Սեղմել Esc փակելու համար:
{23.12.2017 - 01.04.2022} ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{23.12.2017 - 01.04.2022} ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ Դ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.12.2017  -ից մինչեւ   01.04.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

23/12/2017 - 01/04/2022

040.1301.161107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1301-Ն

 

i

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վրահուղարկավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1301-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանում է`

1) I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների հուղարկավորության դեպքում.

2) արտակարգ իրավիճակների ժամանակ (երկրաշարժեր, ջրհեղեղներ, սողանքներ և այլն), երբ գերեզմանատունը ենթարկվում է խախտման, ինչի արդյունքում կարող է առաջանալ աճյունի ամբողջականության վնասում և վարակի տարածման վտանգ:

3. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում գերեզմանատունն ամբողջությամբ կամ դրա վնասված հատվածը ենթակա է վնասազերծման, փակման և աճյունների տեղափոխման:

i

4. Գերեզմանատան վնասազերծման, աճյունի տեղափոխման, վերահուղարկավորման (դիակիզման) աշխատանքները կազմակերպվում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի` կազմելով հանձնաժողովներ, որոնց կազմերում ընդգրկվում են պետական կառավարման լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և համապատասխան համայնքի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչները: Հանձնաժողովն ընդունում է որոշում գերեզմանատան վնասազերծման, աճյունի տեղափոխման, վերահուղարկավորման (դիակիզման) միջոցառումների մասին և տեղեկացնում գերեզմանատանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման համաձայն հաշվառված գերեզմանատեղերի (գերեզմաններ) գերեզման օգտագործողներին: Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն:

(4-րդ կետը փոփ. 29.12.16 թիվ 1374-Ն, 30.11.17 թիվ 1514-Ն, 31.03.2022 թիվ 425-Ն որոշումներ)

i

5. Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(5-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 31.03.2022 թիվ 425-Ն որոշումներ)

6. Տվյալ գերեզմանատանը մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների աճյունների բացակայության դեպքում` հողի, ջրի մակերևույթին հայտնված դիակները տեղափոխվում են այլ գերեզմանատուն և թաղվում ինչպես այլ դիակներ (վերջիններիս վրա չի տարածվում ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների դիակների հուղարկավորմանը կամ դիակիզմանը, գերեզմանատների վարակազերծմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները):

7. Այն դեպքերում, երբ առկա են տվյալներ նախկինում տվյալ գերեզմանատանը մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների աճյունների թաղված լինելու մասին, ապա գերեզմանատան տարածքը վնասազերծվում է որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտ:

8. Ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածի դիակը դիակիզվում է:

9. Դիակների հետ շփման մեջ եղած գործիքները, անձնակազմի պաշտպանիչ հագուստը և բոլոր առարկաները, ինչպես նաև փոխադրամիջոցը, որով տեղափոխվել է դիակը, ենթակա են մանրազնին վարակազերծման` որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտ:

10. Մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված վարակներից մահացած մարդկանց դիակները տուն չեն տեղափոխվում:

11. Դիակի տեղափոխումը դիակիզարան իրականացվում է ամուր փակվող փայտյա դագաղով, որը ներսից պատված է մոմլաթով: Դիակային հեղուկի արտահոսքը կանխելու նպատակով մոմլաթում կարերը պետք է լինեն վերից վար և գտնվեն դագաղի կողմնային մասերում: Դիակը պետք է փաթաթված լինի ախտահանիչ լուծույթով ներծծված գործվածքով: Դիակը տեղափոխվում է դիակիզարան ցանկացած դիատարով: Դիակիզման արարողությունից առաջ արգելվում է դագաղի բացումը:

12. Դիակիզումը կատարվում է ընդհանուր դիակիզարաններում` տեղափոխելուց անմիջապես հետո` դագաղի հետ միասին: Դիակիզումից հետո ստացված մոխիրն ամփոփվում է աճյունասափորի մեջ և տեղադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված թաղման և դիակիզման կարգի համաձայն:

13. Սույն կարգի համաձայն դիակիզումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում դիակիզարաններ կառուցելուց և դրանք գործարկելուց հետո:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1301-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է վրահուղարկավորման կազմակերպման կարգը:

i

2. Նոր հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ վրահուղարկավորումն իրականացվում է տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից առնվազն տասնհինգ տարի հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 31.03.2022 թիվ 425-Ն որոշում)

i

3. Վրահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, գերեզման օգտագործողի համաձայնության, մահվան վկայականի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացության հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 31.03.2022 թիվ 425-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը տրվում է անվճար, մեկ օրվա ընթացքում, մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, գերեզման օգտագործողի համաձայնության, մահացածի մահվան վկայականի, նախկինում մահացածի մահվան վկայականի և գերեզմանի վկայականի (առկայության դեպքում) հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 31.03.2022 թիվ 425-Ն որոշումներ)

5. Չի թույլատրվում վրահուղարկավորում կատարել, եթե`

1) նախկինում մահացածի աճյունը հուղարկավորվել է ցինկապատ, հերմետիկ զոդված դագաղով.

2) նախկինում մահացածի կամ վրահուղարկավորման ենթակա մահացածի մահվան պատճառը եղել է մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով (ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի) հարուցված վարակներից որևէ մեկը:

6. Վրահուղարկավորումը թույլատրվում է միայն բաց և մասնակի փակ գերեզմանատներում:

7. Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) ընտանեկան գերեզմանում` վրահուղարկավորման միջոցով տեղադրելու համար հատկացվում է նախկինում մահացածի գերեզմանի տարածքից 1 քառ. մետր տարածք:

8. Գերեզմանատան տնօրինությունը մահվան վկայականի հիման վրա թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում և գերեզմանի վկայականում կատարում է համապատասխան գրանցումներ վրահուղարկավորման մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1301-Ն
Որոշում