Սեղմել Esc փակելու համար:
{26.04.2018 - 16.04.2019} ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{26.04.2018 - 16.04.2019} ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Հ ...

22.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.04.2018  -ից մինչեւ   16.04.2019  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

102.0030.120312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10212147

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 փետրվարի 2012 թվականի N 30-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար բնակելի տարածքները մեկ անձի հաշվարկով, նվազագույնը` 4 քմ:

i

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 182 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 60 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 373 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 103 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 54 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 141 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ` 548 մարդ, որից`

ա) (ա պարբերությունն ուժը կորցրել է 30.03.18 թիվ 133-Ն հրաման)

բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 533 մարդ,

գ) բաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ` 640 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ` 80 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 530 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 02.12.14 թիվ 420-Ն հրաման)

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 265 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 10 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 81 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 29 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 100 մարդ,

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 780 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 100 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 590 մարդ,

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 339 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 10 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 5 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 200 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 34 մարդ,

9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 240 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 65 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 75 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,

10) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 464 մարդ, որից`

ա. բուժական ուղղիչ հիմնարկ` 424 մարդ,

բ. փակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

գ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

դ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 14 մարդ,

ե. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

զ. կալանավորվածներին պահելու վայր` 6 մարդ,

11) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` 60 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 3 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 45 մարդ,

12) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ` 215 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ` 60 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 17 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ` 71 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 4 մարդ,

դ) կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,

13) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` 1240 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ` 402 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ` 550 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 83 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

ե) կալանավորվածներին պահելու վայր` 200 մարդ:

(2-րդ կետը փոփ. 31.01.14 թիվ 22-Ն, 02.12.14 թիվ 420-Ն, 11.05.15 թիվ 203-Ն, 24.03.15 թիվ 125-Ն, 16.02.16 թիվ 60-Ն, 12.04.17 թիվ 171-Ն, 30.03.18 թիվ 133-Ն, 10.04.2019 թիվ 118-Ն հրամաններ)

3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» թիվ 41-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
28.02.2012
N 30-Ն
Հրաման