Սեղմել Esc փակելու համար:
{08.06.2019 - 06.05.2020} ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{08.06.2019 - 06.05.2020} ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՍՏՈՒԳՎՈՂ ԼԵԶՎԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.06.2019  -ից մինչեւ   06.05.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

08/06/2019 - 06/05/2020

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-39-Ո-92

2019թ.

 

i

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՍՏՈՒԳՎՈՂ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 98-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 166-րդ հոդվածի 28-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Սահմանել դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության A2 և B1 մակարդակ` անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուների համար, որոնցից մեկի իմացությունը պետք է բավարարի ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների առնվազն A2 մակարդակը, իսկ մյուսի իմացությունը` առնվազն B1 մակարդակը:

(1-ին կետը փոփ. 05.05.2020 ԲԴԽ-25-Ո-57 որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                 Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

2019թ. հունիսի 6

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.06.2019
N ԲԴԽ-39-Ո-92
Որոշում