Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ...

 

 

040.1087.310702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1087-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ` «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք ընդունվող տեղեկանքի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 11.04.2019 թիվ 378-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հուլիսի 18-ի N 1087-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` թանգարանային և շարժասանդուղքների կասկադի (այսուհետ` համալիր) կառուցման և համալիրի գործունեության իրականացման համար «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված` ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներն ավելացված արժեքի հարկից ազատելու համար հիմք է ընդունվում սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքը: Ընդ որում, ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն կիրառող անձանց մոտ նշված տեղեկանքի առկայությունը պարտադիր է:

2. Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող` սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:

(2-րդ կետը փոփ. 11.04.2019 թիվ 378-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 11.04.2019 թիվ 378-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 11.04.2019 թիվ 378-Ն որոշում)

5. Հիմնադրամի կողմից իրականացված յուրաքանչյուր գործարքի (ձեռքբերման) համար լրացվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային կամ հարկային մարմին), երկրորդ օրինակը պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է հարկային մարմին` մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Յուրաքանչյուր գործարքի համար լրացված հաշվարկային փաստաթղթերը պետք է լինեն նույնական, առանձին-առանձին կնքված ու ստորագրված: Տեղեկանքի սխալ լրացման դեպքում հիմնադրամի կողմից դրա երեք օրինակն էլ ճանաչվում են անվավեր` համապատասխան նշում կատարելով դրանց վրա:

(5-րդ կետը փոփ. 11.04.2019 թիվ 378-Ն որոշում)

6. Հարկային մարմինը հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկանքների պատճեններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում դրանք տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(6-րդ կետը փոփ. 11.04.2019 թիվ 378-Ն որոշում)

 

Հավելված N 1

իրավաբանական անձանց և անհատ

ձեռնարկատերերի կողմից «Գաֆէսճեան

թանգարան» հիմնադրամին ապրանքների

մատակարարման և ծառայությունների

մատուցման գործարքներն ավելացված արժեքի

հարկից ազատելու համար հիմք ընդունվող

տեղեկանքի տրամադրման կարգի

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ______

 

____ _____________ 200 թ

 

Սույն տեղեկանքով հաստատվում է, որ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից թանգարանային և շարժասանդուղքների կասկադի (այսուհետ` համալիր) կառուցման ու համալիրի գործունեության իրականացման համար

 

.......................................................................

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

գրանցված................................................................

(մատակարարի (կապալառուի) գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ հասցեն, ՀՎՀՀ-ը)

.......................................................................

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում .........................................................

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

.......................................................................

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

.......................................................................

 

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 ԼԻԱԶՈՐ ԱՆՁ             ................................................

                                   (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ. (դրոշմակնիք)

 

Հավելված N 2

իրավաբանական անձանց և անհատ

ձեռնարկատերերի կողմից «Գաֆէսճեան

թանգարան» հիմնադրամին ապրանքների

մատակարարման և ծառայությունների

մատուցման գործարքներն ավելացված արժեքի

հարկից ազատելու համար հիմք ընդունվող

տեղեկանքի տրամադրման կարգի

 

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 11.04.2019 թիվ 378-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2002
N 1087-Ն
Որոշում