽԱՆԻՉ (radar beacon (racon))` ընդունիչ-հաղորդիչ սարքավորում` կապված ֆիքսված նավիգացիոն նշումների հետ, որը ռադարից ազդանշանի ընդունման ժամանակ մեխանիկաբար հաղորդում է տարբերիչ ազդանշան, որը կարող է վերարտադրվել հայցող ռադարի էկրանի վրա` ապահովելով տարածության, պելենգի և ճանաչման տվյալների ստացումը:

36) ԺԱՄԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ (ՄԱՌԿԵՌՆԻՅ) ՓԱՐՈՍ (marker beacon)` օդային ռադիոնավիգացիոն ծառայության հաղորդիչ, որը ճառագայթի բնորոշ ձևով ճառագայթում է ռադիոալիքներ ուղղահայաց ուղղությամբ` օդանավին ըստ իր դիրքի տեղեկատվությամբ ապահովելու համար:

37) ՌԱԴԻՈԲԱՐՁՐԱՉԱՓ (radio altimeter)` ռադիոնավիգացիոն սարքավորում` տեղադրված օդային նավի կամ տիեզերական նավի մեջ, որը օգտագործվում է օդային նավի կամ տիեզերական նավի բարձրության որոշման համար երկրային կամ այլ մակերևույթից:

38) ՌԱԴԻՈԶՈՆԴ (radiosonde)` օդերևութաբանության լրացուցիչ ծառայության ավտոմատ հաղորդակ, որը սովորաբար տեղադրվում է օդանավի, աերոստատի, օդային օձի կամ օդապարիկի վրա և հաղորդում է օդերևութաբանական տվյալներ:

39) ԱԴԱՊՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (adaptive system)` կապուղու որակից կախված իր ռադիոբնութագրերը փոփոխող ռադիոկապի համակարգ:

40) ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (space system)` համագործակցող երկրային և (կամ) տիեզերական կայանների ցանկացած խումբ, որն օգտագործում է տիեզերական ռադիոկապը որոշակի նպատակների համար:

41) ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (satellite system)` տիեզերական համակարգ, որն օգտագործում է մեկ կամ մի քանի Երկրի արհեստական արբանյակներ:

42) ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՑԱՆՑ (satellite network)` արբանյակային համակարգ կամ արբանյակային համակարգի մաս, որը բաղկացած է միայն մեկ արբանյակից և նրա հետ համատեղ գործող երկրային կայաններից:

43) ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԳԻԾ (satellite link)` մեկ արբանյակի միջոցով հաղորդող երկրային կայանի և ընդունող երկրային կայանի միջև ռադիոգիծ: Արբանյակային գիծը ներառում է մեկ Երկիր-տիեզերք գիծ և մեկ տիեզերք-Երկիր գիծ:

44) ԲԱԶՄԱԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԳԻԾ (multi-satellite link)` երկու կամ մի քանի արբանյակների միջոցով, առանց որևէ միջանկյալ երկրային կայանների, հաղորդող երկրային կայանի և ընդունող երկրային կայանի միջև ռադիոգիծ: Բազմաարբանյակային գիծը ներառում է մեկ Երկիր-տիեզերք գիծ, մեկ կամ մի քանի արբանյակ-արբանյակ գծեր և մեկ տիեզերք-Երկիր գիծ:

45) ՖԻԴԵՐԱՅԻՆ ԳԾԵՐ (feeder link)` որոշակի տեղանքում տեղադրված երկրային կայանից մինչև տիեզերական կայան և հակառակը ռադիոգիծ, որը հաղորդում է տեղեկատվություն տիեզերական ռադիոկապում և որը չի հանդիսանում որպես ֆիքսված արբանյակային ծառայություն:

46) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԱՅԱՆ (`meteorological aids land station)` օդերևութաբանության օժանդակ ծառայության կայան, որը նախատեսված չի շարժման ժամանակ օգտագործելու համար:

47) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆ (meteorological aids mobile station)` օդերևութաբանության օժանդակ ծառայության շարժական կայան, որը նախատեսված է անորոշ կետերում շարժման կամ կանգառների ժամանակ օգտագործելու համար:

(4-րդ կետը փոփ. 27.07.09 թիվ 388-Ն, 24.08.17 թիվ 928-Ն հրամաններ)

 

5. ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

 

i

1) ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (interference)` ոչ ցանկալի էներգիայի ազդեցություն` առաջացած մեկ կամ մի քանի ճառագայթումներով, ռադիացիաներով և ինդուկցիաներով ռադիոկապի համակարգերում ընդունման վրա, որն արտահայտվում է տեղեկատվության որակի ցանկացած վատթարացմամբ, նրա սխալներով կամ տեղեկատվության կորստով, որոնցից կարելի էր խուսափել այդ ոչ ցանկալի էներգիայի բացակայության դեպքում:

2) ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (permissible interference)` դիտարկվող կամ կանխատեսվող խանգարումներ, որոնք համապատասխանում են խանգարումների քանակական չափանիշներին և ՀՄՄ ՌՌ կամ ՀՄՄ-Ռ Հանձնարարկաններում կամ հատուկ պայմանագրերում համատեղման չափանիշներին:

3) ԸՆԴՈՒՆԵԼԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (accepted interference)` թույլատրվող խանգարումների համեմատ ավելի բարձր մակարդակով խանգարումներ, որոնք համաձայնեցված են երկու կամ ավելի ադմինիստրացիաների միջև այլ ադմինիստրացիաներին վնաս չպատճառելու պայմանով:

«Թույլատրվող խանգարումներ» և «Ընդունելի խանգարումներ» տերմիններն օգտագործվում են ադմինիստրացիաների միջև հաճախականությունների հատկացումների կոորդինացման գործընթացի ժամանակ:

4) ՎՆԱՍԱԿԱՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ (harmful interference)` խանգարում, որը խոչընդոտում է ռադիոնավիգացիոն կամ այլ անվտանգության ծառայությունների գործողությանը, կամ լրջորեն վատացնում է ռադիոկապի ծառայության աշխատանքի որակը, դժվարացնում և հաճախակի ընդհատում է նրա աշխատանքը, որը գործում է տվյալ Աղյուսակի համաձայն:

5) ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՌՀ) (protection ratio (R.F.))` հաղորդակների մուտքին նշված պայմաններում որոշված օգտակար ազդանշանի և խանգարող ազդանշանի նվազագույն արժեքով հարաբերություն, սովորաբար արտահայտված դեցիբելներով, որը թույլ է տալիս հաղորդակի ելքին ստանալ ընդունվող օգտակար ազդանշանի սահմանված որակ:

(5-րդ կետը փոփ. 27.07.09 թիվ 388-Ն հրաման)

 

6. ՏԻԵԶԵՐՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

1) (Երկիր-տիեզերք) (Earth-space) Երկրային կայանի արբանյակային կապի գիծ տիեզերական կայանի հետ:

2) (տիեզերք-Երկիր) (space-Earth) Տիեզերական կայանի արբանյակային կապի գիծ երկրային կայանի հետ:

3) (Հեռավոր տիեզերք) (deep space) տիեզերական տարածություն Երկրից այն հեռավորության վրա, որը հավասար է կամ գերազանցում է 2 x 1000000 կմ:

4) ԱԿՏԻՎ ՏՎԻՉ (active sensor)` չափիչ սարք Երկրի հետազոտման կամ տիեզերական հետազոտումների ծառայություններում, որի միջոցով ստացվում է ինֆորմացիա ռադիոալիքների հաղորդման և ընդունման հաշվին:

5) ՊԱՍԻՎ ՏՎԻՉ (passive sensor)` չափիչ սարք Երկրի հետազոտման կամ տիեզերական հետազոտությունների ծառայություններում, որի միջոցով ստացվում է ինֆորմացիա բնական ծագում ունեցող ռադիոալիքների ընդունման հաշվին:

6) ԳԵՈՍԻՆԽՐՈՆ ԱՐԲԱՆՅԱԿ (geosynchronous satellite)` Երկրի արբանյակ, որի շրջապտույտի պարբերությունը հավասար է Երկրի շրջապտույտի պարբերությանը իր առանցքի շուրջը:

7) ԳԵՈՍՏԱՑԻՈՆԱՐ ԱՐԲԱՆՅԱԿ (geostationary satellite)` գեոսինխրոն արբանյակ, որի ուղիղ և շրջանային ուղեծրերը գտնվում են երկրային հասարակածի հարթությունում և որը այսպիսով մնում է անշարժ Երկրի նկատմամբ. ավելի լայն իմաստով` արբանյակ, որը մնում է մոտավորապես անշարժ Երկրի նկատմամբ:

8) ԳԵՈՍՏԱՑԻՈՆԱՐ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՈՒՂԵԾԻՐ (geostationary-satellite orbit)` գեոստացիոնար արբանյակների ուղեծիր, որի ուղիղ և շրջանային ուղեծրերը գտնվում են երկրային հասարակածի հարթությունում:

(6-րդ կետը փոփ. 27.07.09 թիվ 388-Ն, 03.08.12 թիվ 426-Ն հրամաններ)

 

3. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

 

1. ԵՐԿՐԱԳՆԴԻ ՇՐՋԱՆՆԵՐ

 

i

Հաճախականությունների բաշխման նպատակով ամբողջ երկրագունդը բաժանված է 3 Շրջանի այնպես, ինչպես որ նշված է բերված քարտեզում

 

____________________

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

Պետք է նշել, որ եթե «շրջան» կամ «տարածաշրջանային» բառերը գրված են փոքրատառերով, ապա նրանք չեն վերաբերում հաճախականությունների բաշխման նպատակով բաժանված վերը նշված երեք Շրջաններին:

Շրջան 1-ը ընդգրկում է այն տարածքը, որը սահմանափակված է A գծով (A և B գծերը սահմանված են ներքևում) արևելքից, իսկ B գծով` արևմուտքից` չընդգրկելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի մի մասը: Այդ շրջանում նաև ամբողջությամբ ընդգրկված են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, ՈՒզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և ՈՒկրաինայի տարածքները, ինչպես նաև A և C գծերի միջև ընկած տարածքը, որը տեղակայված է Ռուսաստանի Դաշնությունից դեպի հյուսիս:

Գիծ A. A գիծը սկսվում է հյուսիսային բևեռից, հետևում է 40 աստիճան արևելյան երկարության մինչև 40 աստիճան հյուսիսային լայնության զուգահեռականը, այնուհետև մեծ շրջանի կորագծով հասնում է 60 աստիճան արևելյան երկարության միջօրեականների և Ռակ տրոպիկի հատման կետին և այնուհետև 60 աստիճան արևելյան երկարության միջօրեականով մինչև Հարավային բևեռը:

Գիծ B. B գիծը սկսվում է Հյուսիսային բևեռից, հետևում է 10 աստիճան արևմտյան երկարության մինչև 72 աստիճան հյուսիսային լայնության հետ հատվելը: Այնուհետև մեծ շրջանի կորով հասնում է մինչև 50 աստիճան արևմտյան երկարության միջօրեականի և 40 աստիճան արևմտյան երկարության զուգահեռականի հատման կետը, այնուհետև մեծ շրջանի կորով հետևում է մինչև 20 աստիճան արևմտյան երկարության միջօրեականի և 10 աստիճան հարավային լայնության զուգահեռականի հատման կետը և այնուհետև 20 աստիճան արևմտյան երկարության միջօրեականով մինչև Հարավային բևեռը:

(1-ին կետը փոփ. 27.07.09 թիվ 388-Ն հրաման)

 

2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵՐԸ

 

Ազգային Աղյուսակի սյունակներում` համաձայն ՀՄՄ Ռադիոռեգլամենտի` ծառայությունները կարող են ունենալ գերակայության երկու դասակարգ` առաջնային և երկրորդական:

1) Այն դեպքում, երբ Աղյուսակի խորանարդում նշված են որևէ հաճախականության շերտի բաշխումները մի քանի ծառայություններին, ապա այդ ծառայությունները թվարկվում են հետևյալ կերպ.

ա. ծառայություններ, որոնց անվանումները տպված են մեծատառերով (օրինակ` ՖԻՔՍՎԱԾ), այդպիսի ծառայությունները կոչվում են «առաջնային»,

բ. ծառայություններ, որոնց անվանումները տպված են փոքրատառերով (օրինակ` Շարժական), այդպիսի ծառայությունները կոչվում են «երկրորդական»:

Լրացումները տպված են փոքրատառերով (օրինակ` ՇԱՐԺԱԿԱՆ, բացառությամբ` օդային շարժական):

2) Երկրորդական ծառայությունների կայանները.

ա. չպետք է ստեղծեն առաջնային ծառայությունների կայաններին վնասակար խանգարումներ, որոնց հատկացվել են կամ կարող են հատկացվել հաճախականություններ հետագայում,

բ. չեն կարող պահանջել պաշտպանություն առաջնային ծառայությունների կայանների կողմից, որոնց հաճախականությունները արդեն հատկացված են կամ կարող են հատկացվել հետագայում,

գ. սակայն կարող են պահանջել պաշտպանություն վնասակար խանգարումներից, ստեղծված այդ նույն կամ այլ երկրորդական հիմունքներով հատկացված կայանների կողմից, որոնց այդ հաճախականությունները հատկացվել են ավելի ուշ:

 

3. ՍՊԵԿՏՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում Ազգային Աղյուսակը իրականացնում է հաճախականության շերտերի բաշխում սպեկտրի օգտագործողների երկու դասակարգերի միջև` կառավարական նշանակության սպեկտրի օգտագործողներ (ԿՌ օգտագործողներ) և քաղաքացիական նշանակության սպեկտրի օգտագործողներ (ՔՂ օգտագործողներ):

1) Կառավարական նշանակության սպեկտրի օգտագործողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2) Քաղաքացիական նշանակության սպեկտրի օգտագործողներ են համարվում բոլոր օգտագործողները, բացառությամբ կառավարական նշանակության սպեկտրի օգտագործողների:

 

4. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ

 

Ազգային Աղյուսակը կազմված է երկու սյունակներից: Սյունակ 1-ը պարունակում է ՀՄՄ Շրջան 1-ին վերաբերող տվյալներ, իսկ Սյունակ 2-ը` ազգային բաշխմանը վերաբերող տվյալներ:

Աղյուսակի սյունակ 1-ում բերվում է միջազգային ռադիոկապի Ռեգլամենտի հաճախականությունների շերտերի բաշխումը, ռադիոծառայությունները և ենթատողային մեջբերումների համարները Շրջան 1-ի համար` համաձայն ՀՄՄ ռադիոռեգլամենտի: Հայաստանի Հանրապետությանը վերաբերող ենթատողային մեջբերումները բերված են Բաժին 3.8.-ում:

Սյունակ 2-ում նշված են հաճախականության շերտերը և ռադիոծառայությունները, որոնց բաշխված են այդ շերտերը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Աղյուսակի ենթատողային մեջբերումների համարները, որոնցում ճշգրտվում են Հայաստանի Հանրապետությունում ՌԷՄ-ների հաճախականության շերտերի (հաճախականությունների) օգտագործման պայմանները: Ենթատողային մեջբերումների բովանդակությունները բերված են Բաժին 3.7.:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
28.02.2008
N 71-Ն
Հրաման