Սեղմել Esc փակելու համար:
{11.06.2018 - 02.03.2019} ՆՈՏԱՐԱԿԱՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.06.2018 - 02.03.2019} ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2018  -ից մինչեւ   02.03.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11/06/2018 - 02/03/2019

102.0103.070302

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «7»         03           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10202045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 մարտի 2002 թվականի N 103

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել Նոտարական գործավարության կարգը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2002 թվականի մարտի 1-ի

N 103 հրամանով

 

ԿԱՐԳ

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է նոտարների կողմից նոտարական գործավարության իրականացման օրինակելի կարգը և պայմանները:

2. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 39-րդ հոդվածի համապատասխան նոտարական գործավարությունը տարվում է հայերեն լեզվով:

3. Նոտարական գործավարությունը ճիշտ կազմակերպելու և վարելու համար պատասխանատվություն է կրում նոտարը` անկախ այն հանգամանքից, թե նա այդ աշխատանքներն իրականացնում է անձամբ, թե նրա ստաժորը կամ նոտարի աշխատակազմի աշխատողը:

i

4. Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը և ճզմիչ կնիքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, իսկ նոտարական գործերը և այլ փաստաթղթերը` նոտարական պալատ: Նոտարական պալատն ապահովում է պաշտոնից ազատված նոտարի կողմից էլեկտրոնային կնիքի օգտագործման սահմանափակումը` էլեկտրոնային նոտարի համակարգում այդ նոտարի մուտքը արգելելու միջոցով: Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 7-8-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ազատված նոտարի կամ նույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում լիազորությունները դադարեցրած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերն ու կնիքը, ինչպես նաև ճզմիչ կնիքն ընդունում է արդարադատության նախարարի ստեղծած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են նոտարական պալատի ներկայացուցիչները:

(4-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

5. Նոտարական վկայագրերն ու վավերացման մակագրությունները կազմելու, նոտարական գործողությունները գրանցելու գրանցամատյանները, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու հետ կապված մյուս գրքերը վարելու կարգը գործարքների և վավերացվող փաստաթղթերի վրայի վավերացման մակագրությունները կանոնակարգվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

6. Փաստաթղթերի հաշվառման և դրանց կատարումը վերահսկելու համար նոտարը պետք է վարի մատյաններ համաձայն հավելվածների:

Նոտարն իրավունք ունի երկու մատյանը վարել մեկ գրքում:

7. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

8. Նոտարական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է «Նոտարիատի մասին» օրենքի և սույն կարգի համաձայն:

(8-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

 

i

2. ՍՏԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

10. Նոտարի կողմից ստացվող ամբողջ թղթակցությունը նույն օրը գրանցվում է մտից փաստաթղթերի գրանցման մատյանում: Թղթակցություններն ընդունում է նոտարը կամ նրա կողմից լիազորված նրա օգնականը, այլ աշխատակիցը, ինչպես նաև նոտարի ստաժորը: Նոտարն իրավունք ունի գործավարության իրականացման պարտականությունները դնել մեկից ավելի անձանց վրա:

Նոտարի մյուս աշխատակիցներին կամ ստաժորներին արգելվում է անմիջականորեն ծառայական թղթակցությունն ընդունել:

i

11. Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի վրա նշվում է ստացված փաստաթղթի հերթական համարը, ամիսը, ամսաթիվը և տարին:

(11-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

12. Ծրարները բացելիս ստուգվում են փաստաթղթերի և ծրարների համարների համապատասխանությունը:

Ծրարում փաստաթղթի կամ նրա հավելվածների բացակայության, ծրարի և փաստաթղթի համարների անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ (արձանագրություն) երկու օրինակից, որոնցից մեկն առաքվում է ուղարկողին, իսկ մյուսը մնում է նոտարի մոտ:

Ծրարի վնասվածության մասին նշվում է փոստային ցուցակում (ռեեստր) և ծրարի վրա:

Ծրարները որպես կանոն, ոչնչացվում են, բացի սույն կարգով նախատեսված դեպքերից: Ստացվող ծրարները կցվում են փաստաթղթերին այն դեպքում, երբ միայն ծրարով կարելի է որոշել առաքողի հասցեն, փաստաթղթի առաքման և ստացման ժամանակը, երբ ծրարում բացակայում են առանձին փաստաթղթեր կամ էլ հայտնաբերվում է ծրարների ու փաստաթղթերի համարների, ինչպես նաև առաքման և ստացման ժամկետների ակնհայտ անհամապատասխանություն:

13. Սխալ կազմված (չստորագրված, չվավերացված), վնասված կամ ոչ ըստ հասցեի ուղարկված փաստաթղթերը վերադարձվում են առաքողին կամ վերաառաքվում ըստ պատկանելույն:

14. Յուրաքանչյուր փաստաթուղթ նոտարի մոտ գրանցվում է միայն մեկ անգամ:

15. Եթե գործավարությունը չի իրականացվում նոտարի կողմից, ստացված բոլոր փաստաթղթերը գրանցումից հետո զեկուցվում են նոտարին:

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

i

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

18. Նոտարի բոլոր ծառայական փաստաթղթերը կազմվում են նրա ձևաթղթերի վրա:

Փաստաթուղթ չի ստեղծվում այն հարցերով, որոնց լուծումը հնարավոր է օպերատիվ կարգով, անձնական հանդիպումների կամ հեռախոսային խոսակցության միջոցով:

Բանավոր կարգով կարգավորված հարցերով կատարողն այդ մասին համապատասխան նշում է կատարում փաստաթղթի վրա:

Որոշ փաստաթղթեր (հիմնականում ներքին) թույլատրվում է ձևակերպել առանց ձևաթղթի (աշխատողների դիմումներ, ծառայական առանձին տեղեկանքներ և այլն):

19. Փաստաթղթերի բովանդակությունը պետք է շարադրվի համառոտ, գրագետ, ըմբռնելի և առանց կրկնությունների: Հիմնարկների անվանումների կամ պաշտոնապես ընդունված անվանումների, տերմինների ինքնակամ կրճատումներ չի թույլատրվում:

20. (1-ին պարբերությունն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

i

Նոտարի հրամանների կամ որոշումների համարակալումը կատարվում է մնացած փաստաթղթերից առանձին, յուրաքանչյուր տարվա համար` տվյալ տարվա սկզբից հաշված:

(20-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

21. Ելից փաստաթղթերն անպայման հասցեագրվում են: Փաստաթղթերը հասցեագրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, պետական կամ համայնքային հիմնարկին կամ կազմակերպությանը (այսուհետև` կազմակերպություն), դրանց կառուցվածքային ստորաբաժանումներին կամ կոնկրետ պաշտոնատար անձին:

Կազմակերպության կամ նրա կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որոնց հասցեագրվում է նամակը, շարադրվում է ուղղական հոլովով: Եթե փաստաթուղթն ուղարկվում է պաշտոնատար անձի, ապա կազմակերպության անվանումը և հասցեատիրոջ պաշտոնը նշվում են ուղղական հոլովով, իսկ ազգանունը` տրական հոլովով:

22. Հասցեատիրոջ փոստային հասցեն ցույց է տրվում լրիվ` փոստային դասիչը, պետությունը, քաղաքը, մարզը, փոստային բաժանմունքի համարը, փողոցը, տան համարը:

Փաստաթուղթն առանձին քաղաքացիների հասցեագրելիս, սկզբից ցույց է տրվում փոստային հասցեն, իսկ այնուհետև` նրանց ազգանունը:

23. Հարցումներին և այլ գրագրություններին պատասխանելիս հասցեագրումից հետո, վերևի ձախ մասում, նշվում է այն փաստաթղթի ամիս, ամսաթիվը, տարին և համարը, որին պատասխանվում է: Օրինակ` «Ձեր 200__ թ. հոկտեմբերի 20-ի թիվ -- գրության»:

24. Բոլոր ծառայական փաստաթղթերը թվագրվում են: Թվագրման կազմի մեջ են մտնում ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Փաստաթղթի վրա թվականը դրվում է ամսաթիվը և տարեթիվը արաբական թվանշաններով, իսկ ամիսը տառերով գրվելու միջոցով (10 մարտի 2001թ.), կամ արաբական 3 զույգ թվերով. (10.06.02) և անջատվում են կետերով: Եթե ամսվա հերթական համարները կամ ամսաթվերը բաղկացած են մեկ թվից, ապա դրանցից առաջ 0 է դրվում: Օրինակ` 05.01.02 թ.:

i

25. Փաստաթղթի վրա թվագրումը դրվում է այն ստորագրող կամ հաստատող անձի կողմից` ստորագրման կամ հաստատման պահին:

Փաստաթղթերի ստորագրման թվագրումը դրվում է փաստաթղթի վերևի ձախ մասում` ձևաթղթի մեջ դրա համար հատուկ հատկացված տեղում:

Եթե փաստաթուղթը ձևաթղթի վրա չի կազմված, նրա թվագրումը դրվում է ստորագրության տակ` ձախից:

(25-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

26. Ստորագրվում է, որպես կանոն, փաստաթղթի առաջին օրինակը: Փաստաթուղթն միաժամանակ մի քանի հասցեատերերի ուղարկվելու դեպքում ստորագրվում են դրա բոլոր օրինակները:

27. Նոտարի բոլոր ելից փաստաթղթերը կարող են ստորագրվել միայն նոտարի կողմից:

28. Հանձնաժողովների կողմից կազմված փաստաթղթերը ստորագրելիս ցույց են տրվում ոչ թե փաստաթուղթը կազմող անձանց պաշտոնները, այլ հանձնաժողովի կազմում պարտականությունների բաշխումը, օրինակ. հանձնաժողովի նախագահ (ստորագրություն), հանձնաժողովի անդամներ (ստորագրություններ):

i

29. Նոտարի մոտ թողնվող ելից փաստաթղթերի պատճենների վրա ձևաթղթի տեքստը կարող է չվերարտադրվել, այլ դրվել միայն փաստաթղթերի ստորագրման թվագրումը և նրա գրանցման դասիչը, ստորագրման թվագրումը:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

(29-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

30. Նոտարի գործունեությամբ ստեղծվող փաստաթղթերին կից հավելվածների առկայությունը ցույց է տրվում հիմնական կամ ուղեկցող փաստաթղթերում նրա տեքստից հետո (ստորագրությունից վերև), առդիր բառից հետո, ցույց տալով նրանց անվանումները, թերթերի և կցվող օրինակների քանակը: Մի քանի հավելվածների առկայության դեպքում դրանց վրա դրվում են հերթական համարներ:

i

31. Նոտարի կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող կամ նոտարի կողմից տրվող բոլոր փաստաթղթերի կամ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց կրկնօրինակների վրա, իսկ էլեկտրոնային կնիքը` «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա:

(31-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

i

33. Այն գրությունների և փաստաթղթերի առաքման մասին, որոնք պատրաստվել են ի կատարումն ստացված գրությունների, կատարվում է նշում ելից փաստաթղթերի գրանցման մատյանում ցույց տալով փաստաթղթի համարը, գրանցման թվագրումը, փաստաթղթի վերնագիրը (համառոտ բովանդակությունը) և գործի համարը, որում պետք է պահվի դրա պատճենը:

34. Միևնույն հասցեատիրոջն ուղարկվող տարբեր փաստաթղթերը կարելի է ուղարկել մեկ ծրարով, ծրարի վրա նշելով նրանում գտնվող բոլոր փաստաթղթերի գրանցման համարները:

35. Փաստաթղթերն առաքվում են ցրիչի միջոցով կամ փոստով:

i

(35-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

36. (36-րդ կետն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

 

i

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

37. Հսկողության են ենթակա այն փաստաթղթերը (մտից, ելից, ներքին), որոնցում ցույց են տրված կատարման ժամկետները կամ որոնց կատարման համար օրենսդրությամբ սահմանված են ժամկետներ:

38. Պարտադիր կարգով հսկողության են վերցվում`

ա) ՀՀ արդարադատության նախարարության հանձնարարականներ, առաջադրանքներ պարունակող կամ նոտարի կողմից կատարման ենթակա ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կամ ՀՀ վարչապետի որոշումները, ՀՀ արդարադատության նախարարի հրամանները.

բ) քաղաքացիների դիմումները և բողոքները:

 

5. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

39. (39-րդ կետն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

 

i

6. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

40. Իսկական փաստաթղթերը (փաստաթղթերի բնօրինակները) (ծննդյան, ամուսնության, մահվան վկայական, անձը հաստատող փաստաթղթեր, կազմակերպության կամ հիմնարկի հիմնադիր փաստաթղթեր, դրանց փոփոխություններ, գրանցման (հաշվառման) վկայականներ և այլն) վերադարձվում են փաստաթուղթը ներկայացնող անձանց` նոտարի մոտ թողնելով դրանց պատճենները: Պատճենները ներկայացնում են շահագրգռված անձինք, կամ նրանց խնդրանքով պատրաստվում են նոտարի կողմից` հավաստելով դրանց համապատասխանությունը բնօրինակի հետ` կնքելով և նշելով ամսաթիվը:

Եթե բնօրինակ փաստաթուղթը գտնվում է տվյալ նոտարի մոտ գտնվող այլ նոտարական գործում, ապա դրա պատճենի վրա նշվում է այն գործի գրանցամատյանի համարը և տարին, ամիսը, ամսաթիվը, որտեղ գտնվում է այդ բնօրինակը և կնքվում է նոտարի կնիքով:

(40-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

41. Նոտարական գործողությունների համար դիմած քաղաքացիների, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպությունների և հիմնարկների ներկայացուցիչների ինքնությունը հաստատող փաստաթղթերը վերադարձվում են ներկայացնողներին, միաժամանակ գրանցամատյանում գրանցվում են փաստաթղթի անվանումը, նրա համարը, երբ և որ կազմակերպության կամ հիմնարկի կողմից է տրված այդ փաստաթուղթը:

42. Նոտարի մոտ թողնվում են`

i

1) կազմակերպությունների կամ հիմնարկների հիմնադիր փաստաթղթերի, ինչպես նաև նրանց անվամբ և նրանց անունից գործարքներ կամ լիազորագրեր վավերացնելիս նրանց ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները կամ քաղվածքները.

2) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը`

ա) դրանց ամբողջությամբ օտարման վերաբերյալ գործարքները վավերացնելու դեպքում, բացառությամբ Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված կարգով գույքի իրացման, հարկադիր կատարման փուլում գտնվող գույքի վաճառքի և օրենքով սահմանված այլ դեպքերի, երբ սեփականատեր չհանդիսացող երրորդ անձը իրավասու է վաճառել, բայց հնարավորություն չունի ստանալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը: Այս դեպքում նոտարին կարող է ներկայացվել և նրա մոտ պահպանվել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականի պատճենը և միասնական տեղեկանքը,

բ) երբ սեփականատերն ամբողջությամբ չի օտարում իրեն պատկանող գույքը, կամ, երբ սեփականատերերը գույքի սեփականության վերաբերյալ ունեն մեկ ընդհանուր փաստաթուղթ, և նրանցից մեկն է օտարում իրեն պատկանող բաժինը (կամ բաժնի մասը).

3) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` դրանց վերաբերյալ այլ գործարքները վավերացնելու դեպքում.

4) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող այլ պայմանագրերը վավերացնելիս.

5) վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` ենթավարձակալության պայմանագրեր վավերացնելիս.

6) տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականների բնօրինակը` դրանց օտարման գործարքները վավերացնելիս կամ ժառանգության իրավունքի վկայագրեր տալիս.

7) տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականների պատճենները` տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող այլ պայմանագրերի վավերացման դեպքում.

8) նոտարական գործարքի առանձնահատկություններից ելնելով նաև այլ փաստաթղթերի պատճենները:

(42-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն, 15.03.2019 թիվ 80-Ն հրամաններ)

i

42.1. Մինչև նոտարի կողմից նոտարական ակտը վավերացնելը նոտարը, անձից ստանալով նոտարական ակտի համար անհրաժեշտ փաստաթղթերը, համապատասխան ծրագրով կազմում է այն, որի արդյունքում յուրաքանչյուր նոտարական ակտին տրվում է ծածկագիր և գաղտնաբառ: Համապատասխան ակտը նոտարի կողմից վավերացվելուց հետո էլեկտրոնային կարգով ստորագրված և տեսաներածված (սքան) տարբերակով կցվում է ծրագրում համապատասխան ծածկագրով ու գաղտնաբառով արդեն ստեղծված նոտարական ակտին:

(42.1-ին կետը լրաց. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

43. Այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են նոտարական գործողությունները, ինչպես նաև սույն կարգի համաձայն նոտարի մոտ պահվող փաստաթղթերը (դրանց պատճենները) կցվում են գործարքի, ժառանգության իրավունքի վկայագրի և մյուս հիմքերի` նոտարի մոտ մնացող օրինակին (այսուհետև` նոտարական գործ):

44. Նոտարական գործում փաստաթղթերը կարող են կարվել հետևյալ հաջորդականությամբ` դիմողի դիմումը (եթե նոտարական գործողությունն իրականացվել է գրավոր դիմումի համաձայն).

պայմանագիր կամ այլ գործարքը հաստատող այլ փաստաթուղթ կամ ժառանգության իրավունքի վկայագրի կամ նոտարական գործողության վերաբերյալ այլ փաստաթուղթ, որին կարվում է պետական տուրքի անդորրագիրը.

գործարքի վավերացման համար հիմք հանդիսացած գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ փաստաթղթի պատճենը կամ փաստաթուղթը.

լիազորագիր (լիազորագրի պատճենը).

համաձայնություններ, դիմումներ.

տեղեկանքներ.

այլ փաստաթղթեր:

Նոտարական գործում գտնվող փաստաթղթերը համարակալվում են:

Նոտարական գործի սկզբում կարվում է շապիկ, որի վրա նշվում է`

- գործի համարը, որը պետք է համապատասխանի գրանցամատյանում կատարված գրառման համարին.

- նոտարական գործողության տեսակը.

- վավերացված գործարքի տեսակը, եթե գործը վերաբերվում է գործարքի վավերացմանը.

- նոտարական գործողության կատարման օրը, ամիսը և ամսաթիվը:

i

45. Նոտարական գործը ամբողջությամբ կազմվում և կարվում է այնպես, որ այն չփչացնի փաստաթղթի տեքստը և այն ընթեռնելի լինի առանց քանդելու: Նոտարական գործը կարվում է թելով, ժապավենով կամ կարիչով: Թելի, ժապավենի կամ կարիչի ծայրերը դուրս են բերվում նոտարական գործի վերջին էջի հետնամասում: Թելը կամ ժապավենը հանգուցվում են: Այդ հանգույցի կամ կարիչի ծայրերի վրա սոսնձվում է սպիտակ ամուր թուղթ այնպես, որ թելի կամ ժապավենի մի մասը դուրս մնա թղթի տակից: Սոսնձման համար կիրառվում է այնպիսի սոսինձ, որը հնարավորություն չտա պոկելու թուղթը կամ քանդելու թելը, ժապավենը կամ կարիչը` առանց վնասելու նոտարական գործը, նրա վերջին էջը, թելը կամ ժապավենը: Սոսնձվող թղթի վրա նշվում են հետևյալ բառերը «Նոտարական գործը համարակալված է և բաղկացած -- թերթից»: Սոսնձվող թուղթը ստորագրում է նոտարը` դնելով պետական զինանշանի պատկերով կլոր կնիք այնպես, որ կնիքի կեսը դրոշմվի սոսնձված թղթի, իսկ մյուս կեսը` նոտարական գործի վերջին էջի վրա:

Նոտարական գործը կարվում է համապատասխան նոտարական գործողությունն ավարտելուց հետո` տասը օրվա ընթացքում:

(45-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

i

46. Յուրաքանչյուր վավերացված գործարքի կամ այլ փաստաթղթի կամ կատարված նոտարական այլ գործողության համար կազմվում է մեկ նոտարական գործ: Մեկ նոտարական գործը ներառում է նաև այն գործարքները և նոտարական գործողությունները, որոնք հանդիսանում են մեկը մյուսի բաղկացուցիչ մասը, փոխկապակցված են, մեկը մյուսին լրացնող են կամ բխում են մեկը մյուսից:

(46-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

47. Միևնույն անձի կողմից կնքված տարբեր գործարքները կամ կատարված այլ նոտարական գործողությունները չեն կարող միացվել մեկ նոտարական գործում, բացառությամբ սույն բաժնով նախատեսված դեպքերի:

48. Նոտարական գործից փաստաթղթեր հանելն արգելվում է, բացառությամբ`

- օրենսդրությամբ սահմանված կարգով գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչվելու կամ գործարքը վաղակետ լուծվելու դեպքի, եթե այդ կապակցությամբ կողմերին վերադարձվելու են նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի իսկական օրինակները: Այս դեպքում նոտարական գործում կարվում է վերադարձվող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչելու կամ գործարքը լուծվելու մասին փաստաթուղթը կամ դրա պատճենը.

- նոտարական գործում գտնվող փաստաթուղթը սահմանված կարգով փորձաքննության ուղարկելու դեպքում, եթե դրա փորձաքննությունն անհնար է կատարել առանց փաստաթուղթն առանձնացնելու: Փաստաթղթի փորձաքննության ավարտից հետո այն պետք է կարվի նոտարական գործում:

Նոտարական գործից փաստաթուղթ հանելու կամ այն պատճենով փոխելու վերաբերյալ նոտարի կողմից կատարվում է գրառում նոտարական գործի կազմի վերջին էջի վրա կամ առանձին թղթի վրա, որը նույնպես կարվում է նոտարական գործի վերջում:

i

49. Նոտարի կողմից վավերացված կամ տրված փաստաթղթի կորստյան դեպքում տրվում է կորած փաստաթղթի կրկնակը (կրկնօրինակը) այն քաղաքացու, կազմակերպության կամ հիմնարկի գրավոր դիմումի հիման վրա, որոնց հանձնարարությամբ կամ որոնց նկատմամբ կատարվել են նոտարական գործողությունները:

Նոտարը տալիս է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1207 հոդվածում թվարկված պաշտոնատար անձանցից ի պահ ստացված կտակների կրկնօրինակները:

Փաստաթղթի կրկնօրինակը պետք է բովանդակի վավերացված կամ տրված փաստաթղթի ամբողջ տեքստը:

Փաստաթղթի կրկնօրինակի վրա արվում է սահմանված ձևի վավերացման մակագրություն:

Կտակի կրկնօրինակը կարող է կտակում նշված ժառանգներին տրվել նրանց կողմից կտակարարի մահվան վկայականը ներկայացնելուց հետո: Կտակում նշված ժառանգների մահվան դեպքում կտակի կրկնօրինակը կարող է նրանց ժառանգներին տրվել կտակարարի և մահացած ժառանգի մահվան վկայականները նրանց կողմից ներկայացվելուց հետո:

(վերջին պարբերությունն ուժը կորցրել է 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

(49-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

Սույն կետում նշված կրկնօրինակները տրվում են համապատասխան դիմումը և պետական տուրքը վճարելու մասին անդորրագիրը տալուց հետո` 2 օրվա ընթացքում:

 

7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

50. Նոտարական փաստաթղթերը (վկայագրեր, պայմանագրեր, լիազորագրեր և այլն), այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են դրանք, ինչպես նաև գրանցամատյաններն ու հաշվառման գրքերը, նախքան պետական արխիվ հանձնելը, պահվում են նոտարի մոտ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում:

51. Գրանցամատյանները և վարույթով ավարտված ժառանգական գործերը, ընթացիկ գործավարության կարգագրերը, նախքան արխիվ կամ ոչնչացման հանձնելը, պետք է պահպանվեն նոտարի մոտ:

52. Տարին վերջանալուց հետո նոտարի կողմից կատարվում է գործերի նախապատրաստում արխիվային պահպանության հանձնելու` որի համար ճշտվում է փաստաթղթերի համակարգումը գործերում (անհրաժեշտության դեպքում գործերը վերաձևավորվում են), կատարվում է գործերի ձևավորում, մշտապես և երկար ժամկետով պահվող գործերը ներառվում են ամուր շապիկների մեջ, փաստաթղթերը վերադասավորվում են ժամանակագրական կարգով և կարվում ամուր թելով:

53. Մշտական պահպանության գործերի համար կազմվում է ցուցակ: Ցուցակը կազմված է տարեկան հատվածներից և իրենից ներկայացնում է նոտարական գործերի համարները:

i

54. Փաստաթղթերը պահպանության նախապատրաստելու հետ միաժամանակ կատարվում է ոչնչացման ենթակա փաստաթղթերի ընտրություն:

Ոչնչացման համար առանձնացված փաստաթղթերի ընտրումը ձևակերպվում է ակտով, որը կազմվում է նոտարի կողմից և ստորագրվում` նոտարի և նոտարական պալատի երկու ներկայացուցիչների կողմից: Փաստաթղթերի ոչնչացումը կատարվում է շրեդեր սարքի միջոցով:

(54-րդ կետը փոփ. 17.05.18 թիվ 204-Ն հրաման)

55. Պետական արխիվում հետագա պահպանության փաստաթղթեր նախապատրաստելու ընթացքում կատարվում է փաստաթղթերի գիտական գործնական արժեքավորման փորձաքննություն և լուծվում է նրանց ընտրության հարցը հետագա պահպանության կամ ոչնչացման համար:

56. Գործերը պետական արխիվ են հանձնվում օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՄՏԻՑ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ

 

.____________________________________________________________________.

|  |Ստացվող փաս-|Որտեղից է  |Համառոտ  |Նշում   |Այն գործի  |Ծանոթու- |

|  |տաթղթի թվա- |ստացվել    |բովանդա- |կատարման|համարը,    |թյուն    |

|  |կանը և      |փաստաթուղթը|կությունը|մասին   |որի մեջ    |         |

|  |համարը      |           |         |        |գտնվում է  |         |

|  |            |           |         |        |փաստաթուղթը|         |

|__|____________|___________|_________|________|___________|_________|

|1 |    2       |    3      |   4     |   5    |     6     |    7    |

|__|____________|___________|_________|________|___________|_________|

|  |            |           |         |        |           |         |

|  |            |           |         |        |           |         |

|  |            |           |         |        |           |         |

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ԵԼԻՑ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ

 

.____________________________________________________________________.

|  |Ելից փաստաթղթի    | Ում է հաս-  | Համառոտ   | Նշում    | Ծանոթու-|

|  |թվականը և  համարը | ցեագրված    | բովանդա-  | կատարման | թյուն   |

|  |                  | փաստաթուղթը | կությունը | մասին    |         |

|__|__________________|_____________|___________|__________|_________|

|1 |       2          |      3      |     4     |    5     |    6    |

|__|__________________|_____________|___________|__________|_________|

|  |                  |             |           |          |         |

|  |                  |             |           |          |         |

|  |                  |             |           |          |         |

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

 

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

.____________________________________________________________________.

|Գործի   |Դիմումն |Մահացածի ազգանունը,|Մահվան  |Խնդրատուի ազգանունը, |

|հերթական|ստանալու|անունը, հայրանունը |ժամանակը|անունը, հայրանունը   |

|համարը  |թվականը |                   |        |                     |

|________|________|___________________|________|_____________________|

|  1     |   2    |        3          |   4    |          5          |

|________|________|___________________|________|_____________________|

|        |        |                   |        |                     |

|        |        |                   |        |                     |

|        |        |                   |        |                     |

 

Շարունակությունը

 

.___________________________________________________________________.

| Ժառանգության իրավունքի  | Գործը արխիվ հանձնելու  |  Ծանոթություն  |

| վկայագիրը տալու թվականը | տարին, գործի համարը    |                |

|_________________________|________________________|________________|

|           6             |         7              |       8        |

|_________________________|________________________|________________|

|                         |                        |                |

|                         |                        |                |

|                         |                        |                |

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

 

ԱԿՏ

թվականը ............ ինդեքսը ............

_____________________________________________________________________

(կազմելու տեղը)

 

Ոչնչացման ենթակա փաստաթղթերի և գործերի առանձնացման մասին հիմքը` ....

....... թվականը թիվ ........ որոշումը կազմվել է հանձնաժողովի կողմից

Հանձնաժողովի նախագահ` _______________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անվան, հայրանվան սկզբնատառերը)

Հանձնաժողովի անդամներ` ______________________________________________

(պաշտոնները, ազգանունները, անվան, հայրանվան սկզբնատառերը)

Հանձնաժողովը ղեկավարվելով ................. ցանկով

(ցանկի անվանումը)

Որպես գիտա-պատմական արժեք չունեցող և իրենց գործնական նշանակությունը կորցրած, ոչնչացման վերցրեց հետևյալ փաստաթղթերն ու գործերը.

(Այն նոտարի անունը և ազգանունը, որի գործունեության ընթացքում ստեղծվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք ենթակա չեն հետագա պահման)

 

.____________________________________________________________________.

|    |Փաստաթղթերի|Փաստաթղթերի|Պարզաբանումներ|Փաստաթղթերի|Հոդվածների  |

|    |և  գործերի |և  գործերի |              |և  գործերի |համարները   |

|    |տարեթվերը  |վերնագիրը, |              |(հատորների)|ըստ ցանկի   |

|    |           |գործերի    |              |քանակը     |            |

|    |           |համարները  |              |           |            |

|____|___________|___________|______________|___________|____________|

|  1 |     2     |     3     |      4       |     5     |      6     |

|____|___________|___________|______________|___________|____________|

|    |           |           |              |           |            |

|    |           |           |              |           |            |

|    |           |           |              |           |            |

|    |           |           |              |           |            |

|    |           |           |              |           |            |

.____________________________________________________________________.

 

Ընդամենը գործեր ____________________________________

(թվանշաններով և բառերով)

Հանձնաժողովի նախագահ ________________________________________________

(ազգանունը և անվան, հայրանվան սկզբնատառերը)

 

Ստորագրություն

 

Անդամներ` ստորագրություններ _________________________________________

(ազգանունները և անվան, հայրանվան սկզբնատառերը)

 

Փաստաթղթերը ոչնչացվել են

 

Հանձնաժողովի նախագահ

ստորագրություն _______________________

 

թվական

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՄԱՏՅԱՆ

 

.____________________________________________________________________.

| Մահացածի ազգանունը, անունը,     |    Մահվան     |    Ժառանգական    |

|        հայրանունը               |    թվականը    |    գործի համարը  |

|_________________________________|_______________|__________________|

|            1                    |       2       |         3        |

|_________________________________|_______________|__________________|

|                                 |               |                  |

|                                 |               |                  |

|                                 |               |                  |

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

ԿՏԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՄԱՏՅԱՆ

 

.____________________________________________________________________.

|Կտակարարի ազգանունը, | Կտակը      |Համարն ըստ  | Նշում կտակը չեղյալ |

|անունը, հայրանունը   |վավերացնելու|գրանցամատ-  | համարելու մասին    |

|                     | թվականը    |յանի        |                    |

|_____________________|____________|____________|____________________|

|         1           |    2       |     3      |         4          |

|_____________________|____________|____________|____________________|

|                     |            |            |                    |

|                     |            |            |                    |

|                     |            |            |                    |

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7

 

ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՊԱՀՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

.____________________________________________________________________.

|  | Արժեքները ստանալու  |  Մահացածի (ում      | Արժեքների մանրամասն |

|  | ամիսը, ամսաթիվը և   |  արժեքները          | նկարագրությունը     |

|  |       տարին         |  վերցվել են)        |                     |

|  |                     |  ազգանունը, անունը, |                     |

|  |                     |  հայրանունը         |                     |

|__|_____________________|_____________________|_____________________|

|1 |         2           |         3           |         4           |

|__|_____________________|_____________________|_____________________|

|  |                     |                     |                     |

|  |                     |                     |                     |

|  |                     |                     |                     |

 

Շարունակությունը

 

.____________________________________________________________________.

|        |              |  Արժեքները   | Նշում արժեքները ժառանգներին |

|        |              |  հանձնելու   | տալու մասին, կամ իրացման    |

|        |              |  ամիսը,      | համար դրանք համայնքի        |

| Քանակը |  Գնահատումը  |  ամսաթիվը,   | ղեկավարին հանձնելու         |

|        |              |  տարին և     | մասին                       |

|        |              |  անդորրագրի  |                             |

|        |              |  համարը      |                             |

|________|______________|______________|_____________________________|

|   5    |      6       |      7       |            8                |

|________|______________|______________|_____________________________|

|        |              |              |                             |

|        |              |              |                             |

|        |              |              |                             |նդր

 

 

pin
Արդարադատության նախարարություն
01.03.2002
N 103
Հրաման