Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱ ...

31.12.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.04.2019  -ից մինչեւ   31.12.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.2020 թիվ 155-Ն որոշում)

i

602.0002.090410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60210157

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2010 թվականի N 2-Ն

 

i

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

ՀաստատելՀեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 04.04.2019 թիվ 34-Ն որոշում)

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի

2010 թվականի մարտի 12-ի

N 2-Ն որոշման

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոընկերությունների կողմից հաշվառման մատյանում իրենց կողմից հեռարձակված հեռուստառադիոհաղորդումների գրանցման, հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնելու կանոնները, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի ձևը (Ձև 1):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 04.04.2019 թիվ 34-Ն որոշում)

i

3. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի վարումը և պահպանումն իրականացնում է հեռուստառադիոընկերության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձը:

4. Պատասխանատու անձի տվյալները հեռուստառադիոընկերությունը ներկայացնում է Հանձնաժողով:

i

5. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի էջերը համարակալվում են, կարվում և հաստատվում են հեռուստառադիոընկերության կողմից «Բաղկացած ------ թերթից» գրառմամբ և ստորագրությամբ: Մատյանի շապիկի վրա նշվում են հետևյալ տեղեկությունները` հեռուստառադիոընկերության լրիվ անվանումը, սփռման տարածքը, մատյանի հերթական համարը, մատյանի վարումը սկսելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, էջերի քանակը, մատյանի վարումը ավարտելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

(5-րդ կետը փոփ. 04.04.2019 թիվ 34-Ն որոշում)

6. Պատասխանատու անձը հեռուստառադիոընկերության կողմից հեռարձակված յուրաքանչյուր հաղորդում նույն օրը գրանցում է հաշվառման մատյանում` նշելով հաղորդման անվանումը, հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը (րոպեների և վայրկյանների ճշտությամբ), համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակ(ներ)ի և հեռարձակողի անունը, ազգանունը:

7. Յուրաքանչյուր օրվա հեռարձակված հաղորդումների մասին տեղեկությունները գրանցվում են նոր էջից:

8. Եթե հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումներ է հեռարձակում մեկից ավելի բնակավայրերում և այդ բնակավայրերում հեռարձակվող հեռուստառադիոծրագրերը տարբեր են, ապա յուրաքանչյուր հեռուստառադիոծրագրի համար վարում է հեռուստառադիոհաղորդումների հաշվառման առանձին մատյան:

9. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները միաժամանակ կատարվում են նաև էլեկտրոնային տարբերակով:

10. Հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի յուրաքանչյուր ամսվա առաջին կեսի տվյալները էլեկտրոնային տարբերակով` Հանձնաժողովի կողմից տրամադրած էլեկտրոնային ծրագրային ապահովմամբ, Հանձնաժողով է ներկայացնում մինչև տվյալ ամսվա 20-ը, իսկ երկրորդ կեսի տվյալները` մինչև հաջորդ ամսվա 5-ը: Ամբողջ ամսվա տվյալները գրավոր նամակով ամիսը մեկ անգամ ներկայացնում է Հանձնաժողով` մինչև հաջորդ ամսվա 5-ը:

11. Հեռուստառադիոընկերության ներկայացրած հաշվառման մատյանի տվյալների և Հանձնաժողովի իրականացրած ուղղակի դիտարկումների տվյալների անհամապատասխանության դեպքում, Հանձնաժողովի գրավոր պահանջի հիման վրա, հեռուստառադիոընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություն: Եթե հեռուստառադիոընկերության ներկայացրած հաշվառման մատյանի գրավոր և էլեկտրոնային տարբերակների միջև կա անհամապատասխանություն, հիմք է ընդունվում գրավոր տարբերակը:

12. Սույն որոշման դրույթները չեն տարածվում այն հեռուստառադիոընկերությունների վրա, որոնք իրականացնում են հեռուստառադիոծրագրերի ամբողջական և անփոփոխ, այդ թվում` առանց գովազդ տեղադրելու իրավունքի վերահեռարձակում: Այն հեռուստառադիոընկերությունները, որոնք իրենց կողմից վերահեռարձակվող հեռուստառադիոծրագրերում տեղադրում են գովազդ կամ այլ հաղորդում, դրանց վերաբերյալ հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում կատարում են գրանցումներ` համաձայն Ձև 1-ի:

13. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում գրանցումները թերի կատարելու կամ հաշվառման մատյանի տվյալները ժամանակին Հանձնաժողով չներկայացնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ձև 1

 

______________________

                         Ամսաթիվ, ամիս, տարեթիվ

 

.___________________________________________________________.

|Հ/հ|Հաղորդման|Սկիզբը|Ավարտը|Համառոտ  |Հեղինակի |Հեռարձակողի|

|   |անվանումը|      |      |բովանդա- |անունը,  |անունը,    |

|   |         |      |      |կությունը|ազգանունը|ազգանունը  |

|___|_________|______|______|_________|_________|___________|

| 1 |   2     |  3   |  4   |    5    |    6    |    7      |

|___|_________|______|______|_________|_________|___________|

|___|_________|______|______|_________|_________|___________|

.___________________________________________________________.

 

Հեռարձակող (պաշտոնը) _______________________ ______________________

                              ստորագրություն          անուն, ազգանուն

 

    Պատասխանատու անձ     _______________________  ______________________

                              ստորագրություն          անուն, ազգանուն

 

Հաշվառման մատյանը վարելու ուղեցույց

 

i

1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր հաղորդման հերթական համարը:

2-րդ սյունակում լրացվում է հաղորդման (ֆիլմի) անվանումը, անոնսով, հայտարարությամբ, պաշտոնական հաղորդագրությամբ, գովազդով ընդհատումների դեպքում համապատասխանաբար նշվում է «անոնս», «հայտարարություն», «պաշտոնական հաղորդագրություն», «գովազդ» կամ «սոցիալական գովազդ»: Ընդ որում, հաղորդման ընդհատումների մասին նշումները կատարվում են հաղորդման մասին բոլոր տվյալները գրանցելուց հետո: Նախընտրական քարոզչական հաղորդում հեռարձակելու դեպքում կատարվում է «նախընտրական քարոզչական հաղորդում» նշումը: Եթե տվյալ օրը հեռուստառադիոընկերությունում եղել է պրոֆիլակտիկա կամ տեխնիկական պատճառներով անջատում, ապա համապատասխանաբար կատարվում է «պրոֆիլակտիկա» կամ «տեխնիկական անջատում» նշումը:

3-րդ սյունակում լրացվում է հաղորդման կամ հաղորդման ընդհատումների (գովազդ, անոնս և այլն) հեռարձակման սկիզբը` րոպեների և վայրկյանների ճշտությամբ:

4-րդ սյունակում լրացվում է հաղորդման կամ հաղորդման ընդհատումների հեռարձակման ավարտը` րոպեների և վայրկյանների ճշտությամբ:

5-րդ սյունակում լրացվում է հաղորդման թեմատիկան և առարկան, օրինակ` մարզական լրատվական թողարկում, թոք-շոու երիտասարդությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, կենդանիների մասին գիտահանրամատչելի հաղորդում, եթե գեղարվեստական ֆիլմ է, ապա նշվում է ֆիլմի ժանրը (մելոդրամա, կատակերգություն, արկածային, էրոտիկա, սարսափ և այլն) և արտադրողի կողմից արված դասակարգումը (G, PG-13, R և այլն): Նախընտրական քարոզչական հաղորդման դեպքում նշվում է ընտրություններին մասնակցող թեկնածուի անունը, կուսակցության և կուսակցության դաշինքի անվանումը:

6-րդ սյունակում ոչ սեփական արտադրության հաղորդումների դեպքում նշվում է արտադրող կազմակերպության անվանումը և հեղինակի անունը, ազգանունը: Սեփական արտադրության հաղորդումների դեպքում նշվում է հաղորդման հեղինակի անունը, ազգանունը: Սեփական արտադրության հաղորդումների համար կատարվում է «Ս» նշումը, հայրենական արտադրության հաղորդումների համար կատարվում է «Հ» նշումը:

7-րդ սյունակում լրացվում է եթերի պատասխանատուի (եթերի թողարկիչ կամ նույն գործառույթներ իրականացնող այլ աշխատակից) անունը և ազգանունը: Եթե տվյալ հեռուստառադիոընկերությունում եթերի պատասխանատուները մեկ եթերային օրվա ընթացքում հերթափոխվում են, ապա նշվում է բոլորի անունները և ազգանունները:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հաշվառման մատյանում ուղղումներ կամ ջնջումներ կատարելու դեպքում, տվյալ ուղղումը կամ ջնջումը պետք է վավերացվի հեռուստառադիոընկերության ղեկավարի, հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանը վարելու համար նշանակված պատասխանատու անձի ստորագրություններով:

Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանը ստորագրվում է տվյալ օրվա եթերի պատասխանատու(ներ)ի և մատյանը վարելու համար հեռուստառադիոընկերության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձի կողմից:

 

(ուղեցույցը փոփ. 04.04.2019 թիվ 34-Ն որոշում)

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
12.03.2010
N 2-Ն
Որոշում