15/04/2019 - 27/12/2019
041.1012.111208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2008 թ. դեկտեմբերի 11-ի
N 1012-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Ուդումյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
(խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
(խորհրդի նախագահի տեղակալ)
Գ. Թամրազյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության
նախագահ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - Հայաստանի շինարարների միության նախագահ
(համաձայնությամբ)
Ս. Չիբուխչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության
«Արմենպակ» գործատուների ճյուղային միության
նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ»
ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Վարդանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի
ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Ալեքսանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային
համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Ջհանգիրյան - Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների
արհեստակցական կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Դանիելյան - Հայաստանի արդյունաբերության աշխատողների
արհեստակցական կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Է. Փահլևանյան - Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների
արհեստակցական կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Հակոբյան - Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային
կազմակերպությունների աշխատողների արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային հանրապետական
միության նախագահ
Գ. Ղարիբյան - Հայաստանի կրթության և գիտության աշխատողների
արհեստակցական կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Է. Մանասերյան - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի
կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար
Կ. Ալոյան - «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային հանրապետական
միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Աղբալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության նախնական (արհեստագործական) և
միջին մասնագիտական կրթության վարչության պետ
(խորհրդի քարտուղար)
(հավելվածը փոփ. 26.01.09 թիվ 41-Ա, 01.06.09 թիվ 450-Ա, 24.12.10 թիվ 1159-Ա, 13.09.11 թիվ 855-Ա, 01.02.13 թիվ 76-Ա, 19.01.16 թիվ 14-Ա, 12.04.16 թիվ 272-Ա, 23.06.17 թիվ 919-Ա, 02.02.18 թիվ 68-Ա, 25.07.18 թիվ 1013-Ա, 15.04.2019 թիվ 410-Ա, 27.12.2019 թիվ 1975-Ա որոշումներ)