040.0325.030418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2018 թվականի N 325-Ն
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԵՎ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները բացառության կարգով կազմակերպել և իրականացնել 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով`
1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը:
(որոշումը փոփ. 30.08.18 թիվ 955-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ