Սեղմել Esc փակելու համար:
{11.11.2017 - 17.02.2020} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.11.2017 - 17.02.2020} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.11.2017  -ից մինչեւ   17.02.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11/11/2017-17/02/2020

040.0111.150203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2003 թվականի N 111-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

i

(1-ին կետը փոփ. 22.09.05 թիվ 1552-Ն, 16.08.12 թիվ 1025-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 1-ամսյա ժամկետում հաստատել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի չափը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(2-րդ կետը փոփ. 22.09.05 թիվ 1552-Ն, 16.08.12 թիվ 1025-Ն որոշումներ)

3. Սույն որոշմամբ սահմանված կարգը ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար գործում է 2003 թվականի սեպտեմբերի 1-ից:

i

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 22.09.05 թիվ 1552-Ն, 16.08.12 թիվ 1025-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի

N 111-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան հաստատություններում կազմակերպված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:

(1-ին կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

i

2. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածն ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում` ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերի գումարի չափով:

(2-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՈԾՕ/ՊԾՕ), որտեղ`

ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,

i

ՓԾ-ն (փաստացի ծախսերը) ոստիկանության ծառայողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերն են,

ՈԾՕ-ն (ոստիկանությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո ոստիկանության ծառայողի ոստիկանությունում ծառայած օրերի թիվն է,

ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:

(2.1-ին կետը փոփ. 19.10.17 թիվ 1342-Ն /տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պայմանագրերի վրա/ որոշում)

3. ՈՒսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի և պետական կառավարման լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում ուսումնական ծախսերը փոխհատուցվում են,

i

բ) փոխհատուցման ենթակա գումարները,

գ) փոխհատուցման ժամկետը, որը չի կարող ավելի լինել, քան ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածը,

դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները` համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված պայմանների,

ե) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների և հոգաբարձուի պարտականությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի,

զ) պայմանագրի գործողության ժամկետը,

է) գումարը չփոխհատուցելու դեպքերը,

ը) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը:

(3-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն, 19.10.17 թիվ 1342-Ն /տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պայմանագրերի վրա/

որոշումներ)

4. Ոստիկանությունում ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի վերապատրաստում, և ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում է սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմաններին:

(4-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

5. ՈՒսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի մասին պայմանագիրը կնքվում է`

i

ա) ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի հետ` մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,

բ) քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը,

i

գ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողների հետ` մինչև վերապատրաստում անցնելը:

(5-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն, 19.10.17 թիվ 1342-Ն /տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պայմանագրերի վրա/

որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ վճարվում է պետական կառավարման մարմին, ընդ որում, արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են վճարման օրվա արտարժույթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(7-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն որոշում)

8. ՈՒսումնական հաստատությունից ազատված ոստիկանության ծառայողը, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսուցման փաստացի ժամանակահատվածի համար:

i

(8-րդ կետը փոփ. 16.08.12 թիվ 1025-Ն որոշում)

9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, և դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող կողմ հանդես է գալիս պետական կառավարման մարմինը:

i

(կարգը խմբ. 22.09.05 թիվ 1552-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2003
N 111-Ն
Որոշում