040.0338.050416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2016 թվականի N 338-Ն
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արարատյան ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 31-ի
N 338-Ն որոշման
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
I. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքը (այսուհետ` Արարատյան ՋՏԿ) ընդգրկում է Արփայի (2306 կմ2` Ջահուկ և հարակից այլ փոքր գետակների ավազանների հետ միասին), Վեդիի (1129 կմ2 Արածոյի գետավազանի հետ միասին) և Ազատի (954 կմ2, որի մեջ մտնում է Ազատի գետավազանը` 572 կմ2 և Ազատ ու Վեդի գետավազանների միջև ընկած տարածքը` 382 կմ2) գետավազանները և կազմում է ընդամենը 4389 կմ2: Արարատյան ՋԿՏ-ն վարչատարածքային տեսակետից ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի և Արարատի տարածաշրջանները, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ համայնքների տարածքները:
2. Արարատյան ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակը հավասարակշռելն է ջրօգտագործողների` ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը` ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
II. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
3. Արարատյան ՋՏԿ-ի գետերի բնական հոսքն Ազատ, Վեդի և Արփա գետավազաններում կազմում է 1177.0 մլն մ3, այդ թվում` էկոլոգիական թողքը` 133.5 մլն մ3:
4. Արարատյան ՋՏԿ-ի Ազատ, Վեդի և Արփա գետավազաններում հաստատված` ստորերկրյա ջրային ռեսուրսների շահագործական պաշարները A+B կարգով կազմում են 7.882 մ3/վրկ և C1 6.69 մ3/վրկ: Խորքային հոսքը կազմում է 3.99 մ3/վրկ:
5. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները որոշվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն` իրենց բազմամյա միջին արժեքներով:
6. Արարատյան ՋԿՏ-ի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|NN |Գետավազանի ջրային ռեսուրսները |Գետավազաններ |Ընդամենը |
|ը/կ| |__________________|մլն.մ3/տարի|
| | |Ազատ |Վեդի |Արփա | |
|___|__________________________________|_____|_____|______|___________|
|1. |Օգտագործելի ջրային ռեսուրսները` |265,2|98,5 |679,8 |1043,5 |
| |գետային հոսք | | | | |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |A+B կարգերով հաստատված |137.1|68.7 |42,8 |248,6 |
| |ստորերկրյա ջրերի շահագործական | | | | |
| |պաշարները, այդ թվում` | | | | |
| |աղբյուրների միջին տարեկան հոսքը | | | | |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Ընդամենը |402,3|167.2|722.6 |1292.1 |
|___|__________________________________|_____|_____|______|___________|
|2. |Ռազմավարական ջրային պաշարը` | | | | |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Բնական լճերի ծավալի 30%-ը |- |- |- |- |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը|6.1 |- |16.74 |22,84 |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |C1 կարգով հաստատված ստորերկրյա |73.8 |111.9|25.2 |210.9 |
| |ջրերի շահագործական պաշարները | | | | |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Ընդամենը |79.9 |111.9|41.94 |233.74 |
|___|__________________________________|_____|_____|______|___________|
|3. |Ազգային ջրային պաշարը` | | | | |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Բնական լճերի ծավալի 1/3 մասը |- |- |- |- |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը|3.1 |- |8.37 |11,47 |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Ձնաբեր և ֆիոնային դաշտեր | | | | |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Ստորերկրյա ջրերի խորքային հոսքը |6.0 |36.0 |84,0 |126 |
| |__________________________________|_____|_____|______|___________|
| |Ընդամենը |9.1 |36.0 |92.37 |137.47 |
._____________________________________________________________________.
III. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
7. Արարատյան ՋԿՏ-ում ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվել է գետավազաններում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը` տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը կառավարման պլանավորման առաջին վեցամյա ժամանակահատվածի համար`
1) կանխատեսվող ջրառաջարկը գնահատվում է հաշվի առնելով գետավազաններում տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա: Ջրապահանջարկի` տնտեսական զարգացման վրա հիմնված կանխատեսումները կատարվում են կիրառելով տարբեր մոտեցումներ տարբեր ջրօգտագործման ոլորտների համար` պայմանավորված ոլորտների տնտեսական զարգացման առանձնահատկություններով.
2) ջրօգտագործման կանխատեսումները կատարվում են երկու սցենարով`
ա. բազիսային սցենար` ոլորտների աճի տեմպերի կանխատեսումները հիմնականում հիմնված են տնտեսական քաղաքականությամբ սահմանված նպատակային ցուցանիշների վրա,
բ. լավատեսական սցենար` բազիսային սցենարին լրացուցիչ խելամիտ աճի տեմպ է ավելացվում, հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները (տնտեսական աճի լավատեսական սցենարի դեպքում ջրօգտագործման պահանջարկը ավելանում է).
3) Արարատյան ՋԿՏ-ում կանխատեսված ջրառաջարկի և ջրապահանջարկի համադրությամբ գնահատվում են 2014-2015 թվականները և մինչև 2021 թվականի ժամանակահատվածի համար` Արարատյան ՋԿՏ-ի գետավազաններում ջրային ռեսուրսների դեֆիցիտը կամ պրոֆիցիտը:
8. Ջրառաջարկի առկա իրավիճակի վերլուծությունն ու սցենարներն են`
1) Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկը գնահատվում է` հաշվի առնելով գետավազանի տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա: Ջրառաջարկը գնահատվում է հաշվի առնելով Արարատյան ՋԿՏ-ի գետավազանների ազգային, ռազմավարական և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները` համաձայն սույն հավելվածի N 1 աղյուսակի.
2) Արարատյան ՋԿՏ-ի գետավազաններում ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունը 2016-2021 թվականների և հեռանկարային 2040 թվականի համար ներկայացված է համաձայն սույն հավելվածի N 2 աղյուսակի.
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|Գե- |Ջրա- |Ջրառաջարկը, մլն մ3 |
|տա- |ռա- |______________________________________________________________|
|վա- |ջարկի|2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |2020 |2021 |2040 |
|զանը|տիպը | | | | | | | | | |
|____|_____|______|______|______|______|______|______|______|______|______|
|Ազատ|Գետա-|265,2 |265,5 |265,7 |266,0 |266,2 |266,5 |266,7 |267,0 |271,8 |
| |յին | | | | | | | | | |
| |հոսք | | | | | | | | | |
| |_____|______|______|______|______|______|______|______|______|______|
| |Ստոր-|137,1 |137,2 |137,4 |137,5 |137,6 |137,8 |137,9 |138,0 |140,5 |
| |երկ- | | | | | | | | | |
| |րյա | | | | | | | | | |
| |հոսք | | | | | | | | | |
| |_____|______|______|______|______|______|______|______|______|______|
| |Ընդա-|402,3 |402,7 |403,1 |403,5 |403,8 |404,2 |404,6 |405,0 |412,4 |
| |մենը | | | | | | | | | |
|____|_____|______|______|______|______|______|______|______|______|______|
|Վեդի|Գետա-|98,5 |98,6 |98,7 |98,8 |98,9 |99,0 |99,1 |99,2 |101,0 |
| |յին | | | | | | | | | |
| |հոսք | | | | | | | | | |
| |_____|______|______|______|______|______|______|______|______|______|
| |Ստոր-|68,7 |68,8 |68,8 |68,9 |69,0 |69,0 |69,1 |69,2 |70,4 |
| |երկ- | | | | | | | | | |
| |րյա | | | | | | | | | |
| |հոսք | | | | | | | | | |
| |_____|______|______|______|______|______|______|______|______|______|
| |Ընդա-|167,2 |167,4 |167,5 |167,7 |167,8 |168,0 |168,2 |168,3 |171,4 |
| |մենը | | | | | | | | | |
|____|_____|______|______|______|______|______|______|______|______|______|
|Արփա|Գետա-|679,8 |675,4 |670,9 |666,5 |662,0 |657,6 |653,1 |648,7 |564,2 |
| |յին | | | | | | | | | |
| |հոսք | | | | | | | | | |
| |_____|______|______|______|______|______|______|______|______|______|
| |Ստոր-|42,8 |42,5 |42,2 |42,0 |41,7 |41,4 |41,1 |40,8 |35,5 |
| |երկ- | | | | | | | | | |
| |րյա | | | | | | | | | |
| |հոսք | | | | | | | | | |
| |_____|______|______|______|______|______|______|______|______|______|
| |Ընդա-|722,6 |717,9 |713,2 |708,4 |703,7 |699,0 |694,3 |689,5 |599,8 |
| |մենը | | | | | | | | | |
|__________|______|______|______|______|______|______|______|______|______|
|Ընդամենը |1292,1|1287,9|1283,7|1279,6|1275,4|1271,2|1267,0|1262,9|1183,5|
|Արարատյան | | | | | | | | | |
|ՋԿՏ-ում | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
3) N 2 աղյուսակի համաձայն մինչև 2021 թվականն Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկը կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում կնվազի մոտ 2,3%-ով կամ 29,2 մլն մ3-ով, մինչև 2040 թվականը` 8,4%-ով կամ 108,6 մլն մ3-ով.
4) ջրառաջարկի ձևավորման հիմնական խնդիրներից է գետավազաններում ազատ ջրահոսքի կուտակումը: Կուտակված ջուրը կարող է հնարավորինս հավասարաչափ բաշխվել տարվա բոլոր ամիսներին` ջրապահանջարկի բավարարման համար: Կլիմայի փոփոխության հետևանքով Արարատյան ՋԿՏ-ում ջրային ռեսուրսների սպասվող նվազումը և ջրի հեռանկարային պահանջարկի աճը կարելի է լուծել ջրավազանում նոր ջրամբարներ կառուցելու միջոցով.
5) Ջրի ազգային ծրագրի հայեցակարգով Արարատյան ՋԿՏ-ում նախատեսված է կառուցել 2 ջրամբար` մոտ 23.1 մլն մ3 ընդհանուր ծավալով: Նախնական ուսումնասիրվել են 9 ջրամբարների թասեր` մոտ 185,6 մլն մ3 ընդհանուր ծավալով, ինչպես նաև նախնական գնահատվել են, բայց դեռ ուսումնասիրված չեն 15 ջրամբարներ 62.1 մլն մ3 ծավալով: Նախատեսվող ջրամբարների կառուցմամբ կստեղծվեն լրացուցիչ հզորություններ` շուրջ 270.8 մլն մ3 ջուր ամբարելու համար, ինչն իր հերթին հնարավորություն կտա ավելացնել ջրային հոսքի կարգավորման հնարավորությունները:
9. Ըստ ոլորտների ջրապահանջարկի և ջրառաջարկի բարելավման սցենարներն են`
1) Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծությունը տրվում է բազիսային և լավատեսական սցենարներով` ըստ ջրօգտագործման ոլորտների: Սցենարները որոշվել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Արարատի մարզերի 2014-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից: Արարատյան ՋԿՏ-ում ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները մինչև 2021 թվականը, ըստ ջրօգտագործման ոլորտների բազիսային և լավատեսական սցենարների, ներկայացված են համաձայն սույն հավելվածի NN 3 և 4 աղյուսակների.
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
|Գետա- |Ջրօգտագոր-|2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |2020 |2021 |
|վազանը|ծումն ըստ | | | | | | | | |
| |ոլորտների | | | | | | | | |
|______|__________|______|______|______|______|______|______|______|______|
|Ազատ |Խմելու- |8.04 |8.16 |8.27 |8.39 |8.5 |8.62 |8.73 |8.85 |
| |կենցաղային| | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ոռոգում |108.6 |112.4 |116.2 |120 |123.8 |127.6 |131.4 |135.2 |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ձկնաբու- |0.9 |0.9 |0.9 |0.9 |0.9 |0.9 |0.9 |0.68 |
| |ծություն | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Արդյունա- |0.15 |0.16 |0.18 |0.19 |0.2 |0.22 |0.23 |0.24 |
| |բերություն| | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ջրարբիա- |0.65 |0.67 |0.7 |0.72 |0.74 |0.76 |0.79 |0.81 |
| |ցում | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Հիդրոէներ-|79.0 |79.0 |79.0 |79.0 |79.0 |79.0 |79.0 |79.0 |
| |գետիկա | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ընդամենը |197.34|201.29|205.25|209.20|213.14|217.10|221.05|224.78|
| |ջրապահան- | | | | | | | | |
| |ջարկը | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ջրառաջարկը|402.30|402.70|403.10|403.50|403.80|404.20|404.60|405.00|
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Դեֆիցիտը/ |204.96|201.41|197.85|194.30|190.66|187.10|183.55|180.22|
| |պրոֆիցիտը | | | | | | | | |
|______|__________|______|______|______|______|______|______|______|______|
|Վեդի |Խմելու- |14.48 |14.68 |14.89 |15.1 |15.3 |15.51 |15.72 |15.92 |
| |կենցաղային| | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ոռոգում |108.7 |111.3 |113.8 |116.4 |119 |121.5 |124.1 |126.7 |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ձկնաբու- |15.72 |15.16 |14.6 |14.04 |13.47 |12.91 |12.35 |11.79 |
| |ծություն | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Արդյունա- |3.18 |3.47 |3.75 |4.03 |4.31 |4.59 |4.88 |5.16 |
| |բերություն| | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ջրար- |0.75 |0.78 |0.8 |0.83 |0.85 |0.88 |0.91 |0.93 |
| |բիացում | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Հիդրոէներ-|0 |0 |0 |0 |0 |0 |0 |0 |
| |գետիկա | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ընդամենը |142.83|145.39|147.84|150.40|152.93|155.39|157.96|160.50|
| |ջրապահան- | | | | | | | | |
| |ջարկը | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ջրառաջարկը|167.20|167.40|167.50|167.70|167.80|168.00|168.20|168.30|
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Դեֆիցիտը/ |24.37 |22.01 |19.66 |17.30 |14.87 |12.61 |10.24 |7.80 |
| |պրոֆիցիտը | | | | | | | | |
|______|__________|______|______|______|______|______|______|______|______|
|Արփա |Խմելու- |14.76 |14.97 |15.18 |15.39 |15.6 |15.81 |16.02 |16.23 |
| |կենցաղային| | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ոռոգում |73.18 |75.12 |77.07 |79.01 |80.96 |82.9 |84.84 |86.79 |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ձկնաբու- |11.62 |14.94 |18.26 |21.58 |24.9 |28.22 |31.54 |34.86 |
| |ծություն | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Արդյունա- |0.06 |0.06 |0.07 |0.07 |0.08 |0.08 |0.09 |0.09 |
| |բերություն| | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ջրարբիա- |0.64 |0.66 |0.68 |0.71 |0.73 |0.75 |0.77 |0.79 |
| |ցում | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Հիդրոէներ-|620.0 |608.0 |568.0 |548.0 |536.0 |536.0 |536.0 |536.0 |
| |գետիկա | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ընդամենը |720.26|713.75|679.26|664.76|658.27|663.76|669.26|674.76|
| |ջրապահան- | | | | | | | | |
| |ջարկը | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ջրառաջարկը|722.60|717.90|713.20|708.40|703.70|699.00|694.30|689.50|
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Դեֆիցիտը/ |2.34 |4.15 |33.94 |43.64 |45.43 |35.24 |25.04 |14.74 |
| |պրոֆիցիտը | | | | | | | | |
|______|__________|______|______|______|______|______|______|______|______|
|Արա- |Խմելու- |37.28 |37.81 |38.34 |38.88 |39.40 |39.94 |40.47 |41.00 |
|րատյան|կենցաղային| | | | | | | | |
|ՋԿՏ |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ոռոգում |290.5 |298.8 |307.1 |315.4 |323.8 |332.0 |340.34|348.7 |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ձկնաբու- |28.24 |31.0 |33.76 |36.52 |39.27 |42.03 |44.79 |47.33 |
| |ծություն | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Արդյունա- |3.39 |3.69 |4.00 |4.29 |4.59 |4.89 |5.20 |5.49 |
| |բերություն| | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ջրարբիա- |2.04 |2.11 |2.18 |2.26 |2.32 |2.39 |2.47 |2.53 |
| |ցում | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Հիդրոէներ-|699 |687 |647 |627 |615 |615 |615 |615 |
| |գետիկա | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ընդամենը |1060.4|1060.4|1032.4|1024.4|1024.3|1036.3|1048.3|1060.0|
| |ջրապահան- | | | | | | | | |
| |ջարկը | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ջրառաջարկը|1292.1|1288.0|1283.8|1279.6|1275.3|1271.2|1267.1|1262.8|
| |__________|______|______|______|______|______|______|______|______|
| |Դեֆիցիտը/ |231.7 |227.6 |251.5 |255.2 |251.0 |235.0 |218.8 |202.8 |
| |պրոֆիցիտը | | | | | | | | |
._________________________________________________________________________.
2) Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառի կանխատեսման համար հիմք են հանդիսանում ջրավազանի բնակչության աճի միտումները: Արարատյան ՋԿՏ-ում 2015 թվականի հունվարի դրությամբ խմելու կենցաղային նպատակով ջրառը կազմել է 37,3 մլն մ3: Ըստ ելակետային սցենարի` 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառը կաճի մոտ 10%-ով և կկազմի 41 մլն մ3, Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառի քիչ տոկոսով աճը պայմանավորված է բնակչության ցածր աճի միտումներով.
3) 2015 թվականի հունվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում ոռոգման նպատակով տարեկան ջրառը կազմել է 290,5 մլն մ3: Ոռոգելի հողատարածքների տարեկան 3,5% աճի դեպքում` ըստ ելակետային սցենարի, 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ի ոռոգման նպատակով ջրառը կկազմի 348,7 մլն մ3.
4) ջրարբիացման համար ընդունվում է նույն` տարեկան 3,5% աճը.
5) Արարատյան ՋԿՏ-ում ձկնաբուծության զարգացումը սցենարներով մինչև 2021 թվականը` 2014 թվականի համեմատ, ակնկալվում է. Արփայի գետավազանում ջրօգտագործումը կաճի մոտ 3 անգամ` 11,62 մլն մ3-ից հասնելով 34,86 մլն մ3: Ազատի և Վեդիի գետավազաններում կնվազի մինչև 25%` 16,62 մլն մ3-ից հասնելով 12,47 մլն մ3: Ազատի և Վեդիի գետավազաններում ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման նվազումը կապված է Արարատյան դաշտի, ինչպես ստորերկրյա ջրերի մակարդակների նվազման հետ, այնպես էլ ջուր խնայող նոր տեխնոլոգիաների ներդրման պլանավորմամբ.
6) 2015 թվականի հունվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում արդյունաբերության նպատակով ջրառը կազմել է 3,4 մլն մ3: Ըստ ելակետային սցենարի` 2021 թվականին արդյունաբերական նպատակով ջրառը կաճի մոտ 62%-ով և կկազմի 5,5 մլն մ3.
7) 2015 թվականի հունվարի դրությամբ Ազատի գետավազանում հիդրոէներգետիկ նպատակով ջրառը կազմել է 79 մլն մ3, Արփայի գետավազանում` 620 մլն մ3: Հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը դիտարկելիս հաշվարկների վրա կրկնակի, եռակի և ավելի անգամ ջրօգտագործման գործոնը հնարավորինս նվազեցնելու համար միևնույն ջրային ռեսուրսից կատարված մի քանի հիդրոէներգետիկ նպատակով ջրառներից ընտրվել է առավելագույն ջրաքանակ ունեցողը: Հաշվարկներում որպես Եղեգիս վտակից կատարվող հիդրոէներգետիկ նպատակով ջրառ ընդունվել է 126.1 մլն մ3 արժեքը, քանի որ դրա մեջ է մտնում նաև մնացած ՓՀԷԿ-երի շահագործման համար օգտագործված և ջրային ռեսուրս վերադարձված ջրաքանակը: Ընդունվել է, որ Ազատի գետավազանում հիդրոէներգետիկ նպատակով ջրառը մինչև 2021 թվականը չի փոփոխվելու: Ըստ Արփայի գետավազանի համար ընդունված սցենարի` հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը մինչև 2017 թվականը կնվազի` հասնելով 536 մլն մ3-ի, այնուհետև կմնա անփոփոխ: 2017 թվականին հիդրոէներգետիկայի ջրապահանջարկի պակասեցումը կապված է Արփա-Սևան թունելի շահագործման հետ, որի դեպքում կդադարեցվի Կեչուտի ջրամբարից «Կեչուտի» ՓՀԷԿ-ին ջրի մատակարարումը: Բացի դրանից` ջրապահանջարկի նվազումը պայմանավորված է լինելու հիդրոէներգետիկայի ոլորտում ջրախնայող համակարգերի ներդրմամբ: Վեդիի գետավազանում ներկայումս հիդրոէներգետիկ նպատակով ջրառ չի իրականացվում, չնայած առկա որոշակի պոտենցիալին: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված չեն նաև ջրօգտագործման թույլտվություններ` փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար: Այդ պատճառով Վեդիի գետավազանում հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը հավասար է զրոյի և մինչև 2021 թվականն աճի միտումներ չունի:
Աղյուսակ N 4
._________________________________________________________________________.
|Գետա-|Ջրօգտագոր-|2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |2020 |2021 |
|վազան|ծումն ըստ | | | | | | | | |
| |ոլորտների | | | | | | | | |
|_____|__________|______|______|______|______|_______|______|______|______|
|Ազատ |Ջրապահան- |197.34|209.7 |218.5 |227.7 |237.5 |247.5 |258 |269 |
| |ջարկը | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|_______|______|______|______|
| |Ջրառաջարկը|402.3 |402.7 |403.1 |403.5 |403.8 |404.2 |404.6 |405 |
| |__________|______|______|______|______|_______|______|______|______|
| |Դեֆիցիտը/ |204.96|193 |184.6 |175.8 |166.3 |156.7 |146.6 |136 |
| |պրոֆիցիտ | | | | | | | | |
|_____|__________|______|______|______|______|_______|______|______|______|
|Վեդի |Ջրապահան- |142.8 |147.11|151.43|155.74|160.06 |164.37|168.6 |173 |
| |ջարկը | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|_______|______|______|______|
| |Ջրառաջարկը|167.2 |167.4 |167.5 |167.7 |167.8 |168 |168.2 |168.3 |
| |__________|______|______|______|______|_______|______|______|______|
| |Դեֆիցիտը/ |24.4 |20.29 |16.07 |11.96 |7.74 |3.63 |-0.49 |-4.7 |
| |պրոֆիցիտ | | | | | | | | |
|_____|__________|______|______|______|______|_______|______|______|______|
|Արփա |Ջրապահան- |720.3 |717.2 |686.6 |676.5 |686.8 |697.7 |709.1 |720.9 |
| |ջարկը | | | | | | | | |
| |__________|______|______|______|______|_______|______|______|______|
| |Ջրառաջարկը|722.6 |717.9 |713.2 |708.4 |703.7 |699 |694.3 |689.5 |
| |__________|______|______|______|______|_______|______|______|______|
| |Դեֆիցիտը/ |2.3 |0.7 |26.6 |31.9 |16.9 |1.3 |-14.8 |-31.4 |
| |պրոֆիցիտը | | | | | | | | |
|_____|__________|______|______|______|______|_______|______|______|______|
|Արա- |Ջրապահան- |1060.4|1074.0|1056.5|1059.9|1084.4 |1109.6|1135.8|1162.9|
|րատ- |ջարկը | | | | | | | | |
|յան |__________|______|______|______|______|_______|______|______|______|
|ՋԿՏ |Ջրառաջարկը|1292.1|1288 |1283.8|1279.6|1275.3 |1271.2|1267.1|1262.8|
| |__________|______|______|______|______|_______|______|______|______|
| |Դեֆիցիտը/ |231.7 |214.0 |227.3 |219.7 |190.9 |161.6 |131.3 |99.9 |
| |պրոֆիցիտը | | | | | | | | |
._________________________________________________________________________.
10. Արարատյան ՋԿՏ-ում մինչև 2021 թվականը ջրառաջարկը և ջրապահանջարկը մնում են նույնը` 1060,4 մլն մ3, իսկ պրոֆիցիտը (ջրառաջարկի և ջրապահանջարկի տարբերությունը) կնվազի մոտ 12,5%` 231,7 մլն մ3-ից հասնելով 202,8 մլն մ3: Լավատեսական սցենարով ջրապահանջարկը կաճի մոտ 9,7%-ով` 1060,4 մլն մ3-ից հասնելով մինչև 1262,8 մլն մ3, իսկ պրոֆիցիտը կնվազի մոտ 56,9%-ով` մինչև 99,9 մլն մ3:
11. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում ընդհանուր առմամբ բավարարելի է տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրօգտագործման պահանջարկը և հնարավոր է մեղմել ազդեցությունները ջրառաջարկի վրա ինչպես ելակետային, այնպես էլ լավատեսական սցենարով տնտեսության զարգացման պայմաններում: Սակայն առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել Վեդիի գետավազանին, որտեղ տնտեսական զարգացման բազիսային սցենարի դեպքում 2021 թվականից հետո, իսկ լավատեսական սցենարի դեպքում` 2019 թվականից հետո կխախտվի էկոլոգիական հավասարակշռությունը:
12. Արարատյան ջրավազանային տարածքում արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները (2016-2018 թթ.) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման N 2 հավելվածով:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 31-ի
N 338-Ն որոշման
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման անվանումը |Կատարողը |Կատարման ժամկետը|
|ը/կ| | | |
|___|____________________________|___________________|________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|____________________________|___________________|________________|
|1. |ՓՀԷԿ-երի ՋԹ-ներով |ՀՀ բնապահպանության |2016 թ. |
| |սահմանված ջրօգտագործման |նախարարություն |դեկտեմբերի 2-րդ |
| |պայմանների վերանայում` | |տասնօրյակ |
| |ներառյալ ջրառի ծավալը և | | |
| |ռեժիմը, համապատասխանեցում | | |
| |բնապահպանական պահանջներին | | |
|___|____________________________|___________________|________________|
|2. |Ջրօգտագործման |ՀՀ բնապահպանության |2016 թ. |
| |թույլտվությունների |նախարարություն |դեկտեմբերի 2-րդ |
| |պայմանների իրականացման | |տասնօրյակ |
| |հսկողության և | | |
| |վերահսկողության մեխանիզմների| | |
| |հզորացում` ներառյալ ջրասակավ| | |
| |սեզոններին ջրօգտագործողների | | |
| |միջև ջրի բաշխման | | |
| |մեխանիզմների սահմանումը և | | |
| |ջրօգտագործման օպտիմալացումը | | |
|___|____________________________|___________________|________________|
|3. |«Բնության հատուկ պահպանվող |ՀՀ բնապահպանության |2016 թ. |
| |տարածքների մասին» ՀՀ օրենքի |նախարարություն |դեկտեմբերի 1-ին |
| |պահանջների համաձայն | |տասնօրյակ |
| |«Ջերմուկի հիդրոլոգիական | | |
| |արգելավայր» պետական | | |
| |արգելավայրի պահպանության | | |
| |ռեժիմի ապահովում | | |
|___|____________________________|___________________|________________|
|4. |Ինքնամոնիթորինգի իրականացման|ՀՀ բնապահպանության |2016 թ. |
| |մեխանիզմների մշակում, |նախարարություն |դեկտեմբերի 2-րդ |
| |ընդունում և կիրարկում` | |տասնօրյակ |
| |ջրօգտագործողների | | |
| |հաշվետվողականության | | |
| |բարելավման և ջրօգտագործման,| | |
| |ջրահեռացման և ջրային | | |
| |ռեսուրսների աղտոտման | | |
| |փաստացի տվյալների համալրման | | |
| |նպատակով | | |
|___|____________________________|___________________|________________|
|5. |Կլիմայի փոփոխության |ՀՀ տարածքային |2016 թ. |
| |հարմարվողականության ներառում|կառավարման և |դեկտեմբերի 2-րդ |
| |համայնքային և մարզային |զարգացման |տասնօրյակ |
| |զարգացման ծրագրերում և |նախարարություն | |
| |պլաններում | | |
| | |ՀՀ բնապահպանության | |
| | |նախարարություն | |
|___|____________________________|___________________|________________|
i
|6. |Ջրախնայող տեխնոլոգիաների |ՀՀ բնապահպանության |2017 թ. |
i
| |ներդրման հայեցակարգի մշակում|նախարարություն |նոյեմբերի 3-րդ |
| |և ընդունում | |տասնօրյակ |
| | |ՀՀ | |
| | |գյուղատնտեսության | |
| | |նախարարություն | |
|___|____________________________|___________________|________________|
|7. |ՓՀԷԿ-երի կառուցման և |ՀՀ բնապահպանության |2017 թ. |
| |շահագործման համար արգելված |նախարարություն |դեկտեմբերի 2-րդ |
| |գոտիների` հատուկ պահպանվող | |տասնօրյակ |
| |տարածքներ, անտառային | | |
| |տարածքներ, սողանքային | | |
| |գոտիներ, ջրաբանական խոցելի | | |
| |տարածքներ, սահմանում | | |
|___|____________________________|___________________|________________|
|8. |Հոսակորուստները կրճատելու |ՀՀ բնապահպանության |2017 թ. |
| |նպատակով իրավական, տնտեսական|նախարարություն |դեկտեմբերի 2-րդ |
| |և վարչական խթանիչների | |տասնօրյակ |
| |մշակում և ներդրում |ՀՀ | |
| | |գյուղատնտեսության | |
| | |նախարարություն | |
|___|____________________________|___________________|________________|
|9. |Գետի ինքնամաքրման |ՀՀ բնապահպանության |2021 թ. |
| |կարողության գնահատման մեթոդի|նախարարություն |նոյեմբերի 3-րդ |
| |և վերջինիս կիրարկման | |տասնօրյակ |
| |մեխանիզմների մշակում |ՀՀ տարածքային | |
| | |կառավարման և | |
| | |զարգացման | |
| | |նախարարություն | |
| | | | |
| | |ՀՀ արտակարգ | |
| | |իրավիճակների | |
| | |նախարարություն | |
|___|____________________________|___________________|________________|
|10.|Ռեկրեացիոն գոտիներում ջրային|ՀՀ բնապահպանության |2019 թ. |
| |ռեսուրսների պահպանության |նախարարություն |հոկտեմբերի 2-րդ |
| |պահանջների սահմանում |ՀՀ առողջապահության |տասնօրյակ |
| | |նախարարություն | |
| | |ՀՀ արտակարգ | |
| | |իրավիճակների | |
| | |նախարարություն | |
| | |ՀՀ գյուղատնտե- | |
| | |սության | |
| | |նախարարություն | |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 23.06.16 թիվ 751-Ն, 20.12.2018 թիվ 1470-Ն որոշումներ)