Սեղմել Esc փակելու համար:
{08.01.2018 - 06.10.2020} ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{08.01.2018 - 06.10.2020} ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏ ...

01.02.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.01.2018  -ից մինչեւ   06.10.2020  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

600.0314.080807

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         08           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 2007 թվականի N 314-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը» (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի հուլիսի 27-ի

N 314-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ

(վերնագիրը փոփ. 17.05.17 թիվ 161-Ն որոշում)

 

i

Սույն կարգով սահմանվում է էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրական ցանցին (այսուհետ` Ցանց) էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների (այսուհետ` Նոր կայաններ) միանալու և Ցանցին միացած էլեկտրաէներգիա արտադրող կայանների (այսուհետ` Արտադրող կայաններ) հզորության ավելացման արդյունքում էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրատեղակայանքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ընթացակարգը` բացառությամբ օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանների:

(նախաբանը փոփ. 17.05.17 թիվ 161-Ն, 13.12.17 թիվ 543-Ն որոշումներ)

 

1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները

 

i

Կառուցող` արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

    Կառուցող`            էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության

                         լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը կառուցում

                         է նոր արտադրական հզորություններ լիցենզիայով

                         սահմանված կառուցման ժամանակահատվածում.

    Արտադրող`            էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության

                         լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը

                         վերակառուցում կամ ընդլայնում է առկա արտադրական

                         հզորությունները լիցենզիայով սահմանված

                         կառուցման ժամանակահատվածից հետո.

Համակարգի օպերատոր`  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի

ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող

իրավաբանական անձ.

    Հաղորդող`            էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման

                         լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:

 

Շուկայի օպերատոր` Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության

մատուցման լիցենզիա ունեցող անձ.

 

    Տեղեկանք`          Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու

                       մտադրություն ունեցող անձին Ցանցին միացման

                       հնարավորության վերաբերյալ տրամադրվող փաստաթուղթ:

(1-ին կետը փոփ. 31.07.13 թիվ 269-Ն, 30.09.2020 թիվ 352-Ն որոշումներ)

 

2. Ընդհանուր դրույթներ

 

i

2.1 Ցանցին Նոր կայանների միացման կամ Արտադրող կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքների նախագծերը մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկությունները (այսուհետ` Տեխնիկական պայմաններ) Կառուցողին կամ Արտադրողին առաջադրում է Բաշխողը:

(2.1-ին կետը փոփ. 17.05.17 թիվ 161-Ն որոշում)

2.2 Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքների (այդ թվում` ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների) վերակառուցման վերաբերյալ առաջարկները մշակում է Համակարգի օպերատորը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2004 թվականի դեկտեմբերի 24-ի N 176-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման կանոնների» պահանջները:

2.3 Բաշխողը Տեխնիկական պայմանները մշակում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև Կառուցողի կամ Արտադրողի ներկայացրած հուսալիության ցուցանիշները:

2.4 Տեխնիկական պայմանների մշակման համար անհրաժեշտ բոլոր համաձայնեցումները Հաղորդողի, Համակարգի օպերատորի հետ իրականացնում է Բաշխողը:

2.5 Տեխնիկական պայմանները Բաշխողը պարտավոր է մշակել` ելնելով միացման կամ էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից:

i

2.6 Կառուցողի (Արտադրողի) և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, երբ Բաշխողի ցանցում համապատասխան հզորությունների սահմանափակ լինելու դեպքում սույն կարգի 2.5 կետում ամրագրված սկզբունքի ապահովման համար անհրաժեշտ է մշակել Բաշխողի ցանցին միացման հատուկ պայմաններ, Հանձնաժողովն իրավունք ունի Բաշխողի դիմումի հիման վրա սահմանել էլեկտրաէներգիա արտադրող կայանները Բաշխողի ցանցին միացման անհատական որոշում: Սույն կետում նշված դեպքում` Կառուցողի (Արտադրողի) կողմից տեխնիկական պայման տրամադրելու դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Բաշխողը պարտավոր է դիմել Հանձնաժողով` ներկայացնելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Բաշխողը նույն ժամկետում պարտավոր է իր դիմումի մասին գրավոր իրազեկել Կառուցողին (Արտադրողին):»:

(2.6-րդ կետը լրաց. 31.07.13 թիվ 269-Ն որոշում)

 

3. Տեխնիկական պայմանների տրամադրման ընթացակարգը

 

i

3.1 Նոր կայանի միացման համար Տեխնիկական պայմանները տրամադրվում են Կառուցողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) Հանձնաժողովի կողմից Կառուցողին արտադրական հզորությունների կառուցման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի պատճենը,

2) պահանջվող հզորությունը,

3) գեներատորների քանակը, տիպերը, նրանց էլեկտրական բնութագրերը` ըստ տեխնիկական անձնագրի (հզորություն, հզորության գործակից, լարում, հոսանք, դիմադրությունները` գեներատորի աշխատանքի զանազան ռեժիմներում, կարճ միակցման հոսանքների հաշվարկային մեծությունները),

4) կայանի անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ պաշտպանության միջոցների նախատեսված ծավալը և կառուցվածքը,

5) սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի և հզորության առավելագույն և նվազագույն պահանջարկը,

6) տեղաբաշխման հատակագիծը` տեղակայանքի միացման կետի նշումով,

7) կայանի կառուցման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

8) Կառուցողի` հարկ վճարողի հաշվառման համարը,

9) Կայանի գործարկման նախատեսվող ժամկետը:

(3.1-ին կետը փոփ. 15.07.15 թիվ 240-Ն որոշում)

3.2 Էլեկտրական էներգիա արտադրող կայանների հզորության ավելացման համար Տեխնիկական պայմանները տրամադրվում են Արտադրողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) Հանձնաժողովի կողմից Արտադրողին արտադրական հզորությունների վերակառուցման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի կամ համապատասխան որոշման պատճենը,

2) լրացուցիչ պահանջվող հզորությունը,

3) լրացուցիչ տեղակայվող գեներատորների քանակը, տիպերը, նրանց էլեկտրական բնութագրերը` ըստ տեխնիկական անձնագրի (հզորություն, հզորության գործակից, լարում, հոսանք, դիմադրությունները` գեներատորի աշխատանքի զանազան ռեժիմներում, կարճ միակցման հոսանքների հաշվարկային մեծությունները),

4) կայանի անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ պաշտպանության միջոցների նախատեսված ծավալը և կառուցվածքը,

5) սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի և հզորության առավելագույն և նվազագույն պահանջարկը,

6) տեղաբաշխման հատակագիծը,

7) կայանի վերակառուցման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

8) Արտադրողի` հարկ վճարողի հաշվառման համարը,

9) տեղակայվող լրացուցիչ հզորությունը շահագործման հանձնելու նախատեսվող ժամկետը:

(3.2-րդ կետը փոփ. 15.07.15 թիվ 240-Ն որոշում)

3.3 Բաշխողը Տեխնիկական պայմանները մշակում և դիմողին է ներկայացնում դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

3.4 Տեխնիկական պայմանները տրվում են դիմողի հետ փոխհամաձայնեցված ժամկետով` բայց ոչ պակաս, քան երկու տարով:

3.5 Նոր կայանի միացման կամ արտադրող կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքների նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Կառուցողը կամ Արտադրողը պարտավոր է գրավոր տեղեկացնել դրանց մասին Բաշխողին` անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Այս դեպքում Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը Կառուցողին կամ Արտադրողին է տրամադրում դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:

3.6 Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի փոխհամաձայնությամբ:

i

3.7 «Այն դեպքում, երբ Նոր կայանը Ցանցին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Բաշխողի ցանցում, Բաշխողը պարտավոր է իր միջոցներով կատարել համապատասխան Նախագծերը և իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իր հաշվեկշռում գտնվող էլեկտրատեղակայանքներում: Այդ ներդրումները ենթակա են Հանձնաժողովի հետ համաձայնեցման:

(3.7-րդ կետը փոփ. 17.05.17 թիվ 161-Ն որոշում)

i

3.8 Չի թույլատրվում Տեխնիկական պայմաններ ստանալու դիմում ներկայացրած անձանցից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն Կարգով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

(3.8-րդ կետը լրաց. 15.07.15 թիվ 240-Ն որոշում)

3.9 Հաշվառքի սարքի, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը կրում է Կառուցողը կամ Արտադրողը:

(3.9-րդ կետը լրաց. 15.07.15 թիվ 240-Ն որոշում)

3.10 Հաշվառքի սարքին, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներին և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանված են Հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 3-ի N 72-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգով:

(3.10-րդ կետը լրաց. 15.07.15 թիվ 240-Ն որոշում)

 

4. Միացման պայմանագիրը

 

i

4.1 Սույն կարգի 3.7 կետում նշված դեպքում Կառուցողն ու Բաշխողը կամ Արտադրողն ու Բաշխողը կնքում են միացման պայմանագիր, որով սահմանվում են Նոր Կայանը Ցանցին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման արդյունքում անհրաժեշտ աշխատանքների կատարման ժամկետները, այդ ժամկետների խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը:

(4.1-ին կետը փոփ. 17.05.17 թիվ 161-Ն որոշում)

4.2 Պայմանագիրը կնքելու համար Կառուցողը կամ Արտադրողը Բաշխողին են ներկայացնում փորձաքննություն անցած Նախագիծը:

i

4.3 Նոր կայանները Ցանցին միացնող կամ Արտադրողի վերակառուցված էլեկտրահաղորդման գծերը լարման տակ դնելու համար Կառուցողը կամ Արտադրողը դիմումի հետ Բաշխողին են ներկայացնում.

1) 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը).

2) 0,4 կՎ լարման ցանցին միանալու դեպքում` էլեկտրահաղորդման (օդային, մալուխային) գծերի փորձարկման արձանագրությունները և շինարարության ավարտի վերաբերյալ ակտի պատճենը:

(4.3-րդ կետը փոփ. 17.05.17 թիվ 161-Ն որոշում)

 

5. ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

i

(5-րդ գլուխը լրաց. 30.09.2020 թիվ 352-Ն որոշում)

 

5.1. Տեղեկանք ստանալու համար դիմող անձը (այսուհետ` Հայտատու) դիմում է Բաշխողին` ներկայացնելով կայանի տեսակի, անվան, նախատեսվող հզորության, տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկատվություն և Տեղեկանք տրամադրելու համար Բաշխողին վճարումը հավաստող փաստաթուղթ:

5.2. Տեղեկանքը մշակվում և տրամադրվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, Հայտատուի ներկայացրած հուսալիության ցուցանիշները, ինչպես նաև ելնելով միացման կամ էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից:

5.3. Բաշխողը Տեղեկանքը տրամադրում է Հայտատուի կողմից սույն կարգի 5.1-րդ կետում նշված ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հաղորդողի, Համակարգի օպերատորի կամ Շուկայի օպերատորի հետ համաձայնեցումների անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 20 աշխատանքային օր, որի դեպքում Բաշխողը պատշաճ կարգով տեղեկացնում է Հայտատուին:

5.4. Տեղեկանքի տրամադրումը սույն կարգի 5.1-րդ կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում է, եթե Հայտատուն չի ներկայացրել նույն կետով նշված ամբողջական տեղեկատվությունը (փաստաթղթերը):

5.5. Տեղեկանք տրամադրելու համար Բաշխողը Հայտատուից գանձում է ծառայության վճար` 250,000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), որը վերադարձի ենթակա է միայն սույն կարգի 5.4-րդ կետի համաձայն դիմումը մերժվելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

5.6. Տեղեկանքը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հայտատուի անվանումը (անունը, ազգանունը).

2) Կայանի անվանումը, տեսակը, հզորությունը և տեղակայման վայրը (մարզ, համայնք, բնակավայր).

3) Ցանցին միացման կետը, անհրաժեշտ լարման մակարդակը, նախատեսվող էլեկտրահաղորդման գծի երկարությունը.

4) Նոր միացման պայմանները բավարարող գործող էլեկտրական ցանցի ուժեղացման հիմնավորված միջոցառումները (լարերի հատույթի մակերեսի ավելացում, ուժային տրանսֆորմատորների փոխարինում, լրացուցիչ բջիջների տեղակայում և այլն).

5) Տեղեկանքի գործողության ժամկետը:

5.7. Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքների (այդ թվում` ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների) վերակառուցման վերաբերյալ առաջարկները մշակում է Համակարգի օպերատորը` հիմք ընդունելով ցանցային կանոնների պահանջները:

5.8. Տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր համաձայնեցումները Հաղորդողի, Համակարգի օպերատորի և Շուկայի օպերատորի հետ իրականացնում է Բաշխողը:

5.9. Տեղեկանքի գործողության ժամկետը 6 ամիս է` հաշված տրամադրման պահից:

5.10. Տեղեկանքի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ, որի նպատակով Հայտատուն Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քանի 10 աշխատանքային օր առաջ երկարաձգման համար դիմում է Բաշխողին` վճարելով սույն կարգի 5.5-րդ կետում նշված գումարը, որի դեպքում Բաշխողը Տեղեկանքի գործողության ժամկետը երկարաձգում է ևս 6 ամսով` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև Տեղեկանքի գործողության ժամկետի ավարտը:

5.11. Տեղեկանքի գործողության ողջ ընթացքում Տեղեկանքում նշված հզորությունը դրանում ամրագրված միացման կետում համարվում է ռեզերվացված Հայտատուի կողմից, իսկ վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Ցանցում տվյալ կայանի հզորությունը Տեղեկանքում ամրագրված միացման կետում համարվում է ռեզերվացված մինչև Տեխնիկական պայմանների տրամադրումը:

5.12. Տեղեկանքի գործողության ժամկետը լրանալուց հետո Հայտատուն իրավասու է սույն կարգով նախատեսված ընթացակարգով կրկին դիմել Բաշխողին` նոր Տեղեկանք ստանալու նպատակով:

5.13. Տեղեկանքի գործողության ընթացքում Հայտատուի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու պարագայում Տեխնիկական պայմանները Հայտատուին տրամադրվում են համաձայն Տեղեկանքի, եթե այլ բան չի որոշվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.07.2007
N 314-Ն
Որոշում