Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍԹ ՄԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ...

 

 

040.1335.251017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1335-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև 2016 թվականի դեկտեմբերի 14-ին 9 ամսով (ավարտը` 2017 թվականի սեպտեմբերի 30-ին) կնքված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը երկարաձգելու հնարավորությամբ:

(1-ին կետը փոփ. 22.03.18 թիվ 307-Ա, 06.06.2019 թիվ 704-Ա որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բանակցել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի դեկտեմբերի 14-ին 9 ամսով (ավարտը` 2017 թվականի սեպտեմբերի 30-ին) կնքված պայմանագրի ժամկետը սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով երկարաձգելու մասին:

(2-րդ կետը փոփ. 22.03.18 թիվ 307-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2017
N 1335-Ա
Որոշում