Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.10.2017  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.18 թվականից` 15.11.17 թիվ 492-Ն որոշում)

i

600.0118.300516

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        05            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2016 թվականի N 118-Ն

 

i

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 47-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` փոխկապակցումը դա միևնույն կամ տարբեր էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողների կողմից օգտագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի ֆիզիկական և տրամաբանական կապակցումն է, որի արդյունքում մեկ ծառայություն մատուցողի օգտագործողները հնարավորություն են ունենում տեղեկատվություն փոխանակել միևնույն կամ մեկ այլ ծառայություն մատուցողի օգտագործողների հետ կամ էլ հասանելիություն ստանալ մեկ այլ ծառայություն մատուցողի ծառայություններին, և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարների օգտագործմամբ ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 24-ի «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորների ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը հաստատելու մասին» N 47-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

i

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի մայիսի 18-ի

N 118-Ն որոշմամբ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

._____________________________________________________________________.

|N |Փոխկապակցման          |Փոխկապակցման ծառայության վճարների չափը     |

|  |ծառայության տեսակը    |(առանց ավելացված արժեքի հարկի)             |

|  |                      |___________________________________________|

|  |                      |մինչև     |01.07.2016|01.01.2018|01.01.2019|

|  |                      |01.07.2016|թվականից  |թվականից  |թվականից  |

|  |                      |թվականը   |մինչև     |մինչև     |հետո      |

|  |                      |          |01.01.2018|01.01.2019|          |

|  |                      |          |թվականը   |թվականը   |          |

|__|______________________|__________|__________|__________|__________|

|1.|Ամրակցված կապի ցանցում|     11,40|       9,4|       8,4|       7,4|

|  |սկզբնավորված զանգի    |          |          |          |          |

|  |վերջնավորում շարժական |          |          |          |          |

|  |կապի ցանցում պիկ      |          |          |          |          |

|  |ժամերին (07:00-23:00, |          |          |          |          |

|  |դրամ/րոպե)            |          |          |          |          |

|__|______________________|__________|__________|__________|__________|

|2.|Ամրակցված կապի ցանցում|     11,40|       9,4|       8,4|       7,4|

|  |սկզբնավորված զանգի    |          |          |          |          |

|  |վերջնավորում շարժական |          |          |          |          |

|  |կապի ցանցում ոչ պիկ   |          |          |          |          |

|  |ժամերին (23:00-07:00, |          |          |          |          |

|  |դրամ/րոպե)            |          |          |          |          |

|__|______________________|__________|__________|__________|__________|

|3.|Շարժական կապի ցանցում |      9,00|      9,00|      9,00|      9,00|

|  |սկզբնավորված զանգի    |          |          |          |          |

|  |վերջնավորում ամրակցված|          |          |          |          |

|  |կապի ցանցում          |          |          |          |          |

|  |(դրամ/րոպե)           |          |          |          |          |

._____________________________________________________________________.

(հավելվածը խմբ. 13.09.17 թիվ 394-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
18.05.2016
N 118-Ն
Որոշում