Սեղմել Esc փակելու համար:
{03.02.2018 - 31.10.2019} ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{03.02.2018 - 31.10.2019} ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.2018  -ից մինչեւ   31.10.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

03/02/2018 - 31/10/2019

040.1782.231204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1782-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.01.18 թիվ 13-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 11.01.18 թիվ 13-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ`

ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն` համաձայն N 3 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն` համաձայն N 3 հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 11.01.18 թիվ 13-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

i

4. Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`

ա) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության և ընդերքօգտագործման մասին պայմանագրերի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը).

ա1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատները` Arm WGS-84 համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերի պատճենները).

բ) ամփոփել ընդերքօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացված օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (ՕՀՊՀ) և մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել տեղեկատվություն յուրաքանչյուր ընդերքօգտագործողի և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման արդյունքում մարված տարեկան պաշարների վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 08.05.13 թիվ 482-Ն, 15.10.15 թիվ 1187-Ն, 15.09.16 թիվ 953-Ն, 11.01.18 թիվ 13-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփել ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների, օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը և 10 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

    (5-րդ կետը փոփ.     06.11.09 թիվ 1266-Ն, 28.10.10 թիվ 1381-Ն,

08.05.13 թիվ 482-Ն, 15.09.16 թիվ 953-Ն որոշումներ)

i

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` իր իրավասությունների սահմաններում վերլուծել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված եռամսյակային տեղեկատվությունները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք:

(6-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1266-Ն, 28.10.10 թիվ 1381-Ն, 08.05.13 թիվ 482-Ն որոշումներ)

i

6.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ու Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի համատեղ հրամանով հաստատված կարգով:

(6.1-ին կետը փոփց. 08.05.13 թիվ 482-Ն, 15.09.16 թիվ 953-Ն որոշումներ)

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 28.10.10 թիվ 1381-Ն որոշում)

(որոշումը փոփ. 15.10.15 թիվ 1187-Ն, 11.01.18 թիվ 13-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1782-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման

ոլորտում առկա վիճակի ուսումնասիրության և վերլուծության

առաջնահերթ միջոցառումները

 

._________________________________________________________________________.

|NN |       Միջոցառման անվանումը         |     Կատարման     |  Կատարման   |

|ը/կ|                                    |   պատասխանատուն  |   ժամկետը   |

|___|____________________________________|__________________|_____________|

| 1 |                2                   |         3        |     4       |

|___|____________________________________|__________________|_____________|

|1. |Ընդերքօգտագործող                    |ՀՀ կառավարությանն |2005 թ.      |

|   |կազմակերպությունների կողմից 2004 թ. |առընթեր հարկային  |2-րդ եռամսյակ|

|   |բնօգտագործման վճարների վճարումների  |պետական           |             |

|   |մասին տվյալների ամփոփում և          |ծառայություն      |             |

|   |տրամադրում                          |                  |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|2. |ՀՀ Կոտայքի մարզի հանքավայրերի       |ՀՀ շրջակա միջավայր|2004 թ.      |

|   |գույքագրման աշխատանքների կատարում   |նախարարություն    |դեկտեմբեր    |

|   |                                    |ՀՀ առևտրի  և      |             |

|   |                                    |տնտեսական         |             |

|   |                                    |զարգացման         |             |

|   |                                    |նախարարություն    |             |

|   |                                    |ՀՀ Կոտայքի        |             |

|   |                                    |մարզպետարան       |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|3. |ՀՀ Արագածոտնի մարզի լքված           |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |

|   |հանքավայրերի գույքագրման            |նախարարություն    |դեկտեմբեր    |

|   |աշխատանքների կատարում               |ՀՀ առևտրի  և      |             |

|   |                                    |տնտեսական         |             |

|   |                                    |զարգացման         |             |

|   |                                    |նախարարություն    |             |

|   |                                    |ՀՀ Արագածոտնի     |             |

|   |                                    |մարզպետարան       |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|4. |«Հանրապետական երկրաբանական ֆոնդ»    |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |

|   |պետական ոչ առևտրային                |նախարարություն    |դեկտեմբեր    |

|   |կազմակերպությունում առկա            |                  |             |

|   |տեղեկատվական նյութերի գույքագրում   |                  |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|5. |Մարզերում խորհրդակցությունների      |ՀՀ շրջ. միջավայրի |2004-2005 թթ.|

|   |կազմակերպում` ընդերքի օգտագործման և |նախարարություն    |ընթացքում    |

|   |պահպանության ոլորտին առնչվող հարցերի|ՀՀ մարզպետարաններ |             |

|   |պարզաբանման նպատակով                |Երևանի            |             |

|   |                                    |քաղաքապետարան     |             |

|   |                                    |ՀՀ առևտրի  և      |             |

|   |                                    |տնտեսական         |             |

|   |                                    |զարգացման         |             |

|   |                                    |նախարարություն    |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|6. |Ոլորտին առնչվող տվյալների միասնական |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |

|   |համակարգչային բազայի ստեղծման       |նախարարություն    |նոյեմբեր-    |

|   |հնարավորությունը, նախնական          |ՀՀ առևտրի  և      |դեկտեմբեր    |

|   |կառուցվածքը, ստեղծման և  օգտագործման|տնտեսական         |             |

|   |հիմնական սկզբունքները որոշելու      |զարգացման         |             |

|   |նպատակով աշխատանքային խմբի ստեղծում`|նախարարություն    |             |

|   |շահագրգիռ մարմինների համապատասխան   |ՀՀ կառավարությանն |             |

|   |մասնագետների ընդգրկմամբ             |առընթեր հարկային  |             |

|   |                                    |պետական           |             |

|   |                                    |ծառայություն      |             |

|   |                                    |ՀՀ կառավարությանն |             |

|   |                                    |առընթեր անշարժ    |             |

|   |                                    |գույքի կադաստրի   |             |

|   |                                    |պետական կոմիտե    |             |

|   |                                    |ՀՀ կառավարությանն |             |

|   |                                    |առընթեր ջրային    |             |

|   |                                    |տնտեսության       |             |

|   |                                    |պետական կոմիտե    |             |

|   |                                    |ՀՀ մարզպետարաններ |             |

|   |                                    |Երևանի            |             |

|   |                                    |քաղաքապետարան     |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|7. |Աշխատանքային խմբի զեկույցի          |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |

|   |քննարկում` տվյալների միասնական      |նախարարություն    |դեկտեմբեր    |

|   |բազայի ստեղծման մասին որոշման       |                  |             |

|   |ընդունման նպատակով                  |                  |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|8. |Ոլորտում լիազորված պետական մեկ      |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |

|   |մարմնի ստեղծման նպատակահարմարության |նախարարություն    |մայիս        |

|   |հարցի քննարկում («Մեկ պատուհան»     |ՀՀ առևտրի  և      |             |

|   |սկզբունքի ներդրում, այդ թվում`      |տնտեսական         |             |

|   |հողահատկացման փաստաթղթերի ներառմամբ)|զարգացման         |             |

|   |                                    |նախարարություն    |             |

|   |                                    |ՀՀ մարզպետարաններ |             |

|   |                                    |                  |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|9. |Ընդերքի այն նոր տեղամասերի ցանկի    |ՀՀ շրջ. միջավայրի |2004 թ.      |

|   |կազմում, որոնց արդյունահանման       |նախարարություն    |դեկտեմբեր    |

|   |նպատակով ընդերքի ուսումնասիրության  |                  |             |

|   |համար նախկինում տրված`              |                  |             |

|   |ընդերքօգտագործման իրավունք սահմանող |                  |             |

|   |փաստաթղթերը (թույլտվություններ,     |                  |             |

|   |լիցենզիաներ) մինչև  2004 թ. հուլիսի |                  |             |

|   |1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի |                  |             |

|   |Հանրապետության ընդերքի մասին        |                  |             |

|   |օրենսգրքի և  «Կոնցեսիայի մասին» ՀՀ  |                  |             |

|   |օրենքի պահանջներին                  |                  |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|10.|Այն հանքավայրերի կամ դրանց          |ՀՀ առևտրի  և      |2004 թ.      |

|   |տեղամասերի ցանկի կազմում, որոնց     |տնտեսական         |դեկտեմբեր    |

|   |արդյունահանման համար նախկինում      |զարգացման         |             |

|   |տրված` ընդերքօգտագործման իրավունք   |նախարարություն    |             |

|   |սահմանող փաստաթղթերը (արտոնագրեր,   |                  |             |

|   |լիցենզիաներ) մինչև  2004 թ. հուլիսի |                  |             |

|   |1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի |                  |             |

|   |Հանրապետության ընդերքի մասին        |                  |             |

|   |օրենսգրքի և  «Կոնցեսիայի մասին» ՀՀ  |                  |             |

|   |օրենքի պահանջներին                  |                  |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|11.|Ընդերքօգտագործող                    |ՀՀ շրջ. միջավայրի |եռամսյակին   |

|   |կազմակերպությունների ցանկը          |նախարարություն    |հաջորդող     |

|   |հողամասերը տրամադրող համապատասխան   |ՀՀ առևտրի  և      |ամսվա 3-րդ   |

|   |մարմիններ ներկայացնելը              |տնտեսական         |տասնօրյակ    |

|   |                                    |զարգացման         |             |

|   |                                    |նախարարություն    |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|12.|Ապօրինի ընդերքօգտագործող            |ՀՀ շրջ. միջավայրի |եռամսյակին   |

|   |կազմակերպությունների ցանկը հարկային |նախարարություն    |հաջորդող     |

|   |և  իրավապահ համապատասխան մարմիններ  |ՀՀ առևտրի  և      |ամսվա 3-րդ   |

|   |ներկայացնելը                        |տնտեսական         |տասնօրյակ    |

|   |                                    |զարգացման         |             |

|   |                                    |նախարարություն    |             |

|   |                                    |հողամասերը        |             |

|   |                                    |տրամադրող         |             |

|   |                                    |մարմիններ         |             |

._________________________________________________________________________.

 

II. Ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի իրավական դաշտի

կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախապատրաստումը

և ընդունումը

 

._________________________________________________________________________.

|NN |     Իրավական ակտի անվանումը        |     Կատարման     |  Կատարման   |

|ը/կ|                                    |   պատասխանատուն  |   ժամկետը   |

|___|____________________________________|__________________|_____________|

|1. |Հայաստանի Հանրապետության ընդերքի    |ՀՀ վարչապետի      |3 ամիս       |

|   |մասին օրենսգրքում, Հայաստանի        |2003 թ. նոյեմբերի |             |

|   |Հանրապետության ջրային օրենսգրքում,  |21-ի N 597-Ա      |             |

|   |Հայաստանի Հանրապետության հողային    |որոշմամբ ստեղծված |             |

|   |օրենսգրքում և  «Ընդերքն օգտակար     |աշխատանքային խումբ|             |

|   |հանածոների շահագործման նպատակով     |                  |             |

|   |ուսումնասիրության և  արդյունահանման |                  |             |

|   |համար տրամադրելու (կոնցեսիայի)      |                  |             |

|   |մասին» ու «Բնապահպանական և          |                  |             |

|   |բնօգտագործման վճարների մասին» ՀՀ    |                  |             |

|   |օրենքներում փոփոխություններ և       |                  |             |

|   |լրացումներ կատարելու մասին ՀՀ       |                  |             |

|   |օրենքների նախագծերը ՀՀ              |                  |             |

|   |կառավարություն ներկայացնելը         |                  |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|2. |«Լեռնային փորվածքների, հորատանցքերի |ՀՀ առևտրի  և      |2004 թ.      |

|   |լուծարման և  գործունեության         |տնտեսական         |դեկտեմբերի   |

|   |դադարեցման (կոնսերվացիա) կարգը      |զարգացման         |1-ին         |

|   |հաստատելու մասին» ՀՀ կառավարության  |նախարարություն    |տասնօրյակ    |

|   |որոշման նախագիծը ՀՀ կառավարություն  |ՀՀ շրջ. միջավայրի |             |

|   |ներկայացնելը                        |նախարարություն    |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|3. |«Օգտակար հանածոների հաշվեկշռային    |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |

|   |պաշարների դուրսգրման կարգի մասին» ՀՀ|նախարարություն    |հունիսի 3-րդ |

|   |կառավարության որոշման նախագիծը ՀՀ   |                  |տասնօրյակ    |

|   |կառավարություն ներկայացնելը         |                  |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|4. |«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի  |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |

i

|   |դեպքում լիազորված մարմնի կողմից     |նախարարություն    |մարտի 3-րդ   |

|   |նախնական համաձայնություն տալու կարգի|ՀՀ առևտրի  և      |տասնօրյակ    |

|   |մասին» ՀՀ կառավարության որոշման     |տնտեսական         |             |

|   |նախագիծը ՀՀ կառավարություն          |զարգացման         |             |

|   |ներկայացնելը                        |նախարարություն    |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|5. |«Ընդերքի մասին երկրաբանական և  այլ  |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |

i

|   |տեղեկատվության անկախ փորձաքննության |նախարարություն    |նոյեմբերի    |

|   |կատարման (իրականացման) կարգի մասին» |ՀՀ առևտրի  և      |3-րդ         |

|   |ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ|տնտեսական         |տասնօրյակ    |

|   |կառավարություն ներկայացնելը         |զարգացման         |             |

|   |                                    |նախարարություն    |             |

|___|____________________________________|__________________|_____________|

|6. |«Օգտակար հանածոների հանքավայրերի    |ՀՀ շրջ. միջավայրի |2005 թ.      |

|   |երկրաբանատնտեսագիտական գնահատման    |նախարարություն    |սեպտեմբերի   |

|   |կարգի մասին» ՀՀ կառավարության       |                  |2-րդ         |

|   |որոշման նախագիծը ՀՀ կառավարություն  |                  |տասնօրյակ    |

|   |ներկայացնելը                        |                  |             |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 11.01.18 թիվ 13-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1782-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

._______________________________________________________________________.

|Ընդերքօգ-|Համայնքը|Հանքա-|Տրամա-  |Տրամադրված|Հողի  |Գործառ-|Հողօգտա-  |

|տագործման|        |վայրի |դրված   |հողամասի  |նպատա-|նական  |գործման   |

|իրավունք |        |անվա- |հողամասի|շրջադարձա-|կային |նշանա- |պայմանագրի|

|կրող     |        |նումը |մակերեսը|յին կոոր- |նշանա-|կու-   |կնքման և  |

|սուբյեկտի|        |      |(հեկտար)|դինատները`|կու-  |թյունը |գործողու- |

|անվանումը|        |      |        |Arm WGS-84|թյունը|(հողա- |թյան      |

|         |        |      |        |համակարգով|      |տեսքը) |ժամկետը   |

|_________|________|______|________|__________|______|_______|__________|

|         |        |      |        |          |      |       |          |

._______________________________________________________________________.

(2-րդ հավելվածը լրաց. 11.01.18 թիվ 13-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

N 1782-Ն որոշման

 

Աղյուսակ N 2

 

.___________________________________________________________________.

|Ընդերքօգտագործման  |Համայնքը|Տրամադրված|Տրամադրված  |Հողի          |

|իրավունք կրող      |        |հողամասի  |հողամասի    |նպատակային    |

|սուբյեկտի անվանումը|        |մակերեսը  |շրջադարձային|նշանակությունը|

|                   |        |(հեկտար)  |կոորդինատ-  |              |

|                   |        |          |ները`       |              |

|                   |        |          |Arm WGS-4   |              |

|                   |        |          |համակարգով  |              |

|___________________|________|__________|____________|______________|

|                   |        |          |            |              |

.___________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը լրաց. 11.01.18 թիվ 13-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2004
N 1782-Ն
Որոշում