Սեղմել Esc փակելու համար:
{20.10.2018 - 06.06.2020} ԱԽՈՒՐՅԱՆԻ Ջ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{20.10.2018 - 06.06.2020} ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-202 ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.10.2018  -ից մինչեւ   06.06.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0240.130317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2017 թվականի N 240-Ն

 

i

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ախուրյանի ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 9-ի

N 240-Ն որոշման

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի հիմնական նպատակը Ախուրյանի ջրավազանային տարածքում ջրօգտագործողների` ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները հավասարակշռելն է: Այն նպատակ ունի նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին` ներառյալ Ախուրյանի ջրավազանային տարածքային կառավարման բաժնին, վարչական մարմիններին, քաղաքականությամբ զբաղվողներին և հանրությանը` ջրային ռեսուրսների ոլորտում որոշումներ ընդունելիս:

2. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքը (Ախուրյանի ՋԿՏ) գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում, սահմանակից է Վրաստանին և Թուրքիային: Տարածքը ներառում է Ախուրյանի և Մեծամորի գետավազանները և զբաղեցնում է 5029 կմ2 մակերես: Ախուրյանի ՋԿՏ-ն վարչական տեսանկյունից ներառում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզն ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջաններն ամբողջությամբ և Էջմիածնի տարածաշրջանի 11 համայնքների վարչական տարածքները, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանն ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Ռանչպարի համայնքի վարչական տարածքը:

 

II. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

3. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսներն ընդամենը կազմում են 3752,7 մլն մ3, այդ թվում` բազմամյա բնական գետային հոսքը` 2593,4 մլն մ3, ստորերկրյա ջրային պաշարները` 1130,1 մլն մ3, բնական լճերը` 0,023 մլն մ3, ջրամբարների մեռյալ ծավալը` 28,09 մլն մ3, ձնաբծերը` 1,07 մլն մ3.

1) բազմամյա բնական գետային հոսքը ներառում է նաև Մեծամորի գետավազանում Արաքս և Ախուրյան գետերի միախառնումից ներքև ընկած հատվածից վերցվող Հայաստանի հասանելի ջրի քանակը` 1114,9 մլն մ3, ինչպես նաև Ախուրյանի գետավազանի գետերի էկոլոգիական թողքը` 194,5 մլն մ3 և Մեծամորի գետավազանի գետերի էկոլոգիական թողքը` 106,0 մլն մ3.

2) Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ստորերկրյա ջրերի պաշարները կազմում են 1130,1 մլն մ3, այդ թվում` A+B կարգի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` 895,4 մլն մ3, C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` 35,1 մլն մ3 և C2 կարգով հաստատված ստորերկրյա պաշարները կամ խորքային հոսքը` 199,6 մլն մ3:

4. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները որոշվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

i

5. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

._____________________________________________________________________.

|Ջրային ռեսուրսները, մլն մ3               |Գետավազան        |Ախուրյանի|

|                                         |_________________|ՋԿՏ      |

|                                         |Ախուրյան|Մեծամոր |         |

|_____________________________________________________________________|

|Օգտագործելի ջրային ռեսուրսներ                                        |

|_____________________________________________________________________|

|Գետային հոսքը                            |   506,2|  1786,7|   2292,9|

|_________________________________________|________|________|_________|

|A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի    |   102,9|   792,5|    895,4|

|շահագործական պաշարները                   |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|Ընդամենը                                 |   609.1|  2579.2|   3188,3|

|_____________________________________________________________________|

|Ռազմավարական ջրային պաշար                                            |

|_____________________________________________________________________|

|Բնական լճերի ծավալի 1/3 մասը             |   0,005|   0,003|    0,008|

|_________________________________________|________|________|_________|

|Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը       |   5,382|    1,34|    6,726|

|_________________________________________|________|________|_________|

|C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի     |    35,1|       -|     35,1|

|շահագործական պաշարները                   |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|Ընդամենը                                 |   40.49|   1,343|    41,83|

|_____________________________________________________________________|

|Ազգային ջրային պաշար                                                 |

|_____________________________________________________________________|

|Գետերի էկոլոգիական թողքը                 |   194,5|   106,0|    300,5|

|_________________________________________|________|________|_________|

|Բնական լճերի ծավալի 2/3 մասը             |   0,009|   0,006|    0,015|

|_________________________________________|________|________|_________|

|Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը       |   2,693|    0,67|    3,363|

|_________________________________________|________|________|_________|

|Արփի լճի ջրամբարի մեռյալ ծավալը          |   18,0 |   -    |     18,0|

|_________________________________________|________|________|_________|

|Ձնաբծեր և  ֆիոնների դաշտերը              |   1,05 |   0,02 |     1,07|

|_________________________________________|________|________|_________|

|C2 կարգով հաստատված պաշարները կամ        |   56,1 |  143,52|   199,62|

|խորքային հոսքը                           |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|Ընդամենը                                 |  272.35|  250.22|   522,57|

._____________________________________________________________________.

 

1) սույն հավելվածի N 1 աղյուսակի Մեծամորի գետավազանի օգտագործելի գետային հոսքի 1786,7 մլն մ3 ջրաքանակը ներառում է նաև Արաքս և Ախուրյան գետերի միախառնումից ներքև ընկած հատվածից վերցվող Հայաստանի Հանրապետությանը հասանելի ջրի քանակը` 1114,9 մլն մ3.

2) պաշարների պետական հանձնաժողովի կողմից 1984 թվականին Արարատյան արտեզյան ավազանի համար հաստատվել են ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` համաձայն որի Մեծամորի գետավազանում A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները կազմում են 1585,0 մլն մ3: Սակայն, վերջին տարիներին Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի հյուծմամբ պայմանավորված, ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները կրճատվել են շուրջ 2 անգամ` համաձայն փորձագիտական գնահատականի: ՈՒստի սույն հավելվածի N 1 աղյուսակում որպես Մեծամորի գետավազանում օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսներ առաջարկվում է համարել տարեկան 792,5 մլն մ3 ծավալը` մինչև Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների վերագնահատումը և հաստատումը.

3) սույն հավելվածի N 1 աղյուսակի ազգային ջրային պաշարում ներառված Արփի լճի մեռյալ ծավալի 18,0 մլն մ3 սահմանելու հարցը կքննարկվի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների իրականացումից հետո.

4) սույն հավելվածի N 1 աղյուսակում Ախուրյանի ջրամբարի մեռյալ ծավալը հաշվարկված է 50%-ով` 7,5 մլն մ3, որպես անդրսահմանային ջրամբար:

(5-րդ կետը փոփ. 22.03.18 թիվ 293-Ն որոշում)

 

III. ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Հայաստանի Հանրապետությունում գետերի էկոլոգիական թողքը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի:

7. Հիդրոլոգիական դիտակետերում Ախուրյանի ՋԿՏ-ի գետերի էկոլոգիական թողքի տարեկան արժեքները նշված են N 2 աղյուսակում (Մեծամոր գետի Ռանչպար դիտակետի էկոլոգիական թողքը հաշվարկվել է մինչև 2004 թվականի դիտարկումների հիման վրա):

 

Աղյուսակ N 2

 

.______________________________________________.

|NN |Գետ-դիտակետ              |Էկոլոգիական թողք|

|ը/կ|                         |մ3/վ            |

|___|_________________________|________________|

|1. |Ախուրյան-Պաղակն          |0,49            |

|___|_________________________|________________|

|2. |Աշոցք-Կրասար             |1,56            |

|___|_________________________|________________|

|3. |Ախուրյան-Ամասիա          |2,46            |

|___|_________________________|________________|

|4. |Ախուրյան-Կապս            |2,60            |

|___|_________________________|________________|

|5. |Ախուրյան-Ախուրիկ         |3,15            |

|___|_________________________|________________|

|6. |Կարկաչուն-Ղարիբջանյան    |0,27            |

|___|_________________________|________________|

|7. |Մեծամոր-Ռանչպար          |14,4            |

|___|_________________________|________________|

|8. |Կարմրաջուր-Շաղիկ         |0,062           |

|___|_________________________|________________|

|9. |Եղնաջուր-Գառնառիճ        |0,072           |

|___|_________________________|________________|

|10.|Ձորագետ-Ձորակերտ         |0,022           |

|___|_________________________|________________|

|11.|Թավշուտ-Թավշուտ          |0,023           |

|___|_________________________|________________|

|12.|Իլլիգետ-Ջրաձոր           |0,098           |

|___|_________________________|________________|

|13.|Ջաջուռ-Ջաջուռ            |0,12            |

|___|_________________________|________________|

|14.|Մանթաշ-Մեծ Մանթաշ        |0,10            |

|___|_________________________|________________|

|15.|Արաքս-Սուրմալու          |15,3            |

|___|_________________________|________________|

|16.|Ախուրյան-Հայկաձոր        |9,20            |

.______________________________________________.

 

8. Ախուրյանի ՋԿՏ-ի այն գետերի էկոլոգիական թողքի արժեքները, որոնց վրա չկան և չեն եղել հիդրոլոգիական դիտակետեր նշված են N 3 աղյուսակում:

 

Աղյուսակ N 3

 

i

._____________________________________________________________________.

|NN |Գետ/ջրային մարմին                                   |Էկոլոգիական |

|ը/կ|                                                    |թողք, մ3/վ  |

|___|____________________________________________________|____________|

|1. |Կարախան                                             |0,023       |

|___|____________________________________________________|____________|

|2. |Ախուրյան գետի հատվածն Արփի լճից մինչև               |0,49        |

|   |Բերդաշենի համայնք                                   |            |

|___|____________________________________________________|____________|

|3. |Ախուրյան գետի հատվածը Գիժգետից մինչև  նախկին Կասկադ |2,38        |

|   |փոքր ՀԷԿ                                            |            |

|___|____________________________________________________|____________|

|4. |Ղազանչի                                             |0,39        |

|___|____________________________________________________|____________|

|5. |Վարդաղբյուր                                         |0,23        |

|___|____________________________________________________|____________|

|6. |Ցողամարգ                                            |0,011       |

|___|____________________________________________________|____________|

|7. |Հորթաջուր                                           |0,017       |

|___|____________________________________________________|____________|

|8. |Ախուրյան գետի հատվածը Հորթաջուր և  Իլլիգետ գետերի   |2,55        |

|   |միջև                                                |            |

|___|____________________________________________________|____________|

|9. |Ախուրյան գետի հատվածը Իլլիգետ գետի և  Կապսի ջրամբարի|2,85        |

|   |միջև                                                |            |

|___|____________________________________________________|____________|

|10.|Գթաշեն                                              |0,040       |

|___|____________________________________________________|____________|

|11.|Կումայրի                                            |0,070       |

|___|____________________________________________________|____________|

|12.|Հայկավան                                            |0,026       |

|___|____________________________________________________|____________|

|13.|Ջրառատ                                              |0,049       |

|___|____________________________________________________|____________|

|14.|Ջաջուռ գետի հատվածը Ջրառատ և  Կամրաքար գետերի միջև  |0,15        |

|___|____________________________________________________|____________|

|15.|Արթիկջուր                                           |0,054       |

|___|____________________________________________________|____________|

|16.|Մեծջուր գետն ակունքից մինչև  Սառնակունքի ջրամբար    |0,025       |

|___|____________________________________________________|____________|

|17.|Մեծամոր գետն ակունքից մինչև  Քասախի միախառնում      |3,36        |

|___|____________________________________________________|____________|

|18.|Ախուրյան գետի հատվածը Կապսի ջրամբարից մինչև         |2,60        |

|   |Մարմաշեն բնակավայր                                  |            |

|___|____________________________________________________|____________|

|19.|Կումայրի գետը Գյումրի քաղաքի տարածքում              |0,075       |

|___|____________________________________________________|____________|

|20.|Կարմրաքար                                           |0,015       |

|___|____________________________________________________|____________|

|21.|Արթիկջուր գետը Արթիկ բնակավայրից մինչև  Վարդաքարի   |0,060       |

|   |ջրամբար                                             |            |

|___|____________________________________________________|____________|

|22.|Ախուրյան գետի հատվածը Մարմաշեն բնակավայրի և         |3,00        |

|   |Կումայրի գետի միախառնման կետի միջև                  |            |

|___|____________________________________________________|____________|

|23.|Կումայրի գետի Գյումրիգետ վտակ                       |0,030       |

|___|____________________________________________________|____________|

|24.|Ջաջուռ գետի հատվածը Կամրաքար գետից մինչև  գետաբերան |0,18        |

|___|____________________________________________________|____________|

|25.|Մանթաշ գետի հատվածը Վարդաքարի ջրամբարից մինչև       |0,20        |

|   |գետաբերան                                           |            |

._____________________________________________________________________.

(3-րդ աղյուսակը փոփ.. 22.03.18 թիվ 293-Ն որոշում)

 

IV. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

9. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվում է գետավազաններում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը` կառավարման պլանավորման առաջին վեցամյա ժամանակահատվածի համար: Կանխատեսվող ջրառաջարկը գնահատվում է` հաշվի առնելով գետավազաններում տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև գնահատվում է` հաշվի առնելով Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի գետավազանների ազգային, ռազմավարական և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները, որոնք սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում: Տնտեսական զարգացման վրա հիմնված ջրապահանջարկի կանխատեսումներ անելիս կիրառվում են տարբեր մոտեցումներ ջրօգտագործման տարբեր ոլորտների համար` պայմանավորված ոլորտների տնտեսական զարգացման առանձնահատկություններով:

10. Ջրօգտագործման կանխատեսումը կատարվում է բազիսային (ելակետային) սցենարով, որով ոլորտների աճի տեմպերի կանխատեսումները հիմնականում հիմնված են ոլորտային զարգացման ծրագրերով սահմանված նպատակային ցուցանիշների վրա:

11. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունը 2017-2022 թվականների համար սահմանվում է սույն հավելվածի N 4 աղյուսակում:

 

Աղյուսակ N 4

 

._________________________________________________________________________.

|Գետավազան |Ջրառաջարկի    |Ջրառաջարկը, մլն մ3                             |

|          |տիպը          |_______________________________________________|

|          |              |2017 թ.|2018 թ.|2019 թ.|2020 թ.|2021 թ.|2022 թ.|

|__________|______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ախուրյան  |մակերևութային |504,8  |503,3  |501,9  |500,4  |499,0  |497,6  |

|          |______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|          |ստորերկրյա    |102,6  |102,3  |102,0  |101,7  |101,4  |101,1  |

|          |______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|          |ընդամենը      |607,4  |605,6  |603,9  |602,1  |600,4  |598,7  |

|__________|______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մեծամոր   |մակերևութային |1776,0 |1765,3 |1754,7 |1744,2 |1733,7 |1723,3 |

|          |______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|          |ստորերկրյա    |787,7  |783,0  |778,3  |773,7  |769,0  |764,4  |

|          |______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|          |ընդամենը      |2564,5 |2549,72|2535,0 |2520,2 |2505,5 |2490,8 |

|__________|______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ախուրյանի |մակերևութային |2280,7 |2268,6 |2256,6 |2244,6 |2232,7 |2220,9 |

|ՋԿՏ       |______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|          |ստորերկրյա    |890,4  |885,3  |880,3  |875,4  |870,4  |865,5  |

|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը` Ախուրյանի      |3188,3 |3171,8 |3155,3 |3138,9 |3122,4 |3105,9 |

|ՋԿՏ-ում                  |       |       |       |       |       |       |

._________________________________________________________________________.

 

12. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում կանխատեսված ջրառաջարկի և ջրապահանջարկի համադրությամբ գնահատվում է ջրավազանում ջրային ռեսուրսների դեֆիցիտը կամ պրոֆիցիտը` 2017 թվականից մինչև 2022 թվականը: Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծությունը տրվում է ելակետային սցենարով` ըստ ջրօգտագործման ոլորտների: Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները մինչև 2022 թվականը, ըստ ջրօգտագործման ոլորտների, սահմանվում են N 5 աղյուսակում:

 

Աղյուսակ N 5

 

._________________________________________________________________________.

|Գետավազան|Ջրօգտագործումն |2017 թ.|2018 թ.|2019 թ.|2020 թ.|2021 թ.|2022 թ.|

|         |ըստ ոլորտների  |       |       |       |       |       |       |

|         |մլն մ3         |       |       |       |       |       |       |

|_________|_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ախուրյան |Խմելու-        |64,0   |65,3   |66,6   |67,9   |69,2   |70,5   |

|         |կենցաղային     |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ոռոգում        |212,1  |219,0  |227,3  |235,6  |243,9  |252,1  |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Արդյունաբերու- |0,30   |0,31   |0,32   |0,33   |0,34   |0,35   |

|         |թյուն          |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ձկնաբուծություն|15,3   |15,3   |15,3   |15,3   |15,3   |15,3   |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Հիդրոէներգետիկա|218,0  |215,4  |212,7  |210,1  |207,4  |204,8  |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ընդամենը`      |509,7  |515,3  |521,0  |526,6  |532,3  |537,9  |

|         |ջրապահանջարկը  |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ջրառաջարկը     |607,4  |605,6  |603,9  |602,1  |600,4  |598,7  |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Դեֆիցիտը/      |97,7   |90,3   |82,9   |75,5   |68,1   |60,8   |

|         |պրոֆիցիտը      |       |       |       |       |       |       |

|_________|_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մեծամոր  |Խմելու-        |90,1   |91,4   |92,7   |94,0   |95,3   |96,6   |

|         |կենցաղային     |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ոռոգում        |1152,2 |1163,7 |1176,8 |1190,0 |1203,1 |1216,9 |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Արդյունաբերու- |41,9   |43,4   |44,9   |46,4   |47,9   |49,4   |

|         |թյուն          |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ձկնաբուծություն|142,0  |142,0  |142,0  |142,0  |142,0  |142,0  |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Հիդրոէներգետիկա|0,00   |0,00   |0,00   |0,00   |0,00   |0,00   |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ընդամենը`      |1426,2 |1440,5 |1455,1 |1469,8 |1484,4 |1499,7 |

|         |ջրապահանջարկը  |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ջրառաջարկը     |2564,5 |2549,7 |2535,0 |2520,2 |2505,5 |2490,8 |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Դեֆիցիտը/      |1138,3 |1109,2 |1079,9 |1050,4 |1021,1 |991,1  |

|         |պրոֆիցիտը      |       |       |       |       |       |       |

|_________|_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ախուրյանի|Խմելու-        |152,5  |150,8  |149,3  |147,7  |146,2  |144,6  |

|ՋԿՏ      |կենցաղային     |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ոռոգում        |1365,9 |1388,6 |1411,5 |1434,6 |1457,5 |1481,1 |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Արդյունաբերու- |42,2   |43,7   |45,2   |46,7   |48,2   |49,8   |

|         |թյուն          |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ձկնաբուծություն|157,3  |157,3  |157,3  |157,3  |157,3  |157,3  |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Հիդրոէներգետիկա|218,0  |215,4  |212,7  |210,1  |207,4  |204,8  |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ընդամենը       |1935,9 |1955,8 |1976,1 |1996,4 |2016,7 |2037,5 |

|         |ջրապահանջարկը  |       |       |       |       |       |       |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Ջրառաջարկը     |3171,9 |3155,3 |3138,9 |3122,3 |3105,9 |3089,5 |

|         |_______________|_______|_______|_______|_______|_______|_______|

|         |Դեֆիցիտը/      |1236,0 |1199,5 |1162,8 |1125,9 |1089,2 |1052,0 |

|         |պրոֆիցիտը      |       |       |       |       |       |       |

._________________________________________________________________________.

 

13. Մեծամորի գետավազանի արդյունաբերական նպատակով ջրառի ծավալում ներառված է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվող` 37,0 մլն մ3 ջրաքանակը, մոտավորապես 97%-ը:

i

14. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, նոր հորատանցքի ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի հորատումն արգելվում է: Ընդ որում, հորատված հորատանցքերը հետագայում ենթակա են շահագործման` բացառապես հորատման ժամանակ տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նպատակով:

(14-րդ կետը փոփ. 22.03.18 թիվ 293-Ն, 21.05.2020 թիվ 798-Ն որոշումներ)

15. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:

(15-րդ կետը փոփ. 22.03.18 թիվ 293-Ն, 21.05.2020 թիվ 798-Ն որոշումներ)

16. Ախուրյանի գետավազանի հիդրոէներգետիկ նպատակով ջրապահանջարկը հաշվարկելիս ներառվել է միայն գետավազանի ստորին հատվածում գտնվող «Մարմարաշեն» հիդրոէլեկտրակայանի ջրապահանջարկը, քանի որ գետավազանի վերին հատվածներում հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործվող ջուրը վերադարձնելուց հետո օգտագործվում է նաև այլ ոլորտներում և համապատասխանաբար հաշվի է առնված ըստ այդ ոլորտների ջրապահանջարկում:

i

17. Ախուրյանի գետավազանում բնական ջրահոսքի վրա արգելել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Ախուրյանի ջրամբարից ոռոգման սեզոնի և Ախուրյանի ջրամբարից ազատ հոսքի ջրառ իրականացնելու դեպքերի:

(17-րդ կետը լրաց. 22.03.18 թիվ 293-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 9-ի

N 240-Ն որոշման

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման         |Կատարողը          |Կատարման    |Ֆինանսավորման|

|ը/կ|անվանումը          |                  |ժամկետը     |աղբյուրը     |

|___|___________________|__________________|____________|_____________|

|1. |Աղետների կառավարման|ՀՀ արտակարգ       |2018 թ.     |Ֆինանսավորում|

|   |պլանի մշակում      |իրավիճակների      |հուլիսի 3-րդ|չի           |

|   |                   |նախարարություն    |տասնօրյակ   |պահանջվում:  |

|   |                   |                  |            |             |

|   |                   |ՀՀ                |            |             |

|   |                   |գյուղատնտեսության |            |             |

|   |                   |նախարարություն    |            |             |

|   |                   |                  |            |             |

|   |                   |ՀՀ բնապահպանության|            |             |

|   |                   |նախարարություն    |            |             |

|___|___________________|__________________|____________|_____________|

|2. |Ախուրյանի ՋԿՏ-ում  |ՀՀ բնապահպանության|2019 թ.     |Ֆինանսավորում|

|   |մակերևութային  և   |նախարարություն    |մայիսի 3-րդ |չի           |

|   |ստորերկրյա ջրերի   |                  |տասնօրյակ   |պահանջվում:  |

|   |մոնիթորինգի        |ՀՀ արտակարգ       |            |             |

|   |համակարգի մշակում  |իրավիճակների      |            |             |

|   |                   |նախարարություն    |            |             |

|___|___________________|__________________|____________|_____________|

|3. |Ախուրյանի ՋԿՏ-ում  |ՀՀ բնապահպանության|2019 թ.     |Ֆինանսավորում|

|   |տրամադրված         |նախարարություն    |նոյեմբերի   |չի           |

|   |ջրօգտագործման      |                  |2-րդ        |պահանջվում:  |

|   |թույլտվությունների |                  |տասնօրյակ   |             |

|   |պայմանների         |                  |            |             |

|   |վերանայում         |                  |            |             |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 9-ի

N 240-Ն որոշման

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման         |Կատարողը          |Կատարման    |Ֆինանսավորման|

|ը/կ|անվանումը          |                  |ժամկետը     |աղբյուրը     |

|___|___________________|__________________|____________|_____________|

|1. |(1-ին կետն ուժը կորցրել է 10.10.18 թիվ 1124-Ն որոշում)           |

|___|___________________|__________________|____________|_____________|

|2. |Ախուրյանի ՋԿՏ-ում  |ՀՀ բնապահպանության|2019 թ.     |Ֆինանսավորում|

|   |մակերևութային  և   |նախարարություն    |մայիսի 3-րդ |չի պահանջում |

|   |ստորերկրյա ջրերի   |                  |տասնօրյակ   |             |

|   |մոնիտորինգի        |ՀՀ արտակարգ       |            |             |

|   |համակարգի մշակում  |իրավիճակների      |            |             |

|   |                   |նախարարություն    |            |             |

|___|___________________|__________________|____________|_____________|

|3. |Ախուրյանի ՋԿՏ-ում  |ՀՀ բնապահպանության|2019 թ.     |Ֆինանսավորում|

|   |տրամադրված         |նախարարություն    |նոյեմբերի   |չի պահանջում |

|   |ջրօգտագործման      |                  |2-րդ        |             |

|   |թույլտվությունների |                  |տասնօրյակ   |             |

|   |պայմանների         |                  |            |             |

|   |վերանայում         |                  |            |             |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 10.10.18 թիվ 1124-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2017
N 240-Ն
Որոշում