Սեղմել Esc փակելու համար:
{14.02.2019 - 20.04.2019} ՀՀ 2019 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.02.2019 - 20.04.2019} ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՎ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.02.2019  -ից մինչեւ   20.04.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

14/02/2019-20/04/2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1515-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Առաջարկություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2019 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

բ. հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել`

- փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2019 թվականի պետական պատվերը,

- «1123 Իրավական իրազեկում և տեղեկատվության ծառայություններ» ծրագրի «11001 Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված հատկացումների բաշխումը.:

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աջակցություն արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին» ծրագրի «Ներկայացուցչության ապահովում և խրախուսում» միջոցառման արտաբյուջետային հաշվի միջոցներից, եկամուտների նվազեցման եղանակով, 8198.1 հազ. դրամը փոխանցել «Աջակցություն օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի գործունեությանը» միջոցառման «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111- G-13-001 Զարգացման համագործակցության համաձայնագրի ներքո իրականացվող» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվին` որպես «Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ»:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին`

1) օրենքով նախատեսված պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման ծրագրերի գծով սույն որոշման N 4 հավելվածով համապատասխան միջոցառումները կատարող պետական կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը վերապահված իրավունքները վերապահել Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից`

ա. այդ լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն պետական կառավարչական հիմնարկների կողմից 2019 թվականին իրականացվող նմանատիպ ծախսերի կատարման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան,

բ. սույն որոշման N 9 հավելվածում ներկայացված ծրագրերի միջոցառումների գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և համապատասխան ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական մարմիններ,

գ. սույն որոշման N 4 հավելվածով սահմանված «1157 Քաղաքային զարգացում» ծրագրի «12008 Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների գծով պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացում» միջոցառմամբ նախատեսված 2,732,776.8 հազ. դրամ գումարից 1,933,279.6 հազ. դրամն ուղղվելու է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 799,497.2 հազ. դրամը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով ընկերությանը նախատեսված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարարության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվող սուբվենցիաների տրամադրման պայմանագրերում նախատեսել, որ սուբվենցիաների գումարների նպատակային օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն իրականացնում է նախնական փաստաթղթային հսկողություն, իսկ հետավարտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 4 հավելվածով սահմանված «1212 Տարածքային զարգացում» ծրագրի «12003 Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառման գծով նախատեսված հատկացումների ըստ պետական կառավարման մարմինների բաշխման վերաբերյալ.

4) սույն որոշման N 4 հավելվածով սահմանված «1110 Այլընտրանքային աշխատանքային ծառայություն» ծրագրի «12001 Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին դրամական բավարարման և դրամական փոխհատուցման տրամադրում» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության (որպես միջոցառումը կատարող պետական կառավարման մարմնի) գծով նախատեսված ֆինանսական միջոցները փոխանցել Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:

13. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել, - նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2019 թվականի հետևյալ ծրագրերը`

ա. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում.

բ. ստանդարտների մշակման ծառայություններ.

գ. ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներ.

2) «Բիզնես Արմենիա» և «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամների հետ կնքվող դրամաշնորհների հատկացման պայմանագրերով սահմանել և ապահովել, որ հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերն ավարտվեն մինչև 2019 թվականի մարտի 31-ը, իսկ ծրագրերի իրականացման, ինչպես նաև հիմնադրամների պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:

14. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2019 թվականի աջակցություն զբոսաշրջության զարգացմանը ծրագիրը:

15. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին`

1) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «1114 Սփյուռքի հայապահպանության ծրագրի» «12001 Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում» միջոցառման գծով նախատեսված հատկացումների բաշխումը` մինչև 2019 թվականի մայիսի 3-ը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «1114 Սփյուռքի հայապահպանության», «1156 Հայաստան-Սփյուռք գործակցության» և «1194 Հայրենադարձության» ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների ծախսերի նախահաշիվները` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

16. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել, գլխավոր դատախազության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2019 թվականի պետական պատվերը:

17. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2019 թվականի հետևյալ ծրագրերը`

ա. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պարբերական պահպանման (միջին նորոգման) աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 5 աղյուսակի 1.2-րդ կետում ներկայացված գումարի օգտագործման (բաշխումն ըստ օբյեկտների),

բ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների,

գ. տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման:

2) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ կնքվող դրամաշնորհի հատկացման պայմանագրով սահմանել և ապահովել, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ավարտվեն մինչև 2019 թվականի մարտի 31-ը, իսկ ծրագրերի իրականացման, ինչպես նաև հիմնադրամի պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:

18. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության 2019 թվականի ծրագիրը.

2) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին 2019 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման չափաքանակները` ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների:

19. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը:

20. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացնել 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2019/2020 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների դասարանների և աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաները, ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2019/2020 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները.

2) սույն որոշման 4-րդ կետի 7-րդ ենթակետում նշված առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համաձայնեցված:

21. Սույն որոշման NN 11 և 11.1 հավելվածներում ընդգրկված հանրային իշխանության մարմինների ղեկավարներին`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման NN 11 և 11.1 հավելվածների` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ չհանդիսացող` բյուջետային ծրագրերի միջոցառումները կատարող պետական կառավարման մարմինները սույն ենթակետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնում են համապատասխան ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական մարմինների միջոցով.

2) սույն որոշման NN 3, 4 և 5 հավելվածներով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման մասին սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս` միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման NN 11 և 11.1 հավելվածների` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ չհանդիսացող` բյուջետային ծրագրերի միջոցառումները կատարող պետական կառավարման մարմինները սույն ենթակետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնում են համապատասխան ծրագրերի գծով բյուջետային հատկացածների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական մարմինների միջոցով:

22. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել`

i

ա. գյուղատնտեսական հումքի մթերումների (գնածների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագիրը,

բ. ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը,

գ. գյուղատնտեսությամբ զբաղվողներին ուղղակի աջակցության տրամադրում ծրագիրը,

դ. փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագիրը,

ե. անասնաբուծության զարգացում ծրագիրը.

2) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագիրը.

3) «Գյուղատնտեսության զարգացման» և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամների հետ դրամաշնորհների հատկացման պայմանագրերով սահմանել և ապահովել, որ հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերը ավարտվեն մինչև 2019 թվականի մարտի 31-ը, իսկ ծրագրերի իրականացման, ինչպես նաև հիմնադրամների պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:

23. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը`

ա. հաստատել և աշխատակազմի պաշտոնական վեբկայքում հրապարակել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «11001 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» և «12001 Պետական աջակցություն ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին» միջոցառումների գծով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին ստացողների,

i

բ. ներկայացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար Օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «12002 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին կուսակցությունների» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

(23-րդ կետը փոփ. 31.01.2019 թիվ 64-Ն որոշում)

24. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին` սույն որոշման ընդունումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգի և պայմանների վերաբերյալ:

(24-րդ կետը փոփ. 31.01.2019 թիվ 64-Ն որոշում)

i

25. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2019 թվականի պետական պատվերը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

26. Միջազգային վարկատու կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և այլ արտաքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետությանը 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների գլխավոր կարգադրիչներ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների ղեկավարներին` սահմանել խիստ հսկողություն, կանխել և թույլ չտալ միջազգային վարկատու կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և այլ արտաքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին իրենց կողմից կարգավորվող ոլորտներում ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) իրագործվող նպատակային վարկային ծրագրերի գծով օրենքի N 1 հավելվածի N 4 և N 4 հավելվածի N 1.1.1 աղյուսակներով ըստ յուրաքանչյուր նպատակային վարկային ծրագրի սահմանած ելքերի (ինչպես վարկային միջոցների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) տարեկան, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված եռամսյակային (աճողական) գումարների (ներառյալ ուղղակի վճարածների և բացված հատուկ պարտավորագրերի շրջանակներում կատարվող վճարածների մասով) գերազանցում (եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան նախատեսված չէ):

27. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան մարմինների համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի և վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակների հաստատումը` թույլատրել այդ մարմիններին իրականացնել նմանատիպ գործառնություններ 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում` հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակում, նախորդ տարվա չափաքանակներում ներառված հոդվածներով, յուրաքանչյուր մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հաստատված տարեկան հատկացումների մեկ տասներորդի չափով` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների` պայմանով, որ այդ գործառնությունների տվյալները կներառվեն 2019 թվականի համար ավալ մարմնի կողմից առաջարկվող` Հայաստանի Հանրապետության կաոավարության որոշման նախագծերի համապատասխան հավելվածներով` նշված նպատակով ներկայացվող չափաքանակներում:

28. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն N 13 հավելվածի:

29. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-4-րդ և 21-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 4 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

30. Հույժ գաղտնի:

31. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ _______________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

ԻՐՏԵԿ - հավելվածները փոփոխվել են, որը հնարավոր չէ ինկորպորացնել`

24.01.2019 թիվ 26-Ն, 24.01.2019 թիվ 52-Ն, 06.02.2019 թիվ 69-Ն, 06.02.2019 թիվ 83-Ն, 15.02.2019 թիվ 90-Ն, 15.02.2019 թիվ 107-Ն, 15.02.2019 թիվ 111-Ն, 21.02.2019 թիվ 118-Ն, 15.02.2019 թիվ 128-Ն, 21.02.2019 թիվ 131-Ն, 21.02.2019 թիվ 135-Ն, 15.02.2019 թիվ 140-Ն, 21.02.2019 թիվ 148-Ն, 28.02.2019 թիվ 157-Ն, 28.02.2019 թիվ 161-Ն, 28.02.2019 թիվ 176-Ն, 07.03.2019 թիվ 178-Ն, 07.03.2019 թիվ 179-Ն, 07.03.2019 թիվ 180-Ն, 07.03.2019 թիվ 183-Ն, 07.03.2019 թիվ 188-Ն, 07.03.2019 թիվ 189-Ն, 07.03.2019 թիվ 194-Ն, 07.03.2019 թիվ 209-Ն, 14.03.2019 թիվ 221-Ն, 14.03.2019 թիվ 228-Ն, 07.03.2019 թիվ 231-Ն, 14.03.2019 թիվ 233-Ն, 14.03.2019 թիվ 234-Ն, 14.03.2019 թիվ 242-Ն, 14.03.2019 թիվ 249-Ն, 21.03.2019 թիվ 254-Ն, 21.03.2019 թիվ 259-Ն, 25.03.2019 թիվ 265-Ն, 25.03.2019 թիվ 266-Ն, 25.03.2019 թիվ 267-Ն, 25.03.2019 թիվ 268-Ն, 25.03.2019 թիվ 269-Ն, 21.03.2019 թիվ 272-Ն, 29.03.2019 թիվ 286-Ն, 29.03.2019 թիվ 292-Ն, 29.03.2019 թիվ 299-Ն, 29.03.2019 թիվ 302-Ն, 29.03.2019 թիվ 315-Ն, 29.03.2019 թիվ 317-Ն, 29.03.2019 թիվ 318-Ն, 29.03.2019 թիվ 319-Ն, 29.03.2019 թիվ 320-Ն, 29.03.2019 թիվ 322-Ն, 29.03.2019 թիվ 321-Ն

i

 

i

որոշումներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2018
N 1515-Ն
Որոշում