Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...

 

 

041.1227.190918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2018 թվականի N 1227-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և ԱՊՀ տնտեսական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 13-15-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

i

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը, Լուսինե Թումյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Վիկտոր Բիագովինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.

4) Ալբերտ Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 16.10.18 թիվ 1378-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. սեպտեմբերի 19-ի

N 1227-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Մ. Փաշայան         - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

    Ա. Բաբայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Լ. Թումյան         - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի

                         միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի

                         պաշտոնակատար

 

    Վ. Բիագով          - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և  

                         կառույցների հետ համագործակցության վարչության

                         խորհրդական

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու:

 

pin
ՀՀ Վարչապետ
19.09.2018
N 1227-Ա
Որոշում