Սեղմել Esc փակելու համար:
{04.08.2018 - 16.05.2019} ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{04.08.2018 - 16.05.2019} ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.08.2018  -ից մինչեւ   16.05.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1355.280911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1355-Ն

 

i

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի 3-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները վերահսկող մարմին ներկայացվելու կարգը և ձևը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 02.05.2019 թիվ 495-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1355-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները վերահսկող մարմին (այսուհետ` վերահսկող մարմին) ներկայացվելու հետ կապված հարաբերությունները:

i

2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք (այսուհետ` կազմակերպիչ) վերահսկող մարմին են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.

1) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը` հաշվետու ամսում եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի ձևի.

2) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման N 1 միջազգային ստանդարտի 10-րդ կետի համաձայն` ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` ժամանակաշրջանի վերջի դրությամբ, և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, ինչպես նաև այդ հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն:

i

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին են ներկայացվում հետևյալ ընթացակարգով. հաշվետվությունը ներկայացվում է վերահսկող մարմնի քարտուղարություն` կից նամակով, որում պետք է նշված լինի` ում կողմից է (հաշվետու կազմակերպություն, լիցենզիայի համար) ներկայացվում հաշվետվությունը և որ ժամանակահատվածի համար: Նամակը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Հաշվետվությունը պետք է ձայնագրված լինի ՍԴ-Ռ (CD-R) լազերային սկավառակի վրա` Էքսել (Excel) ֆորմատով: Ծրարը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Ծրարի վրա պետք է նշված լինեն հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, տարեթիվը, կազմակերպչի անվանումը, լիցենզիայի համարը, ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

(3-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվում առձեռն:

5. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հաշվետվությունները վերահսկող մարմին են ներկայացվում թղթային տարբերակով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1355-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպչի անվանումը             |                                  |

|__________________________________|__________________________________|

|Լիցենզիայի համարը                 |                                  |

|__________________________________|__________________________________|

|Հաշվետու ժամանակահատվածը          |                                  |

|__________________________________|__________________________________|

|Ներկայացնելու ամսաթիվը            |                                  |

|__________________________________|__________________________________|

|Ինտերնետային կայքի գրանցված հասցեն|                                  |

|_____________________________________________________________________|

|      Եկամուտներ        |      Ծախսեր           |Մասնակիցների        |

|                        |                       |ընդհանուր թիվը      |

|________________________|_______________________|____________________|

|խաղացողների | այլ       |վճարված    |այլ ծախսեր |մասնա-   |շահող     |

|կողմից գնված| եկամուտներ|շահումների |           |կիցների  |մասնա-    |

|խաղանիշերի  |           |(խաղա-     |           |ընդհանուր|կիցների   |

|(միավորների)|           |դրույքների)|           |թիվը     |ընդհանուր |

|ընդհանուր   |           |ընդհանուր  |           |         |թիվը      |

|գումարը     |           |գումարը    |           |         |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2011
N 1355-Ն
Որոշում