Սեղմել Esc փակելու համար:
{01.04.2018 - 31.10.2021} ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.04.2018 - 31.10.2021} ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2018  -ից մինչեւ   31.10.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/04/2018 - 31/10/2021

040.1125.100912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1125-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ (ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը և 26-րդ հոդվածի 28-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը` համաձայն հավելվածի:

i

1.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված անձինք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին միանում են նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

(1.1-ին կետը լրաց. 25.01.18 թիվ 59-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 21.10.2021 թիվ 1716-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1125-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ (ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ)

 

1. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն (այդ թվում` Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում գրառվող տեղեկությունները) ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեն`

1) նոտարները.

2) նոտարական պալատը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և ֆինանսական այլ կազմակերպությունները.

4) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան.

5) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 20 մլն դրամի հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանական գրասենյակը կամ անհատ ձեռներեց փաստաբանը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.

6) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք.

7) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող անձինք:

(հավելվածը փոփ. 25.01.18 թիվ 60-Ն, 21.10.2021 թիվ 1716-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2012
N 1125-Ն
Որոշում