Սեղմել Esc փակելու համար:
{02.06.2019 - 04.08.2021} ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{02.06.2019 - 04.08.2021} ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.06.2019  -ից մինչեւ   04.08.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0567.250518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2018 թվականի N 567-Լ

 

i

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

Հաստատել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 03.08.2021 թիվ 827-Լ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի մայիսի 25-ի

N 567-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

 

1. Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակը (այսուհետ` գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի (այսուհետ` փոխվարչապետ) ընթացիկ գործունեության իրականացումը:

2. Գրասենյակի անվանումն է` «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակ»:

3. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք ու անհատականացման միջոցներ:

4. Գրասենյակն իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Գրասենյակի նպատակը փոխվարչապետի գործունեությանն աջակցությունն է:

6. Գրասենյակի խնդիրը փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացման ապահովումն է: Գրասենյակը պատասխանատու է այդ խնդրի իրականացման համար:

7. Գրասենյակի գործառույթներն են`

1) փոխվարչապետի համակարգման ոլորտների վերաբերյալ վերլուծական նյութերը, առաջարկությունները նախապատրաստելը և փոխվարչապետին ներկայացնելը.

2) փոխվարչապետի հանձնարարությամբ իր կողմից տրվող հանձնարարությունները և այլ փաստաթղթերը նախապատրաստելը և փոխվարչապետին ներկայացնելը.

3) փոխվարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նպատակով խորհրդակցությունների հրավիրման և անցկացման ապահովումը` ներգրավելով պետական կառավարման համակարգի իրավասու մարմինների ներկայացուցիչների, մասնագետների, փորձագետների:

8. Փոխվարչապետի գրասենյակի կանոնադրությունը հաստատում և դրանում փոփոխություններ է կատարում վարչապետը:

9. Փոխվարչապետի գրասենյակի կառուցվածքը հաստատում և սահմանված կարգով կառուցվածքային փոփոխություններ է կատարում վարչապետը:

10. Փոխվարչապետը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին, իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

11. Փոխվարչապետն իր գրասենյակի ղեկավարի, խորհրդականի, օգնականի, ռեֆերենտի, մամուլի քարտուղարի, արարողակարգի պատասխանատուի անմիջական ղեկավարն է:

12. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

13. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի` իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:

14. Գրասենյակի ղեկավարը`

1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.

2) փոխվարչապետին ներկայացնում է առաջարկություններ իր համակարգման ոլորտում առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.

3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր լիազորության սահմաններում վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) փոխվարչապետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) փոխվարչապետի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

7) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Փոխվարչապետի խորհրդականը`

1) կազմում է իր աշխատանքային ծրագիրը և ներկայացնում փոխվարչապետի հավանությանը.

2) իրականացնում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին` դրանց լուծման ուղղությամբ.

3) պարբերաբար փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր.

4) փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.

6) վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումներից կարող է ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված անհրաժեշտ նյութեր:

16. Փոխվարչապետի օգնականը`

1) փոխվարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում փոխվարչապետին իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման վերաբերյալ.

2) փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ, փոխվարչապետի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր.

3) փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով փոխվարչապետի ռեֆերենտների հետ, նախապատրաստում է փոխվարչապետի առանձին ելույթներ, նամակներ.

4) մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառին առնչվող` փոխվարչապետի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.

5) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ.

6) փոխվարչապետի հանձնարարությամբ հրավիրում է աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

7) փոխվարչապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

8) փոխվարչապետին առաջարկություններ է ներկայացնում կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

9) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.

10) կատարում է փոխվարչապետի առանձին հանձնարարականներ:

17. Գրասենյակն ունի միայն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների վրա տարածվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները:

18. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:

i

19. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումն է`

1) մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը:

(19-րդ կետը փոփ. 01.06.2019 թիվ 670-Լ որոշում)

i

20. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանման գործառույթն է`

1) մարդասիրական օգնության ծրագրերի վարչության`

ա. բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի հասցեով ստացված հայտերի ուսումնասիրման և բարեգործության ոլորտը համակարգող իրավական ակտերին դրանց համապատասխանության ստուգման աշխատանքների իրականացման ապահովումը,

բ. բարեգործության ոլորտի համակարգման վերաբերյալ լիազորված մարմնի որոշման նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքների ստացման աշխատանքների իրականացման ապահովումը,

գ. լիազորված մարմնի որոշման նախագծերի վերաբերյալ արված դիտողությունների և առաջարկությունների ու դրանց լուծմանն ուղղված քայլերի կապակցությամբ քննարկումների կազմակերպման և դրանք բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստման աշխատանքների իրականացման ապահովումը,

դ. բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի նիստերի օրակարգի կազմման, նիստերի հրավիրման, նիստերի արձանագրությունների կազմման և սահմանված կարգով լիազորված մարմնի որոշման նախագծերի ստորագրման ներկայացման աշխատանքների իրականացման ապահովումը,

ե. բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված` ծրագրերի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվության (հաշվետվությունների) ուսումնասիրման և դրա հիման վրա տեղեկանքների պատրաստման աշխատանքների իրականացման ապահովումը,

զ. լիազորված մարմնի որոշմամբ ապահովում է բարեգործական որակված ծրագրերի ընթացքի ուսումնասիրության և արդյունավետության գնահատման (մշտադիտարկման) աշխատանքների իրականացումը,

է. բարեգործական ծրագրերի համակարգման շրջանակներում ապահովում է համագործակցությունը բարեգործության մասնակիցների (բարեգործներ, բարեգործություն ստացողներ)` օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների և առանձին բարերարների հետ,

ը. բարեգործության ոլորտի համակարգման և բարեփոխման վերաբերյալ ուսումնասիրությունների կատարման, դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, համապատասխան իրավական ակտերի կատարելագործման (օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներ, հրամաններ) նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ապահովումը,

թ. բարեգործության ոլորտին առնչվող հարցերի շուրջ մասնագիտական կարծիքի տրամադրումը:

(20-րդ կետը լրաց. 01.06.2019 թիվ 670-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2018
N 567-Լ
Որոշում