Սեղմել Esc փակելու համար:
{04.08.2018 - 24.12.2018} ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{04.08.2018 - 24.12.2018} ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆ ...

28.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.08.2018  -ից մինչեւ   24.12.2018  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

041.0393.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2018 թվականի N 393-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ` N 5398-AM ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 37-րդ հոդվածը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր (վարկ թիվ 5398-AM)», «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր (դրամաշնորհ TF0 16980)», «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր (դրամաշնորհ TF0 13654)» ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի N 923-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ վարչապետի

2018 թվականի ապրիլի 16-ի

N 393-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ` N 5398-AM ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Մ. Թանդիլյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

                          (խորհրդի նախագահ)

 

    Ա. Մանուկյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                          առաջին տեղակալ

 

    Ա. Բոշյան           - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                          սոցիալական ապահովության պետական ծառայության պետ

 

    Ա. Մանգասարյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                          աշխատակազմի զբաղվածության գործակալության պետ

 

    Ա. Մարտիրոսյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                          աշխատակազմի միջազգային համագործակցության և

                          զարգացման ծրագրերի վարչության պետ

 

    Ք. Հակոբյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական

                          վարչության գլխավոր մասնագետ

 

    Ա. Գևորգյան         - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 

    Ա. Չիֆլիկյան        - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                          իրավական ակտերի փորձաքննության գործակալության

                          քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ

 

    Է. Ավետյան          - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան

                          ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի

                          գործադիր տնօրեն (խորհրդի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 29.05.18 թիվ 584-Ա, 03.08.18 թիվ 1046-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թվականի ապրիլի 16-ի

N 393-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ N 5398-AM ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցների հաշվին իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի կառավարումն է:

6. Խորհուրդը ծրագրի պատասխանատու գերատեսչության կառավարման մարմին չէ:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

2) ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ)` ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի, վարկի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրերի բյուջեների քննարկումն ու հաստատումը.

5) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրերի բյուջեներին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և գնումների պլանի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը.

7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով վարկ և դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.

8) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

10) վարկ և դրամաշնորհ տրամադրող միջազգային կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի ընթացքը քննարկելը: Ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

11) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ֆինանսավորման համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ կամ իրականացվում է էլեկտրոնային քվեարկության միջոցով: ԾԻԳ-ի տնօրենը, որպես խորհրդի քարտուղար, պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման վայրի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումները ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթների հայտահրավերները, ներկայացված մրցութային առաջարկների վերաբերյալ տեղեկանքները, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովների` հաղթող ճանաչելու մասին որոշումները, նախատեսվող գների հիմնավորումները, նախատեսվող գնից բարձր գնառաջարկների հիմնավորումները:

20. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել խորհրդի` հատուկ հրավիրված նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

21. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

22. Էլեկտրոնային քվեարկություն է կազմակերպվում ծրագրի իրականացման ընթացքում ծագած հրատապ հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի նախաձեռնությամբ:

23. Էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ծանուցումը խորհրդի անդամներին ուղարկվում է խորհրդի քարտուղարության կողմից: Ծանուցման հետ մեկտեղ քարտուղարությունը խորհրդի անդամներին տրամադրում է ամբողջական տեղեկատվություն քննարկման առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ` ներառյալ տեղեկատվություն այն բաղադրիչի վերաբերյալ, որի շրջանակներում իրականացվելու է քննարկման առարկա հանդիսացող միջոցառումը և քվեարկության արդյունքում ընդունելիք որոշման նախագիծը:

24. Տեղեկատվությունը քարտուղարության կողմից ուղարկվում է խորհրդի յուրաքանչյուր անդամի էլեկտրոնային փոստին, որը պաշտոնապես տրամադրվում է քարտուղարությանը խորհրդի կողմից ծրագրի կառավարման աշխատանքները սկսելուց առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր էլեկտրոնային փոստի փոփոխության մասին հայտնում է քարտուղարությանը:

25. Խորհրդի անդամը պատասխան էլեկտրոնային նամակով հաստատում է էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը:

26. Էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային նամակն ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում խորհրդի անդամն իրականացնում է էլեկտրոնային քվեարկություն` քարտուղարությանը տեղեկացնելով իր ընդունած որոշման մասին:

27. Սույն որոշման 26-րդ կետում նշված ժամանակահատվածում քարտուղարությանը պատասխան չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ համարվում է դրական:

28. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում որոշումները համարվում են ընդունված, եթե էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

29. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում արձանագրության թղթային եղանակը սահմանված կարգով ներկայացվում է խորհրդի անդամների ստորագրությանը:

30. Խորհրդի նախագահի և (կամ) անդամներից որևէ մեկի պահանջով հարցը կարող է հանվել էլեկտրոնային քվեարկությունից և ներկայացվել կառավարման խորհրդի հերթական նիստի օրակարգում:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

31. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է:

32. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

33. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները և ԾԻԳ-ի տնօրենը:

34. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

35. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:

36. Խորհրդի անդամների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հարցման հիման վրա առաջարկում են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների ղեկավարները:

i

37. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ, իսկ խորհրդի նախագահի հիմնական աշխատանքից ազատվելու պահից նրան փոխարինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարին փոխարինող փոխնախարարը:

(37-րդ կետը փոփ. 24.12.2018 թիվ 1666-Ա որոշում)

38. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի անդամի անդամակցության դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

39. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

40. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.04.2018
N 393-Ա
Որոշում