Սեղմել Esc փակելու համար:
{21.06.2018 - 05.04.2020} ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{21.06.2018 - 05.04.2020} ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.06.2018  -ից մինչեւ   05.04.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

21/06/2018 - 05/04/2020

040.1486.171215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1486-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.03.2020 թիվ 342-Ն / գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների հաստիքացուցակի օրինակելի ձևը, պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անվանացանկում ներառված պաշտոնների նկարագրերը, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներն ու մեխանիզմները:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի`

1) 1-ին կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դրույթները ոչ օլիմպիական մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար գործում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշմամբ.

2) 2-րդ կետի դրույթները գործում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 19.03.2020 թիվ 342-Ն / գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 19-ի

N 342-Ն որոշման

 

ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության պետական ու տարածքային կառավարման մարմինների համակարգի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աջակցություն ստացող մարզական հասարակական կազմակերպությունների և միությունների մանկապատանեկան մարզադպրոցներում, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջներում (այսուհետ` կազմակերպություն), Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների անձնական մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում են ամսական լրավճարներ` հետևյալ չափերով`

1) օլիմպիական խաղերի չեմպիոնի անձնական մարզչին` 50 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` 4 տարի ժամկետով.

2) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 40 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` երկու տարի ժամկետով.

3) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

4) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին` 40 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` երկու տարի ժամկետով.

5) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

6) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

8) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 18 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն կամ երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 17 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

10) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության, պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 15 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

11) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի հաղթող դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

12) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

13) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ունիվերսիադայի հաղթող դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով.

14) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ունիվերսիադայի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից` մեկ տարի ժամկետով:

2. Կազմակերպության` բացառությամբ մանկապատանեկան մարզադպրոցների`

1) տնօրենի, ուսումնամարզական աշխատանքների գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի և մարզիչ-մանկավարժի ԽՍՀՄ կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում ունենալու դեպքում նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար` 15000 դրամ չափով.

2) սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի և գրոսմայստերի մարզական կոչում ունեցող մարզիչ-մանկավարժի պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար` 3000 դրամի չափով:

 

(հավելվածը խմբ. 08.06.18 թիվ 651-Ն, 19.03.2020 թիվ 342-Ն /գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած

հարաբերությունների վրա/ որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2015
N 1486-Ն
Որոշում