Սեղմել Esc փակելու համար:
{19.04.2018 - 25.08.2020} «ԼԻՑԵՆԶԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{19.04.2018 - 25.08.2020} «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.04.2018  -ից մինչեւ   25.08.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0895.240901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2001 թվականի N 895

 

i

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության մասով), 5-րդ և 11-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 18-րդ բաժնի 8-րդ կետերով.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.05.16 թիվ 537-Ն որոշում)

5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով.

6) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության մասով), 11-րդ և 19-րդ բաժիններով.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնով.

8) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով.

9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.04.18 թիվ 421-Ն որոշում)

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` աղյուսակի 12-րդ բաժնով.

12) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` աղյուսակի 1-ին բաժնի 1-ին և 2-րդ կետերով.

13) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` աղյուսակի 16-րդ բաժնով:

 (1-ին կետը փոփ.      12.11.01 թիվ 1093,   22.11.01 թիվ 1156,

20.06.02 թիվ 863-Ն,  23.04.03 թիվ 438-Ն,  26.06.03 թիվ 819-Ն, 29.04.04 թիվ 589-Ն, 17.03.05 թիվ 332-Ն, 19.05.05 թիվ 610-Ն, 25.05.05 թիվ 677-Ն, 15.09.05 թիվ 1506-Ն, 09.02.06 թիվ 103-Ն, 28.09.06 թիվ 1371-Ն, 22.09.06 թիվ 1446-Ն, 02.11.06 թիվ 1566-Ն, 05.04.07 թիվ 404-Ն, 06.07.07 թիվ 778-Ն, 08.10.08 թիվ 1143-Ն, 05.02.09 թիվ 114-Ն, 19.03.09 թիվ 306-Ն, 26.02.09 թիվ 196-Ն, 22.10.09 ԹԻՎ 1218-Ն, 11.03.10 թիվ 219-Ն, 19.08.10 թիվ 1049-Ն, 18.03.11 թիվ 246-Ն, 15.12.11 թիվ 1767-Ն, 28.06.12 թիվ 787-Ն, 30.08.12 թիվ 1100-Ն, 30.08.12 թիվ 1097-Ն, 12.12.13 թիվ 1407-Ն, 22.05.14 թիվ 536-Ն, 09.10.14 թիվ 1097-Ն, 26.05.16 թիվ 537-Ն/ դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 12.04.18 թիվ 421-Ն, 20.08.2020 թիվ 1375-Ն որոշումներ)

i

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.05.16 թիվ 537-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

(2-րդ կետը փոփ. 11.03.10 թիվ 219-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.05.16 թիվ 537-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

i

4. Սահմանել, որ լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:

(4-րդ կետը փոփ. 26.05.16 թիվ 537-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

i

4.1. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից բժշկական ու դեղագործական մասնագիտությունների գծով տրված բարձրագույն և միջին մասնագիտական կրթական գործունեության լիցենզիաների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(4.1-րդ կետը լրաց. 29.06.06 թիվ 924-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սույն որոշման առաջին կետում նշված նախարարություններին ու գերատեսչություններին տրամադրել լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:

i

6. Սույն որոշման առաջին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.

i

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը: Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը և Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամկետները սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո 1-ամսյա ժամկետում:

գ) (6-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 26.06.03 թիվ 819-Ն որոշում)

i

(6-րդ կետը լրաց. 30.04.02 թիվ 481 որոշում)

i

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թ.

սեպտեմբերի 24-ի N 895 որոշմամբ

 

Ձև N 1

 

i

(1-ին ձևն ուժը կորցրել է 26.05.16 թիվ 537-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

 

Ձև N 2

 

(2-րդ ձևն ուժը կորցրել է 26.05.16 թիվ 537-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

Ձև N 3

 

(3-րդ ձևն ուժը կորցրել է 26.05.16 թիվ 537-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.09.2001
N 895
Որոշում