Սեղմել Esc փակելու համար:
{21.02.2019 - 23.01.2020} ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{21.02.2019 - 23.01.2020} ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.02.2019  -ից մինչեւ   23.01.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0168.260216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2016 թվականի N 168-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունից 2016 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք` մեկ քառակուսի մետրը 4934 (ներառյալ ավելացված արժեքի հարկը) դրամ վարձավճարով:

(1-ին կետը փոփ. 22.12.16 թիվ 1316-Ն, 28.12.17 թիվ 1704-Ն, 06.02.2019 թիվ 84-Ն որոշումներ)

2. Սույն որոշման 1-ին կետից բխող` 2016 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 17269.0 հազ. դրամ, այդ թվում` 2016 թվականի առաջին եռամսյակում` 1726.9 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 6907.6 հազ. դրամ և ինն ամսում` 12088.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքի` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը հանձնման գործընթացը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 06.02.2019 թիվ 84-Ն, 16.01.2020 թիվ 37-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1, 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2016
N 168-Ն
Որոշում