Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱ ...

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2014 թվականի N 2960-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Քանդման (վթարավերականգնողական) անհետաձգելի աշխատանքների կատարման ընթացքում պետությանը կամ համայնքին պատճառվող վնասի վերականգնման մասին

 

    ք. Երևան                                  «___» ___________20 թ.

 

Երևան համայնքը` ի դեմս Երևան քաղաքի ____________________________ վարչական շրջանի ղեկավարի, որը հանդես է գալիս Երևան քաղաքի ավագանու «___»_____20 թ. հ._____-Ն որոշման հիման վրա (այսուհետ` Կողմ 1), մի կողմից, և _______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, ազգանունը,

անձնագրային տվյալները)

 

(այսուհետ` Կողմ 2), մյուս կողմից (միասին հիշատակելիս` Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ կետի 1-ին ենթակետը, Երևան քաղաքի ավագանու 20___ թվականի ______________ ____-ի հ. _____ -Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Սույն պայմանագրով կարգավորվում են ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) շինարարության թույլտվություն չպահանջող քանդման (վթարավերականգնողական) անհետաձգելի աշխատանքների կատարման ընթացքում դրանք նախաձեռնող

_______________________________________________________________________

         (սեփականատիրոջ, կառուցապատողի կամ մատակարարի տվյալները)

 

կողմից պետությանը կամ համայնքին պատճառվող վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Կողմ 1-ը իրավունք ունի`

2.1.1 Կողմ 2-ից պահանջել պատշաճ կատարել սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի մաս կազմող հետագծով (որտեղ նշվում է տարածքի նկարագիրը` ենթակառուցվածքի հետագծի ստեղծման համար քանդվող կամ հատվող փողոցը (փողոցները), մայթերը, ընդհանուր օգտագործման տարածքները և ենթակառուցվածքի միացման օբյեկտի հասցեն) պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարումը:

2.1.2 Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները Կողմ 2-ի կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ ընդհանուր օգտագործման տարածքը վերականգնել նախկին վիճակի` պահանջելով ողջամիտ ժամկետում հատուցել կատարված ծախսերն ամբողջ ծավալով և վճարել սույն պայմանագրով նախատեսված տուգանքը, իսկ ծախսերը չհատուցելու և տուգանքը չվճարելու դեպքում` վնասի հատուցման պահանջով դիմել դատարան:

2.2 Կողմ 1-ը պարտավոր է`

2.2.1 համագործակցել Կողմ 2-ի հետ և չխոչընդոտել վերջինիս կողմից իրականացվող քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարմանը:

2.3 Կողմ 2-ը իրավունք ունի`

2.3.1 պահանջել Կողմ 1-ից կատարել սույն պայմանագրի 2.2 կետի 2.2.1 ենթակետով նախատեսված պարտավորությունները:

2.4 Կողմ 2-ը պարտավոր է.

2.4.1 ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) քանդման (վթարավերականգնողական) աշխատանքները կատարել սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի մաս կազմող հետագծով (որտեղ նշվում է տարածքի նկարագիրը` ենթակառուցվածքի հետագծի ստեղծման համար քանդվող կամ հատվող փողոցը (փողոցները), մայթերը, ընդհանուր օգտագործման տարածքները և ենթակառուցվածքի միացման օբյեկտի հասցեն) հետևյալ հերթականությամբ`

ա. երթևեկային պաստառի, այդ թվում` մայթի, և (կամ) հրապարակի հատվածի քանդում, գրունտի հանում և սահմանված կարգով տեղափոխում նախատեսված վայր, իսկ զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում` խրամուղիների փորում.

բ. ստորգետնյա հաղորդուղիների անհրաժեշտ շինմոնտաժային աշխատանքների կատարում.

գ. ինժեներական ենթակառուցվածքների (գազատար, ջերմամատակարարում, կոյուղի, ջրատար, հեղեղատար, էլեկտրա- և կապի գծեր) խրամուղիների հետլիցքի իրականացում, իսկ երթևեկային պաստառի, այդ թվում` մայթի, հատվածի քանդման դեպքում` նաև հետլիցքի իրականացում ավազակոպճային գրունտով` համապատասխան տոփանմամբ: Խողովակի կամ մալուխի ներքին և վերին մակարդակի տեղամասերի նախատեսում ըստ սահմանված նորմերի պահանջների.

դ. երթևեկության պաստառի, այդ թվում` մայթի, և (կամ) հրապարակի հատվածի վերականգնում` նախկինում եղած ճանապարհածածկի շերտերի հզորությամբ (հաստությամբ), իսկ եթե մայթը և (կամ) հրապարակը եղել են սալիկապատ, ապա սալիկապատ հատվածի վերականգնում` նախկին վիճակի (սույն պարբերությունը չի լրացվում զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում):

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀՇՆ-IV-11.05.02-99 «Ասֆալտբետոնե ծածկեր և հիմքեր» բաժնի 14.70 կետի համաձայն, մասնավորապես` ասֆալտբետոնե խառնուրդի փոխադրման տևողությունը պետք է սահմանել` ելնելով ՀՀՇՆ-IV-11.05.02-99 աղյուսակ 42-ում բերված խառնուրդի տեղադրման ջերմաստիճանից:

Ասֆալտբետոնե խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին: Գարնանն ու աշնանը տաք և սառը խառնուրդներ հարկավոր է տեղադրել, երբ շրջակայքի ջերմաստիճանը 50 C-ից ցածր չէ, աշնանը` 100 C-ից.

ե. մալուխների և խողովակների նոր միացման և վթարների վերացման աշխատանքների ժամանակ քանդման և հետլիցքի իրականացման աշխատանքները կատարել նաև համաձայն ստորև ներկայացվող պահանջների.

 

1. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՄԱԼՈՒԽԱԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

Խրամուղիներով մալուխագծերի անցկացման աշխատանքները պետք է իրականացվեն էլեկտրասարքավորումների տեղադրման կանոնների (ՊՈՒԷ) համաձայն:

Մալուխներն ամբողջ երկարությամբ պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից համապատասխան ծածկով. 35 ԿՎ և ավելի լարման դեպքում` երկաթբետոնե սալերով ոչ պակաս 50 մմ-ից, 35 ԿՎ-ից ցածր լարման դեպքում` ճանապարհի լայնքով շարված մի շերտ սովորական կավե սալերով կամ կարմիր գույնի աղյուսներով:

Մինչև 20 կՎ մալուխների համար (բացի 1 ԿՎ-ից բարձր էլեկտրաընդունիչներ սնող գծերից) 2-ից ոչ ավել մալուխագծերով խրամուղիներում թույլատրվում է կավե սալերի փոխարեն օգտագործել ազդանշանային պլաստմասսայե ժապավեններ` սահմանված նորմերին համապատասխան:

Ազդանշանային ժապավենների օգտագործումը չի թույլատրվում մալուխագծերի և ինժեներական կոմունիկացիաների հատման հատվածներում:

Ազդանշանային ժապավենը խրամուղում տեղադրվում է մալուխների վրայով` մալուխից 250 մմ հեռավորության վրա: Մեկ մալուխի առկայության դեպքում ժապավենը տեղադրվում է մալուխի առանցքով, մեծ քանակությամբ մալուխների դեպքում` ժապավենի ծայրերը պետք է դուրս գան մալուխների վերջնամասերից ոչ պակաս, քան 50 մմ: Խրամուղու լայնությամբ մեկից ավելի ժապավենների օգտագործման դեպքում հարակից ժապավենների եզրերը պետք է ծածկեն միմյանց 50 մմ-ից ոչ պակաս:

Մալուխագծերի խրամուղու փորումը կատարվում է գծանշված ճանապարհով: Դրա խորությունը` 70-80 սմ, լայնությունը երկու և ավելի մալուխների դեպքում` խրամուղու հատակին փռված թելերի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 10 սմ-ից:

Խրամուղին փորելուց հետո անհրաժեշտ է հեռացնել բոլոր սուր և կոշտ առարկաները, արմատներն ու քարերը, առկայության դեպքում` նաև շինարարական աղբը, որոնք կարող են վնասել մեկուսիչ շերտը և մալուխագիծը շարքից դուրս գալու պատճառ դառնալ:

Այնուհետ պետք է հավասարեցնել հատակը, տոփանել, փռել 10 սմ շերտով մաղած ավազ, կրկին տոփանել և սկսել մալուխագծի անցկացումը: Չի թույլատրվում այն ձգել, մալուխը պետք է անցկացվի թեթև ալիքների ձևով:

Մալուխագիծը ծածկվում է 10 սմ ավազե շերտով, թեթև տոփանվում, կատարվում է հետլիցք 15-20 սմ մաղած հողի կամ ավազի շերտով, հարթեցվում, տոփանվում և վրայից փռվում է ազդանշանային ժապավենը:

Ապա շարունակվում է հողի կամ ավազի հետլիցքը, տոփանումը կատարվում է մինչև 30 սմ շերտերով:

Անհամաչափ նստվածքից խուսափելու համար անհրաժեշտ է ասֆալտբետոնյա ծածկը և ծածկույթի շերտերը իրականացնել ճանապարհի գոյություն ունեցող ծածկի շերտերի չափերին համապատասխան:

 

2. ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

(ՇՆ և Կ III-8-76)

 

Խողովակների և մալուխների տեղադրումից առաջ խրամուղում լցվող հողը չպետք է տարբերվի խրամուղու հիմքի հողից, կամ լինի համապատասխան տոփանված ավազով խառնուրդ, հողի հետլիցքը պետք է իրականացվի երկու փուլերով.

1. Սկզբից փափուկ հողով (ավազե, կավե, ավազե-մանրախճային խառնուրդներով առանց խոշոր և կոշտ բաղադրիչների) իրականացվում է բարձիկ` ավազե կամ կավե գրունտից 10 սմ-ից ոչ պակաս հաստությամբ, տոփանվում է, տեղադրվում է խողովակը, ապա խրամուղին շերտերով լցվում է վերոնշյալ գրունտով` խողովակներից 0,2 մ բարձր, ապահովելով խողովակների, դրանց հատման մասերի և մեկուսացման շերտերի անվտանգությունը:

Կերամիկական, ասբեստացեմենտային և պոլիէթիլենային խողովակաշարերի համար հողի բարձրությունը խողովակի վրա պետք է լինի 0,5 մ:

2. Խրամուղու հաջորդ հետլիցքը կատարվում է խողովակաշարի փորձարկումից հետո, ցանկացած գրունտով առանց խոշոր բաղադրիչների (200 մմ և ավելի) ձեռքով կամ մեխանիզացված տարբերակով, ապահովելով խողովակների անվտանգությունը:

Անբավարար խոնավության ժամանակ կապակցված գրունտը պետք է խոնավացվեն, որպես կանոն` մշակման վայրերում: Չկապակցված գրունտը թույլատրվում է խոնավացնել տեղում` լցված շերտում: Ավելորդ խոնավության դեպքում գրունտը պետք է չորացվի:

Գրունտների խտացում.

Գրունտի խտացումը պետք է իրականացվի օպտիմալ խոնավության ժամանակ:

Ետլցվող գրունտի խտացումը իրականացվում է շերտերով: Շերտերի հաստությունը կախված է աշխատանքների արտադրման պայմաններից, գրունտի տեսակից և օգտագործվող մեքենա-մեխանիզմներից:

Կապակցված գրունտների խտացման համար օգտագործվում են պնևմատիկ ակերով գլդոններ, բռնցքային, ցանցային, տոփանող և թրթռատոփանող մեքենաներ:

Չկապակցված գրունտների համար պետք է օգտագործվեն թրթռումային, թրթռատոփանող մեքենաներ և պնևմատիկ ակերով գլդոններ:

2.4.2 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ամբողջ ժամկետի ընթացքում` սույն պայմանագրի 1.1 կետում նշված աշխատանքների իրականացման ողջ տարածքում, համապատասխան ցուցատախտակի միջոցով` տեսանելի վայրում (վայրերում), ապահովել կատարվող աշխատանքների իրազեկումը, քանդվող խրամուղու ամբողջ հետագծի երկու կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի` օգտագործելով մետաղական ճաղավանդակներից կամ ժապավենային նյութերից ստեղծված ժամանակավոր պատնեշներ, դրանց վրա տեղադրելով համապատասխան լուսանդրադարձիչ նյութեր կամ լուսատու սարքեր` գիշերային և մութ ժամերին երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար:

2.4.3 Եթե աշխատանքներն իրականացվում են փողոցներում, հրապարակներում և այլ երթևեկելի վայրերում, ապա ստանալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համաձայնությունը:

2.4.4 Կողմ 1-ին ներկայացնել քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարման նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը):

Կողմ 2-ը ընդունում է, որ սույն ենթակետում նշված նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը) չներկայացնելու դեպքում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.4 և 2.4.5 ենթակետերով սահմանված տուգանքի և տույժի հաշվարկման համար հիմք կընդունվի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը):

2.4.5 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված աշխատանքները կամ սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.2 և 2.4.3 ենթակետերով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձապետական հ.______________ հաշվին վճարել տուգանք` աշխատանքների նախահաշվային արժեքի 10%-ի չափով:

2.4.6 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված աշխատանքները չավարտելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար գանձապետական հ.______ հաշվին վճարել տույժ` աշխատանքների նախահաշվային արժեքի 0,1%-ի չափով:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

3.1. Սույն պայմանագիրը կնքվում է _____ օրացուցային օր ժամկետով:

3.2. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

4.1. Սույն պայմանագիրը դադարում է`

4.1.1 Կողմերի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու դեպքում:

4.1.2 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1 Սույն պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:

Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է համապատասխան դատական մարմինների քննությանը:

5.2 Կողմերը սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.3 Պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում Կողմերի կողմից այն ստորագրելու պահից:

8.4 Պայմանագրում կատարված լրացումները և փոփոխությունները իրավական ուժ ունեն և հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը, եթե կատարվել են գրավոր և ստորագրվել Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

8.5 Կողմերը ստորագրեցին պայմանագիրը կազմված 2 (երկու) հավասարազոր բնօրինակից, հայերեն լեզվով, յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկ օրինակ:

 

        Կողմ-1                                  Կողմ-2

    Երևան  քաղաքի ________________     _________________________________

    վարչական շրջանի ղեկավար             (կազմակերպության անվանումը կամ

                                        քաղաքացու անունը, ազգանունը)

 

    ____________________                     _____________________

      (ստորագրություն)                         (ստորագրություն)

 

(օրինակելի ձևը խմբ. 25.01.18 թիվ 203-Ն որոշում)

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Քանդման (վթարավերականգնողական) ոչ անհետաձգելի աշխատանքների կատարման ընթացքում պետությանը կամ համայնքին պատճառվող վնասի վերականգնման մասին

 

    ք. Երևան                                  «___» ___________20 թ.

 

Երևան համայնքը` ի դեմս Երևան քաղաքի ____________________________ վարչական շրջանի ղեկավարի, որը հանդես է գալիս Երևան քաղաքի ավագանու «__»______20 թ. հ.___-Ն որոշման հիման վրա (այսուհետ` Կողմ 1), մի կողմից, և_______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, ազգանունը,

անձնագրային տվյալները)

 

(այսուհետ` Կողմ 2), մյուս կողմից (միասին հիշատակելիս` Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 20___ թվականի ______________ ____-ի հ. _____ -Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Սույն պայմանագրով կարգավորվում են ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) քանդման (վթարավերականգնողական) ոչ անհետաձգելի աշխատանքների կատարման ընթացքում դրանք նախաձեռնող

__________________________________________________________________________

         (սեփականատիրոջ, կառուցապատողի կամ մատակարարի տվյալները)

 

կողմից պետությանը կամ համայնքին պատճառվող վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Կողմ 1-ը իրավունք ունի`

2.1.1 Կողմ 2-ից պահանջել պատշաճ կատարել սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի մաս կազմող հետագծով (որտեղ նշվում է տարածքի նկարագիրը` ենթակառուցվածքի հետագծի ստեղծման համար քանդվող կամ հատվող փողոցը (փողոցները), մայթերը, ընդհանուր օգտագործման տարածքները և ենթակառուցվածքի միացման օբյեկտի հասցեն) պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարումը:

2.1.2 Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները Կողմ 2-ի կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում ինքնուրույն կամ այլ անձանց միջոցով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ ընդհանուր օգտագործման տարածքը վերականգնել նախկին վիճակի` պահանջելով ողջամիտ ժամկետում հատուցել կատարված ծախսերն ամբողջ ծավալով և վճարել սույն պայմանագրով նախատեսված տուգանքը, իսկ ծախսերը չհատուցելու և տուգանքը չվճարելու դեպքում` վնասի հատուցման պահանջով դիմել դատարան:

2.2 Կողմ 1-ը պարտավոր է`

2.2.1 համագործակցել Կողմ 2-ի հետ և չխոչընդոտել վերջինիս կողմից իրականացվող քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարմանը:

2.3 Կողմ 2-ը իրավունք ունի`

2.3.1 պահանջել Կողմ 1-ից կատարել սույն պայմանագրի 2.2 կետի 2.2.1 ենթակետով նախատեսված պարտավորությունները:

2.4 Կողմ 2-ը պարտավոր է.

2.4.1 ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում (հող, փողոց, մայթ և այլն) քանդման (վթարավերականգնողական) աշխատանքները կատարել`

2.4.1.1. հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով և շինարարության թույլտվությամբ սահմանված կարգով և ժամկետում, եթե իրականացվող աշխատանքները պահանջում են շինարարության թույլտվություն.

2.4.1.2. եթե իրականացվող աշխատանքները չեն պահանջում շինարարության թույլտվություն, ապա աշխատանքները պետք է կատարվեն սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի մաս կազմող հետագծով (որտեղ նշվում է տարածքի նկարագիրը` ենթակառուցվածքի հետագծի ստեղծման համար քանդվող կամ հատվող փողոցը (փողոցները), մայթերը, ընդհանուր օգտագործման տարածքները և ենթակառուցվածքի միացման օբյեկտի հասցեն)` հետևյալ հերթականությամբ.

ա. երթևեկային պաստառի, այդ թվում` մայթի, և (կամ) հրապարակի հատվածի քանդում, գրունտի հանում և սահմանված կարգով տեղափոխում նախատեսված վայր, իսկ զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում` խրամուղիների փորում.

բ. ստորգետնյա հաղորդուղիների անհրաժեշտ շինմոնտաժային աշխատանքների կատարում.

գ. ինժեներական ենթակառուցվածքների (գազատար, ջերմամատակարարում, կոյուղի, ջրատար, հեղեղատար, էլեկտրա- և կապի գծեր) խրամուղիների հետլիցքի իրականացում, իսկ երթևեկային պաստառի, այդ թվում` մայթի, հատվածի քանդման դեպքում` նաև հետլիցքի իրականացում ավազակոպճային գրունտով` համապատասխան տոփանմամբ: Խողովակի կամ մալուխի ներքին և վերին մակարդակի տեղամասերի նախատեսում ըստ սահմանված նորմերի պահանջների.

դ. երթևեկության պաստառի, այդ թվում` մայթի, և (կամ) հրապարակի հատվածի վերականգնում` նախկինում եղած ճանապարհածածկի շերտերի հզորությամբ (հաստությամբ), իսկ եթե մայթը և (կամ) հրապարակը եղել են սալիկապատ, ապա սալիկապատ հատվածի վերականգնում` նախկին վիճակի (սույն պարբերությունը չի լրացվում զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում):

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀՇՆ-IV-11.05.02-99 «Ասֆալտբետոնե ծածկեր և հիմքեր» բաժնի 14.70 կետի համաձայն, մասնավորապես` ասֆալտբետոնե խառնուրդի փոխադրման տևողությունը պետք է սահմանել` ելնելով ՀՀՇՆ-IV-11.05.02-99 աղյուսակ 42-ում բերված խառնուրդի տեղադրման ջերմաստիճանից:

Ասֆալտբետոնե խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին: Գարնանն ու աշնանը տաք և սառը խառնուրդներ հարկավոր է տեղադրել, երբ շրջակայքի ջերմաստիճանը 50 C-ից ցածր չէ, աշնանը` 100 C-ից.

ե. մալուխների և խողովակների նոր միացման և վթարների վերացման աշխատանքների ժամանակ քանդման և հետլիցքի իրականացման աշխատանքները կատարել նաև համաձայն ստորև ներկայացվող պահանջների.

 

1. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՄԱԼՈՒԽԱԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

Խրամուղիներով մալուխագծերի անցկացման աշխատանքները պետք է իրականացվեն էլեկտրասարքավորումների տեղադրման կանոնների (ՊՈՒԷ) համաձայն:

Մալուխներն ամբողջ երկարությամբ պետք է պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից համապատասխան ծածկով. 35 ԿՎ և ավելի լարման դեպքում` երկաթբետոնե սալերով ոչ պակաս 50 մմ-ից, 35 ԿՎ-ից ցածր լարման դեպքում` ճանապարհի լայնքով շարված մի շերտ սովորական կավե սալերով կամ կարմիր գույնի աղյուսներով:

Մինչև 20 կՎ մալուխների համար (բացի 1 ԿՎ-ից բարձր էլեկտրաընդունիչներ սնող գծերից) 2-ից ոչ ավել մալուխագծերով խրամուղիներում թույլատրվում է կավե սալերի փոխարեն օգտագործել ազդանշանային պլաստմասսայե ժապավեններ` սահմանված նորմերին համապատասխան:

Ազդանշանային ժապավենների օգտագործումը չի թույլատրվում մալուխագծերի և ինժեներական կոմունիկացիաների հատման հատվածներում:

Ազդանշանային ժապավենը խրամուղում տեղադրվում է մալուխների վրայով` մալուխից 250 մմ հեռավորության վրա: Մեկ մալուխի առկայության դեպքում ժապավենը տեղադրվում է մալուխի առանցքով, մեծ քանակությամբ մալուխների դեպքում` ժապավենի ծայրերը պետք է դուրս գան մալուխների վերջնամասերից ոչ պակաս, քան 50 մմ: Խրամուղու լայնությամբ մեկից ավելի ժապավենների օգտագործման դեպքում հարակից ժապավենների եզրերը պետք է ծածկեն միմյանց 50 մմ-ից ոչ պակաս:

Մալուխագծերի խրամուղու փորումը կատարվում է գծանշված ճանապարհով: Դրա խորությունը` 70-80 սմ, լայնությունը երկու և ավելի մալուխների դեպքում` խրամուղու հատակին փռված թելերի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 10 սմ-ից:

Խրամուղին փորելուց հետո անհրաժեշտ է հեռացնել բոլոր սուր և կոշտ առարկաները, արմատներն ու քարերը, առկայության դեպքում` նաև շինարարական աղբը, որոնք կարող են վնասել մեկուսիչ շերտը և մալուխագիծը շարքից դուրս գալու պատճառ դառնալ:

Այնուհետ պետք է հավասարեցնել հատակը, տոփանել, փռել 10 սմ շերտով մաղած ավազ, կրկին տոփանել և սկսել մալուխագծի անցկացումը: Չի թույլատրվում այն ձգել, մալուխը պետք է անցկացվի թեթև ալիքների ձևով:

Մալուխագիծը ծածկվում է 10 սմ ավազե շերտով, թեթև տոփանվում, կատարվում է հետլիցք 15-20 սմ մաղած հողի կամ ավազի շերտով, հարթեցվում, տոփանվում և վրայից փռվում է ազդանշանային ժապավենը:

Ապա շարունակվում է հողի կամ ավազի հետլիցքը, տոփանումը կատարվում է մինչև 30 սմ շերտերով:

Անհամաչափ նստվածքից խուսափելու համար անհրաժեշտ է ասֆալտբետոնյա ծածկը և ծածկույթի շերտերը իրականացնել ճանապարհի գոյություն ունեցող ծածկի շերտերի չափերին համապատասխան:

 

2. ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

(ՇՆ և Կ III-8-76)

 

Խողովակների և մալուխների տեղադրումից առաջ խրամուղում լցվող հողը չպետք է տարբերվի խրամուղու հիմքի հողից, կամ լինի համապատասխան տոփանված ավազով խառնուրդ, հողի հետլիցքը պետք է իրականացվի երկու փուլերով.

3. Սկզբից փափուկ հողով (ավազե, կավե, ավազե-մանրախճային խառնուրդներով առանց խոշոր և կոշտ բաղադրիչների) իրականացվում է բարձիկ` ավազե կամ կավե գրունտից 10 սմ-ից ոչ պակաս հաստությամբ, տոփանվում է, տեղադրվում է խողովակը, ապա խրամուղին շերտերով լցվում է վերոնշյալ գրունտով` խողովակներից 0,2 մ բարձր, ապահովելով խողովակների, դրանց հատման մասերի և մեկուսացման շերտերի անվտանգությունը:

Կերամիկական, ասբեստացեմենտային և պոլիէթիլենային խողովակաշարերի համար հողի բարձրությունը խողովակի վրա պետք է լինի 0,5 մ:

4. Խրամուղու հաջորդ հետլիցքը կատարվում է խողովակաշարի փորձարկումից հետո, ցանկացած գրունտով առանց խոշոր բաղադրիչների (200 մմ և ավելի) ձեռքով կամ մեխանիզացված տարբերակով, ապահովելով խողովակների անվտանգությունը:

Անբավարար խոնավության ժամանակ կապակցված գրունտը պետք է խոնավացվեն, որպես կանոն` մշակման վայրերում: Չկապակցված գրունտը թույլատրվում է խոնավացնել տեղում` լցված շերտում: Ավելորդ խոնավության դեպքում գրունտը պետք է չորացվի:

Գրունտների խտացում.

Գրունտի խտացումը պետք է իրականացվի օպտիմալ խոնավության ժամանակ:

Ետլցվող գրունտի խտացումը իրականացվում է շերտերով: Շերտերի հաստությունը կախված է աշխատանքների արտադրման պայմաններից, գրունտի տեսակից և օգտագործվող մեքենա-մեխանիզմներից:

Կապակցված գրունտների խտացման համար օգտագործվում են պնևմատիկ ակերով գլդոններ, բռնցքային, ցանցային, տոփանող և թրթռատոփանող մեքենաներ:

Չկապակցված գրունտների համար պետք է օգտագործվեն թրթռումային, թրթռատոփանող մեքենաներ և պնևմատիկ ակերով գլդոններ:

2.4.2 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ամբողջ ժամկետի ընթացքում` սույն պայմանագրի 1.1 կետում նշված աշխատանքների իրականացման ողջ տարածքում, համապատասխան ցուցատախտակի միջոցով` տեսանելի վայրում (վայրերում), ապահովել կատարվող աշխատանքների իրազեկումը, քանդվող խրամուղու ամբողջ հետագծի երկու կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի` օգտագործելով մետաղական ճաղավանդակներից կամ ժապավենային նյութերից ստեղծված ժամանակավոր պատնեշներ, դրանց վրա տեղադրելով համապատասխան լուսանդրադարձիչ նյութեր կամ լուսատու սարքեր` գիշերային և մութ ժամերին երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Սույն ենթակետում թվարկված և դրանց առնչվող մյուս բոլոր կանոնները պատշաճ պահպանելու համար Կողմ 2-ը առաջնորդվում է Երևան քաղաքի ավագանու կողմից 2012 թվականի մարտի 16-ին ընդունված «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համապատասխան ենթակետերով սահմանված կանոններով:

2.4.3 Եթե աշխատանքներն իրականացվում են փողոցներում, հրապարակներում և այլ երթևեկելի վայրերում, ապա ստանալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համաձայնությունը:

2.4.4 Կողմ 1-ին ներկայացնել քանդման (վթարավերականգնողական) աշխատանքների կատարման նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը):

Կողմ 2-ը ընդունում է, որ սույն ենթակետում նշված նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը) չներկայացնելու դեպքում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.4 և 2.4.5 ենթակետերով սահմանված տուգանքի և տույժի հաշվարկման համար հիմք կընդունվի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված նախահաշիվը (նախահաշվարկային արժեքը):

2.4.5 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետով սահմանված աշխատանքները կամ սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.2 և 2.4.3 ենթակետերով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձապետական հ.________________ հաշվին վճարել տուգանք` աշխատանքների նախահաշվային արժեքի 10%-ի չափով:

2.4.6 Սույն պայմանագրի 3.1 կետում նշված ժամկետում սույն պայմանագրի 2.4 կետի 2.4.1 ենթակետի 2.4.1.1 կամ 2.4.1.2 պարբերություններով սահմանված աշխատանքները չավարտելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար գանձապետական հ._________________ հաշվին վճարել տույժ` աշխատանքների նախահաշվային արժեքի 0,1%-ի չափով:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

3.1. Սույն պայմանագիրը կնքվում է _____ օրացուցային օր ժամկետով:

3.2. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

4.1. Սույն պայմանագիրը դադարում է`

4.1.1 Կողմերի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու դեպքում.

4.1.2 Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1 Սույն պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:

Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է համապատասխան դատական մարմինների քննությանը:

5.2 Կողմերը սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս Կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.3 Պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում Կողմերի կողմից այն ստորագրելու պահից:

8.4 Պայմանագրում կատարված լրացումները և փոփոխությունները իրավական ուժ ունեն և հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը, եթե կատարվել են գրավոր և ստորագրվել Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

8.5 Կողմերը ստորագրեցին պայմանագիրը կազմված 2 (երկու) հավասարազոր բնօրինակից, հայերեն լեզվով, յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկ օրինակ:

 

        Կողմ-1                                  Կողմ-2

    Երևան  քաղաքի ________________     _________________________________

    վարչական շրջանի ղեկավար             (կազմակերպության անվանումը կամ

                                        քաղաքացու անունը, ազգանունը)

 

    ____________________                     _____________________

      (ստորագրություն)                         (ստորագրություն)

 

(պայմանագրի օրինակելի ձևը լրաց. 23.12.15 թիվ 4357-Ն որոշում)

(պայմանագրի օրինակելի ձևը խմբ. 25.01.18 թիվ 203-Ն որոշում)

 

 

pin
Երևանի քաղաքապետ
31.07.2014
N 2960-Ն
Որոշում