Սեղմել Esc փակելու համար:
{16.02.2019 - 23.08.2019} ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.02.2019 - 23.08.2019} ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ (ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ...

28.01.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.02.2019  -ից մինչեւ   23.08.2019  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

16/02/2019 - 23/08/2019

040.1936.211202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1936-Ն

 

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ (ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿ-ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

85. ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

85.1 ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԱԹԵՏԵՐԻԶԱՑԻՈՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Անգիոգրաֆիկ ապարատ

2. Սիրտ-թոքային վերակենդանացմանն անհրաժեշտ պարագաների պահարան (դեֆիբրիլյատոր, լարինգոսկոպ, դեղեր և այլն)

3. Գազային ստերիլիզացիոն ապարատ

4. Դեղերի դոզավորված ներարկման ապարատ (ինֆուզամատ)` առնվազն երեք հատ

5. Կաթետերիզացիոն սենյակում ներկառուցված պահարաններ` միանգամյա օգտագործման պարագաների համար

6. Ինվազիվ ճնշման էլեկտրասրտագրման մոնիթոր` առնվազն երկու հատ

7. Կենտրոնացված թթվածնի և հետներծծման ելք

 

85.2. ՀԵՏԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍԵՆՅԱԿ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ֆունկցիոնալ մահճակալներ` առնվազն չորս հատ

2. Կենտրոնացված թթվածնի և հետներծծման ելքեր` առնվազն չորս հատ

3. Ինվազիվ ճնշման և էլեկտրասրտագրման մոնիթորներ` առնվազն չորս հատ

4. Էլեկտրասրտագրման սարք

5. ՈՒլտրաձայնային հետազոտության ապարատ

6. Սիրտ-թոքային պահարան (դեֆիբրիլյատոր, լարինգոսկոպ, դեղեր և այլն)

7. Արհեստական շնչառության ապարատ` առնվազն չորս հատ

8. Ինֆուզամատ

9. Դեղերի պահարան

 

85.3. ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ֆունկցիոնալ մահճակալներ

2. Կենտրոնացված թթվածնի և հետներծծման ելքեր` յուրաքանչյուր հիվանդասենյակին

3. Էլեկտրասրտագրման մոնիթոր

4. Բաժանմունքի քույրական պոստ` տելեմետրիկ հսկողության հնարավորությամբ

5. Չափումների և միջամտությունների (մանիպուլյացիոն) սենյակ

6. Ինֆուզամատ` ամեն սենյակին երեքական հաշվարկով

7. Ֆունկցիոնալ սեղաններ` յուրաքանչյուր մահճակալին

8. Աթոռներ

9. Անհատական լուսավորություն` յուրաքանչյուր մահճակալին

10. Անհատական ահազանգման սարք` յուրաքանչյուր մահճակալին

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Կաթետերիզացիոն լաբորատորիա

1. Բժիշկ ինտերվենցիոն սրտաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ առնվազն երեք բուժքույր

3. Կրտսեր բուժաշխատող` առնվազն երեք

4. Տեխնիկ` առնվազն երեք

 

Հետինտերվենցիոն սենյակ

 

1. Բուժքույրեր` երեք հերթափոխով, առնվազն վեց աշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

2. Կրտսեր բուժաշխատող` երեք հերթափոխով, առնվազն երեք աշխատող

 

86. ԱՆՈԹԱՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Միկրոնյարդավիրահատական գործիքների հավաքածու` գլխուղեղի անոթների վրա միջամտություններ կատարելու համար: Անոթների վրա դրվող զսպանակավոր տարբեր ձևի կլիպսեր` իրենց համապատասխան բռնիչներով

2. Վիրահատական գործիքների մեծ հավաքածու` ժամանակակից սարքավորումներով` գանգոսկրի տրեպանացիա կատարելու համար (պնևմատրեպան և այլն)

3. Հեմոստատիկ սպունգ, թանզիֆ, մազ-համապատասխան հավաքածու

4. Հատուկ կաթետրներ` ներանոթային միջամտությունների համար

5. Վիրահատարանի միկրոսկոպ` Cells, Karl Shtorz և այլն

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Նյարդավիրաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում նեղ մասնագիտական` անոթանյարդավիրաբուժական վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

 

86.1 ԱՆՈԹԱՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ռենտգեն ապարատ` անգիոգրաֆ

2. Մեծ կոմպյուտերային տոմոգրաֆ-անգիոգրաֆ` կոմպյուտերային շերտավոր նկարահանում կատարելու, գլխուղեղի անոթագիրն ստանալու համար

3. Կոնտրաստային նյութերի տեսականի` գլխուղեղի անոթագիրն ստանալու համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում (վերապատրաստված ուղեղի անոթների կոնտրաստային անոթագիրը կատարելու և եզրակացությունը գրելու համար)

2. Ռենտգեն տեխնիկ` համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

 

86.2 ԱՆՈԹԱՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅԱՐԴԱՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում նեղ մասնագիտական` նեյրոռեանիմացիոն վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` նեյրոռեանիմացիոն վերապատրաստմամբ` ընդհանուր վերակենդանացման բաժնի նյարդավերակենդանացման հետվիրահատական ինտենսիվ թերապիայի պալատներում աշխատելու համար

3. Կրտսեր բուժաշխատող

 

86.3 ԱՆՈԹԱՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

 

1. Վիրահատարան

2. Վիրակապարան

3. Սենյակ` հիվանդի զննման համար

4. Բաժանմունքի հիվանդասենյակներ

5. Հետվիրահատական ինտենսիվ թերապիայի սենյակներ` ընդհանուր վերակենդանացման բաժնում

6. Կաբինետ` ռենտգեն-անգիոգրաֆի համար

7. Կաբինետ` մեծ համակարգչային տոմոգրաֆ-անգիոգրաֆի համար

8. Կաբինետ` բժշիկ-ռադիոլոգի համար

9. Կաբինետ` ռենտգեն-տեխնիկի համար

 

Հաշվի առնելով անոթանյարդավիրաբուժական ծառայության նեղ մասնագիտական առանձնահատկությունները և դրան հարակից ռադիոլոգիական և նեյրոռեանիմացիոն ծառայությունների պարտադիր առկայությունը` անոթանյարդավիրաբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող են իրականացվել նյութատեխնիկական և կադրային համապատասխան բազա ունեցող բժշկական կենտրոններում:

 

87. ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բժշկի սեղան

2. Բուժքրոջ սեղան

3. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և այցելուների համար

4. Պահարան` փաստաթղթերի համար

5. Պահարան` արտահագուստի համար

6. Համակարգիչ

7. Հեռախոս

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

88. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ-ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք` համակարգչային տոմոգրաֆի համար

2. Բժշկի սենյակ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Համակարգչային տոմոգրաֆ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

 

89. ՄԱԳՆԻՍԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի համար

2. Բժշկի սենյակ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

 

90. ՄԱՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք` մամոգրաֆի համար

2. Բժշկի սենյակ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Մամոգրաֆ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում:

2. Միջին բուժաշխատող:

 

91. ՀՅՈՒՍՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Լուսային մանրադիտակ` բինօկուլյար կամ տրինօկուլյար

2. Միկրոտոմ` կտրվածքների պատրաստման համար

3. Ռոտացիոն միկրոտոմ

4. Կրիոտոմ կտրվածքների պատրաստման համար

5. Կրիոստատ

6. Միկրոցենտրիֆուգա (15-20 գ)

7. Շեյկեր

8. Ինկուբատոր տերմոստատ (37o+/-1Յ oC)

9. Ավտոմատ պիպետկաներ (կոմպլեկտ)

10. Ջրի թորման սարք

11. Դեիոնիզացիոն սարք

12. Սառնարան

13. Օդաքաշիչ պահարան

14. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն, ծախսվող նյութեր (շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ, կոնտեյներներ, սպիրտայրոց և այլն)

15. Թերմոստատ-60

16. Հյուսվածքների մշակման ավտոմատ սարքավորում

17. Հյուսվածքների պարաֆինային ընկղման սարքավորում

18. Միկրոպրեպարատների ներկման ավտոմատ սարքավորում

19. Բինօկուլյար լուսային մանրադիտակ

20.Աթոռներ` բժիշկների և բուժքույրերի համար

21. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար

22. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկներ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

92. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ավտոկլավ

2. Ստերլիզատոր (250 o C)

3. Ինկուբատոր թերմոստատ (37 o+/-1 o)

4. Ինկուբատոր թերմոստատ (70 o C)

5. Մանրադիտակ (բինօկուլյար)

6. Մանրէազերծող լամպ

7. Ջրի թորման սարք

8. Սառնարան

9. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն և ծախսվող նյութեր (շտատիվներ, ծածկապակիներ, առարկայական ապակիներ, չափամաններ, փորձանոթներ, կոնտեյներներ, սպիրտայրոցներ և այլն)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող`

3. Կրտսեր բուժաշխատող

 

93. ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Խրոմատոմասս սպեկտրոմետր

2. Գազահեղուկային խրոմատոգրաֆ

3. Բարձր էֆեկտիվության հեղուկ խրոմատոգրաֆ

4. Կլինիկակենսաքիմիական լաբորատորիային անհրաժեշտ սարքավորումներ և ծախսվող նյութեր

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Կլինիկական քիմիայի բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

3. Միջին բուժաշխատող`

4. Կրտսեր բուժաշխատող

 

94. ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բինօկուլյար մանրադիտակ` լրացուցիչ էլեկտրական լուսավորությամբ

2. Իմունաֆերմենտային անալիզատոր

3. Մակաբուծական հետազոտություններին անհրաժեշտ սարքավորումներ (Բերմանի ապարատ, տրիխինելոսկոպ և այլն)

4. Մանրէազերծող լամպ

5. Ավտոմատ պիպետկաներ (կոմպլեկտ)

6. Դեիոնիզացնող սարք

7. Սառնարան

8. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն և ծախսվող նյութեր (շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, կոնտեյներներ, սպիրտայրոցներ և այլն)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

Մակաբուծական լաբորատորիան պետք է ունենա մանրադիտարկման բոքս, իմունոլոգիական ախտորոշման բոքս, ջուր և կոյուղի` յուրաքանչյուր բոքսում, բոքսերի կահույքի տիպը լաբորատոր ծածկույթով, հատակի ծածկույթը կերամիկական սալիկներով, բնական լուսավորություն, օդափոխություն:

 

95. ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տրինօկուլյար ֆլյուորեսցենտային մանրադիտակ

2. Ցիտոֆլորիմետր (հոսքային)

3. Իմունաֆերմենտային անալիզատոր

4. Ավտոմատ պիպետկաներ (կոմպլեկտ)

5. Ջրի թորման սարք

6. Դեիոնիզացնող սարք

7. Սառնարան

8. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն, ծախսվող նյութեր (շտատիվներ, ծածկապակիներ, առարկայական ապակիներ, չափամաններ, կոնտեյներներ, սպիրտայրոց և այլն)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

96. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

96.1. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ԲՐԻԳԱԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Արհեստական շնչառության շարժական սարքեր`

ա. ընդմիջվող դրական ճնշմամբ արհեստական շնչառության,

բ. սինխրոնիզացված հարկադիր մեխանիկական շնչառության,

գ. շնչուղիներում մշտական դրական ճնշման,

դ. արտաշնչման վերջում դրական ճնշման աշխատանքային ռեժիմներով

2. Էլեկտրասրտագրման սարք

3. Բազմաֆունկցիոնալ շարժական ոչ ինվազիվ հսկողության մոնիթորներ`

ա. պուլսօքսիմետրեր,

բ. պերիֆերիկ հեմոդինամիկ ցուցանիշներ` զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին),

գ. էլեկտրակարդիոմոնիթորներ

Մոնիթորները պետք է ապահովված լինեն ավտոնոմ էլեկտրասնուցմամբ, ԷԿԳ էլեկտրոդներով, ինչպես նաև վտանգի ահազանգման ձայնային և լուսային համակարգերով

4. Զարկերակային ճնշումը չափող ձեռքի սարք` տոնոմետր և ստետոսկոպ

5. Ջերմաչափեր

6. Դեֆիբրիլյատոր` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ

7. Գլյուկոմետր

8. Ստրիպներ` արագ ախտորոշումն անցկացնելու համար

9. Շնչուղիների անցանելիությունն ապահովելու և արհեստական շնչառությունն անցկացնելուն անհրաժեշտ միջոցներ

ա. քիթ-ըմպանային և բերան-ըմպանային օդամուղ փողերի հավաքածու,

բ. կոկորդային դիմակների հավաքածու,

գ. ներշնչափողային փողերի հավաքածու,

դ. համակցված փողեր,

ե. շնչական դիմակների հավաքածու,

զ. լարինգոսկոպ` տարբեր մեծության շեղբերով (մեծերի և մանկական) և ինքնուրույն էլեկտրասնուցմամբ

է. թթվածնի աղբյուր` խոնավացված թթվածին մատակարարելու և շնչական սարքին միացնելու համար,

ը. Ամբու պարկեր` մանկական ու մեծահասակների դիմակներով և թթվածնի աղբյուրի հետ միացման համակարգով

թ. արհեստական շնչառության շարժական սարքին միացման խողովակներ,

ժ. արտածծման սարք` բերանի խոռոչից և վերին շնչուղիներից ասպիրացիոն ծայրակներով

10.Պարանոցի անշարժացման օձիքներ

11. Վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ

12. Հոսանքի աղբյուր

13. Պայուսակ` շտապ և անհետաձգելի օգնությանն անհրաժեշտ դեղերով` նարկոտիկ ցավազրկողներ, ատրոպին, կենտրոնական միոռելաքսանտներ, միոռելաքսանտներ, անոթալայնիչներ, ինսուլին, հիպոթենզիվներ, միզամուղներ, ադրենալին, նիտրոգլիցերին, հորմոնալ պրեպարատներ, լիդոկային և ընթացիկ ծախսվող բժշկական նյութերով` ներարկիչներ` 5,10,20,50 մլ, ինսուլինային ներարկիչներ, երակային ձգալարան, բժշկական սպեղանի, միանգամյա օգտագործման սպիրտային գնդիկներ, միզային կաթետրներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային և բերան-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ այլն

14. Ն/Ե ինֆուզիայի միջոցներ

ա. ն/ե ներմուծման համակարգեր,

բ. ն/ե կաթետրներ,

գ. կրիստալոիդներ (ֆիզ. լուծույթ, Ռինգերի լուծույթ),

դ. կոլոիդներ (դեքստրաններ, ժելատինի կամ հիդրոքսի-էթիլ-օսլայի լուծույթներ)

ե. գլյուկոզայի և նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթներ

15. Էլեկտրապերֆուզորներ` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ

16. Ինֆուզիոն և տրանսֆուզիոն թերապիայի իրականացման պոմպեր

17. Վիրաբուժական գործիքների հավաքածու և վիրաբուժական կարանյութեր

18. Վիրակապանյութեր և անտիսեպտիկ լուծույթներ (մանրէազերծված բինտեր, անձեռոցիկներ, բետադինի, բժշկ. սպիրտի, յոդի, լուծույթներ և այլն)

19. Մեխանիկական արտածծիչ

20. Շարժական թթվածնի բալոններ` իրենց ռեդուկտորներով

21. Փողրակների հավաքածու` շարժական արհեստական շնչառության սարքը թթվածնի բալոնին միացման համար

22. Թթվածնի խոնավացուցիչներ

 

Արտագնա բրիգադի տրանսպորտային միջոցը (ավտոմեքենա, ուղղաթիռ, ինքնաթիռ) պետք է ապահովված լինի էլեկտրացանցով, հիվանդի ֆիքսման հարմարանք ունեցող տրանսպորտային սայլակով, կապի միջոցներով, իսկ ավտոմեքենան` նաև լուսա- և ձայնաազդանշանային համակարգերով

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկներ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

 

96.2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Արհեստական շնչառության շարժական սարքեր`

ա. ընդմիջվող դրական ճնշմամբ արհեստական շնչառության,

բ. սինխրոնիզացված հարկադիր մեխանիկական շնչառության,

գ. շնչուղիներում մշտական դրական ճնշման

2. Էլեկտրասրտագրման սարք

3. Բազմաֆունկցիոնալ շարժական ոչ ինվազիվ հսկողության մոնիթորներ`

ա. պուլսօքսիմետրեր

բ. պերիֆերիկ հեմոդինամիկ ցուցանիշներ` զարկերակային ճնշում (սիստոլիկ, դիաստոլիկ, միջին)

գ. էլեկտրակարդիոմոնիթորներ

Մոնիթորները պետք է ապահովված լինեն ավտոնոմ էլեկտրասնուցմամբ, ԷԿԳ էլեկտրոդներով, ինչպես նաև վտանգի ահազանգման ձայնային և լուսային համակարգերով

4. Զարկերակային ճնշումը չափող ձեռքի սարք` տոնոմետր և ստետոսկոպ

5. Ջերմաչափ

6. Դեֆիբրիլյատոր` ավտոնոմ էլեկտրասնուցմամբ

7. Գլյուկոմետր

8. Ստրիպներ` արագ ախտորոշումն անցկացնելու համար

9. Շնչուղիների անցանելիությունն ապահովելու և արհեստական շնչառությունն անցկացնելուն անհրաժեշտ միջոցներ`

ա. քիթ-ըմպանային և բերան-ըմպանային օդամուղ փողերի հավաքածու,

բ. կոկորդային դիմակների հավաքածու,

գ. ներշնչափողային փողերի հավաքածու,

դ. համակցված փողեր,

ե. շնչական դիմակների հավաքածու,

զ. լարինգոսկոպ` տարբեր մեծության շեղբերով (մեծերի և մանկական) և ինքնուրույն էլեկտրասնուցմամբ,

է. թթվածնի աղբյուր` խոնավացված թթվածին մատակարարելու և շնչական սարքին միացնելու համար,

ը. Ամբու պարկեր` մանկական ու մեծահասակների դիմակներով և թթվածնի աղբյուրի հետ միացման համակարգով,

թ. արհեստական շնչառության շարժական սարքին միացման խողովակներ,

ժ. արտածծման էլեկտրական սարք` բերանի խոռոչից և վերին շնչուղիներից ասպիրացիոն ծայրակներով

10. Պարանոցի անշարժացման օձիքներ

11. Վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ

12. Ընթացիկ ծախսվող բժշկական նյութեր` զարկերակային և երակային ձգալարաններ, պերիֆերիկ և կենտրոնական արակային կաթետրներ, բժշկական սպեղանի, միանգամյա օգտագործման սպիրտային գնդիկներ, միզային կաթետրներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային և բերան-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ, պարանոցի անշարժացման օձիքներ և վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ և այլն

13. Ն/Ե ինֆուզիայի միջոցներ

ա. ն/ե ներմուծման համակարգեր,

բ. ն/ե կաթետրներ,

գ. կրիստալոիդներ (ֆիզ. լուծույթ, Ռինգերի լուծույթ),

դ. կոլոիդներ (դեքստրաններ, ժելատինի կամ հիդրոքսի-էթիլ-օսլայի լուծույթներ)

ե. գլյուկոզայի և նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթներ

14. Ինֆուզիոն և տրանսֆուզիոն թերապիայի իրականացման պոմպեր

15. Վիրաբուժական գործիքների հավաքածու և վիրաբուժական կարանյութեր

16. Վիրակապանյութեր և անտիսեպտիկ լուծույթներ (մանրէազերծված բինտեր, անձեռոցիկներ, բետադինի, բժշկ. սպիրտի, յոդի, լուծույթներ և այլն)

17. Թթվածնի խոնավացուցիչներ

18.Պայուսակ` շտապ և անհետաձգելի օգնությանն անհրաժեշտ դեղերով` ցավազրկողներ, հիպոթենզիվներ, միզամուղներ, ադրենալին, նիտրոգլիցերին, դեքսամետազոն, լիդոկային և ընթացիկ ծախսվող բժշկական նյութերով` ներարկիչներ` 5, 10, 20, 50 մլ, ինսուլինային ներարկիչներ և այլն

19. Թթվածնի մատակարաման կենտրոնացված համակարգ

20. Բժշկական անալիզների լաբորատոր փորձանոթներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկներ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

 

Մանկական շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությանն անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների համար անհրաժեշտ են նշված բոլոր սարքավորումներն ու բժշկական գործիքները, ինչպես նաև`

ա. արհեստական շնչառության սարք, որը կիրառելի է կրծքի հասակից սկսած

բ. մանկական հասակի համար անհրաժեշտ ջերմիջեցնող դեղամիջոցներ:»:

 

96.3. ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԳՆԱ ԲՐԻԳԱԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բժշկական թթվածնի ստացիոնար բալոն

2. Թթվածնի ծավալաչափ

3. Թթվածնի խոնավացուցիչ

4. Նորածնային ամբուի պարկ` դիմակներով

5. Տրանսպորտային արհեստական շնչառության սարք

6. Տրանսպորտային կյուվեզ

7. Տրանսպորտային մոնիթոր

8. Լարինգոսկոպ

9. Արտածծիչ սարք

10. Գլյուկոմետր

11. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու

12. Վերակենդանացման բժշկական հավաքածու

13. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

14. Վիրակապական հավաքածու

15. Ինֆուզիոն պոմպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

 

97. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Համակարգիչ

2. Պահարան` արտահագուստի համար

3. Աշխատանքային սեղան

4. Աթոռներ` աշխատողների և այցելուների համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

98. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Համակարգիչ

2. Սեղաններ` բժիշկ-փորձագետների համար

3. Աթոռներ` բժիշկ-փորձագետների և փորձաքննվողների համար

4. Հանդերձապահարան

5. Պահարաններ` բժշկական փաստաթղթերի համար

6. Չհրկիզվող պահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում:

2. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կազմը` առնվազն 3 բժիշկ-հոգեբույժ, որոնցից մեկը` հանձնաժողովի նախագահ:

 

i

99. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

(99-րդ կետը լրաց. 24.02.11 թիվ 175-Ն որոշում)

 

i

99.1. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

1. Բաժանմունք

2. Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կետ` 99.3)

 

ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

1. Հիվանդասենյակ (սենյակներ)

1) Մահճակալ (մահճակալներ)

2) Հարմահճակալային տումբա (տումբաներ)

3) Սեղան և աթոռներ

4) Հանդերձապահարան

5) Սառնարան

6) Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր

7) Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

2. Բժշկի (բժիշկների) սենյակ (սենյակներ)

3. Միջամտությունների կաբինետ (կետ` 80)

Ներառյալ նաև`

1. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար

2. Հակապարկելախոցային ներքնակներ

3. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ֆոնենդոսկոպ, գլյուկոմետր, ջերմաչափեր)

2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

4. Պուլսօքսիմետր

5. Նեբուլայզեր

6. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր

7. Տարբեր չափերի միզային կաթետրներ

8. Ներանոթային կաթետրներ

9. Կեղտապարկեր

10. Էլեկտրական արտածծիչ

4. Հերթապահ բուժքրոջ կետ (կետ` 81)

5. Հանդերձարան կամ հանդերձապահարաններ (բժշկական անձնակազմի համար)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

* Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով` որպես խորհրդատու (կոնսուլտանտ):

(99.1-ին կետը փոփ. 02.08.2018 թիվ 857-Ն որոշում)

 

99.2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

1. Բաժանմունք

2. Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կետ` 99.3.)

 

ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

1. Հիվանդասենյակ (սենյակներ)

1) Մահճակալ (մահճակալներ)

2) Հարմահճակալային տումբա (տումբաներ)

3) Սեղան և աթոռներ

4) Հանդերձապահարան

5) Սառնարան

6) Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր

7) Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

2. Բժշկի (բժիշկների) սենյակ (սենյակներ)

3. Միջամտությունների կաբինետ (կետ` 80)

Ներառյալ նաև`

1. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար

2. Հակապարկելախոցային ներքնակներ

3. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ֆոնենդոսկոպ, գլյուկոմետր, ջերմաչափեր)

2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

4. Պուլսօքսիմետր

5. Նեբուլայզեր

6. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր

7. Տարբեր չափերի միզային կաթետրներ

8. Ներանոթային կաթետրներ

9. Կեղտապարկեր

10. Էլեկտրական արտածծիչ

11. Օտոսկոպ

12. Նյարդաբանական մուրճիկ

4. Հերթապահ բուժքրոջ կետ (կետ` 81)

5. Հանդերձարան կամ հանդերձապահարաններ (բժշկական անձնակազմի համար)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Մանկաբույժ կամ մանկական նյարդաբան, կամ մանկական անեսթեզիոլոգ - ռեանիմատոլոգ կամ մանկական վերականգնողաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը մանկական պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

4. Հոգեբան

* Այլ պաշտոններ, սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով` որպես խորհրդատու (կոնսուլտանտ):

(99.2-րդ կետը փոփ. 02.08.2018 թիվ 857-Ն որոշում)

 

99.3. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՏԵՆԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՀՈՒՅՔ

 

1. Պահարաններ

2. Գրադարակներ

3. Աշխատանքային սեղան

4. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Միջին բուժաշխատող:

 

i

99.4. ՊԱԼԻԱՏԻՎ ՄՈՆՈՊՐՈՖԻԼ ԿԵՆՏՐՈՆԻ (ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ստետոսկոպ, ջերմաչափ, գլյուկոմետր)

2. Շարժական նեբուլայզեր

3. Ֆունկցիոնալ մահճակալ

4. Աթոռ (զուգարանային)

5. Հարմահճակալային սեղանիկներ` համապատասխան մահճակալների թվին

6. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների դեղատոմսերի պահպանման համար

7. Բժշկական պահարան

8. Հանդերձապահարան

9. Հակապարկելախոցային ներքնակներ

10. Սայլակներ

11. Սառնարան

12. Սեղան, աթոռներ

13. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

15. Վակուում արտածծման կենտրոնացված համակարգ

16. Կարդիոմոնիտորներ (էլեկտրոսրտագրում, ճնշման և անոթազարկի և թթվածնի հագեցվածությունը (սատուրացիան) չափելու համար

17. Շտատիվներ ներարկումների համար

18. Ֆունկցիոնալ բազմոցներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ նյարդաբան կամ ընդհանուր վիրաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

* Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով` որպես խորհրդատու (կոնսուլտանտ):

 

99.5. ՊԱԼԻԱՏԻՎ ՄՈՆՈՊՐՈՖԻԼ ԿԵՆՏՐՈՆԻ (ՄԱՆԿԱԿԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (մանկական տոնոմետր, ստետոսկոպ, գլյուկոմետր, ջերմաչափ, կշեռք, հասակաչափ)

2. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

3. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր

4. Տարբեր չափերի միզային կաթետրներ

5. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

6. Էլեկտրածծիչ սարք

7. Պուլսօքսիմետր

8. Նեբուլայզեր

9. Օտոսկոպ

10. Նյարդաբանական մուրճիկ

11. Ֆունկցիոնալ մահճակալներ

12. Հակապարկելախոցային ներքնակներ

13. Հարմահճակալային սեղանիկներ` համապատասխան մահճակալների թվին

14. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար

15. Բժշկական պահարան

16. Հանդերձապահարան

17. Սայլակներ

18. Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր

19. Սառնարան

20. Սեղան, աթոռներ

21. Ներանոթային սարքեր (կաթետր)

22. Կեղտապարկեր

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Մանկաբույժ կամ մանկական նյարդաբան, կամ մանկական անեսթեզիոլոգ - ռեանիմատոլոգ կամ մանկական վերականգնողաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը մանկական պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

4. Հոգեբան

* Այլ պաշտոններ, սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով` որպես խորհրդատու (կոնսուլտանտ):

 

(99.5-րդ կետը լրաց. 02.08.2018 թիվ 857-Ն որոշում)

 

N 2 հավելվածի պարզաբանում

 

i

Հիվանդանոցներ

 

- Հիվանդանոցներում իրականացվում է բժշկական օգնություն մասնագիտական բաժանմունքներում և բաժիններում` շուրջօրյա կամ ցերեկային ստացիոնար պայմաններում:

- (3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.01.17 թիվ 28-Ն որոշում)

- Եթե մահճակալների թիվը 30-ից ցածր է, ապա այդ դեպքում այն ծավալվում է ընդհանուր պրոֆիլի բաժանմունքի կազմում:

- Ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ բժիշկ (բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով),

- Հիվանդանոցային վիրաբուժական բաժանմունքները պետք է ունենան վիրահատարան, վիրակապարան, միջամտությունների սենյակ (վիրակապարան և միջամտությունների սենյակը կարող են տեղակայվել միևնույն սենքում այս դեպքում բժշկական գործիքները, սարքավորումները և պարագաները կարող են ներկայացվել նվազագույնը մեկ օրինակից), հերթապահ բուժքրոջ կետ (կետեր) և պետք է իրականացնեն անեսթեզիոլոգիական, վերակենդանացման բժշկական օգնության ու սպասարկման տեսակներ:

- Թերապևտիկ բաժանմունքները պետք է ունենան մանիպուլիացիոն սենյակ, հերթապահ բուժքրոջ կետեր:

- 1.,14.,18.,33.,34.1.,34.4.,50,74.1.,76 կետերով սահմանված բժշկական գործունեության տեխնիկական և մասնագիտական որակավորման համար անհրաժեշտ պահանջները և պայմանները կիրառվում են մարզային հիվանդանոցներում

- 1.,14..18.,33.,34.1.,34.4.,կետերով և նեղ մասնագիտական բաժանմունքների համար սահմանված բժշկական գործունեության տեխնիկական և մասնագիտական որակավորման համար անհրաժեշտ պահանջները և պայմանները կիրառվում են քաղաքային բազմապրոֆիլ հիվանդանոցներում

- Եթե հիվանդանոցում տեղակայված է բժշկական կլինիկական ամբիոն, ապա պետք է առկա լինեն նաև իրավական ակտերով նախատեսված կրթական գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներ ու պայմաններ: Այդ դեպքում այն կոչվում է կլինիկական հիվանդանոց

- Եթե հիվանդանոցին կից գործում է պոլիկլինիկա, ապա այդ բուժհաստատությունը անվանվում է բժշկական միավորում

- Եթե բժշկական հաստատությունը ունի նեղ մասնագիտական ուղղվածություն և այնտեղ գտնվում են տվյալ մասնագիտության գծով ավելի բարձրորակ գիտական, դիագնոստիկ և բուժական բաժանմունքներ, ապա այդ բուժհաստատությունները անվանվում է բժշկական կենտրոն

- Յուրաքանչյուր հիվանդանոց պետք է իրականացնի հիվանդների հաշվառում (հիվանդության պատմությունների միջոցով) և բժշկական վիճակագրության վարում:

- Յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանում ներկայացնի վիճակագրական հաշվետվություն:

- Հիվանդանոցների ղեկավարումն իրականացնում է մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության կազմակերպիչը, որն ունի համապատասխան որակավորում:

- Յուրաքանչյուր մասնագիտական բաժանմունքի ղեկավարումը իրականացնում է մասնագիտությամբ բժիշկ, որն ունի համապատասխան մասնագիտացում և որակավորում:

- Հիվանդանոցների բժշկական սարքերը և գործիքները պետք է ունենան «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթուղթ:

- Հիվանդանոցների ընդհանուր միջին բուժանձնակազմի ղեկավարումն իրականացվում է գլխավոր բուժքրոջ կողմից, իսկ առանձին մասնագիտական բաժանմունքներում` բաժանմունքի ավագ բուժքրոջ կողմից:

- 10.,34.1.,34.4.,42.,43.,45.,կետերը կիրառելի են տարբեր տեղակայում և համապատասխան մասնագիտական (սիրտ-անոթային, աղեստամոքսային, նյարդաբանական) ուղղվածություն ունեցող առողջարաններում որոնք ունեն բուժիչ բնակլիմայական պայմաններ և հանքային ջրեր, իսկ մանկական առողջարաններում նաև 55., 61.,կետերը:

- Ծննդատուն (մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք հիվանդանոցի կազմում)- առողջապահական հաստատություն Է, որտեղ իրականացվում է մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնություն` շուրջօրյա ստացիոնար պայմաններում:

- Ծննդատան կազմում պետք է լինի մանկաբարձական բաժանմունք /ներառյալ հղիների ախտաբանություն/, գինեկոլոգիական բաժանմունք, ընդունարաններ, լաբորատոր-դիագնոստիկ և ֆունկցիոնալ ախտորոշման ծառայություն:

- 74.1., 74.2., 75., 76.1., 76.2. կետերով սահմանված բժշկական գործունեության տեխնիկական և մասնագիտական որակավորման համար անհրաժեշտ պահանջները և պայմանները պարտադիր են մարզային և քաղաքային ծննդատների համար

- 74.1. 74.2., 75., 76.1., 76.2.,76.4.,77.,50.1.,կետերով սահմանված բժշկական գործունեության տեխնիկական և մասնագիտական որակավորման համար անհրաժեշտ պահանջները և պայմանները, ինչպես նաև պերինատալ ախտորոշման և պտղի ներարգանդային վիճակի գնահատման և շտկման ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը պարտադիր են երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների համար (գիտահետազոտական կենտրոններ, համալսարանական կլինիկաներ):

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաները պետք է համալրված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով (ՋԻՓԻԷՍ/ GPS) և միացված լինեն`

- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ու սպասարկման կենտրոնական դիսպետչերական կառավարման համակարգին.

- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային և տարածքային կենտրոններին:

Դատաբժշկական, ախտաբանաանատոմիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում 33-րդ կետով սահմանված ստորաբաժանման առկայության (ընդունարանի) պահանջը պարտադիր չէ: Հոգեբուժական, մաշկաբանական, վեներաբանական, ակնաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում 33-րդ կետի (ընդունարանի) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով նախատեսված պահանջների առկայությունը պարտադիր չէ:

Նյարդաբանական ծառայություններ իրականացնող բաժանմունքում 79-րդ կետի (ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ), վերականգնողական` շարժաթերապևտիկ (կինեզոթերապիա) ծառայություններ իրականացնող բաժանմունքում 33-րդ կետի (ԸՆԴՈՒՆԱՐԱՆ), 79-րդ կետի (ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ), 80-րդ կետի (ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ) պահանջը պարտադիր չէ:

Կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ Երևան քաղաքում` 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, առանձնացվում է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:

ԻՐՏԵԿ - վերջին պարբերությունը տարածվում է միայն Երևան քաղաքի բժշկական

օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 500 և

ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների

համար: Իսկ մարզերի բժշկական օգնության և սպասարկման

համապատասխան լիցենզիա ունեցող 110 և ավելի մահճակալ ունեցող

բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար այն կտարածվի

2020 թվականի օգոստոսի 23-ից` 09.08.18 թիվ 880-Ն որոշում

 

(2-րդ հավելվածի պարզաբանումը փոփ. 02.08.2018 թիվ 857-Ն, 09.08.18 թիվ 880-Ն որոշումներ)

 

(2-րդ հավելվածը փոփ. 13.10.05 թիվ 1732-Ն, 23.07.09 թիվ 856-Ն, 10.02.11 թիվ 99-Ն, 01.08.13 թիվ 895-Ն, 15.04.16 թիվ 404-Ն 10.06.10 թիվ 714-Ն, 19.01.17 թիվ 28-Ն, 20.09.2018 թիվ 1050-Ն որոշումներ)

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2002
N 1936-Ն
Որոշում