Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐ ...

 

 

040.0338.050416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2016 թվականի N 338-Ն

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Արարատյան ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 31-ի

N 338-Ն որոշման

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքը (այսուհետ` Արարատյան ՋՏԿ) ընդգրկում է Արփայի (2306 կմ2` Ջահուկ և հարակից այլ փոքր գետակների ավազանների հետ միասին), Վեդիի (1129 կմ2 Արածոյի գետավազանի հետ միասին) և Ազատի (954 կմ2, որի մեջ մտնում է Ազատի գետավազանը` 572 կմ2 և Ազատ ու Վեդի գետավազանների միջև ընկած տարածքը` 382 կմ2) գետավազանները և կազմում է ընդամենը 4389 կմ2: Արարատյան ՋԿՏ-ն վարչատարածքային տեսակետից ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի և Արարատի տարածաշրջանները, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ համայնքների տարածքները:

2. Արարատյան ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակը հավասարակշռելն է ջրօգտագործողների` ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը` ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:

 

II. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

3. Արարատյան ՋՏԿ-ի գետերի բնական հոսքն Ազատ, Վեդի և Արփա գետավազաններում կազմում է 1177.0 մլն մ3, այդ թվում` էկոլոգիական թողքը` 133.5 մլն մ3:

4. Արարատյան ՋՏԿ-ի Ազատ, Վեդի և Արփա գետավազաններում հաստատված` ստորերկրյա ջրային ռեսուրսների շահագործական պաշարները A+B կարգով կազմում են 7.882 մ3/վրկ և C1 6.69 մ3/վրկ: Խորքային հոսքը կազմում է 3.99 մ3/վրկ:

5. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները որոշվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն` իրենց բազմամյա միջին արժեքներով:

6. Արարատյան ՋԿՏ-ի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|NN |Գետավազանի ջրային ռեսուրսները     |Գետավազաններ      |Ընդամենը   |

|ը/կ|                                  |__________________|մլն.մ3/տարի|

|   |                                  |Ազատ |Վեդի |Արփա  |           |

|___|__________________________________|_____|_____|______|___________|

|1. |Օգտագործելի ջրային ռեսուրսները`   |265,2|98,5 |679,8 |1043,5     |

|   |գետային հոսք                      |     |     |      |           |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |A+B կարգերով հաստատված            |137.1|68.7 |42,8  |248,6      |

|   |ստորերկրյա ջրերի շահագործական     |     |     |      |           |

|   |պաշարները, այդ թվում`             |     |     |      |           |

|   |աղբյուրների միջին տարեկան հոսքը   |     |     |      |           |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Ընդամենը                          |402,3|167.2|722.6 |1292.1     |

|___|__________________________________|_____|_____|______|___________|

|2. |Ռազմավարական ջրային պաշարը`       |     |     |      |           |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Բնական լճերի ծավալի 30%-ը         |-    |-    |-     |-          |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը|6.1  |-    |16.74 |22,84      |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |C1 կարգով հաստատված ստորերկրյա    |73.8 |111.9|25.2  |210.9      |

|   |ջրերի շահագործական պաշարները      |     |     |      |           |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Ընդամենը                          |79.9 |111.9|41.94 |233.74     |

|___|__________________________________|_____|_____|______|___________|

|3. |Ազգային ջրային պաշարը`            |     |     |      |           |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Բնական լճերի ծավալի 1/3 մասը      |-    |-    |-     |-          |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը|3.1  |-    |8.37  |11,47      |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Ձնաբեր և  ֆիոնային դաշտեր         |     |     |      |           |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Ստորերկրյա ջրերի խորքային հոսքը   |6.0  |36.0 |84,0  |126        |

|   |__________________________________|_____|_____|______|___________|

|   |Ընդամենը                          |9.1  |36.0 |92.37 |137.47     |

._____________________________________________________________________.

 

III. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

7. Արարատյան ՋԿՏ-ում ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվել է գետավազաններում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը` տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը կառավարման պլանավորման առաջին վեցամյա ժամանակահատվածի համար`

1) կանխատեսվող ջրառաջարկը գնահատվում է հաշվի առնելով գետավազաններում տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա: Ջրապահանջարկի` տնտեսական զարգացման վրա հիմնված կանխատեսումները կատարվում են կիրառելով տարբեր մոտեցումներ տարբեր ջրօգտագործման ոլորտների համար` պայմանավորված ոլորտների տնտեսական զարգացման առանձնահատկություններով.

2) ջրօգտագործման կանխատեսումները կատարվում են երկու սցենարով`

ա. բազիսային սցենար` ոլորտների աճի տեմպերի կանխատեսումները հիմնականում հիմնված են տնտեսական քաղաքականությամբ սահմանված նպատակային ցուցանիշների վրա,

բ. լավատեսական սցենար` բազիսային սցենարին լրացուցիչ խելամիտ աճի տեմպ է ավելացվում, հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները (տնտեսական աճի լավատեսական սցենարի դեպքում ջրօգտագործման պահանջարկը ավելանում է).

3) Արարատյան ՋԿՏ-ում կանխատեսված ջրառաջարկի և ջրապահանջարկի համադրությամբ գնահատվում են 2014-2015 թվականները և մինչև 2021 թվականի ժամանակահատվածի համար` Արարատյան ՋԿՏ-ի գետավազաններում ջրային ռեսուրսների դեֆիցիտը կամ պրոֆիցիտը:

8. Ջրառաջարկի առկա իրավիճակի վերլուծությունն ու սցենարներն են`

1) Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկը գնահատվում է` հաշվի առնելով գետավազանի տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա: Ջրառաջարկը գնահատվում է հաշվի առնելով Արարատյան ՋԿՏ-ի գետավազանների ազգային, ռազմավարական և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները` համաձայն սույն հավելվածի N 1 աղյուսակի.

2) Արարատյան ՋԿՏ-ի գետավազաններում ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունը 2016-2021 թվականների և հեռանկարային 2040 թվականի համար ներկայացված է համաձայն սույն հավելվածի N 2 աղյուսակի.

 

Աղյուսակ N 2

 

._________________________________________________________________________.

|Գե- |Ջրա- |Ջրառաջարկը, մլն մ3                                            |

|տա- |ռա-  |______________________________________________________________|

|վա- |ջարկի|2014  |2015  |2016  |2017  |2018  |2019  |2020  |2021  |2040  |

|զանը|տիպը |      |      |      |      |      |      |      |      |      |

|____|_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|Ազատ|Գետա-|265,2 |265,5 |265,7 |266,0 |266,2 |266,5 |266,7 |267,0 |271,8 |

|    |յին  |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |հոսք |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|    |Ստոր-|137,1 |137,2 |137,4 |137,5 |137,6 |137,8 |137,9 |138,0 |140,5 |

|    |երկ- |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |րյա  |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |հոսք |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|    |Ընդա-|402,3 |402,7 |403,1 |403,5 |403,8 |404,2 |404,6 |405,0 |412,4 |

|    |մենը |      |      |      |      |      |      |      |      |      |

|____|_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|Վեդի|Գետա-|98,5  |98,6  |98,7  |98,8  |98,9  |99,0  |99,1  |99,2  |101,0 |

|    |յին  |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |հոսք |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|    |Ստոր-|68,7  |68,8  |68,8  |68,9  |69,0  |69,0  |69,1  |69,2  |70,4  |

|    |երկ- |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |րյա  |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |հոսք |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|    |Ընդա-|167,2 |167,4 |167,5 |167,7 |167,8 |168,0 |168,2 |168,3 |171,4 |

|    |մենը |      |      |      |      |      |      |      |      |      |

|____|_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|Արփա|Գետա-|679,8 |675,4 |670,9 |666,5 |662,0 |657,6 |653,1 |648,7 |564,2 |

|    |յին  |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |հոսք |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|    |Ստոր-|42,8  |42,5  |42,2  |42,0  |41,7  |41,4  |41,1  |40,8  |35,5  |

|    |երկ- |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |րյա  |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |հոսք |      |      |      |      |      |      |      |      |      |

|    |_____|______|______|______|______|______|______|______|______|______|

|    |Ընդա-|722,6 |717,9 |713,2 |708,4 |703,7 |699,0 |694,3 |689,5 |599,8 |

|    |մենը |      |      |      |      |      |      |      |      |      |

|__________|______|______|______|______|______|______|______|______|______|

|Ընդամենը  |1292,1|1287,9|1283,7|1279,6|1275,4|1271,2|1267,0|1262,9|1183,5|

|Արարատյան |      |      |      |      |      |      |      |      |      |

|ՋԿՏ-ում   |      |      |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

 

3) N 2 աղյուսակի համաձայն մինչև 2021 թվականն Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկը կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում կնվազի մոտ 2,3%-ով կամ 29,2 մլն մ3-ով, մինչև 2040 թվականը` 8,4%-ով կամ 108,6 մլն մ3-ով.

4) ջրառաջարկի ձևավորման հիմնական խնդիրներից է գետավազաններում ազատ ջրահոսքի կուտակումը: Կուտակված ջուրը կարող է հնարավորինս հավասարաչափ բաշխվել տարվա բոլոր ամիսներին` ջրապահանջարկի բավարարման համար: Կլիմայի փոփոխության հետևանքով Արարատյան ՋԿՏ-ում ջրային ռեսուրսների սպասվող նվազումը և ջրի հեռանկարային պահանջարկի աճը կարելի է լուծել ջրավազանում նոր ջրամբարներ կառուցելու միջոցով.

5) Ջրի ազգային ծրագրի հայեցակարգով Արարատյան ՋԿՏ-ում նախատեսված է կառուցել 2 ջրամբար` մոտ 23.1 մլն մ3 ընդհանուր ծավալով: Նախնական ուսումնասիրվել են 9 ջրամբարների թասեր` մոտ 185,6 մլն մ3 ընդհանուր ծավալով, ինչպես նաև նախնական գնահատվել են, բայց դեռ ուսումնասիրված չեն 15 ջրամբարներ 62.1 մլն մ3 ծավալով: Նախատեսվող ջրամբարների կառուցմամբ կստեղծվեն լրացուցիչ հզորություններ` շուրջ 270.8 մլն մ3 ջուր ամբարելու համար, ինչն իր հերթին հնարավորություն կտա ավելացնել ջրային հոսքի կարգավորման հնարավորությունները:

9. Ըստ ոլորտների ջրապահանջարկի և ջրառաջարկի բարելավման սցենարներն են`

1) Արարատյան ՋԿՏ-ի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծությունը տրվում է բազիսային և լավատեսական սցենարներով` ըստ ջրօգտագործման ոլորտների: Սցենարները որոշվել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Արարատի մարզերի 2014-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից: Արարատյան ՋԿՏ-ում ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները մինչև 2021 թվականը, ըստ ջրօգտագործման ոլորտների բազիսային և լավատեսական սցենարների, ներկայացված են համաձայն սույն հավելվածի NN 3 և 4 աղյուսակների.

 

Աղյուսակ N 3

 

._________________________________________________________________________.

|Գետա- |Ջրօգտագոր-|2014  |2015  |2016  |2017  |2018  |2019  |2020  |2021  |

|վազանը|ծումն ըստ |      |      |      |      |      |      |      |      |

|      |ոլորտների |      |      |      |      |      |      |      |      |

|______|__________|______|______|______|______|______|______|______|______|

|Ազատ  |Խմելու-   |8.04  |8.16  |8.27  |8.39  |8.5   |8.62  |8.73  |8.85  |

|      |կենցաղային|      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ոռոգում   |108.6 |112.4 |116.2 |120   |123.8 |127.6 |131.4 |135.2 |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ձկնաբու-  |0.9   |0.9   |0.9   |0.9   |0.9   |0.9   |0.9   |0.68  |

|      |ծություն  |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Արդյունա- |0.15  |0.16  |0.18  |0.19  |0.2   |0.22  |0.23  |0.24  |

|      |բերություն|      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ջրարբիա-  |0.65  |0.67  |0.7   |0.72  |0.74  |0.76  |0.79  |0.81  |

|      |ցում      |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Հիդրոէներ-|79.0  |79.0  |79.0  |79.0  |79.0  |79.0  |79.0  |79.0  |

|      |գետիկա    |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ընդամենը  |197.34|201.29|205.25|209.20|213.14|217.10|221.05|224.78|

|      |ջրապահան- |      |      |      |      |      |      |      |      |

|      |ջարկը     |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ջրառաջարկը|402.30|402.70|403.10|403.50|403.80|404.20|404.60|405.00|

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Դեֆիցիտը/ |204.96|201.41|197.85|194.30|190.66|187.10|183.55|180.22|

|      |պրոֆիցիտը |      |      |      |      |      |      |      |      |

|______|__________|______|______|______|______|______|______|______|______|

|Վեդի  |Խմելու-   |14.48 |14.68 |14.89 |15.1  |15.3  |15.51 |15.72 |15.92 |

|      |կենցաղային|      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ոռոգում   |108.7 |111.3 |113.8 |116.4 |119   |121.5 |124.1 |126.7 |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ձկնաբու-  |15.72 |15.16 |14.6  |14.04 |13.47 |12.91 |12.35 |11.79 |

|      |ծություն  |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Արդյունա- |3.18  |3.47  |3.75  |4.03  |4.31  |4.59  |4.88  |5.16  |

|      |բերություն|      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ջրար-     |0.75  |0.78  |0.8   |0.83  |0.85  |0.88  |0.91  |0.93  |

|      |բիացում   |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Հիդրոէներ-|0     |0     |0     |0     |0     |0     |0     |0     |

|      |գետիկա    |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ընդամենը  |142.83|145.39|147.84|150.40|152.93|155.39|157.96|160.50|

|      |ջրապահան- |      |      |      |      |      |      |      |      |

|      |ջարկը     |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ջրառաջարկը|167.20|167.40|167.50|167.70|167.80|168.00|168.20|168.30|

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Դեֆիցիտը/ |24.37 |22.01 |19.66 |17.30 |14.87 |12.61 |10.24 |7.80  |

|      |պրոֆիցիտը |      |      |      |      |      |      |      |      |

|______|__________|______|______|______|______|______|______|______|______|

|Արփա  |Խմելու-   |14.76 |14.97 |15.18 |15.39 |15.6  |15.81 |16.02 |16.23 |

|      |կենցաղային|      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ոռոգում   |73.18 |75.12 |77.07 |79.01 |80.96 |82.9  |84.84 |86.79 |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ձկնաբու-  |11.62 |14.94 |18.26 |21.58 |24.9  |28.22 |31.54 |34.86 |

|      |ծություն  |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Արդյունա- |0.06  |0.06  |0.07  |0.07  |0.08  |0.08  |0.09  |0.09  |

|      |բերություն|      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ջրարբիա-  |0.64  |0.66  |0.68  |0.71  |0.73  |0.75  |0.77  |0.79  |

|      |ցում      |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Հիդրոէներ-|620.0 |608.0 |568.0 |548.0 |536.0 |536.0 |536.0 |536.0 |

|      |գետիկա    |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ընդամենը  |720.26|713.75|679.26|664.76|658.27|663.76|669.26|674.76|

|      |ջրապահան- |      |      |      |      |      |      |      |      |

|      |ջարկը     |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ջրառաջարկը|722.60|717.90|713.20|708.40|703.70|699.00|694.30|689.50|

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Դեֆիցիտը/ |2.34  |4.15  |33.94 |43.64 |45.43 |35.24 |25.04 |14.74 |

|      |պրոֆիցիտը |      |      |      |      |      |      |      |      |

|______|__________|______|______|______|______|______|______|______|______|

|Արա-  |Խմելու-   |37.28 |37.81 |38.34 |38.88 |39.40 |39.94 |40.47 |41.00 |

|րատյան|կենցաղային|      |      |      |      |      |      |      |      |

|ՋԿՏ   |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ոռոգում   |290.5 |298.8 |307.1 |315.4 |323.8 |332.0 |340.34|348.7 |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ձկնաբու-  |28.24 |31.0  |33.76 |36.52 |39.27 |42.03 |44.79 |47.33 |

|      |ծություն  |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Արդյունա- |3.39  |3.69  |4.00  |4.29  |4.59  |4.89  |5.20  |5.49  |

|      |բերություն|      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ջրարբիա-  |2.04  |2.11  |2.18  |2.26  |2.32  |2.39  |2.47  |2.53  |

|      |ցում      |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Հիդրոէներ-|699   |687   |647   |627   |615   |615   |615   |615   |

|      |գետիկա    |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ընդամենը  |1060.4|1060.4|1032.4|1024.4|1024.3|1036.3|1048.3|1060.0|

|      |ջրապահան- |      |      |      |      |      |      |      |      |

|      |ջարկը     |      |      |      |      |      |      |      |      |

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Ջրառաջարկը|1292.1|1288.0|1283.8|1279.6|1275.3|1271.2|1267.1|1262.8|

|      |__________|______|______|______|______|______|______|______|______|

|      |Դեֆիցիտը/ |231.7 |227.6 |251.5 |255.2 |251.0 |235.0 |218.8 |202.8 |

|      |պրոֆիցիտը |      |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

 

2) Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառի կանխատեսման համար հիմք են հանդիսանում ջրավազանի բնակչության աճի միտումները: Արարատյան ՋԿՏ-ում 2015 թվականի հունվարի դրությամբ խմելու կենցաղային նպատակով ջրառը կազմել է 37,3 մլն մ3: Ըստ ելակետային սցենարի` 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառը կաճի մոտ 10%-ով և կկազմի 41 մլն մ3, Արարատյան ՋԿՏ-ում խմելու կենցաղային նպատակով ջրառի քիչ տոկոսով աճը պայմանավորված է բնակչության ցածր աճի միտումներով.

3) 2015 թվականի հունվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում ոռոգման նպատակով տարեկան ջրառը կազմել է 290,5 մլն մ3: Ոռոգելի հողատարածքների տարեկան 3,5% աճի դեպքում` ըստ ելակետային սցենարի, 2021 թվականին Արարատյան ՋԿՏ-ի ոռոգման նպատակով ջրառը կկազմի 348,7 մլն մ3.

4) ջրարբիացման համար ընդունվում է նույն` տարեկան 3,5% աճը.

5) Արարատյան ՋԿՏ-ում ձկնաբուծության զարգացումը սցենարներով մինչև 2021 թվականը` 2014 թվականի համեմատ, ակնկալվում է. Արփայի գետավազանում ջրօգտագործումը կաճի մոտ 3 անգամ` 11,62 մլն մ3-ից հասնելով 34,86 մլն մ3: Ազատի և Վեդիի գետավազաններում կնվազի մինչև 25%` 16,62 մլն մ3-ից հասնելով 12,47 մլն մ3: Ազատի և Վեդիի գետավազաններում ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման նվազումը կապված է Արարատյան դաշտի, ինչպես ստորերկրյա ջրերի մակարդակների նվազման հետ, այնպես էլ ջուր խնայող նոր տեխնոլոգիաների ներդրման պլանավորմամբ.

6) 2015 թվականի հունվարի դրությամբ Արարատյան ՋԿՏ-ում արդյունաբերության նպատակով ջրառը կազմել է 3,4 մլն մ3: Ըստ ելակետային սցենարի` 2021 թվականին արդյունաբերական նպատակով ջրառը կաճի մոտ 62%-ով և կկազմի 5,5 մլն մ3.

7) 2015 թվականի հունվարի դրությամբ Ազատի գետավազանում հիդրոէներգետիկ նպատակով ջրառը կազմել է 79 մլն մ3, Արփայի գետավազանում` 620 մլն մ3: Հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը դիտարկելիս հաշվարկների վրա կրկնակի, եռակի և ավելի անգամ ջրօգտագործման գործոնը հնարավորինս նվազեցնելու համար միևնույն ջրային ռեսուրսից կատարված մի քանի հիդրոէներգետիկ նպատակով ջրառներից ընտրվել է առավելագույն ջրաքանակ ունեցողը: Հաշվարկներում որպես Եղեգիս վտակից կատարվող հիդրոէներգետիկ նպատակով ջրառ ընդունվել է 126.1 մլն մ3 արժեքը, քանի որ դրա մեջ է մտնում նաև մնացած ՓՀԷԿ-երի շահագործման համար օգտագործված և ջրային ռեսուրս վերադարձված ջրաքանակը: Ընդունվել է, որ Ազատի գետավազանում հիդրոէներգետիկ նպատակով ջրառը մինչև 2021 թվականը չի փոփոխվելու: Ըստ Արփայի գետավազանի համար ընդունված սցենարի` հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը մինչև 2017 թվականը կնվազի` հասնելով 536 մլն մ3-ի, այնուհետև կմնա անփոփոխ: 2017 թվականին հիդրոէներգետիկայի ջրապահանջարկի պակասեցումը կապված է Արփա-Սևան թունելի շահագործման հետ, որի դեպքում կդադարեցվի Կեչուտի ջրամբարից «Կեչուտի» ՓՀԷԿ-ին ջրի մատակարարումը: Բացի դրանից` ջրապահանջարկի նվազումը պայմանավորված է լինելու հիդրոէներգետիկայի ոլորտում ջրախնայող համակարգերի ներդրմամբ: Վեդիի գետավազանում ներկայումս հիդրոէներգետիկ նպատակով ջրառ չի իրականացվում, չնայած առկա որոշակի պոտենցիալին: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված չեն նաև ջրօգտագործման թույլտվություններ` փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար: Այդ պատճառով Վեդիի գետավազանում հիդրոէներգետիկայի ջրապահանջարկը հավասար է զրոյի և մինչև 2021 թվականն աճի միտումներ չունի:

 

Աղյուսակ N 4

 

._________________________________________________________________________.

|Գետա-|Ջրօգտագոր-|2014  |2015  |2016  |2017  |2018   |2019  |2020  |2021  |

|վազան|ծումն ըստ |      |      |      |      |       |      |      |      |

|     |ոլորտների |      |      |      |      |       |      |      |      |

|_____|__________|______|______|______|______|_______|______|______|______|

|Ազատ |Ջրապահան- |197.34|209.7 |218.5 |227.7 |237.5  |247.5 |258   |269   |

|     |ջարկը     |      |      |      |      |       |      |      |      |

|     |__________|______|______|______|______|_______|______|______|______|

|     |Ջրառաջարկը|402.3 |402.7 |403.1 |403.5 |403.8  |404.2 |404.6 |405   |

|     |__________|______|______|______|______|_______|______|______|______|

|     |Դեֆիցիտը/ |204.96|193   |184.6 |175.8 |166.3  |156.7 |146.6 |136   |

|     |պրոֆիցիտ  |      |      |      |      |       |      |      |      |

|_____|__________|______|______|______|______|_______|______|______|______|

|Վեդի |Ջրապահան- |142.8 |147.11|151.43|155.74|160.06 |164.37|168.6 |173   |

|     |ջարկը     |      |      |      |      |       |      |      |      |

|     |__________|______|______|______|______|_______|______|______|______|

|     |Ջրառաջարկը|167.2 |167.4 |167.5 |167.7 |167.8  |168   |168.2 |168.3 |

|     |__________|______|______|______|______|_______|______|______|______|

|     |Դեֆիցիտը/ |24.4  |20.29 |16.07 |11.96 |7.74   |3.63  |-0.49 |-4.7  |

|     |պրոֆիցիտ  |      |      |      |      |       |      |      |      |

|_____|__________|______|______|______|______|_______|______|______|______|

|Արփա |Ջրապահան- |720.3 |717.2 |686.6 |676.5 |686.8  |697.7 |709.1 |720.9 |

|     |ջարկը     |      |      |      |      |       |      |      |      |

|     |__________|______|______|______|______|_______|______|______|______|

|     |Ջրառաջարկը|722.6 |717.9 |713.2 |708.4 |703.7  |699   |694.3 |689.5 |

|     |__________|______|______|______|______|_______|______|______|______|

|     |Դեֆիցիտը/ |2.3   |0.7   |26.6  |31.9  |16.9   |1.3   |-14.8 |-31.4 |

|     |պրոֆիցիտը |      |      |      |      |       |      |      |      |

|_____|__________|______|______|______|______|_______|______|______|______|

|Արա- |Ջրապահան- |1060.4|1074.0|1056.5|1059.9|1084.4 |1109.6|1135.8|1162.9|

|րատ- |ջարկը     |      |      |      |      |       |      |      |      |

|յան  |__________|______|______|______|______|_______|______|______|______|

|ՋԿՏ  |Ջրառաջարկը|1292.1|1288  |1283.8|1279.6|1275.3 |1271.2|1267.1|1262.8|

|     |__________|______|______|______|______|_______|______|______|______|

|     |Դեֆիցիտը/ |231.7 |214.0 |227.3 |219.7 |190.9  |161.6 |131.3 |99.9  |

|     |պրոֆիցիտը |      |      |      |      |       |      |      |      |

._________________________________________________________________________.

 

10. Արարատյան ՋԿՏ-ում մինչև 2021 թվականը ջրառաջարկը և ջրապահանջարկը մնում են նույնը` 1060,4 մլն մ3, իսկ պրոֆիցիտը (ջրառաջարկի և ջրապահանջարկի տարբերությունը) կնվազի մոտ 12,5%` 231,7 մլն մ3-ից հասնելով 202,8 մլն մ3: Լավատեսական սցենարով ջրապահանջարկը կաճի մոտ 9,7%-ով` 1060,4 մլն մ3-ից հասնելով մինչև 1262,8 մլն մ3, իսկ պրոֆիցիտը կնվազի մոտ 56,9%-ով` մինչև 99,9 մլն մ3:

11. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում ընդհանուր առմամբ բավարարելի է տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրօգտագործման պահանջարկը և հնարավոր է մեղմել ազդեցությունները ջրառաջարկի վրա ինչպես ելակետային, այնպես էլ լավատեսական սցենարով տնտեսության զարգացման պայմաններում: Սակայն առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել Վեդիի գետավազանին, որտեղ տնտեսական զարգացման բազիսային սցենարի դեպքում 2021 թվականից հետո, իսկ լավատեսական սցենարի դեպքում` 2019 թվականից հետո կխախտվի էկոլոգիական հավասարակշռությունը:

12. Արարատյան ջրավազանային տարածքում արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները (2016-2018 թթ.) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման N 2 հավելվածով:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 31-ի

N 338-Ն որոշման

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման անվանումը        |Կատարողը           |Կատարման ժամկետը|

|ը/կ|                            |                   |                |

|___|____________________________|___________________|________________|

| 1 |             2              |         3         |       4        |

|___|____________________________|___________________|________________|

|1. |ՓՀԷԿ-երի ՋԹ-ներով           |ՀՀ բնապահպանության |2016 թ.         |

|   |սահմանված ջրօգտագործման     |նախարարություն     |դեկտեմբերի 2-րդ |

|   |պայմանների վերանայում`      |                   |տասնօրյակ       |

|   |ներառյալ ջրառի ծավալը և     |                   |                |

|   |ռեժիմը, համապատասխանեցում   |                   |                |

|   |բնապահպանական պահանջներին   |                   |                |

|___|____________________________|___________________|________________|

|2. |Ջրօգտագործման               |ՀՀ բնապահպանության |2016 թ.         |

|   |թույլտվությունների          |նախարարություն     |դեկտեմբերի 2-րդ |

|   |պայմանների իրականացման      |                   |տասնօրյակ       |

|   |հսկողության և               |                   |                |

|   |վերահսկողության մեխանիզմների|                   |                |

|   |հզորացում` ներառյալ ջրասակավ|                   |                |

|   |սեզոններին ջրօգտագործողների |                   |                |

|   |միջև  ջրի բաշխման           |                   |                |

|   |մեխանիզմների սահմանումը և   |                   |                |

|   |ջրօգտագործման օպտիմալացումը |                   |                |

|___|____________________________|___________________|________________|

|3. |«Բնության հատուկ պահպանվող  |ՀՀ բնապահպանության |2016 թ.         |

|   |տարածքների մասին» ՀՀ օրենքի |նախարարություն     |դեկտեմբերի 1-ին |

|   |պահանջների համաձայն         |                   |տասնօրյակ       |

|   |«Ջերմուկի հիդրոլոգիական     |                   |                |

|   |արգելավայր» պետական         |                   |                |

|   |արգելավայրի պահպանության    |                   |                |

|   |ռեժիմի ապահովում            |                   |                |

|___|____________________________|___________________|________________|

|4. |Ինքնամոնիթորինգի իրականացման|ՀՀ բնապահպանության |2016 թ.         |

|   |մեխանիզմների մշակում,       |նախարարություն     |դեկտեմբերի 2-րդ |

|   |ընդունում և  կիրարկում`     |                   |տասնօրյակ       |

|   |ջրօգտագործողների            |                   |                |

|   |հաշվետվողականության         |                   |                |

|   |բարելավման և  ջրօգտագործման,|                   |                |

|   |ջրահեռացման և  ջրային       |                   |                |

|   |ռեսուրսների աղտոտման        |                   |                |

|   |փաստացի տվյալների համալրման |                   |                |

|   |նպատակով                    |                   |                |

|___|____________________________|___________________|________________|

|5. |Կլիմայի փոփոխության         |ՀՀ տարածքային      |2016 թ.         |

|   |հարմարվողականության ներառում|կառավարման և       |դեկտեմբերի 2-րդ |

|   |համայնքային և  մարզային     |զարգացման          |տասնօրյակ       |

|   |զարգացման ծրագրերում և      |նախարարություն     |                |

|   |պլաններում                  |                   |                |

|   |                            |ՀՀ բնապահպանության |                |

|   |                            |նախարարություն     |                |

|___|____________________________|___________________|________________|

i

|6. |Ջրախնայող տեխնոլոգիաների    |ՀՀ բնապահպանության |2017 թ.         |

i

|   |ներդրման հայեցակարգի մշակում|նախարարություն     |նոյեմբերի 3-րդ  |

|   |և  ընդունում                |                   |տասնօրյակ       |

|   |                            |ՀՀ                 |                |

|   |                            |գյուղատնտեսության  |                |

|   |                            |նախարարություն     |                |

|___|____________________________|___________________|________________|

|7. |ՓՀԷԿ-երի կառուցման և        |ՀՀ բնապահպանության |2017 թ.         |

|   |շահագործման համար արգելված  |նախարարություն     |դեկտեմբերի 2-րդ |

|   |գոտիների` հատուկ պահպանվող  |                   |տասնօրյակ       |

|   |տարածքներ, անտառային        |                   |                |

|   |տարածքներ, սողանքային       |                   |                |

|   |գոտիներ, ջրաբանական խոցելի  |                   |                |

|   |տարածքներ, սահմանում        |                   |                |

|___|____________________________|___________________|________________|

|8. |Հոսակորուստները կրճատելու   |ՀՀ բնապահպանության |2017 թ.         |

|   |նպատակով իրավական, տնտեսական|նախարարություն     |դեկտեմբերի 2-րդ |

|   |և  վարչական խթանիչների      |                   |տասնօրյակ       |

|   |մշակում և  ներդրում         |ՀՀ                 |                |

|   |                            |գյուղատնտեսության  |                |

|   |                            |նախարարություն     |                |

|___|____________________________|___________________|________________|

|9. |Գետի ինքնամաքրման           |ՀՀ բնապահպանության |2021 թ.         |

|   |կարողության գնահատման մեթոդի|նախարարություն     |նոյեմբերի 3-րդ  |

|   |և  վերջինիս կիրարկման       |                   |տասնօրյակ       |

|   |մեխանիզմների մշակում        |ՀՀ տարածքային      |                |

|   |                            |կառավարման և       |                |

|   |                            |զարգացման          |                |

|   |                            |նախարարություն     |                |

|   |                            |                   |                |

|   |                            |ՀՀ արտակարգ        |                |

|   |                            |իրավիճակների       |                |

|   |                            |նախարարություն     |                |

|___|____________________________|___________________|________________|

|10.|Ռեկրեացիոն գոտիներում ջրային|ՀՀ բնապահպանության |2019 թ.         |

|   |ռեսուրսների պահպանության    |նախարարություն     |հոկտեմբերի 2-րդ |

|   |պահանջների սահմանում        |ՀՀ առողջապահության |տասնօրյակ       |

|   |                            |նախարարություն     |                |

|   |                            |ՀՀ արտակարգ        |                |

|   |                            |իրավիճակների       |                |

|   |                            |նախարարություն     |                |

|   |                            |ՀՀ գյուղատնտե-     |                |

|   |                            |սության            |                |

|   |                            |նախարարություն     |                |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 23.06.16 թիվ 751-Ն, 20.12.2018 թիվ 1470-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2016
N 338-Ն
Որոշում