Սեղմել Esc փակելու համար:
{21.02.2019 - 21.11.2019} ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{21.02.2019 - 21.11.2019} ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.02.2019  -ից մինչեւ   21.11.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0474.050510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2010 թվականի N 474-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի պետին`

i

1) պետական գույքի կառավարման նպատակների իրականացման, ընթացիկ փուլի առաջնահերթությունների, նախապատվությունների և սահմանափակումների կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշմամբ սահմանված Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի, ինչպես նաև հաջորդող յուրաքանչյուր եռամյա ծրագրի գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գույքի կառավարման եռամյա ծրագիր, որը պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված` տվյալ ժամանակահատվածի կտրվածքով իրականացվող միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող միջոցառումների համակարգ է.

2) մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել նախորդ տարում գործող պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվություն.

i

3) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների զարգացման առաջիկա երեք տարվա հեռանկարային հիմնական մոտեցումները հստակեցնելու նպատակով երկամսյա ժամկետում սահմանել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործարար ծրագրի օրինակելի ձևը:

(1-ին կետը փոփ. 10.11.16 թիվ 1160-Ն, 31.08.17 թիվ 1084-Ն որոշումներ)

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող` սույն որոշման 1-ին կետում նշված պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը պետք է բովանդակի`

1) «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջները.

2) պետական սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որոնց նկատմամբ տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել որոշակի միջոցառումներ և կնքել գործարքներ` ըստ տարիների:

(2-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1160-Ն որոշում)

i

3. Սահմանել, որ պետական գույքի կառավարման եռամյա ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի`

1) հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ծրագրում նշված միջոցառումների իրականացման ընթացքը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված այն միջոցառումների նկարագրությունը, որոնք ուղղված են պետական գույքի կառավարման ծրագրի կատարմանը.

3) տեղեկություններ հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների մասին.

4) քանակային ցուցանիշներ, որոնք վերաբերում են կառավարման ձևերի կիրառմանը, առանձին կազմակերպությունների և գույքի նկատմամբ իրականացված գործողությունները.

5) տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների օգտագործման հետևանքով պետական և համայնքների բյուջեներ մուտքագրված միջոցների մասին.

6) տեղեկություններ փաստացի կատարված պայմանագրային պարտավորությունների, այդ թվում` ներդրումների և իրականացված ծրագրերի մասին:

(3-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1160-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի պետի և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման լիազորություն ունեցող մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավարտել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկերի ճշգրտման աշխատանքները և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Ընդ որում, պետական մասնակցությամբ այն կազմակերպությունների մասով, որոնց մասին ճշգրտման աշխատանքների իրականացման ընթացքում որևէ տեղեկատվություն չի բացահայտվի, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանցում պետական մասնակցության հետագա տնօրինման վերաբերյալ:

5. Սահմանել, որ պետական գույքի համապարփակ հաշվառման հիման վրա պետական գույքի մասին պաշտոնական տեղեկատվությունը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը) տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեն:

i

6. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` 50-ից ավելի տոկոս պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպություններում, որոնց բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահված են համապատասխան մարմիններին (բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը պետության և մասնավոր հատվածի համագործակցության ծրագրերով հանձնված են մասնավոր հատվածի կառավարմանը, ինչպես նաև մասնավորեցման ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների), որոնք, համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասի, համարվում են խոշոր կազմակերպություններ, ինչպես նաև հինգ հարյուր միլիոն և ավելի դրամ արժեքով ակտիվներ ունեցող այն առևտրային կազմակերպություններում, որոնք երեք տարիների ընթացքում աշխատել են վնասով ստեղծել տնօրենների խորհուրդ և սույն կետից բխող համապատասխան փոփոխություններ կատարել կազմակերպությունների կանոնադրություններում:

(6-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1160-Ն որոշում)

i

7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի համաձայն ստեղծվող տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվում են տվյալ պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև տվյալ ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության (կազմակերպության) և ակադեմիական (գիտական) որևէ հաստատության ներկայացուցիչներ, իսկ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ընդ որում, պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացնում են խորհրդի նախագահի` նախապես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: Խորհրդի նախագահ կարող է ընտրվել հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության պատգամավորի, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ:

(7-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 118-Ն, 10.11.16 թիվ 1160-Ն, 06.02.2019 թիվ 80-Ն, 14.11.2019 թիվ 1577-Ն որոշումներ)

i

8. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամյա ծրագրի վերջին տարվա մինչև հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների, որոնց բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահված են համապատասխան մարմիններին (բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը պետության և մասնավոր հատվածի համագործակցության ծրագրերով հանձնված են մասնավոր հատվածի կառավարմանը, ինչպես նաև մասնավորեցման ծրագրերում ընդգրկված), պետական մասնակցության պահպանման հիմնավորվածությունը, որը պետք է պարունակի`

1) օրենսդրական հիմքերը, որոնց համաձայն տվյալ կազմակերպությունը ենթակա չէ մասնավորեցման.

2) կազմակերպության ներկայիս ֆինանսատնտեսական վիճակը և առկա հզորությունները (ներառյալ անշարժ գույքը և այլ հիմնական միջոցները, մարդկային ներուժը և ոչ նյութական ակտիվները).

3) կազմակերպության գործունեության տեսակները.

4) առաջիկա երեք տարվա համար կազմակերպության զարգացման հեռանկարային հիմնական մոտեցումները (գործարար ծրագիրը` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի պետի կողմից հաստատված գործարար ծրագրի օրինակելի ձևին համապատասխան)` հաստատված համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից.

5) յուրաքանչյուր եռամյա ծրագիրը հաստատվելուց հետո սույն որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետում նշված գործարար ծրագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում հաստատված գործարար ծրագրի լրամշակված տարբերակը 15 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե:

(8-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1160-Ն, 31.08.17 թիվ 1084-Ն որոշումներ)

9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի պետին` սույն որոշման 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ամփոփել այն և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

i

10. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված և պետական կառավարման տարբեր մարմինների ենթակայության` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին` բաժնետոմսերը հանձնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(10-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1084-Ն, 06.02.2019 թիվ 80-Ն որոշումներ)

i

11. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի պետին` պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և դեռևս չսեփականաշնորհված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ծրագիրը, ինչպես նաև մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը, իսկ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ժամանակացույցում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

i

12. Սահմանել, որ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե են ներկայացնում իրենց կողմից լուծարվող, ինչպես նաև լուծարման գործընթաց մտած նոր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) լուծարման ընթացքի և այդ գործընթացում առկա խնդիրների մասին տեղեկատվություն:

(12-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1160-Ն որոշում)

i

13. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի պետին` սույն որոշման 12-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո ուսումնասիրել կազմակերպությունների լուծարման գործընթացը, անհրաժեշտության դեպքում տրամադրել համապատասխան խորհրդատվություն, իսկ ուսումնասիրման արդյունքները մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(13-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1160-Ն որոշում)

14. Սահմանել, որ սույն որոշման 8-րդ կետում նշված` պետական մասնակցությամբ այն կազմակերպություններում, որոնց պետական մասնակցությունը կհիմնավորվի սույն որոշման 9-րդ կետին համապատասխան, պետության կողմից լիազորված ներկայացուցիչ պետք է լինի նաև համապատասխան պետական կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության):

i

14.1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի պետին` եռամյա ծրագրի կատարման մասին յուրաքանչյուր տարվա հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելուց հետո` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ը, ելնելով կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակից, եռամյա ծրագրի հաշվետու տարվա և կազմակերպությունների զարգացման ծրագրերի կատարման արդյունքներից, համապատասխան կազմակերպության և պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հետ քննարկման արդյունքում` համապատասխան պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել տվյալ կազմակերպության` բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու, վերակազմակերպման կամ կազմակերպության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և մասնավորեցման ծրագրերում ընդգրկելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

(13-րդ կետը փոփ. 10.11.16 թիվ 1160-Ն որոշում)

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 06.02.2019 թիվ 80-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2010
N 474-Ն
Որոշում