Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱ ...

 

 

040.1285.161107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1285-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշման վերնագիրն ու տեքստը փոփ. 12.04.12 թիվ 426-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 1-ի

N 1285-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը:

2. Պետական պատվերն ու աջակցությունն իրականացնող պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):

3. Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով լիազոր մարմնի ղեկավարին կից ստեղծվում է պետական պատվերով և աջակցությամբ տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգը:

4. Պետական լիազոր մարմինը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականությունն անվճար բաշխում և իրացնում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

(4-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1297-Ն, 05.04.18 թիվ 389-Ն որոշումներ)

 

II. ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՈՒՄ

 

5. Նախարարությունը գրականության հրատարակման գծով պետական պատվեր իրականացնող, ինչպես նաև պետական աջակցություն ստացող հրատարակչությունների հետ կնքում է հրատարակչական աշխատանքների կատարման պայմանագրեր: Այդ պայմանագրերի հավելվածով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխան` հանձնման-ընդունման արձանագրությամբ, «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ նախարարությունն ընդունում և ամբողջ տպաքանակը փոխանցում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(5-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1297-Ն, 05.04.18 թիվ 389-Ն որոշումներ)

6. «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականությունն անվճար բաշխում է`

1) «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններին.

2) նախարարությանը` հայ մշակույթի քարոզչության և գրքի, տպագիր արտադրանքի ու այլ հրատարակությունների միջազգային և հանրապետական ցուցահանդեսներին և այլ մշակութային միջոցառումներին ներկայացնելու նպատակով մինչև 15 օրինակ.

3) հրատարակչության արխիվային ֆոնդին` 3 օրինակ.

4) հեղինակներին` համաձայն հեղինակային պայմանագրերի տպաքանակի` 5 տոկոս.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 1 օրինակ.

6) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին` 1 օրինակ.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 1 օրինակ.

8) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմին` 1 օրինակ.

9) պետական կառավարման մարմինների աշխատակազմերին` իրենց ոլորտին վերաբերող գրականությունը` 1 օրինակ:

(6-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1297-Ն, 29.12.16 թիվ 1375-Ն, 05.04.18 թիվ 389-Ն որոշումներ)

7. Հանձնաժողովի առաջարկով` լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով պետական պատվերով և աջակցությամբ տպագրված գրականության յուրաքանչյուր անվան վերաբերյալ տպաքանակի որոշակի մասը այլ նպատակով անվճար տրամադրվում է (սեփական նախաձեռնությամբ կամ ներկայացված դիմումներով)`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարների հյուրերին` որպես նվեր, պաշտոնական հանդիպումների ընթացքում.

2) հոբելյանական տարեթվերի կապակցությամբ` պետական հոբելյանական հանձնաժողովներին.

3) Հայաստանի Հանրապետության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և սփյուռքի հաստատություններին` հայ մշակույթի քարոզչության և ընթերցանության խթանման նպատակով` ելնելով անհրաժեշտ քանակից և պահանջարկից:

(7-րդ կետը փոփ. 05.03.09 թիվ 217-Ն, 29.12.16 թիվ 1375-Ն որոշումներ)

 

III. ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄԸ

 

8. Պետական լիազոր մարմինը հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա սահմանում է պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության իրացման գինը:

9. Վաճառքից առաջացած հասույթը (հանած անվճար բաշխման և իրացման հետ կապված ծախսերը) ուղղվում է նոր գրքերի հրատարակմանը, որոնց ցանկը համաձայնեցվում է լիազորված պետական մարմնի հետ:

10. Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված, սակայն 3 տարվա ընթացքում չիրացված գրականության մասին «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, մինչև յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող եռամսյակի վերջը, պետական լիազոր մարմին է ներկայացվում մնացորդային հաշվետվություն: Պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունը, ինչպես նաև առաջնահերթության կարգով Հայաստանի Հանրապետության մարզային, սահմանամերձ գյուղերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի զորամասերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանների պահանջարկը, գրքային ֆոնդի թարմացման պարբերականությունը, գրադարանից օգտվողների քանակը, գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները և, ըստ գրքերի անվանումների և քանակի, առաջարկություն է ներկայացնում հանձնաժողովին: Հանձնաժողովի որոշման հիման վրա նշված գրականությունն անվճար բաշխվում է վերոնշյալ շահառուներին` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(10-րդ կետը փոփ. 14.10.10 1342-Ն, 08.09.11 թիվ 1297-Ն, 05.04.18 թիվ 389-Ն որոշումներ)

11. «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի պահանջները կատարելուց հետո, մեկամսյա ժամկետում լիազորված պետական մարմին է ներկայացնում ամփոփ տեղեկանք հրատարակված գրականության անվճար բաշխման մասին:

(11-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1297-Ն, 05.04.18 թիվ 389-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2007
N 1285-Ն
Որոշում