Սեղմել Esc փակելու համար:
{01.03.2019 - 20.12.2019} ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.03.2019 - 20.12.2019} ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Կ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.2019  -ից մինչեւ   20.12.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0700.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 700-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի հունիսի 11-ի

N 700-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

2) ռուսերեն` Մինիստեռստվօ տռուդա ի սօցիալնիխ վօպռօսօվ Ռեսպուբլիկի Արմենիյա.

3) անգլերեն` Ministry of Labour and Social Affairs of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Ministere du Travail et des Affaires Sociales de la Republique d'Armenie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակներն են` սոցիալական պաշտպանության, բնակչության զբաղվածության և ժամանակավոր անաշխատունակության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը հետևյալ ոլորտներում`

1) աշխատանքի.

2) սոցիալական ապահովության.

3) պետական կենսաթոշակային ապահովության.

4) սոցիալական աջակցության, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման.

5) ժողովրդագրական պետական քաղաքականության.

6) ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության.

7) հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության:

10. Նախարարության խնդիրներն են`

1) սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումն ու իրականացումը.

2) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.

3) աշխատանքի պետական կարգավորման և աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

4) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

5) ազգային և տեղական մակարդակներում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, առողջապահական, կրթաուսումնական կազմակերպությունների, ոստիկանության, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև համագործակցության համակարգումը.

6) պետական կենսաթոշակային ապահովության և նպաստների բնագավառում քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը, պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի միասնական քաղաքականության իրականացումը.

7) երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացման համակարգումը.

8) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության մշակումը և դրա իրականացման համակարգումը.

9) ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության պետական ռազմավարության մշակումը և դրանից բխող միջոցառումների իրականացման համակարգումը.

10) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության, հասարակությանը սոցիալական վերաինտեգրման քաղաքականության մշակումը և դրա իրականացման համակարգումը.

11) բնակչության ծերացման հետևանքների հաղթահարմանն ու տարեցների սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը.

12) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների, հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցության ապահովման համար նախադրյալների ստեղծումը.

13) ժողովրդագրական պետական քաղաքականության և ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը.

14) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

15) սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային ապահովության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը.

16) սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

17) սոցիալական պաշտպանության բնագավառի տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման ապահովումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) առաջարկություններ է մշակում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի հետևյալ բնագավառների օրենսդրության վերաբերյալ`

ա. աշխատանքային հարաբերություններ և աշխատանքի վարձատրություն (բացառությամբ պետական մարմիններում), աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացում,

բ. աշխատանքային օրենսդրության միասնական կիրառության նկատմամբ պետական վերահսկողություն,

գ. բնակչության զբաղվածություն, զբաղվածության պետական ծրագրերի իրականացում,

դ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողի սոցիալական պաշտպանություն,

ե. սոցիալական փաթեթի տրամադրում,

զ. պետական կենսաթոշակներ, պետական նպաստներ, պատվովճարներ, պարգևավճարներ և սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող այլ դրամական վճարներ, այդ դրամական վճարների նշանակում, հաշվարկում (վերահաշվարկում), վճարում,

է. հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, երեխաների, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, բռնության ենթարկված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի այլ անձանց սոցիալական պաշտպանություն,

ը. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում,

թ. բժշկասոցիալական փորձաքննություն,

ժ. երեխա ունեցող և երիտասարդ ընտանիքների, բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանություն,

ժա. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի (անձի) սոցիալական գնահատում (սոցիալական կարիքների գնահատում) և սոցիալական աջակցություն,

ժբ. ինտեգրված սոցիալական ծառայություններ և սոցիալական դեպքի վարում.

2) ապահովում է պետական կենսաթոշակների, նպաստների, պատվովճարների, պարգևավճարների և սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող այլ դրամական վճարների բնագավառների օրենսդրության միասնական կիրառումը.

3) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառի օրենսդրության միասնական կիրառումը.

4) կազմակերպում և ապահովում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի և բնակչության զբաղվածության հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակին և ձևավորված պահանջներին համապատասխան, մշակում է զբաղվածության պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

5) կազմակերպում և ապահովում է աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողի սոցիալական պաշտպանության համակարգի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

6) կազմակերպում և ապահովում է սոցիալական փաթեթի տրամադրման կարգի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է սոցիալական փաթեթի տրամադրման կարգի կատարելագործման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

7) կազմակերպում և ապահովում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգի զարգացման համապատասխան պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

8) կազմակերպում և ապահովում է միջազգային պայմանագրերով և միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ պայմանավորված` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետության ստանձնած պարտավորությունները կատարելու աշխատանքների իրականացումը, ապահովում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող միջազգային պայմանագրերի մշակումը և գործող պայմանագրերից բխող աշխատանքների իրականացումը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցում է օտարերկրյա պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ, օտարերկրյա պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մշակում է համապատասխան ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

9) կազմակերպում և ապահովում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի կատարելագործման համապատասխան պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

10) կազմակերպում և ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի կատարելագործման համապատասխան պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

11) կազմակերպում և ապահովում է ժողովրդագրական իրավիճակի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ ժողովրդագրական հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է ծնելիությունը և բազմազավակությունը խթանելու պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

12) կազմակերպում և ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է այդ անձանց սոցիալական պաշտպանության պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

13) կազմակերպում և ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է համապատասխան ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

14) կազմակերպում և ապահովում է թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի, սեռական բռնության ենթարկված, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացումը, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է այդ անձանց սոցիալական վերականգնման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

15) կազմակերպում և ապահովում է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքները, մշակում է առաջարկություններ այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաև մշակում է փաստացի հավասարության խթանման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

16) մշակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) համար նախատեսված` գնահատված սոցիալական կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

17) մշակում է սոցիալական ծառայությունների նվազագույն որակական չափորոշիչները.

18) մշակում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը բարելավելու ուղղությամբ պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

19) մշակում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթևան, սոցիալապես անապահով և (կամ) հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու (այդ թվում` ժամանակավոր) պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

20) մշակում է տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային և շուրջօրյա խնամքի տրամադրման պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

21) մշակում է որդեգրման, խնամատարության և երեխաների այլընտրանքային խնամքի ապահովման ընթացակարգերը, ուսումնասիրում է, ապահովում օրենսդրության միասնական կիրառությունը.

22) մշակում է խնամքի շուրջօրյա հաստատությունները բեռնաթափելու, այդ հաստատությունների և դրանցում խնամվող անձանց թվաքանակը կրճատելու և այդ անձանց խնամքն ընտանիքում կամ խնամքի այլընտրանքային ծառայությունների միջոցով կազմակերպելու պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.

23) մշակում է տուն այց կատարելու, անձի (ընտանիքի) սոցիալական կարիքները գնահատելու և սոցիալական դեպքը վարելու մեթոդաբանությունը (մեթոդական ցուցումները) և ապահովում է այդ մեթոդաբանության (մեթոդական ցուցումների) կիրառությունը.

24) ապահովում է անձին (ընտանիքին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրելը (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով).

25) սահմանում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը վերահսկելու հետադարձ կապի մեխանիզմները, ապահովում է այդ մեխանիզմների կիրառությունը.

26) վերահսկում է պետական կենսաթոշակների, նպաստների, պատվովճարների, պարգևավճարների և սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարվող այլ դրամական վճարների նշանակման, հաշվարկման (վերահաշվարկման), վճարման գործընթացի, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի օրինականությունը (համապատասխանությունը օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին).

27) վերահսկում է զբաղվածության պետական ծրագրերի, սոցիալական պաշտպանության ոլորտի պետական այլ ծրագրերի և սոցիալական ծառայությունների կատարման ընթացքը, իրականացնում է այդ ծրագրերի ու ծառայությունների մոնիթորինգ (մշտադիտարկում) և գնահատում.

28) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է բյուջետային գործընթացին.

29) տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված դեպքերում կատարում է օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորությունները.

30) կազմակերպում և ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսական և ոչ ֆինանսական, ինչպես նաև քանակական և որակական ցուցանիշների ամփոփ վերլուծությունների իրականացումը.

31) իրականացնում է կարգավորման սոցիալական ազդեցության գնահատումը հանրային վարքագծի էական փոփոխություն ենթադրող պետական նախաձեռնությունների և իրավական ակտերի մասով.

32) իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին առնչվող հետազոտական աշխատանքներ` փաստարկված քաղաքականության մշակման շրջանակներում.

33) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

(11-րդ կետը փոփ. 18.12.2019 թիվ 1923-Լ որոշում)

i

11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը` ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

(11.1-ին կետը լրաց. 28.02.2019 թիվ 187-Լ որոշում)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարար (այսուհետ` նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է նախարարության, ինչպես նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

18. Նախարարը`

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության` նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում` վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում` նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը`

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) համակարգում և ապահովում է նախարարության կողմից հաշվապահական հաշվառման վարումն ու հաշվետվություններ ներկայացնելը.

6) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

7) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

9) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

10) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

11) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

27. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը` իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները, հանձնարարականները, ինչպես նաև նախարարի կողմից հաստատված պաշտոնի անձնագրով իրեն վերապահված այլ գործառույթներ, հաշվետու է նախարարին:

29. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) կազմակերպում և համակարգում է նախարարի, աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.

2) ծրագրում և կազմակերպում է նախարարի և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ճեպազրույցները, հայտարարությունները.

3) վերահսկում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների, օրվա մամուլի տեսության պատրաստումը.

4) կազմակերպում է մամուլի հաղորդագրությունների պատրաստումը և տարածումը, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.

5) կազմակերպում է նախարարին և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին ծանուցումը և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.

6) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.

7) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` նախարարի և աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.

8) համակարգում է նախարարության գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով նախարարության մյուս ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալու գործընթացը, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.

9) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները, հանձնարարականները, իրեն վերապահված այլ գործառույթներ, հաշվետու է նախարարին:

30. Նախարարի օգնականն իրականացնում է իր անմիջական ղեկավարի կողմից տրված ցուցումները, հանձնարարականները, ինչպես նաև իրեն վերապահված այլ գործառույթներ, հաշվետու է նախարարին:

31. Նախարարի տեղակալի օգնականն իրականացնում է իր անմիջական ղեկավարի կողմից տրված ցուցումները, հանձնարարականները, ինչպես նաև իրեն վերապահված այլ գործառույթներ, հաշվետու է նախարարի տեղակալին:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

i

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) աշխատանքի և զբաղվածության վարչություն.

2) ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչություն.

3) կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչություն.

4) հավասար հնարավորությունների ապահովման վարչություն:

(32-րդ կետը փոփ. 18.12.2019 թիվ 1923-Լ որոշում)

33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչություն.

2) արտաքին կապերի վարչություն.

3) սոցիալական ազդեցության գնահատման և հետազոտական վարչություն.

4) ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն.

5) քարտուղարություն.

6) անձնակազմի կառավարման բաժին.

7) գնումների համակարգման բաժին.

8) իրավաբանական բաժին.

9) տնտեսական հարցերի բաժին.

10) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

(33-րդ կետը փոփ. 18.12.2019 թիվ 1923-Լ որոշում)

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

 

34. Նախարարության գրասենյակներն են`

1) Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակ.

2) Զբաղվածության պետական գրասենյակ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆԸ

 

35. Նախարարությանը ենթակա մարմինն է Սոցիալական ապահովության ծառայությունը:

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

39. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

40. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 700-Լ
Որոշում