06/02/2019 - 29/03/2019
040.0703.220618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 2018 թվականի N 703-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2021 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 06.02.2019 թիվ 70-Ա, 29.03.2019 թիվ 309-Ա որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 21-ի
N 703-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ |Անվանումը |Չափի|Քանակը |Արժեքը |
|ը/կ|ԱԱ-ի | |միա-| |(դրամ) |
| |ծածկա| |վորը| | |
| |գիրը | | | | |
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|1. |5608 |Պոլիէթիլենային հակակարկտային ցանց |կգ |30.000 | 5 533 500|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|2. |3926 |Մետաղյա թիթեղ (կենտրոնական) |կգ |1.750 | 145 775|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|3. |3926 |Մետաղյա թիթեղ (վերին հատվածի) |կգ |1.750 | 145 775|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|4. |3926 |Ցանցի փակման կաբել |կգ |646 | 4 078 130|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|5. |3926 |7*8 չափի հենասյունի աքսեսուար |կգ |250 | 357 000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|6. |3926 |9*9.5 չափի հենասյունի աքսեսուար |կգ |50 | 71 400|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|7. |7312 |Պլաստիֆիկացված կաբել |կգ |3200 | 342 720|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|8. |7312 |Խաչաձև ձևավորված կաբել |կգ |1300 | 154 700|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|9. |7326 |Կաբել |կգ |70 | 791 350|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|10.|7326 |Մամլակներ |կգ |500 | 130 900|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|11.|6810 |7*8 չափի 4500 մմ հենասյուն |կգ |250 | 1 487 500|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|12.|6810 |9*9,5 չափի 4500 մմ հենասյուն |կգ |50 | 446 250|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|13.|3923 |Պլաստիկ կծիկներ |կգ | 10.000| 29 750 000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|14.|5404 |Ցանցի հյուսման թել (հումքային) |կգ | 35.000| 59 500 000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|15.|9405 |Առաստաղի էլ. լուսատուներ` |կգ | 163| 1668500|
| | |լրակազմով (լամպերով, կախիչներով, | | | |
| | |ամրակային դետալներով) | | | |
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|16.|7216 |Մետաղական պրոֆիլներ` կախիչներով |կգ | 416| 4570350|
| | |(հակակարկտային կայանի լուսավորման | | | |
| | |համակարգի համար) | | | |
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|17.|7608 |Խողովակներ ալյումինի |կգ | 63| 4586400|
| | |համաձուլվածքից | | | |
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|18.|3917 |Պլ. խողովակների կցամասեր |կգ | 12| 745000|
| | |պոլիմերային նյութերից | | | |
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|19.|7308 |Մետաղական կոնստրուկցիա` թելի |կգ | 620| 49015600|
| | |դատարկ կոճերի պահպանման համակարգ | | | |
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|20.|7315 |Մետաղական շղթաներ |կգ | 59| 6792000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|21.|7315 |Մետաղական շղթաներ |կգ | 78| 10754000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|22.|7326 |Մետաղական կոճեր |կգ | 163| 38488000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|23.|7312 |Ոլորված մետաղալար` առանց պատվածքի |կգ | 10217| 9622000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|24.|5404 |Մենաթել` հակակարկտային ցանցի |կգ |1000000| 1550840000|
| | |հյուսման համար | | | |
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|25.|7312 |Ոլորված մետաղալար` առանց պատվածքի |կգ | 500000| 460382800|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|26.|3926 |Արտադրատեսակներ պլաստմասսայից |կգ |6700000| 1473409000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|27.|7312 |Ոլորված մետաղալար, մետաղաճոպաններ,|կգ |6750000| 746130000|
| | |մետաղապարաններ, հյուսված քուղեր, | | | |
| | |առասաններ և նույնանման | | | |
| | |արտադրատեսակներ սև մետաղներից | | | |
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|28.|7326 |Արտադրատեսակներ սև մետաղներից |կգ | 855000| 1383375000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|29.|3923 |Պլաստմասսայից կոճեր |կգ | 200000| 305640000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|30.|3908 |Պոլիամիդներ սկզբնական ձևով |կգ | 200000| 1728000000|
|___|_____|__________________________________|____|_______|___________|
|31.|3902 |Պոլիպրոպիլեն սկզբնական ձևով |կգ | 200000| 1440000000|
|_________________________________________________________|___________|
| Ընդամենը |9,316,953, |
| |650 |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 06.02.2019 թիվ 70-Ա, 29.03.2019 թիվ 309-Ա որոշումներ)