040.1630.151217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1630-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 897-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 69-րդ, 594-րդ հոդվածները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետն ու 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» N 897-Ա որոշումը:
2. Թույլատրել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) նվիրել 1990 թվականից այնտեղ բնակվող անձանց` համաձայն N 1 հավելվածի.
2) դասական աճուրդով օտարել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը:
3. Առաջարկել`
i
1) ընկերության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը ապահովել նվիրատվության և օտարման պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև շենք, շինությունների և դրանց համար առանձնացված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` ձեռք բերողների միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կատարել N 1 հավելվածում նշված շենք, շինությունների և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխություններ` սահմանելով դրանք որպես բնակելի նշանակության, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերը նվիրել N 1 հավելվածում նշված անձանց:
(3-րդ կետը փոփ. 11.04.2019 թիվ 429-Ա որոշում)
4. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված գույքը դասական աճուրդով օտարելուց և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորություններն ամբողջությամբ մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Կարմիր Բանակայինների 6, պետական գրանցման համարը` 11.140.00679):
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո տասնօրյա ժամկետում ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (մեկ անդամ) և ընկերության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչների:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
7. Սահմանել, որ`
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1630-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՆՎԻՐԱՌՈՒՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN|Նվիրա-|Անձնագրա- |Հասցեն|Շենք, |Շենք, |Հաշ|Շենք, շինության |Սեփականու|
|ը |ռունե-|յին | |շինու-|շինու-|վե-|համար առանձնացված|թյան |
|/ |րի |տվյալ- | |թյան |թյան |կըշ|տարածքը` ըստ |իրավունքի|
|կ |ազգա- |ները | |տեսակը|մակե- |ռա-|նպատակային |վկայականի|
| |նունը,| | | |րեսը |յին|նշանակության և |համարը և |
| |անունը| | | |(քառ. |ար-|սեփականության |սեփականա-|
| | | | | |մետր) |ժե |իրավունքի |տերը |
| | | | | | |քը |(հեկտար) | |
| | | | | | | |_________________| |
| | | | | | | |անհատույց | |
| | | | | | | |օգտագործման | |
| | | | | | | |իրավունքով | |
|__|______|__________|______|______|______|___|_________________|_________|
|1.|Խառատ-|AM0681126 |Կարմիր|գազա- | 55.77| 0|0.0071 |0.0077 |22122016-|
| |յան |019-ի |բանա- |բաշխիչ| | |արդյու- |արոտա- |07-0069 |
| |Շահեն |կողմից |կային-|կետ | | |նաբերա- |վայր | |
| | | |ների | | | |կան | | |
| | | |6/9 | | | |0.0021 | | |
| | | | | | | |այլ | | |
|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|
|2.|Նալթակ|AF0662916 |Կարմիր|լաբորա|154.09| 0|0.0197 |0.0467 |22122016-|
| |յան |019-ի |բանա- |տորիա |25.5 | |արդյու- |արոտա- |07-0068 |
| |Ժորա |կողմից |կային-|ծածկ | | |նաբերա- |վայր | |
| | | |ների | | | |կան | | |
| | | |6/8 | | | |0.0323 | | |
| | | | | | | |վարելա- | | |
| | | | | | | |հող | | |
|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|
|3.|Շահնա-|AF0502862 |Կարմիր|լաբորա| 132.4| 0|0.0171 |0.0539 |22122016-|
| |զարյան|019-ի |բանա- |տորիա | 40.06| |արդյու- |արոտա- |07-0061 |
| |Էմմա |կողմից |կային-|ծածկ | | |նաբերա- |վայր | |
| | | |ների | | | |կան | | |
| | | |6/7 | | | |0.0048 | | |
| | | | | | | |վարելա- | | |
| | | | | | | |հող | | |
|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|
|4.|Ներսիս|Նույնակա- |Կարմիր|պահեստ| 26.6 | 0|0.1077 |0.1839 |26102017-|
| |յան |նացման |բանա- |պահեստ| 249.8| |արդյու- |արոտա- |07-0053 |
| |Գոհա- |քարտ` |կային-|պահեստ| 666.3| |նաբերա- |վայր | |
| |րիկ |N004606703|ների | | | |կան | | |
| | |019-ի |6/16 | | | | | | |
| | |կողմից | | | | | | | |
|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|
|5.|Մաթե- |AP06980149|Կարմիր|բենզա-| 32.5| 0|0.0049 |0.0451 |22122016-|
| |վոսյան|019-ի |բանա- |լցա- | | |արդյու- |արոտա- |07-0066 |
| |Սիլվա |կողմից |կային-|կայան | | |նաբերա- |վայր | |
| | | |ների | | | |կան | | |
| | | |6/12 | | | | | | |
|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|
|6.|Նադար-|AM0232016 |Կարմիր|կիսակա| 200.9| 0|0.0364 |0.0204 |22122016-|
| |յան |019-ի |բանա- |ռույց | | |արդյու- |արոտա- |07-0065 |
| |Դերե- |կողմից |կային-|շինու-| | |նաբերա- |վայր | |
| |նիկ | |ների |թյուն | | |կան | | |
| | | |6/11 |պահեստ| 123.3| |0.0041 | | |
| | | | | | | |այլ | | |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 01.06.18 թիվ 623-Ա որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 14-ի
N 1630-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN|Շենքե-|Գտնվելու |Շենք, |Հաշվե- |Շենք, շինության համար |Սեփականության|
|ը/|րի և |վայրը |շինու-|կշռային|առանձնացված տարածքը` |իրավունքի |
|կ |շինու-| |թյան |արժեքը |ըստ նպատակային |վկայականի |
| |թյուն-| |մակե- |(դրամ) |նշանակության և |համարը |
| |ների | |րեսը | |սեփականության իրավունքի| |
| |անվա- | |(քառ. | |(հեկտար) | |
| |նումնե| |մետր) | |_______________________| |
| |րը | | | |անհատույց օգտագործման | |
| | | | | |իրավունքով | |
|__|______|__________|______|_______|_______________________|_____________|
|1.|Նկուղ |Կարմիր | 45.5| 0|0.0415 |0.9975 |22122016-07- |
| |Ծածկ |բանակային-| 89.1| |արդյունա- |արոտավայր |0064 |
| |Ջրավա-|ների 6/15 | 229.2| |բերական | | |
| |զան | | | |0.0773 | | |
| | | | | |վարելահող | | |
|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|
|2.|Շինու-|Կարմիր |571.42| 0|0.0415 |0.0396 |22122016-07- |
| |թյուն |բանակային-| | |արդյունա- |արոտավայր |0067 |
| | |ների 6/10 | | |բերական | | |
| | | | | |0.0206 այլ | | |
|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|
|3.|Մեղվա-|Կարմիր | 123.8| 0|0.0147 |0.6339 |22122016-07- |
| |նոց |բանակային-| | |արդյունա- |արոտավայր |0063 |
| | |ների 6/14 | | |բերական | | |
| | | | | |2.0756 | | |
| | | | | |վարելահող | | |
|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|
|4.|Նկուղ |Կարմիր | 38.6| 0|0.0342 |0.502 |22122016-07- |
| |Ծածկա-|բանակային-| 316.8| |արդյունա- |արոտավայր |0062 |
| |րան |ների 6/13 | | |բերական | | |
| | | | | |1.1597 | | |
| | | | | |վարելահող | | |
| | | | | |0.0077 հա | | |
| | | | | |այլ | | |
|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|
|5.|Ավտո- |Կարմիր | 194.5| 0|0.1179 |0.232 |01022019-07- |
| |տնակ |բանակային-| | |արդյունա- |արոտավայր |0072 |
| |Ջրավա-|ների 6/17 | 11.5| |բերական | | |
| |զան | | | | | | |
| |Պա- | | 684.1| | | | |
| |հեստ | | | | | | |
| |Ծածկ | | 132.5| | | | |
|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|
|6.|Ցախա- |Կարմիր | 8.4| 0|0.0336 | |16112018-07- |
| |նոց |բանակային-| | |արդյունա- | |0074 |
| |Կիսա- |ների 6-րդ | 94.8| |բերական | | |
| |քանդ |փողոց, | | |9.9517 այլ | | |
| |Պահեստ|1-ին | 177.6| |8.412 | | |
| | |փակուղի, | | |հնդավոր | | |
| | |1-1/2 | | | | | |
|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|
|7.|Ջեր- |Կարմիր |38.3 | 0|0.1798 |5.9096 |01022019-07- |
| |մոցի |բանակային-| | |արդյունա- |արոտավայր |0071 |
| |նախա- |ների 6/6 | | |բերական | | |
| |մուտք | | | |0.3735 | | |
| |Ջեր- | |134.4 | |վարելահող | | |
| |մոցի | | | |0.2022 այլ | | |
| |նախա- | | | |0.0273 | | |
| |մուտք | | | |այլ | | |
| |Ջրա- | |17.9 | |հողատեսք | | |
| |վազան | | | | | | |
| |Հակա- | |101.6 | | | | |
| |վորման| | | | | | |
| |սենյակ| | | | | | |
| |Հակա- | |65.8 | | | | |
| |վորման| | | | | | |
| |սենյակ| | | | | | |
| |Մառան | |21.4 | | | | |
| |Կիսա- | |55.2 | | | | |
| |քանդ | | | | | | |
| |նկուղ | | | | | | |
| |Էլ. | |29.3 | | | | |
| |ենթա- | | | | | | |
| |կայան | | | | | | |
| |Կիսակա| |562.6 | | | | |
| |ռույց | | | | | | |
| |ավերակ| | | | | | |
| |շինու-| | | | | | |
| |թյուն | | | | | | |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 11.04.2019 թիվ 429-Ա որոշում)