Սեղմել Esc փակելու համար:
{09.11.2017 - 04.11.2019} «ՀՀ ԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.11.2017 - 04.11.2019} «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.11.2017  -ից մինչեւ   04.11.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0978.211015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2015 թվականի N 978-Ա

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 135-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն և 2013 թվականի օգոստոսի 1-ի N 834-Ն որոշումների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգող միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 135-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2015 թ. հոկտեմբերի 21-ի

N 978-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

    Բ. Բադալյան        - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և

                         ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, հանձնաժողովի

                         նախագահ

 

    Շ. Քոչարյան        - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի

                         տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

    Ա. Ավանեսյան       - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի

                         տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

    Շ. Ներսիսյան       - Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

    Ա. Հովսեփյան       - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի

                         շինարարության և գիտատեխնիկական նորմավորման

                         վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի

                         պետ, հանձնաժողովի անդամ

 

    Վ. Գրիգորյան       - Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի

                         նախարարի իրավախորհրդատու, հանձնաժողովի անդամ

 

    Մ. Մայիլյան        - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության

                         ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող,

                         հանձնաժողովի անդամ

 

    Ք. Ղալեչյան        - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման

                         կազմակերպություն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր

                         պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ

 

    Ռ. Թադևոսյան       - Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկի

                         ներկայացուցիչ, դիտորդի կարգավիճակով

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Աշջյան          - Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի

                         «ՀՀ պետական սահմանի` «Բագրատաշեն», «Բավրա» և

                         «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի

                         համակարգող, դիտորդի կարգավիճակով (համաձայնությամբ)

 

    Ա. Սահակյան        - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման

                         կազմակերպություն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության Բագրատաշենի կամրջի ծրագրի

                         ղեկավար, հանձնաժողովի քարտուղար

 

(հավելվածը փոփ. 22.06.16 թիվ 547-Ա, 19.04.17 թիվ 377-Ա, 08.11.17 թիվ 1278-Ա, 04.11.2019 թիվ 1593-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.2015
N 978-Ա
Որոշում