Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳ ...

06.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2018  -ից մինչեւ   06.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 13.06.2019 թիվ 390-Ն հրաման)

i

124.0445.230118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 445-Ն

 

i

«ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի Համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ մասը` «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքին դասվող ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

i

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2017 թ. դեկտեմբերի 28-ի

N 445-Ն հրամանի

 

ՀԱՅՏ

._________________________________________________________________________.

|             ՀԱՅՏ                        |Փաստաթղթի հերթական համարը      |

|«Բնական մորթուց հագուստի առարկաներ,      |_______________________________|

|հագուստի պարագաներ և  այլ                |(լրացվում է հարկային մարմնի    |

|արտադրատեսակներ» ապրանքային դիրքի        |կողմից, իսկ ներմուծվող         |

|ապրանքների հսկիչ (նույնականացման)        |ապրանքների համար` մաքսային     |

|նշանների ձեռք բերման                     |մարմնի կողմից)                 |

|_________________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը         |   |   |   |   |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                                   |   |   |   |   |   |   |   |   |

|_________________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողի անվանումը                |                               |

|_________________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը           |                               |

|(բնակության վայրը)                       |                               |

|_________________________________________|_______________________________|

|4. Հաշվառման վայրի հարկային մարմնի       |                               |

|անվանումը                                |                               |

|_________________________________________|_______________________________|

|5. Հաշվառման մաքսատուն-վարչության        |                               |

|անվանումը, թղթապանակի համարը             |                               |

|_________________________________________|_______________________________|

|6. Հայաստանի Հանրապետությունում          |7. Հայաստանի Հանրապետություն   |

|արտադրվող` դրոշմավորման ենթակա           |ներմուծվող` դրոշմավորման       |

|ապրանքների համար նախատեսված հսկիչ        |ենթակա ապրանքների և  (կամ)     |

|(նույնականացման) նշանների ձեռք           |Հայաստանի Հանրապետությունում   |

|բերման հայտ ներկայացնող անձինք           |դրոշմավորման ենթակա ապրանքների |

|նշում են V                               |մնացորդի համար նախատեսված հսկիչ|

|                                         |(նույնականացման) նշանների ձեռք |

|                                         |բերման հայտ ներկայացնող անձինք |

|                                         |նշում են V                     |

|_________________________________________________________________________|

|Ապ- |Ապ- |Ապ-|Ապ-|Ապ-|Ապ-|Ապ-|Ապ-|Նյու|Ապ-|Ապ-|Ապ- |Ապրան|Ապրան|Մաք-|Պա- |

|րան-|րան-|րան|րան|րան|րան|րան|րան|թի  |րան|րան|րան |քըն  |քային|սա- |հանջ|

|քի  |քա- |քի |քի |քա-|քի |քի |քի |անվա|քի |քի |քըն |արտադ|դիրքի|յին |վող |

|ծած-|խմբի|ան-|նկա|տե-|չափ|մո-|   |նու-|որա|ծագ|ար- |րողի |միջազ|հայ-|դրոշ|

|կա- |հա- |վա-|րա-|սա-|սը |դե-|գ  |մը  |կը |ման|տադ-|գտնվե|գային|տարա|մապի|

|գիրն|մա- |նու|գի-|կին|   |լը |ու |որից|սահ|եր-|րողի|լու  |հա-  |րա- |տակ-|

|ըստ |ռոտ |մը |րը |բնո|   |   |յ  |պատ-|մա-|կի-|ան- |վայրի|մարը |գրի |ների|

|ԱՏԳ |ան- |   |   |րոշ|   |   |ն  |րաստ|նող|րը |վա- |միջազ|(GTIN|համա|քա- |

|ԱԱ  |վա- |   |   |չափ|   |   |ը  |ված |նոր|   |նու-|գային|-Glօ-|րը  |նակը|

|դասա|նու-|   |   |ման|   |   |   |է   |մա-|   |մը  |հա-  |bal  |և   |    |

|կարգ|մը  |   |   |միա|   |   |   |ապ- |տի-|   |    |մարը |Trade|ամսա|    |

|չի  |    |   |   |վո-|   |   |   |րան-|վա-|   |    |(GLN-|Item |թիվը|    |

|(10 |    |   |   |րը |   |   |   |քը  |յին|   |    |Glօ- |Num- |    |    |

|նիշ)|    |   |   |   |   |   |   |    |փաս|   |    |bal  |ber) |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |տա |   |    |Loca-|     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |թըղ|   |    |tioո |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |թե |   |    |Num- |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |րի |   |    |ber),|     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |ան-|   |    |եթե  |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |վա-|   |    |առկա |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |նու|   |    |է    |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |մը |   |    |     |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |(ե-|   |    |     |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |թե |   |    |     |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |առ |   |    |     |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |կա |   |    |     |     |    |    |

|    |    |   |   |   |   |   |   |    |է) |   |    |     |     |    |    |

|____|____|___|___|___|___|___|___|____|___|___|____|_____|_____|____|____|

| 8  |  9 |10 |11 | 12| 13| 14| 15|  16| 17| 18| 19 |  20 |  21 | 22 | 23 |

|____|____|___|___|___|___|___|___|____|___|___|____|_____|_____|____|____|

|____|____|___|___|___|___|___|___|____|___|___|____|_____|_____|____|____|

|____|____|___|___|___|___|___|___|____|___|___|____|_____|_____|____|____|

._________________________________________________________________________.

 

    Պաշտոնատար անձ      _________________________________________

                          (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Լրացման կարգ

«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ

արտադրատեսակներ» ապրանքային դիրքի ապրանքների հսկիչ (նույնականացման)

նշանների ձեռք բերման հայտի լրացման կարգը

 

Հայտի`

1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը),

4. 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

5. 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման մաքսատուն-վարչության անվանումը, թղթապանակի համարը: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

6. 6-րդ կետում` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

7. 7-րդ կետում` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

8. 8-րդ կետում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի 10 նիշի,

9. 9-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,

10. 10-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի անվանումը,

11. 11-րդ կետում լրացվում է ապրանքի նկարագրությունը,

12. 12-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա տվյալ ապրանքին բնորոշ չափման միավորը,

13. 13-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի չափսը,

14. 14-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի մոդելը,

15. 15-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի գույնը,

16. 16-րդ կետում լրացվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը,

17. 17-րդ կետում լրացվում է ապրանքի որակը սահմանող նորմատիվային փաստաթղթերի անվանումը (եթե առկա է),

18. 18-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ծագման երկիրը,

19. 19-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի անվանումը,

20. 20-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) (եթե առկա է),

21. 21-րդ կետում լրացվում է ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number), որը տրամադրվում է GS1 կազմակերպության կողմից,

22. 22-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը: Այս կետը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

23. 23-րդ կետում լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների պահանջվող քանակը (թվով),

24. Հայտի 2-րդ (հարկ վճարողի անվանումը), 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)), 10-րդ (ապրանքի անվանումը), 11-րդ (ապրանքի նկարագրությունը), 12-րդ (չափման միավորը), 14-րդ (ապրանքի մոդելը), 15-րդ (ապրանքի գույնը), 16-րդ (նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը), 18-րդ (ապրանքի ծագման երկիրը) և 19-րդ (ապրանքն արտադրողի անվանումը) կետերի տվյալները լրացվում են նաև ռուսերեն: Ընդ որում, հայտի 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)) կետի տվյալները ռուսերեն լրացնելիս, որպես պարտադիր տվյալներ լրացվում են նաև բնակավայրի (քաղաք, գյուղ) անվանումը, փողոցի անվանումը, շենքի համարը:

 

(1-ին հավելվածը փոփ. 09.02.19 թիվ 48-Ն հրաման)

 

Հավելված N 2

ՀՀ ԿԱ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2017 թ. դեկտեմբերի 28-ի

N 445-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքի հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի Համաձայնագրի շրջանակներում «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքին դասվող ապրանքների դրոշմավորման նպատակով հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հետ կապված հարաբերությունները:

2. Մինչև «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքին դասվող ապրանքների դրոշմավորման նպատակով հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնելը հարկ վճարողները դիմում են GS1 միջազգային կազմակերպության Երևանի մասնաճյուղ` ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալու համար, որը լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի 20-րդ տողում:

3. Ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալուց հետո հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտը հարկ վճարողի կողմից ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման «ֆայլ օնլայն» համակարգի միջոցով:

4. Հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի բավարարման համար պատասխանատու անձը ստուգում է հայտով ներկայացված տվյալների ամբողջականությունը և ճշտությունը, այդ թվում` պահանջվող քանակի հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում` արժեքը պետական բյուջե վճարված լինելը:

5. Հայտում ոչ ամբողջական տվյալների ներառման կամ ներառված տվյալների անճշտության կամ հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում` դրանց արժեքը պետական բյուջե վճարված չլինելու դեպքերում հայտը մերժվում է: Հայտի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկ վճարողը ստանում է իր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Հայտեր» էջում:

6. Հայտի բավարարման համար անհրաժեշտ վավերապայմանների առկայության դեպքում հայտը բավարարվում է, առաքվում հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթը իրականացնող բաժին, որտեղ պատասխանատու անձը ծրագրային համակարգի միջոցով ամրագրում (հատկացնում) է հայտով պահանջվող հսկիչ (նույնականացման) նշանների քանակը:

7. ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ֆինանսահաշվային վարչության պետը ապահովում է պահանջվող քանակության հսկիչ (նույնականացման) նշանների դուրսգրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի (այսուհետ` հաշիվ-ապրանքագրերի) կազմումը, իսկ հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժնի պետն ապահովում է հաշիվ-ապրանքագրով ձևակերպված հսկիչ (նույնականացման) նշանների բացթողումը:

8. Հաշիվ-ապրանքագրում պարտադիր նշվում են հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացրած անձի անվանումը, տրամադրվող հսկիչ (նույնականացման) նշանների քանակը և սերիա-համարները:

9. ՀՀ ԿԱ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչությունը վարում է տրամադրված հսկիչ (նույնականացման) նշանների հաշվառում:

10. Հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
28.12.2017
N 445-Ն
Հրաման