Սեղմել Esc փակելու համար:
{01.06.2019 - 25.08.2023} ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.06.2019 - 25.08.2023} ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.2019  -ից մինչեւ   25.08.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.06.2019 - 25.08.2023

040.0384.140407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2007 թվականի N 384-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ըստ անհրաժեշտության` Երևան քաղաքի թաղային և Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող համայնքների ղեկավարների հետ համատեղ իրականացնել համապատասխան համայնքի տարածքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանային ֆոնդի (բնակելի տարածությունների) ճշգրտումը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 7-ի

N 384-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՎ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու պայմանները:

2. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդ են համարվում այն բնակելի տարածությունները (այդ թվում` հանրակացարանային տիպի), որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) գնել կամ ձեռք է բերել ֆինանսական փոխհատուցմամբ,

2) կառուցել կամ վերակառուցել է,

i

3) ստացել է տեղական ինքնակառավարման մարմիններից կամ նախկին ԽՍՀՄ զինված ուժերից:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդի այն բնակելի տարածությունների ցանկը, որոնք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված են զինծառայողներին և ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Նշված բնակելի տարածություններում բնակվող զինծառայողների` ծառայության նոր վայր փոխադրման դեպքում այդ բնակելի տարածությունները ենթակա են հանձնման:

4. Սույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացն իրականացնելու նպատակով ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Հանձնաժողովի նիստերը կարող են գումարվել ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովի ընդունած որոշումներով զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարան, տնամերձ հողամաս կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատած ցանկում ընդգրկված բնակելի տարածությունների):

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

i

5. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում և բնակարանային հաշվառման ենթակա են այն զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների), ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն և բնակվում են ժամանակավոր կացարաններում, զինվորական բնակելի ավաններում, 4-րդ աստիճանի վթարային տներում, նկուղային և բնակության համար ոչ պիտանի շինություններում, հարազատների կամ ազգականների մոտ, վարձակալությամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող այն զինծառայողները, որոնց բնակարանում բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 7 ու 7-ից պակաս քառակուսի մետր կամ ընտանիքներում, բացի ամուսիններից, կամ ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք կամ բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:

Արհեստականորեն իրենց բնակարանային պայմանները վատթարացրած զինծառայողները բնակարանային հաշվառման կարող են վերցվել վատթարացման օրվանից սկսած 5 տարի անց: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ դրա ձեռքբերման համար գումար ստացած զինծառայողները, անկախ բնակարանային պայմանների վատթարացման ժամանակահատվածից, բնակարանային հաշվառման չեն ընդգրկվում:

Բնակարանային հաշվառման մեջ գտնվող զինծառայողները բնակարանային հաշվառումից հանվում են հանձնաժողովի որոշմամբ, եթե բարելավվել են բնակարանային պայմանները, կամ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը:

6. Բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու համար կազմվում է բնակարանային գործ` հետևյալ փաստաթղթերով`

1) բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու մասին զեկուցագիր,

2) անմիջական հրամանատարի (պետի) կողմից տրված ծառայողական բնութագիր,

3) ընտանիքի չափահաս անձանց անձնագրերի (հաշվառման էջով), ամուսնության վկայականի (ամուսնալուծված լինելու դեպքում` ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, որոնց իսկությունը հաստատում է զորամասի հրամանատարը,

i

4) տեղեկանքներ բնակարանային պայմանների մասին` մշտական հաշվառման (վերջին 5 տարվա ընթացքում տարբեր վայրերում հաշվառում ունենալու դեպքում յուրաքանչյուր հաշվառման վայրից) և փաստացի բնակության վայրերից, իսկ առանձին տնտեսություն (ծուխ) համարվող և բնակելի տարածությամբ ապահովված չլինելու դեպքում` նաև այն բնակության վայրից, որտեղից առանձնացել է,

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված բնակարանի կամ բնակելի տան սեփականության վկայականի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում` տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից բնակարանի կամ բնակելի տան տիրապետման ձևի մասին,

6) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին,

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք` զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ:

i

7. Բնակարանային հաշվառման մեջ գտնվող և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, առողջության, տարիքի կապակցությամբ զինված ուժերից արձակված և առնվազն 8 օրացուցային տարվա զինվորական ստաժ ունեցող անձինք պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, իսկ հաշվառումից հանվում են բնակարանային պայմանների բարելավման դեպքում:

 

III. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատած ցանկում ընդգրկված բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել բնակավայրից (հաշվառման վայրից) 30 կիլոմետր և ավելի հեռավորությամբ ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին` անկախ բնակարանային հաշվառման մեջ գտնվելու հանգամանքից: Համապատասխան բնակելի տարածությունների բացակայության դեպքում` նման զինծառայողների կողմից ծառայության վայրում վարձակալված բնակարանի դիմաց տրամադրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ սահմանված կարգով:

9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատած ցանկում չընդգրկված բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին` հաշվի առնելով բնակարանային հաշվառման մեջ գտնվելու ամսաթիվը` առաջնահերթությունը տալով`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմին (մինչև առանձին գումարտակի հրամանատարը, շտաբի պետը և հրամանատարի տեղակալը ներառյալ),

2) 10 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող զինծառայողներին,

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից զինծառայողներին,

i

4) Ազգային հերոսներին և «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանակիր զինծառայողներին,

5) 5 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող և պաշտոնի առաջխաղացման հեռանկար ունեցող զինծառայողներին,

6) բազմանդամ ընտանիք կամ հաշմանդամ` ընտանիքի անդամ ունեցող զինծառայողներին,

7) երկվորյակ, եռյակ և ավելի երեխաներ ունեցող զինծառայողներին:

10. Զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող բնակելի սենյակների թիվը որոշվում է` ելնելով նրանց ընտանիքի անդամների թվից`

i

1) 1-սենյականոց միևնույն սեռի կամ տարբեր սեռի 2 անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև` ամուսիններին,

2) 2-սենյականոց` ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի 2 անձից (բացի ամուսիններից) և 3 անձից բաղկացած ընտանիքին,

3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին,

4) 4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:

Բնակելի տարածության չափը որոշելիս` հաշվի է առնվում նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 20 շաբաթական հղիությունը:

11. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանները, առանց այլ բնակելի տարածք տրամադրելու, ազատում են`

1) ազատազրկման, զինվորական ծառայության անցկացման պայմանները չկատարելու կամ այլ աշխատանքի անցնելու պատճառով ծառայությունից արձակված զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները,

2) ընտանեկան պայմաններից ելնելով կամ հաստիքային զինվորական պաշտոնի կրճատման կամ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից արձակված զինծառայողները, եթե զինվորական ծառայության ստաժը չի կազմում 8 օրացուցային տարի, իսկ 8 տարվա կամ ավելի ծառայության ստաժ ունենալու դեպքում, եթե չունի բնակարանային պայմանների բարելավման կարիք,

3) առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովված են այլ բնակելի տարածությամբ:

 

i

IV. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները, այդ թվում` սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածությունները կարող են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվել նաև անհատույց սեփականության իրավունքով, եթե զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով չունեն բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով ունեն բնակելի տարածություն, սակայն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են, և առկա են հետևյալ պայմանները`

1) զինված ուժերից արձակվել է առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով,

2) զինված ուժերից արձակվել է` ընտանեկան պայմաններից ելնելով, հաստիքային զինվորական պաշտոնի կրճատման կամ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով և ունի առնվազն 8 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ,

3) հաշմանդամ է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս,

4) գտնվում է զինվորական ծառայության մեջ և ունի առնվազն 10 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

13. Զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին անհատույց սեփականության իրավունքով կարող է տրամադրվել նաև տնամերձ հողամաս` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

14. Զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով բնակարան կամ տնամերձ հողամաս տրամադրվում է նրանց մշտական հաշվառման վայրում, իսկ այդպիսին չունենալու դեպքում` ծառայության կամ փաստացի բնակության վայրում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են նվիրատվության պայմանագրի հիման վրա: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը սույն կարգի 9-րդ կետի համաձայն զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է որպես բնակարանային պայմանների բարելավում, որի դիմաց զինծառայողը կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձը պարտավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանը, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին տրամադրվում է փոխանակության պայմանագրի հիման վրա:

(14-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1591-Ն որոշում)

15. Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու համար զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետում նշված անձինք պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

i

1) բնակարանը սեփականության իրավունքով տրամադրելու մասին դիմում,

2) բնակարանի հատկացումը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) տեղեկանք տվյալ հասցեում հաշվառված անձանց մասին, եթե կան նման անձինք,

4) տեղեկանք զինվորական ծառայության ստաժի մասին,

5) կենսաթոշակի վկայականի պատճենը, եթե այդպիսին առկա է,

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի կողմից տրված տեղեկանք զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության առկայության մասին,

7) իր և իր ընտանիքի անդամների անվամբ սեփականության իրավունքով բնակարանի կամ բնակելի տան առկայության դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանային պայմանների մասին` կցելով սեփականության վկայականի պատճենը,

8) անհրաժեշտության դեպքում` սույն կարգի 6-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

i

15.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 9-րդ կետի համաձայն զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանը զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելիս հիմք է ընդունվում զինծառայողի կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձի ընտանիքի անդամների այն կազմը, որը հաշվի է առնվել զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու ժամանակ:

(15.1-ին կետը լրաց. 30.11.17 թիվ 1591-Ն որոշում)

16. Նախկին ԽՍՀՄ զինված ուժերի կողմից հատկացված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում չգտնվող բնակելի տարածությունները դրանց վարձակալներին անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին հարցը քննարկվում է հանձնաժողովի կողմից, որն իրավասու է դիմելու համապատասխան համայնքին` օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար:

Հանձնաժողովի կողմից հարցի քննարկման նպատակով` նշված բնակելի տարածությունների վարձակալները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` նշելով, թե երբ և ինչ հիմքերով է նրան տրամադրվել բնակելի տարածությունը,

2) ծառայության ստաժի, զորացրման ժամկետի և պատճառների մասին տեղեկանք,

3) ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

i

4) բնակելի տարածության հատկացումը հաստատող փաստաթղթի պատճենը,

5) տվյալ հասցեում հաշվառված անձանց մասին տեղեկանք,

i

6) անհրաժեշտության դեպքում` սույն կարգի 6-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

 

V. ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

17. Բնակարանների ձեռքբերման նպատակով զինծառայողներին (այդ թվում` սույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմաններով պահեստազոր արձակված անձանց) տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկվում է` ելնելով ֆինանսական աջակցություն տրամադրելու պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակարանի` ձևավորված շուկայական միջին արժեքից` հետևյալ հաշվարկով`

1) Երևան քաղաքում` թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով,

2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքով,

3) Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների կամ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների` ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

 

i

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի շենքերի պահպանման և սպասարկման համար գանձվում է`

1) բնակարանի մեկ քառ. մետր մակերեսի համար` Երևանում` 25 դրամ, այլ քաղաքներում և բնակավայրերում` 15 դրամ,

2) հանրակացարանային տիպի բնակարանների մեկ քառ. մետր մակերեսի համար` Երևանում` 15 դրամ, այլ քաղաքներում և բնակավայրերում` 10 դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2007
N 384-Ն
Որոշում