Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԱՐՁԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ) ՎՐԱ ԿԱ ...

 

 

040.0161.110400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2000 թվականի N 161

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ) ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ շահութահարկը որոշելիս`

ա. հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց արդյունքում վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը, և (կամ) տվյալ հիմնական միջոցի վրա հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի (բացառությամբ սույն որոշման «գ» կետում նշված սպասարկման ծախսերի) մեծությունը գերազանցում է այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 10 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով.

բ. հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (բացառությամբ սույն որոշման «գ» կետում նշված սպասարկման ծախսերի) համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր.

գ. հիմնական միջոցների վրա կատարված` դրանց շահագործման ապահովման համար անհրաժեշտ ծախսերը համարվում են սպասարկման ծախսեր:

(որոշումը փոփ. 01.07.04 թիվ 1042-Ն, 07.08.08 թիվ 1015-Ն, 01.08.13 թիվ 825-Ն /գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից

հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/, 23.11.17 թիվ 1467-Ն / կիրառվում է միայն 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով/ 12.04.18 թիվ 428-Ն /կիրառվում է նաև 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով, փոփոխությունն ունի անցումային դրույթ/ որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.04.2000
N 161
Որոշում