Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 մայիսի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 2-ին Բեյրութում ստորագրված` «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի մարտի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին Բեյրութում` նպատակ ունենալով զարգացնել և խորացնել հայ-լիբանանյան բարեկամական համագործակցությունը ռազմական ոլորտում:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Համաձայնագրի դրույթների իրագործման համար նշանակել լիազորված մարմին,

- մշակել երկկողմ ռազմական համագործակցության տարեկան և երկարաժամկետ պլաններ, որոնք կսահմանեն այդ համագործակցության հեռանկարային ուղղությունները և կներառեն համագործակցության միջոցառումների անվանումները, վայրը և ժամկետները, մասնակիցների քանակը, ինչպես նաև գործողությունների իրականացման ձևերը,

- ապահովել համագործակցությունը ներքոնշյալ ուղղություններով.

1) անվտանգություն և պաշտպանական քաղաքականություն,

2) ռազմական արդյունաբերություն,

3) ռազմական գիտատեխնիկական հետազոտություններ,

4) նյութատեխնիկական ապահովման աջակցություն, ռազմական նշանակության արտադրանքի ու ծառայությունների ձեռքբերում և մատակարարում,

5) ռազմական կրթություն և վարժանք,

6) ռազմական բժշկություն և առողջապահություն,

7) ռազմաիրավական պատրաստություն,

8) խաղաղությանն աջակցման, խաղաղապահ և մարդասիրական գործողություններ,

9) զինված ուժերի կազմակերպում և կառավարում,

10) կազմզորահավաքային պատրաստություն,

11) ռազմական գործողությունների հետևանքով առաջացած շրջակա միջավայրի խնդիրներ և աղտոտում,

12) ռազմական պատմություն,

13) ռազմական սպորտ,

14) Կողմերի համաձայնությամբ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ,

- ապահովել համագործակցության իրականացումը հետևյալ ձևերով.

1) պատվիրակությունների փոխադարձ այցելություններ ռազմական և քաղաքացիական հաստատություններ,

2) Կողմերի փորձագետների միջև փորձի փոխանակում,

3) Կողմերի Լիազորված մարմինների ներկայացուցիչների հանդիպումներ,

4) ռազմաուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում և վերապատրաստում,

5) դասախոսական և ուսուցանող անձնակազմի, ինչպես նաև ռազմական հաստատությունների ուսանողների փոխանակում,

6) Կողմերի Լիազորված մարմինների ընդհանուր համաձայնությամբ պաշտպանական նշանակության զինվորական և քաղաքացիական հաստատություններում առաջարկվող տեսական և գործնական ուսումնական դասընթացներին, կողմնորոշման փուլերին, սեմինարներին, խորհրդաժողովներին, կլոր սեղանի շուրջ քննարկումներին և գիտաժողովներին մասնակցություն,

7) մասնակցություն խաղաղությանն աջակցման, խաղաղապահ և մարդասիրական գործողություններին և զորավարժություններին,

8) այցելություններ ռազմական օդանավակայաններ և այլ կառույցներ,

9) մշակութային և մարզական միջոցառումների համատեղ իրականացում,

10) ռազմական նշանակության արտադրանքին և պաշտպանության հարցերին առնչվող ծառայությունների հետ կապված կոմերցիոն նախաձեռնություններին աջակցություն,

11) Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ ռազմական ուղղություն,

- որպես ուղարկող Կողմ հոգալ ճանապարհածախսը, աշխատավարձերը, առողջության և պատահարների ապահովագրությունը և հայկական անձնակազմի գործուղման հետ կապված ցանկացած այլ ծախս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնության հետ կապված ծախսերի,

- որպես ընդունող Կողմ իր տարածքում հոգալ լիբանանյան Կողմի պատվիրակության անդամների ներքին տրանսպորտային փոխադրումների, կեցության և սննդի հետ կապված ծախսերը,

- Համաձայնագրով նախատեսված երկկողմ համագործակցության միջոցառումների իրականացման ընթացքում բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում` որպես ընդունող կողմ, լիբանանյան կողմի անձնակազմին անվճար հիմունքներով ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն ՀՀ ռազմաբժշկական հաստատություններում,

- Համաձայնագրով նախատեսված առաքելության/վարժանքի ընթացքում հայկական Կողմի անձնակազմի անդամի կողմից լիբանանյան կողմին հասցված ցանկացած վնաս փոխհատուցել փոխադարձ համաձայնության հիման վրա,

- երաշխավորել փոխանակված ցանկացած գաղտնի տեղեկատվության օգտագործումը` բացառապես Համաձայնագրի շրջանակներում և դրա նպատակներին համապատասխան,

- Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած վեճ կամ տարաձայնություն լուծել բացառապես խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, դիվանագիտական ուղիներով:

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 2-ին Բեյրութում ստորագրված` «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                    Հ. Թովմասյան

 

21 մայիսի 2019 թվականի

ՍԴՈ-1461

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 21 մայիսի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.05.2019
N ՍԴՈ-1461
Որոշում