Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0201 «ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0201 «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ...

 

 

110.0024.210313

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        03            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013097

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հունվարի 2013 թվականի N 24-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0421.01.5 «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԻՐԱՎԱԳԵՏ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1055-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Աղյուսակ 2

 

Միջին մասնագիտական կրթության 0421.01.5»Իրավագիտություն» մասնագիտության

հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ

մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|  ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»    |

|_____________________________________________________________________|

|1  |Մոդուլի      |ԻՐՎ -5-12 - 001                                    |

|   |դասիչը       |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|2  |Մոդուլի      |Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել            |

|   |նպատակը      |իրավագիտակցության որոշակի մակարդակ, հաղորդել       |

|   |             |նախնական իրավական գիտելիքներ պետության և           |

|   |             |իրավունքի ծագման, գործողության, զարգացման          |

|   |             |հիմնական և  ընդհանուր օրինաչափությունների          |

|   |             |վերաբերյալ, սովորեցնել իրավաբանական լեզուն և       |

|   |             |հիմնարար հասկացությունները                         |

|___|_____________|___________________________________________________|

|3  |Մոդուլի      |72 ժամ                                             |

|   |տևողությունը |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|4  |Մուտքային    |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական        |

|   |պահանջները   |մասնագիտական գիտելիքներ պետք չեն                   |

|___|_____________|___________________________________________________|

|5  |Մոդուլի      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր       |

|   |գնահատման    |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների    |

|   |կարգը        |բավարար մակարդակի ապահովումն է                     |

|___|_____________|___________________________________________________|

|6  |ՈՒսումնա-    |Ներկայացնել պետության և  իրավունքի հիմնական        |

|   |ռության      |օրինաչափություններն ու կատեգորիաները               |

|   |արդյունք 1   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|7  |Կատարման     |1) ճիշտ է բնորոշում պետության հասկացությունը,      |

|   |չափանիշներ   |հատկանիշները, ներքին և  արտաքին գործառույթները,    |

|   |             |2) ճիշտ է նկարագրում պետության կառուցակարգը և      |

|   |             |հիմնավորում է իշխանությունների բաժանման            |

|   |             |սկզբունքի անհրաժեշտությունը,                       |

|   |             |3) տարբերում է պետության ձևի  բաղադրատարրերը,      |

|   |             |4) ճիշտ է բնորոշում իրավունք հասկացությունը,       |

|   |             |վերլուծում իրավունքի հատկանիշները,                 |

|   |             |5) ճիշտ է թվարկում իրավունքի սկզբունքները,         |

|   |             |բացատրում դրանց բովանդակությունը և  տեսագործնական  |

|   |             |նշանակությունը,                                    |

|   |             |6) կարողանում է բացատրել, թե ինչ է իրավունքի       |

|   |             |նորմը, ինչ դեր ունի իրավունքի համակարգում,         |

|   |             |բնութագրում է դրա կառուցվածքային մասերը:           |

|___|_____________|___________________________________________________|

|8  |ՈՒսումնա-    |Տարբերել իրավունքի ձևերը  և  իրավունքի համակարգի   |

|   |ռության      |կառուցվածքային մասերը                              |

|   |արդյունք 2   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|9  |Կատարման     |1) ճիշտ է բնութագրում իրավունքի ձևերը              |

|   |չափանիշներ   |(աղբյուրները) և  աստիճանակարգությունը, բացատրում   |

|   |             |դրանց գործնական նշանակությունը ՀՀ իրավական         |

|   |             |համակարգում,                                       |

|   |             |2) ճիշտ է բնորոշում նորմատիվ իրավական ակտի         |

|   |             |հասկացությունը, կարողանում է օգտվել «Իրավական      |

|   |             |ակտերի մասին» ՀՀ օրենքից,                          |

|   |             |3) ճիշտ է տարբերում իրավունքի համակարգի            |

|   |             |կառուցվածքային տարրերը և  դրանց բաժանման           |

|   |             |չափանիշները,                                       |

|   |             |4) ճիշտ է թվարկում ՀՀ իրավունքի համակարգի          |

|   |             |հիմնական ճյուղերը և  նկարագրել դրանցից             |

|   |             |յուրաքանչյուրի կարգավորման առարկան:                |

|___|_____________|___________________________________________________|

|10 |ՈՒսումնա-    |Ներկայացնել իրավական կարգավորման կառուցակարգը,     |

|   |ռության      |թվարկել դրա բաղադրատարրերը                         |

|   |արդյունք 3   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|11 |Կատարման     |1) կարողանում է բացատրել իրավական կարգավորման      |

|   |չափանիշներ   |նշանակությունը հասարակական կյանքում,               |

|   |             |2) կարողանում է նկարագրել իրավական կարգավորման     |

|   |             |կառուցակարգը (մեխանիզմը)` թվարկելով դրա հիմնական   |

|   |             |տարրերը,                                           |

|   |             |3) կարողանում է կազմել և  բացատրել իրավական        |

|   |             |կարգավորման կառուցակարգի փուլերի սխեման,           |

|   |             |4)կարողանում է ներկայացնել իրավագիտակցության և     |

|   |             |իրավական մշակույթի ձևավորման  նշանակությունը       |

|   |             |իրավական կարգավորման կառուցակարգում:               |

|___|_____________|___________________________________________________|

|12 |ՈՒսումնա-    |Ներկայացնել իրավաստեղծ գործունեության և  նորմատիվ  |

|   |ռության      |իրավական ակտերի համակարգման ընդհանուր նկարագիրը,   |

|   |արդյունք 4   |բացատրել իրավունքի նորմի մեկնաբանման կանոնները:    |

|___|_____________|___________________________________________________|

|13 |Կատարման     |1) ճիշտ է բացատրում, թե ինչ է իրավաստեղծ           |

|   |չափանիշներ   |գործունեությունը, թվարկում է դրա տեսակներն ու      |

|   |             |սկզբունքները,                                      |

|   |             |2) ճիշտ է ներկայացնում օրինաստեղծ գործունեության   |

|   |             |հիմնական փուլերը և  դրանց յուրաքանչյուրի           |

|   |             |ընդհանուր բնութագիրը,                              |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում նորմատիվ իրավական ակտերի    |

|   |             |համակարգման տեսակները և                            |

|   |             |իրավաբանական/օրենսդրական/ տեխնիկայի կանոնները      |

|   |             |(«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի                 |

|   |             |մակարդակով),                                       |

|   |             |4) ճիշտ է բացատրում իրավունքի նորմերի              |

|   |             |մեկնաբանման հասկացությունը, անհրաժեշտությունը և    |

|   |             |նկարագրում մեկնաբանման տեսակները:                  |

|___|_____________|___________________________________________________|

|14 |ՈՒսումնա-    |Ներկայացնել իրավաչափ և  իրավախախտ վարքագծի         |

|   |ռության      |բնութագիրը, բացատրել թե ինչ է իրավաբանական         |

|   |արդյունք 5   |պատասխանատվությունը:                               |

|___|_____________|___________________________________________________|

|15 |Կատարման     |1) ճիշտ է ներկայացնում իրավաչափ վարքագիծը և  դրա   |

|   |չափանիշներ   |տեսակները ըստ սոցիալական նշանակության, ըստ         |

|   |             |սոցիալական շարժառիթների,                           |

|   |             |2) ճիշտ է բնորոշում իրավախախտումը, վերլուծում      |

|   |             |դրա իրավաբանական կազմի պարտադիր և  ֆակուլտատիվ     |

|   |             |հատկանիշները,                                      |

|   |             |3) կարողանում է ներկայացնել հանցագործության և      |

|   |             |զանցանքի տարբերությունը,                           |

|   |             |4)կարողանում է ներկայացնել, թե ինչով է             |

|   |             |տարբերվում իրավական պատասխանատվությունը պետական    |

|   |             |հարկադրանքի այլ տեսակներից,                        |

|   |             |5)ճիշտ է ներկայացնում իրավական պատասխանատվության   |

|   |             |հիմքերը, նպատակները և  գործառույթները,             |

|   |             |6) ճիշտ է թվարկում իրավական պատասխանատվության      |

|   |             |սկզբունքները և  բացատրում դրանցից յուրաքանչյուրի   |

|   |             |նշանակությունը:                                    |

|_____________________________________________________________________|

|          ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»                 |

|_____________________________________________________________________|

|16 |Մոդուլի      |ԻՐՎ- 5-12 - 002                                    |

|   |դասիչը       |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|17 |Մոդուլի      |Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել            |

|   |նպատակը      |գիտելիքներ սահմանադրական իրավունքի կարգավորման     |

|   |             |առարկայի, աղբյուրների վերաբերյալ: Ավարտելով այս    |

|   |             |մոդուլը` սովորողը կտիրապետի ՀՀ                     |

|   |             |Սահմանադրությանը, ձեռք կբերի գիտելիքներ            |

|   |             |սահմանադրական կարգի հիմունքների, ընտրական          |

|   |             |համակարգի, ՀՀ պետական կառավարման և  տեղական        |

|   |             |ինքնակառավարման մարմինների համակարգի վերաբերյալ    |

|___|_____________|___________________________________________________|

|18 |Մոդուլի      |72 ժամ                                             |

|   |տևողությունը |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|19 |Մուտքային    |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք    |

|   |պահանջները   |է նախապես ուսումնասիրած լինի ԻՐՎ-5-12 -001         |

|   |             |«Պետության և  իրավունքի տեսության հիմունքներ»      |

|   |             |մոդուլը                                            |

|___|_____________|___________________________________________________|

|20 |Մոդուլի      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր       |

|   |գնահատման    |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների     |

|   |կարգը        |բավարար մակարդակների ապահովումն է                  |

|___|_____________|___________________________________________________|

|21 |ՈՒսումնա-    |Սահմանել սահմանադրական իրավունքի կարգավորման       |

|   |ռության      |առարկան և  թվարկել դրա հիմնական աղբյուրները        |

|   |արդյունք 1   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|22 |Կատարման     |1) ճիշտ է բնորոշում սահմանադրական իրավունքի        |

|   |չափանիշներ   |կարգավորման առարկան և  բնութագրում դրա տեղը ՀՀ     |

|   |             |իրավունքի համակարգում,                             |

|   |             |2) կարողանում է թվարկել սահմանադրական իրավունքի    |

|   |             |աղբյուրները ըստ իրավաբանական ուժի,                 |

|   |             |3) կարողանում է բացատրել թե ինչ է                  |

|   |             |Սահմանադրությունը, ինչպես է ընդունվում և           |

|   |             |փոփոխվում, ինչ կառուցված ունի:                     |

|___|_____________|___________________________________________________|

|23 |ՈՒսումնա-    |Բնութագրել սահմանադրական կարգի հիմունքները:        |

|   |ռության      |Թվարկել և  բացատրել դրա սկզբունքները               |

|   |արդյունք 2   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|24 |Կատարման     |1) ճիշտ է սահմանում սահմանադրական կարգի            |

|   |չափանիշներ   |հիմունքների հասկացությունը և  այդ ինստիտուտի       |

|   |             |նշանակությունը սահմանադրական իրավունքի             |

|   |             |համակարգում,                                       |

|   |             |2) ճիշտ է դասակարգում սահմանադրական կարգի          |

|   |             |սկզբունքները և  ներկայացնում դրանց                 |

|   |             |բովանդակությունը,                                  |

|   |             |3) ճիշտ է սահմանում ՀՀ-ի որպես պետության           |

|   |             |սահմանադրական բնութագրիչները,                      |

|   |             |4) ճիշտ է բացատրում քաղաքացիական հասարակության     |

|   |             |սահմանադրական բնութագրիչները:                      |

|___|_____________|___________________________________________________|

|25 |ՈՒսումնա-    |Սահմանել ընտրական իրավունքի հասկացությունը և       |

|   |ռության      |ներկայացնել ՀՀ ընտրական օրենսգիրքը                 |

|   |արդյունք 3   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|26 |Կատարման     |1) ճիշտ է սահմանում ընտրական իրավունք              |

|   |չափանիշներ   |հասկացությունը օբյեկտիվ և  սուբյեկտիվ              |

|   |             |իմաստներով,                                        |

|   |             |2) ճիշտ է թվարկում և  բացատրում ընտրական           |

|   |             |իրավունքի սկզբունքները,                            |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում ՀՀ ընտրական օրենսգրքի       |

|   |             |կառուցվածքը,                                       |

|   |             |4) ճիշտ է թվարկում և  ներկայացնում ընտրական        |

|   |             |գործընթացի փուլերը:                                |

|___|_____________|___________________________________________________|

|27 |ՈՒսումնա-    |Ներկայացնել ՀՀ նախագահի ընտրության և  իրավական     |

|   |ռության      |կարգավիճակի սահմանադրական հիմունքները              |

|   |արդյունք 4   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|28 |Կատարման     |1) ճիշտ է ներկայացնում ՀՀ նախագահի որպես           |

|   |չափանիշներ   |պետության գլխի գործառույթները,                     |

|   |             |2) ճիշտ է ներկայացնում ՀՀ նախագահի ընտրության      |

|   |             |կարգը,                                             |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում ՀՀ նախագահի                 |

|   |             |լիազորությունների դադարման հիմքերը և  կարգը,       |

|   |             |4) ճիշտ է թվարկում ՀՀ նախագահի                     |

|   |             |լիազորությունները նրա իրավասության առանձին         |

|   |             |ոլորտներում,                                       |

|   |             |5) ճիշտ է բնութագրում ՀՀ նախագահի ընդունած         |

|   |             |ակտերը և  դրանց տեղը նորմատիվ իրավական ակտերի      |

|   |             |համակարգում:                                       |

|___|_____________|___________________________________________________|

|29 |ՈՒսումնա-    |Ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի կազմավորման կարգը    |

|   |ռության      |և  իրավասության սահմանադրական հիմունքները          |

|   |արդյունք 5   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|30 |Կատարման     |1) ճիշտ է սահմանում օրենսդիր իշխանության տեղը և    |

|   |չափանիշներ   |դերը իշխանությունների տարանջատման համակարգում,     |

|   |             |2) ճիշտ է ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի           |

|   |             |ընտրության կարգը,                                  |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի           |

|   |             |կառուցվածքը, պատգամավորների իրավական               |

|   |             |կարգավիճակի առանձնահատկությունը,                   |

|   |             |4) ճիշտ է թվարկում ՀՀ Ազգային ժողովի               |

|   |             |լիազորությունները նրա իրավասության առանձին         |

|   |             |ոլորտներում,                                       |

|   |             |5) կարողանում է բնութագրել օրենսդրական             |

|   |             |գործընթացը, թվարկում և  նկարագրում է դրա           |

|   |             |փուլերը:                                           |

|___|_____________|___________________________________________________|

|31 |ՈՒսումնա-    |Ներկայացնել ՀՀ կառավարության կազմավորման կարգը     |

|   |ռության      |և  իրավասության հիմնական բովանդակությունը          |

|   |արդյունք 6   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|32 |Կատարման     |1) ճիշտ է ներկայացնում կառավարության տեղը          |

|   |չափանիշներ   |պետական մարմինների համակարգում,                    |

|   |             |2) ճիշտ է ներկայացնում կառավարության ձևավորման     |

|   |             |կարգը և  լիազորությունների դադարման հիմքերն ու     |

|   |             |կարգը,                                             |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում կառավարության               |

|   |             |պատասխանատվությունը օրենսդիր իշխանության առջև,     |

|   |             |4) ճիշտ է թվարկում կառավարության                   |

|   |             |լիազորությունները նրա իրավասության առանձին         |

|   |             |ոլորտներում:                                       |

|___|_____________|___________________________________________________|

|33 |ՈՒսումնա-    |Բնութագրել պետական կառավարման և  տեղական           |

|   |ռության      |ինքնակառավարման սահմանադրական կարգավորման          |

|   |արդյունք 7   |իրավական հիմունքները                               |

|___|_____________|___________________________________________________|

|34 |Կատարման     |1) կարողանում է տարբերել պետական կառավարումը և     |

|   |չափանիշներ   |տեղական ինքնակառավարումը,                          |

|   |             |2) ճիշտ է ներկայացնում պետական կառավարման          |

|   |             |սահմանադրական հիմքերը,                             |

|   |             |3) ճիշտ է բնութագրում տեղական ինքնակառավարման      |

|   |             |համակարգի հիմնական սկզբունքները,                   |

|   |             |4) ճիշտ է բացատրում համայնքների իրավական           |

|   |             |կարգավիճակը,                                       |

|   |             |5) ճիշտ է ներկայացնում տեղական ինքնակառավարման     |

|   |             |մարմինների ձևավորման  սահմանադրական հիմունքները,   |

|   |             |նրանց իրավասության հիմնական բովանդակությունը:      |

|_____________________________________________________________________|

|            ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ»                   |

|_____________________________________________________________________|

|35 |Մոդուլի      |ԻՐՎ- 5-12 - 003                                    |

|   |դասիչը       |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|36 |Մոդուլի      |Մոդուլի նպատակն է սովորեցնել մարդու                |

|   |նպատակը      |իրավունքների հիմունքները, այսինքն` մարդու          |

|   |             |իրավունքների էությունը և  դասակարգումը, մարդու     |

|   |             |անձնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական,        |

|   |             |մշակութային իրավունքները և  ազատությունները,       |

|   |             |առանձին կատեգորիայի անձանց /երեխաների, կանանց,     |

|   |             |ազգային փոքրամասնությունների, փախստականների,       |

|   |             |կրոնական փոքրամասնությունների, հաշմանդամների/      |

|   |             |իրավունքները, ինչպես նաև  մարդու իրավունքների      |

|   |             |պաշտպանության ներպետական և  միջազգային-իրավական    |

|   |             |միջոցները                                          |

|___|_____________|___________________________________________________|

|37 |Մոդուլի      |72 ժամ                                             |

|   |տևողությունը |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|38 |Մուտքային    |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք    |

|   |պահանջները   |է նախապես ուսումնասիրած լինի ԻՐՎ-5-12 -001         |

|   |             |«Պետության և  իրավունքի տեսության հիմունքներ»      |

|   |             |և  ԻՐՎ- 5-12-002 «Սահմանադրական իրավունք»          |

|   |             |մոդուլները                                         |

|___|_____________|___________________________________________________|

|39 |Մոդուլի      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր       |

|   |գնահատման    |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների     |

|   |կարգը        |բավարար մակարդակի ապահովումն է                     |

|___|_____________|___________________________________________________|

|40 |ՈՒսումնա-    |Սահմանել մարդու իրավունքների հասկացությունը,       |

|   |ռության      |բացատրել դրա իրավական բնույթը, գերակայությունը     |

|   |արդյունք 1   |և  համընդհանրությունը                              |

|___|_____________|___________________________________________________|

|41 |Կատարման     |1) ճիշտ է սահմանում մարդու իրավունքները,           |

|   |չափանիշներ   |բացատրում դրա բնական, բարոյական, փիլիսոփայական     |

|   |             |հիմքերը,                                           |

|   |             |2) ճիշտ է ներկայացնում մարդու իրավունքների         |

|   |             |իրավական բնույթը, դրա կարգավորման                  |

|   |             |անհրաժեշտությունը և  կարգավորման                   |

|   |             |բովանդակությունը,                                  |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում մարդու իրավունքների         |

|   |             |գերակայությունը, հիմնարար բնույթը, ինչպես նաև      |

|   |             |իրականացման սահմանները,                            |

|   |             |4) ճիշտ է բնութագրում մարդու իրավունքների          |

|   |             |սահմանափակումը, դրա անհրաժեշտությունը,             |

|   |             |սահմանափակման եղանակները,                          |

|   |             |5) ճիշտ է բնութագրում պետության                    |

|   |             |պարտականությունները մարդու իրավունքների            |

|   |             |ոլորտում:                                          |

|___|_____________|___________________________________________________|

|42 |ՈՒսումնա-    |Ներկայացնել մարդու իրավունքների ներպետական և       |

|   |ռության      |միջազգային իրավական աղբյուրները                    |

|   |արդյունք 2   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|43 |Կատարման     |1) ճիշտ է ներկայացնում ՀՀ Սահմանադրությունը        |

|   |չափանիշներ   |որպես մարդու իրավունքների աղբյուր և  բացատրում     |

|   |             |մարդու իրավունքների սահմանադրական սկզբունքները,    |

|   |             |2) ճիշտ է բացատրում մարդու իրավունքների            |

|   |             |միջազգայնացումը,                                   |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում մարդու իրավունքների         |

|   |             |համընդհանուր, տարածաշրջանային և  միջազգային        |

|   |             |հիմնական փաստաթղթերը:                              |

|___|_____________|___________________________________________________|

|44 |ՈՒսումնա-    |Սահմանել «քաղաքացի» հասկացությունը և               |

|   |ռության      |ներկայացնել քաղաքացիության ինստիտուտի              |

|   |արդյունք 3   |բովանդակությունը                                   |

|___|_____________|___________________________________________________|

|45 |Կատարման     |1) կարողանում է տարբերել «քաղաքացի»                |

|   |չափանիշներ   |հասկացության իրավական և  բարոյական իմաստները,      |

|   |             |2) ճիշտ է ներկայացնում քաղաքացիության              |

|   |             |սահմանադրական հիմունքները,                         |

|   |             |3) կարողանում է թվարկել քաղաքացիության ձեռք        |

|   |             |բերման և  դադարման հիմքերը:                        |

|___|_____________|___________________________________________________|

|46 |ՈՒսումնա-    |Բացատրել մարդու անձնական, քաղաքական, տնտեսական,    |

|   |ռության      |սոցիալական, մշակութային իրավունքները               |

|   |արդյունք 4   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|47 |Կատարման     |1) կարողանում է թվարկել և  բացատրել մարդու         |

|   |չափանիշներ   |անձնական իրավունքները,                             |

|   |             |2) կարողանում է թվարկել և  բացատրել մարդու         |

|   |             |քաղաքական իրավունքները,                            |

|   |             |3) կարողանում է թվարկել և  բացատրել մարդու         |

|   |             |տնտեսական իրավունքները,                            |

|   |             |4) կարողանում է թվարկել և  բացատրել մարդու         |

|   |             |սոցիալական իրավունքները,                           |

|   |             |5) կարողանում է թվարկել և  բացատրել մարդու         |

|   |             |մշակութային իրավունքները,                          |

|   |             |6) կարողանում է թվարկել և  բացատրել մարդու և       |

|   |             |քաղաքացու սահմանադրական պարտականությունները,       |

|   |             |7) կարողանում է թվարկել առանձին խմբերի անձանց      |

|   |             |իրավական կարգավիճակի առանձնահատկությունները:       |

|___|_____________|___________________________________________________|

|48 |ՈՒսումնա-    |Բնութագրել մարդու իրավունքների երաշխիքները         |

|   |ռության      |                                                   |

|   |արդյունք 5   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|49 |Կատարման     |1) կարողանում է սահմանել մարդու իրավունքների       |

|   |չափանիշներ   |երաշխիքների հասկացությունը,                        |

|   |             |2) կարողանում է թվարկել և  բացատրել մարդու         |

|   |             |իրավունքների ընդհանուր երաշխիքները,                |

|   |             |3) կարողանում է բացատրել մարդու իրավունքների       |

|   |             |դատական պաշտպանության բովանդակությունը և           |

|   |             |ներկայացնել ՀՀ Սահմանադրական դատարանի դերը այդ     |

|   |             |գործում,                                           |

|   |             |4) կարողանում է բնութագրել մարդու իրավունքների     |

|   |             |պաշտպանի կարգավիճակը, նրա գործունեության           |

|   |             |իրավական ձևերը,                                    |

|   |             |5) կարողանում է թվարկել մարդու իրավունքների        |

|   |             |սահմանադրական հատուկ երաշխիքները:                  |

|___|_____________|___________________________________________________|

|50 |ՈՒսումնա-    |Թվարկել և  բացատրել մարդու իրավունքների            |

|   |ռության      |ներպետական և  միջազգային իրավական պաշտպանության    |

|   |արդյունք 6   |համակարգը և  ինստիտուտները                         |

|___|_____________|___________________________________________________|

|51 |Կատարման     |1) կարողանում է տարբերել մարդու իրավունքների       |

|   |չափանիշներ   |պաշտպանության միջազգային և  ներպետական             |

|   |             |համակարգերը,                                       |

|   |             |2) կարողանում է թվարկել մարդու իրավունքների        |

|   |             |պաշտպանության համընդհանուր համակարգի հիմնական      |

|   |             |մարմինները և  ինստիտուտները,                       |

|   |             |3) կարողանում է ներկայացնել Մարդու իրավունքների    |

|   |             |եվրոպական դատարան դիմելու հիմքերը, պայմանները,     |

|   |             |կարգը, դիմումի ընդունելիության պայմանները,         |

|   |             |գործի քննության կարգը,                             |

|   |             |4) կարողանում է սահմանել միջազգային                |

|   |             |մարդասիրական իրավունքի հասկացությունը, թվարկել     |

|   |             |հիմնական աղբյուրները, բացատրել հիմնական            |

|   |             |բովանդակությունը:                                  |

|_____________________________________________________________________|

|             ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»                   |

|_____________________________________________________________________|

|52 |Մոդուլի      |ԻՐՎ- 5-12 - 004                                    |

|   |դասիչը       |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|53 |Մոդուլի      |Մոդուլի նպատակն է տալ ընդհանուր գիտելիքներ         |

|   |նպատակը      |վարչական իրավունքի հասկացության, վարչաիրավական     |

|   |             |կարգավորման առարկայի և  մեթոդի, վարչական           |

|   |             |իրավունքի համակարգի, աղբյուրների, վարչական         |

|   |             |իրավունքի սուբյեկտների և  դրանց իրավական           |

|   |             |կարգավիճակի, վարչաընթացակարգային իրավունքի         |

|   |             |հասկացության վերաբերյալ                            |

|___|_____________|___________________________________________________|

|54 |Մոդուլի      |72 ժամ                                             |

|   |տևողությունը |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|55 |Մուտքային    |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք    |

|   |պահանջները   |է նախապես ուսումնասիրած լինի ԻՐՎ-5-12 -001         |

|   |             |«Պետության և  իրավունքի տեսության հիմունքներ»      |

|   |             |և  ԻՐՎ- 5-12-002 «Սահմանադրական իրավունք»          |

|   |             |մոդուլները                                         |

|___|_____________|___________________________________________________|

|56 |Մոդուլի      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր       |

|   |գնահատման    |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների     |

|   |կարգը        |բավարար մակարդակի ապահովումն է                     |

|___|_____________|___________________________________________________|

|57 |ՈՒսումնա-    |Սահմանել վարչական իրավունքի կարգավորման            |

|   |ռության      |առարկան, վարչաիրավական նորմերի հատկանիշները,       |

|   |արդյունք 1   |վարչական իրավունքի աղբյուրները ըստ դրա             |

|   |             |համակարգի                                          |

|___|_____________|___________________________________________________|

|58 |Կատարման     |1) ճիշտ է ներկայացնում վարչական իրավունքի          |

|   |չափանիշներ   |հասկացությունը, բնութագրում նրա կարգավորման        |

|   |             |առարկան,                                           |

|   |             |2) ճիշտ է թվարկում վարչական իրավունքի հիմնական     |

|   |             |ինստիտուտները և  նկարագրում դրանցից                |

|   |             |յուրաքանչյուրի կարգավորման առարկան,                |

|   |             |3) ճիշտ է սահմանում վարչական իրավունքի             |

|   |             |աղբյուրների աստիճանակարգությունը և  կարողանում է   |

|   |             |մատնանշել վարչաիրավական կոնկրետ ինստիտուտների      |

|   |             |իրավական կարգավորման աղբյուրը:                     |

|___|_____________|___________________________________________________|

|59 |ՈՒսումնա-    |Բնորոշել վարչական իրավախախտումը և  այն տարբերել    |

|   |ռության      |այլ իրավախախտումներից                              |

|   |արդյունք 2   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|60 |Կատարման     | 1) կարողանում է ճիշտ բնորոշել վարչական            |

|   |չափանիշներ   |իրավախախտումը, վերլուծել դրա հատկանիշները,         |

|   |             |2) կարողանում է ներկայացնել վարչական               |

|   |             |պատասխանատվության հիմքերը,                         |

|   |             |3) կարողանում է տարբերել վարչական                  |

|   |             |պատասխանատվությունը պատասխանատվության այլ          |

|   |             |տեսակներից:                                        |

|___|_____________|___________________________________________________|

|61 |ՈՒսումնա-    |Վերլուծել վարչական իրավախախտման կազմը              |

|   |ռության      |                                                   |

|   |արդյունք 3   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|62 |Կատարման     |1) կարողանում է սահմանել վարչական իրավախախտման     |

|   |չափանիշներ   |իրավաբանական կազմի հասկացությունը և  վեր հանել     |

|   |             |դրա առանձին կողմերը,                               |

|   |             |2) կարողանում է թվարկել վարչական                   |

|   |             |իրավախախտումների հիմնական տեսակային օբյեկտները,    |

|   |             |3) կարողանում է կոնկրետ հոդվածից վեր հանել         |

|   |             |վարչական իրավախախտման սուբյեկտը, օբյեկտը,          |

|   |             |օբյեկտիվ կողմը, սուբյեկտիվ կողմը:                  |

|___|_____________|___________________________________________________|

|63 |ՈՒսումնա-    |Բնութագրել վարչական իրավախախտման վերաբերյալ        |

|   |ռության      |արձանագրությունը և  ներկայացնել վարչական           |

|   |արդյունք 4   |իրավախախտման վերաբերյալ գործի քննության            |

|   |             |ընթացակարգը:                                       |

|___|_____________|___________________________________________________|

| 64|Կատարման     |1) կարողանում է ներկայացնել վարչական               |

|   |չափանիշներ   |իրավախախտման վերաբերյալ արձանագրության             |

|   |             |բովանդակությանը ներկայացվող օրենսդրական            |

|   |             |պահանջները,                                        |

|   |             |2) կարողանում է կազմել վարչական իրավախախտման       |

|   |             |արձանագրություն,                                   |

|   |             |3) կարողանում է ներկայացնել վարչական               |

|   |             |իրավախախտման վերաբերյալ գործի քննության            |

|   |             |ընթացակարգը:                                       |

|_____________________________________________________________________|

|    ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԵՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»           |

|_____________________________________________________________________|

|65 |Մոդուլի      |ԻՐՎ- 5-12 - 005                                    |

|   |դասիչը       |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|66 |Մոդուլի      |Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել            |

|   |նպատակը      |գիտելիքներ դատական ատյաններում պետական և           |

|   |             |տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց        |

|   |             |պաշտոնատար անձանց վարչական և  նորմատիվ ակտերի,     |

|   |             |գործողությունների կամ անգործության դեմ             |

|   |             |ֆիզիկական և  իրավաբանական անձանց դատական           |

|   |             |պաշտպանության իրավունքի իրականացման կարգի,         |

|   |             |ինչպես նաև  ֆիզիկական և  իրավաբանական անձանց դեմ   |

|   |             |վարչական մարմինների և  պաշտոնատար անձանց           |

|   |             |հայցադիմումների քննության կարգի վերաբերյալ:        |

|___|_____________|___________________________________________________|

|67 |Մոդուլի      |48 ժամ                                             |

|   |տևողությունը |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|68 |Մուտքային    |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք    |

|   |պահանջները   |է նախապես ուսումնասիրած լինի ԻՐՎ-5-12 -001         |

|   |             |«Պետության և  իրավունքի տեսության հիմունքներ»      |

|   |             |և  ԻՐՎ- 5-12-002 «Սահմանադրական իրավունք» և        |

|   |             |ԻՐՎ- 5-12 -004 «Վարչական իրավունք» մոդուլները      |

|___|_____________|___________________________________________________|

|69 |Մոդուլի      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր       |

|   |գնահատման    |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների     |

|   |կարգը        |բավարար մակարդակի ապահովումն է                     |

|___|_____________|___________________________________________________|

|70 |ՈՒսումնա-    |Բնութագրել վարչական դատավարության                  |

|   |ռության      |հասկացությունը, սկզբունքները, խնդիրները,           |

|   |արդյունք 1   |աղբյուրները                                        |

|___|_____________|___________________________________________________|

|71 |Կատարման     |1) ճիշտ է սահմանում վարչական դատավարության         |

|   |չափանիշներ   |հասկացությունը,                                    |

|   |             |2) ճիշտ է սահմանում վարչական դատավարության         |

|   |             |խնդիրները,                                         |

|   |             |3) ճիշտ է թվարկում և  բացատրում վարչական           |

|   |             |դատավարության սկզբունքները,                        |

|   |             |4) ճիշտ է թվարկում վարչական դատավարության          |

|   |             |իրավական աղբյուրները:                              |

|___|_____________|___________________________________________________|

|72 |ՈՒսումնա-    |Սահմանել վարչական դատարանի ընդդատությունը,         |

|   |ռության      |կազմը և  ինքնաբացարկը                              |

|   |արդյունք 2   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|73 |Կատարման     |1) ճիշտ է սահմանում վարչական դատարանի դատարանը     |

|   |չափանիշներ   |և  բնութագրում վարչական գործերի շրջանակը,          |

|   |             |2) ճիշտ է սահմանում վարչական գործերի միանձնյա և    |

|   |             |կոլեգիալ քննության կարգերը,                        |

|   |             |3) ճիշտ է թվարկում և  բացատրում վարչական           |

|   |             |դատավարության սկզբունքները,                        |

|   |             |4) ճիշտ է թվարկում դատավորի բացարկի և              |

|   |             |ինքնաբացարկի հիմքերը և  ներկայացնում դրանց         |

|   |             |քննության կարգը:                                   |

|___|_____________|___________________________________________________|

|74 |ՈՒսումնա-    |Թվարկել վարչական դատավարության մասնակիցներին,      |

|   |ռության      |սահմանել նրանց լիազորությունները                   |

|   |արդյունք 3   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|75 |Կատարման     |1) ճիշտ է թվարկում վարչական դատավարության          |

|   |չափանիշներ   |մասնակիցներին,                                     |

|   |             |2)ճիշտ է սահմանում հայցվորի հասկացությունը,        |

|   |             |թվարկում նրա իրավունքներն ու                       |

|   |             |պարտականությունները,                               |

|   |             |3) ճիշտ է սահմանում պատասխանողի հասկացությունը,    |

|   |             |թվարկում նրա իրավունքներն ու                       |

|   |             |պարտականությունները,                               |

|   |             |4) ճիշտ է սահմանում վարչական դատավարությանը        |

|   |             |համահայցվորների և  համապատասխանողների              |

|   |             |մասնակցությունը,                                   |

|   |             |5) ճիշտ է սահմանում վարչական դատավարությանը        |

|   |             |երրորդ անձանց մասնակցությունը,                     |

|   |             |6) ճիշտ է սահմանում դատական իրավահաջորդության      |

|   |             |կարգը:                                             |

|___|_____________|___________________________________________________|

|76 |ՈՒսումնա-    |Կատարել ներկայացուցչություն վարչական               |

|   |ռության      |դատավարությունում                                  |

|   |արդյունք 4   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|77 |Կատարման     |1) Ճիշտ է սահմանում  ներկայացուցչի դերը և          |

|   |չափանիշներ   |գործառույթները վարչական դատավարությունում,         |

|   |             |2) ճիշտ է ներկայացնում ներկայացուցչի               |

|   |             |իրավունքները և  պարտականությունները,               |

|   |             |3) ճիշտ է կազմում ներկայացուցչի գործունեության     |

|   |             |հետ կապված իրավական փաստաթղթերի փաթեթը,            |

|   |             |4) ճիշտ է կատարում  դատարանում ներկայացուցչի       |

|   |             |գործողությունների քայլերը:                         |

|___|_____________|___________________________________________________|

|78 |ՈՒսումնա-    |Թվարկել և  բացատրել ապացույցների տեսակները         |

|   |ռության      |վարչական դատավարությունում                         |

|   |արդյունք 5   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|79 |Կատարման     |1) ճիշտ է սահմանում ապացույցների                   |

|   |չափանիշներ   |հասկացությունը,                                    |

|   |             |2) ճիշտ է թվարկում ապացույցների տեսակները,         |

|   |             |3) ճիշտ է նկարագրում ապացուցման բեռը,              |

|   |             |4) ճիշտ է սահմանում ապացուցման կարիք չունեցող      |

|   |             |փաստերը:                                           |

|___|_____________|___________________________________________________|

|80 |ՈՒսումնա-    |Ներկայացնել դատավարական ժամկետները և  դատական      |

|   |ռության      |ծանուցման կարգը                                    |

|   |արդյունք 6   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|81 |Կատարման     |1) ճիշտ է ներկայացնում դատավարական ժամկետները,     |

|   |չափանիշներ   |2) ճիշտ է ներկայացնում դատական ծախսերի             |

|   |             |կառուցվածքը և  դրանց վճարման կարգը,                |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում դատական ծանուցագրի          |

|   |             |կառուցվածքը,                                       |

|   |             |4) ճիշտ է ներկայացնում պատշաճ դատական ծանուցման    |

|   |             |կարգը:                                             |

|___|_____________|___________________________________________________|

|82 |ՈՒսումնա-    |Նկարագրել վարչական գործի քննության և  լուծման      |

|   |ռության      |կարգը առաջին ատյանի, վերաքննիչ և  վճռաբեկ          |

|   |արդյունք 7   |դատարաններում                                      |

|___|_____________|___________________________________________________|

|83 |Կատարման     |1) ճիշտ է ներկայացնում գործի քննության             |

|   |չափանիշներ   |ընթացակարգը վարչական դատարանում,                   |

|   |             |2) ճիշտ է թվարկում վարչական դատարանի դատական       |

|   |             |ակտերը և  դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները,       |

|   |             |3) ճիշտ է ներկայացնում գործի քննության             |

|   |             |ընթացակարգը վերաքննիչ վարչական դատարանում,         |

|   |             |4) ճիշտ է ներկայացնում գործի քննության             |

|   |             |ընթացակարգը վճռաբեկ դատարանում:                    |

|_____________________________________________________________________|

|             ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»                    |

|_____________________________________________________________________|

|84 |Մոդուլի      |ԻՐՎ- 5-12 - 006                                    |

|   |դասիչը       |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|85 |Մոդուլի      |Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել            |

|   |նպատակը      |գիտելիքներ քրեական իրավունքի հասկացության,         |

|   |             |սկզբունքների, համակարգի, աղբյուրների, քրեական      |

|   |             |պատասխանատվության հիմքերի, հանցագործության և       |

|   |             |հանցակազմի հասկացության, տեսակների, հանցակազմի     |

|   |             |տարրերի, հանցագործության փուլերի,                  |

|   |             |հանցակցության, քրեական պատիժների հասկացության և    |

|   |             |տեսակների, պատժի նշանակման կարգի, քրեական          |

|   |             |պատասխանատվությունից և  պատժից ազատելու կարգի,     |

|   |             |քրեական իրավունքի հատուկ մասի հասկացության,        |

|   |             |ընդհանուր բնութագրի տնտեսական ոլորտի,              |

|   |             |հասարակական անվտանգության և  հասարակական կարգի     |

|   |             |դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ        |

|___|_____________|___________________________________________________|

|86 |Մոդուլի      |54 ժամ                                             |

|   |տևողությունը |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|87 |Մուտքային    |Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք    |

|   |պահանջները   |է նախապես ուսումնասիրած լինի ԻՐՎ-5-12 -001         |

|   |             |«Պետության և  իրավունքի տեսության հիմունքներ»,     |

|   |             |ԻՐՎ-5-12-002 «Սահմանադրական իրավունք» և            |

|   |             |ԻՐՎ-5-12-004 «Վարչական իրավունք» մոդուլները        |

|___|_____________|___________________________________________________|

|88 |Մոդուլի      |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր       |

|   |գնահատման    |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների     |

|   |կարգը        |բավարար մակարդակի ապահովումն է                     |

|___|_____________|___________________________________________________|

|89 |ՈՒսումնա-    |Սահմանել քրեական իրավունքի հասկացությունը,         |

|   |ռության      |աղբյուրները: Թվարկել և  բացատրել քրեական           |

|   |արդյունք 1   |իրավունքի սկզբունքները                             |

|___|_____________|___________________________________________________|

|90 |Կատարման     |1) ճիշտ է ներկայացնում քրեական իրավունքի           |

|   |չափանիշներ   |հասկացությունը, առարկան և  մեթոդը,                 |

|   |             |2) ճիշտ է թվարկում քրեական իրավունքի հիմնական      |

|   |             |ինստիտուտները,                                     |

|   |             |3) կարողանում է ներկայացնել քրեական օրենսգրքի      |

|   |             |կառուցվածքը, ընդհանուր և  հատուկ մասերի            |

|   |             |հարաբերակցությունը,                                |

|   |             |4) ճիշտ է ներկայացնում ժամանակի և  տարածության     |

|   |             |մեջ քրեական նորմերի գործողության կանոններին:       |

|___|_____________|___________________________________________________|

|91 |ՈՒսումնա-    |Սահմանել հանցագործության հասկացությունը և          |

|   |ռության      |հատկանիշները, հանցագործության տեսակները,           |

|   |արդյունք 2   |հանցագործության փուլերը                            |

|___|_____________|___________________________________________________|

|92 |Կատարման     |1) ճիշտ է բնորոշում հանցագործությունը,             |

|   |չափանիշներ   |վերլուծում դրա հատկանիշները,                       |

|   |             |2) կարողանում է որոշել հանցագործության տեսակը`     |

|   |             |ելնելով հատուկ մասի հոդվածի սանկցիայում            |

|   |             |նախատեսված քրեական պատժատեսակից,                   |

|   |             |3) կարողանում է որոշել հանցագործության փուլը`      |

|   |             |հանցավոր կոնկրետ արարքների նկարագրությունից        |

|   |             |ելնելով:                                           |

|___|_____________|___________________________________________________|

|93 |ՈՒսումնա-    |Բացատրել քրեական պատասխանատվության հիմքը,          |

|   |ռության      |վերլուծել հանցակազմի տարրերը                       |

|   |արդյունք 3   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|94 |Կատարման     |1) կարողանում է ներկայացնել քրեական                |

|   |չափանիշներ   |պատասխանատվության հիմքը,                           |

|   |             |2) կարողանում է թվարկել քրեական                    |

|   |             |պատասխանատվությունից և  պատժից ազատելու հիմքերը,   |

|   |             |3) ճիշտ է սահմանում հանցակազմի հասկացությունը      |

|   |             |և  դրա առանձին տարրերը,                            |

|   |             |4)կարողանում է որոշել հանցագործության տեսակային    |

|   |             |օբյեկտը,                                           |

|   |             |5)կարողանում է կոնկրետ հոդվածից վեր հանել          |

|   |             |հանցագործության սուբյեկտը, օբյեկտիվ կողմը,         |

|   |             |սուբյեկտիվ կողմը:                                  |

|___|_____________|___________________________________________________|

|95 |ՈՒսումնա-    |Սահմանել հանցակցության հասկացությունը և  թվարկել   |

|   |ռության      |հանցակիցների տեսակները                             |

|   |արդյունք 4   |                                                   |

|___|_____________|___________________________________________________|

|96 |Կատարման     |1) ճիշտ է սահմանում հանցակցության                  |

|   |չափանիշներ   |հասկացությունը,                                    |

|   |             |2) կարողանում է թվարկել հանցակիցների տեսակները,    |

|   |             |3)կարողանում է բնորոշել հանցավոր խումբը:           |

|___|_____________|___________________________________________________|

|97 |ՈՒսումնա-    |Սահմանել քրեական պատժի հասկացությունը, թվարկել     |

|   |ռության      |դրա տեսակները: Բացատրել պատիժների նշանակման        |

|   |արդյունք 5   |կարգը                                              |

|___|_____________|___________________________________________________|

|98 |Կատարման     |1) կարողանում է բացատրել քրեական պատժի             |

|   |չափանիշներ   |տարբերությունը իրավաբանական պատասխանատվության      |

|   |             |այլ տեսակներից,                                    |

|   |             |2) կարողանում է թվարկել քրեական պատիժների          |

|   |             |տեսակները,                                         |

|   |             |3) կարողանում է ներկայացնել պատասխանատվությունը    |

|   |             |մեղմացնող և  խստացնող հանգամանքները,               |

|   |             |4)կարողանում է բացատրել պատիժների նշանակման        |

|   |             |սկզբունքները:                                      |

|___|_____________|___________________________________________________|

|99 |ՈՒսումնա-    |Կատարել հանրորեն վտանգավոր փաստական դեպքի          |

|   |ռության      |հատկանիշների իրավական վերլուծություն, իսկ          |

|   |արդյունք 6   |այնուհետև  կողմնորոշվել քրեական օրենսգրքի հատուկ   |

|   |             |մասի կառուցվածքում և  կատարել հանցագործության      |

|   |             |իրավական որակում,                                  |

|___|_____________|___________________________________________________|

|100|Կատարման     |ա. Ճիշտ է կատարում փաստական դեպքի` հանցակազմի      |

|   |չափանիշներ   |հատկանիշների վերլուծություն,                       |

|   |             |բ. ճիշտ է գտել քրեական օրենսգրքի  հատուկ մասի      |

|   |             |անհրաժեշտ հոդվածը,                                 |

|   |             |գ. ճիշտ է կատարում դեպքի իրավական որակումը:        |

|___|_____________|___________________________________________________|

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.01.2013
N 24-Ն
Հրաման