Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿ ...

 

 

108.0165.141113

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        11            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10813435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հոկտեմբերի 2013 թվականի N 165-Ն

 

«ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ 01-ԵՀԱ, «ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՁԵՎ N 01-ԵՀԱ, «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ N 70-ՏԱ ԵՎ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ, ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՏԱՐԵԿԱՆ) ՁԵՎ N 71-ՏԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 4

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 165-Ն հրամանի

 

ՀՀ էներգետիկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

.______________________.

|Համաձայնեցված է       |

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ         |ՀՀ վիճակագրության     |

|պետական խորհրդի       |

|2013թ. հոկտեմբերի 10-ի|

|N 49-Ա որոշմամբ       |

._____________________________________________________________________|

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի     |

|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված     |

|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի      |

|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», |

|և  Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ.   |

|հոկտեմբերի 3-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից|

|տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ     |

|հաստատված կարգի:                                                     |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                              ՕՐԵՆՔՈՎ                                |

|_____________________________________________________________________|

|ՈՒմ է ներկայացվում                           |                       |

|_____________________________________________|_______________________|

|           (անվանումը)                       |     Ձև  N 71-ՏԱ       |

|                                             |      (տարեկան)        |

|Ով է ներկայացնում                            |                       |

|_____________________________________________|Հաստատված է`           |

|           (անվանումը)                       |ՀՀ էներգետիկայի և      |

|                                             |բնական պաշարների       |

|ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման     |նախարարի               |

|համարը /__/__/__/__/__/__/__/__/__/__/__/    |2013 թ. հոկտեմբերի 16-ի|

|Կազմակերպաիրավական                           |N 165-Ն հրամանով       |

|ձևը________________  /__/__/__/__/           |                       |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)              |Ներկայացվում է`        |

|կոդը __/__/__/__/__/__/__/__/                |ՀՀ էներգետիկ ենթակառ.  |

|Հարկ վճարողի հաշվառման                       |և  բնական պաշարների    |

|համարը __/__/__/__/__/__/__/__/              |նախարարություն         |

|Փաստացի գործունեության տեսակը                |                       |

|հիմնական_______________________ /__/__/__/__/|Ներկայացնում են`       |

|                                             |______________________ |

|երկրորդային____________________ /__/__/__/__/|Իրավաբանական անձինք,   |

|Մարզը________________________________ /__/__/|հիմնարկները, անհատ     |

|Համայնքը_______________________ /__/__/__/__/|ձեռնարկատերերը (որոնք  |

|Գործունեության իրականացման վայրը             |արդյունահանում և/կամ   |

|/գտնվելու վայրը/                             |վերամշակում են պինդ    |

|________________________________/__/__/__/__/|օգտակար հանածոներ,     |

|         (փոստային դասիչը)                   |խտանյութեր և           |

|_______________________________ /__/__/__/__/|արտադրական լցակույտեր) |

|         (փոստային դասիչը)                   |(կոնկրետ նշել)         |

|Էլեկտրոնային փոստի հասցեն ________@__________|                       |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և         |Հաշվետվության          |

|նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ      |ներկայացման ժամկետը`   |

|արդարադատության նախարարության իրավաբանական   |մինչև  փետրվարի 25-ը   |

|անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման        |                       |

|վկայականից                                   |                       |

._____________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

օգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման,

մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման

մասին

20 .... թ. համար

 

Բաժին 1. Օգտակար հանածոների օգտագործումը հանքահարստացման ժամանակ

 

._____________________________________________________________________.

|Օգտակար  |Չափ-|Փաս- |Ստացված է հարստացված     |Հարստացուցիչ          |

|հանածո-  |ման |տացի |արտադրանք, հանված է      |ֆաբրիկաների           |

|ների և   |միա-|վերա-|օգտակար բաղադրիչներ      |հարստապոչում          |

|նրանցում |վորը|մշակ-|                         |(արտադրական           |

|պարու-   |    |ված է|                         |լցակույտերում) օգտակար|

|նակվող   |    |     |                         |բաղադրիչների կորուստը |

|բաղադրիչ-|    |     |_________________________|______________________|

|ների     |    |     |անվա-|չափ-|փաս- |տոկոսով |անվա-|չափման |փաստացի |

|անվանումը|    |     |նումը|ման |տացի |սյ.2x100|նումը|միավորը|կորուստը|

|         |    |     |     |միա-|ստաց-|____    |     |       |        |

|         |    |     |     |վորը|վածը |սյ.1    |     |       |        |

|_________|____|_____|_____|____|_____|________|_____|_______|________|

|Ա        |Բ   |1    |Գ    |Դ   |2    |3       |Ե    |Զ      |4       |

|_________|____|_____|_____|____|_____|________|_____|_______|________|

|_________|____|_____|_____|____|_____|________|_____|_______|________|

|_________|____|_____|_____|____|_____|________|_____|_______|________|

|_________|____|_____|_____|____|_____|________|_____|_______|________|

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Տեխնոլոգիական (մետաղագործական) վերափոխման ժամանակ օգտակար հանածոների օգտագործումը

 

._____________________________________________________________________.

|Օգտակար հանածոների, |Օգտակար բաղադրիչների և   |Արտադրական      |Ան-  |

|հարստանյութերի, այլ |ապրանքային արտադրանքի    |լցակույտերում   |վերա-|

|արտադրանքների և     |ստացումը                 |օգտակար         |դարձ |

|նրանցում պարունակվող|                         |բաղադրիչների    |կո-  |

|օգտակար բաղադրիչների|                         |կորուստը        |րուս-|

|վերամշակումը        |                         |                |տը   |

|____________________|_________________________|________________|(հա- |

|անվա-|չափման|փաստացի|անվա-|չափ-|փաս- |տոկոսով |անվա-|չափ-|փաս- |լապա-|

|նումը|միա-  |վերա-  |նումը|ման |տացի |սյ.2x100|նումը|ման |տացի |կա-  |

|     |վորը  |մշակ-  |     |միա-|ստաց-|_____   |     |միա-|կո-  |սորդ,|

|     |      |վածը   |     |վորը|վածը |սյ.1    |     |վորը|րուս-|գազեր|

|     |      |       |     |    |     |        |     |    |տը   |և    |

|     |      |       |     |    |     |        |     |    |     |այլն)|

|_____|______|_______|_____|____|_____|________|_____|____|_____|_____|

|Ա    |Բ     |1      |Գ    |Դ   |2    |3       |Ե    |Զ   |     |5    |

|_____|______|_______|_____|____|_____|________|_____|____|_____|_____|

|_____|______|_______|_____|____|_____|________|_____|____|_____|_____|

|_____|______|_______|_____|____|_____|________|_____|____|_____|_____|

|_____|______|_______|_____|____|_____|________|_____|____|_____|_____|

|_____|______|_______|_____|____|_____|________|_____|____|_____|_____|

._____________________________________________________________________.

 

Բաժին 3. Մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի օգտագործումը

 

.______________________________________________________________.

|Տողի  |                                 |Մակաբացված|Արտադրական|

|համարը|                                 |ապարներ   |լցակույտեր|

|______|_________________________________|__________|__________|

|Ա     |Բ                                |1         |2         |

|______|_________________________________|__________|__________|

|301   |Ընդհանուր ծավալը                 |          |          |

|______|_________________________________|__________|__________|

|302   |Օգտագործված է, ընդամենը          |          |          |

|______|_________________________________|__________|__________|

|303   |այդ թվում` հիմքային նյութերի     |          |          |

|      |արտադրության և  լեռնային         |          |          |

|      |օգտագործվող հանքավայրի բուտման   |          |          |

|      |համար                            |          |          |

|______|_________________________________|__________|__________|

|304   |շինանյութերի արտադրության համար, |          |          |

|      |ներառյալ ավելորդաբեռի լցումը     |          |          |

|______|_________________________________|__________|__________|

|305   |հանքակտրվածքների և  քարհանքերի   |          |          |

|      |լիցքի (ներքին) լցակույտի համար   |          |          |

|______|_________________________________|__________|__________|

|306   |օգտակար հանածոների արդյունահանման|          |          |

|      |հետևանքով  խախտված տարածքների    |          |          |

|      |վերականգնման նպատակով            |          |          |

|      |(ռեկուլտիվացիա)                  |          |          |

|______|_________________________________|__________|__________|

|307   |Փաստացի օգտագործված է (տոկոսով   |          |          |

|      |տարեկան արտադրության ծավալից),   |          |          |

|      |(302:301)x100                    |          |          |

.______________________________________________________________.

 

Ղեկավար

 

Անուն, ազգանուն

    Կատարող ______________        ___________________

հեռ. ______________

Պաշտոն

___________________

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ, ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 71-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օգտակար հանածոների հարստացման ու մետաղագործական վերափոխման ժամանակ, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» ձև N 71-ՏԱ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք արդյունահանում և/կամ վերամշակում են պինդ օգտակար հանածոներ, խտանյութեր և արտադրական լցակույտեր:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն մինչև փետրվարի 25-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

5. Օգտակար հանածոների և նրանցում պարունակվող օգտակար բաղադրամասերի վերամշակումը բնութագրող ցուցանիշների լրացման ժամանակ նշվում է վերամշակվող հումքի և միջանկյալ արդյունքի անվանումը (սյունակ Ա), ընդ որում` սկզբում նշվում է օգտակար հանածոյի անվանումը (օրինակ, երկաթի հանքաքար, պղնձի հանքաքար, քիմիական հումքի տեսակ և այլն), հետո բերվում է տվյալ օգտակար հանածոյում պարունակվող բոլոր օգտակար բաղադրիչների թվարկումը:

6. Փաստացի վերամշակված օգտակար հանածոյի քանակը բերվում է սյունակ 1-ում:

7. Հանքահարստացման արտադրանքի և կորզված օգտակար բաղադրիչների անվանումը, չափման միավորը, փաստացի քանակները և ստացման տոկոսաչափը բերվում են համապատասխանաբար, Դ, 2, 3 սյունակներում: Խտանյութերում, հանքահարստացման այլ արտադրանքում առկա մետաղների (հանքանյութի) կորզման տոկոսաչափը որոշվում է հանքահարստացմամբ ստացված մետաղի (հանքանյութի) կշիռը բաժանած վերամշակվող հումքի, մետաղի (հանքանյութի) կշռին, բազմապատկած 100-ով (հաշվի է առնվում հաշվետու տարվա վերջում չավարտված արտադրությունում մետաղի /հանքանյութի/ մնացորդը):

8. Հարստացուցիչ ֆաբրիկաների արտադրական լցակույտերում կամ պոչամբարներում օգտակար բաղադրիչների կորուստների բնութագրիչների լրացման ժամանակ բերվում են բոլոր կորզված օգտակար հանածոների (նրանց բաղադրիչների) անվանումը (սյունակ Ե), որոնք պարունակվում են հարստացման կուտակումներում (պոչերում), նստվածքահանքերում, փոշիում և այլն, ինչպես նաև աղտոտման, լվացման, բնական ջրատարների փլվածքների հետևանքով անվերադարձ կորուստներում: Փաստացի կորուստները բերվում են սյունակ 4-ում:

 

ԲԱԺԻՆ 2. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ (ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ) ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

9. Սյունակ Ա-ում բերվում են վերամշակվող հումքի և նրանում պարունակվող օգտակար բաղադրիչների անվանումները, իսկ սյունակ 1-ում` դրանց փաստացի քանակները: Ընդ որում, սկզբում նշվում է օգտակար հանածոն (օրինակ, երկաթահանք, պղնձահանք), ոչ հանքային հումքը, հարստացման արտադրանքը (խտանյութեր, արդունաբերական ապրանքներ), հետո` ելքային հումքում օգտակար բաղադրիչները:

10. Սյունակ 1-ում բերվում է բոլոր արտադրանքների անվանումը, սյունակ 2-ում` դրանց քանակը: Անհրաժեշտ է առանձին նշել առաջնային և երկրորդային հումքից կորզվածները:

11. Սյունակ Ե-ում բերվում են արտադրական լցակույտերում օգտակար բաղադրիչների (խարամ, նստվածքահանք, փոշի և այլն) անվանումները, սյունակ 4-ում` դրանց կորուստների քանակները, իսկ սյունակ 5-ում` անվերադարձ կորուստները:

 

ԲԱԺԻՆ 3. ՄԱԿԱԲԱՑՎԱԾ (ՆԵՐՏԱՐՈՂՈՒՆԱԿ) ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

12. Այս բաժնում բերվում է զուգընթացաբար արդյունահանվող մակաբացված (ներտարողունակ) ապարների օգտագործումն ու այլ արտադրական լցակույտերի օգտագործումը: Օգտագործված մակաբացված ապարներից ու արտադրական լցակույտերից առանձին-առանձին նշվում է, թե ինչ նպատակների համար են օգտագործվել այդ լցակույտերը (տողեր 303-306):

13. Եթե օգտագործվում են հանքահարստացման այլ կուտակումներ (աղային լուծույթներ, ջրախառն մանրացված հանքաքար, աղային կուտակումներ և այլն), ապա դրանք բերվում են սյունակ 2-ում:

14. Այն դեպքում, երբ լվակույտերը օգտագործվում են օգտակար բաղադրիչների ստացման համար, դրանց վերաբերյալ տվյալներն այս բաժնում չեն բերվում:

 

(4-րդ հավելվածը փոփ. 24.01.18 թիվ 06-Ն հրաման)

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
16.10.2013
N 165-Ն
Հրաման